Ստեֆանի Մայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Մայեր
Stephenie Meyer
Ծննդյան անունՍտեֆանի Մորգան Մայեր
Ծնվել էդեկտեմբերի 24, 1973(1973-12-24)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ (Կոնեկտիկուտ), Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գործարար, կինոսցենարիստ և ձեռնարկատեր
Լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԲրիհեմ Յանգի համալսարան (1997) և Chaparral High School?
Ստեղծագործական շրջան2005 - այժմ
Ժանրերֆենթեզի, սիրավեպ, սյուրռեալիզմ-ավանտյուրիզմ
Ուշագրավ աշխատանքներՄթնշաղ և The Host?
Изображение автографа
Կայքstepheniemeyer.com
 Stephenie Meyer Վիքիպահեստում

Ստեֆանի Մորգան Մայեր (անգլ.՝ Stephenie Morgan Meyer, դեկտեմբերի 24, 1973(1973-12-24)[1][2][3][…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4]), ամերիկացի գրող, ով հայտնի է դարձել «Մթնշաղ» վիպաշարի շնորհիվ։ Վաճառվել է գրքերի ավելի քան 85 միլիոն պատճեն, թարգմանվել է 37 լեզուներով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 24-ին Հարթֆորդում՝ Կոնեկտիկուտի շրջանում։ Մանկությունը անցկացրել է Ֆինիկսում իր երկու քույրերի և երեք եղբայրների հետ։ Ապագա ամուսնուն՝ Քրիստիանին, հանդիպել է դեռևս դեռահասության շրջանում և ամուսնացել է 1994 թվականին[6]։

1995 թվականին ավարտել է Բրիգման Յանգի անվան համալսարանը՝ ստանալով անգլերենի մասնագետի բակալավրի կոչում։ Սովորելու տարիներին եռանդուն կերպով կարդացել է տարբեր գրքեր։

Ասում են՝ 2003 թվականի հունիսի 2-ին նա երազում երկու սիրահարների է տեսել, ովքեր նստած էին մի կոճղի վրա։ Պատանի վամպիրը, չնայած անկեղծ զգացմունքներին, ցանկանում է խմել իր սիրելիի արյունը[6][7]։ 29 տարեկան տնային տնտեսուհին և երեք որդիների մայրը սկսում է գրառել իր գաղափարները, իսկ 3 ամսից ավարտում է 500 էջանոց վեպը։ Մի քանի անհաջող փորձերից հետո պայմանագիր է կնքում «Լիթլ, Բրաուն և Կոկ» ընկերության հետ երեք գիրք հրատարակելու համար։ Դրա շնորհիվ նա 750 հազար դոլարի շահույթ է ստանում։

Վեպը, որը ավելի շատ ուշադրություն է գրավում դեռահասների շրջանում, ԱՄՆ-ում հրատարակվել է 2005 թվականին և մեծ հաջողություն է ունեցել, գրավել է հինգերորդ հորիզոնականը ազգային բեսթսլերների ցանկում։ Հաջորդ տարիների ընթացքում հրատարակում է «Նորալաուսին» (2006), «Խավարում» (2007), «Լուսաբաց» (2008) վեպերը։

Բոլոր գրքերում անփոփոխ է մնում Բելլա Սվոնի դերը։ Բացի այդ գրողը որոշում է նկարագրել մի շարք իրադարձություններ կապված Բելլայի սիրելիի՝ վամպիր Էդվարդ Կալլենի հհետ։

2008 թվականի մայիսին հրատարակում է արդեն ավագ սերնդի համար՝ «Հյուրը» վեպը, ըստ որի՝ Երկրի վրա մարտնչում են «գիտակցության մակաբույծներ»-ը՝ հոգիներ, որոնք չունեն սեփական մարմինը։ Մայերը ծրագրել է այդ վեպի երկու շարունակությունները գրել՝ «Հոգի» և «Փնտրող»

Ստեֆանի Մայերը «Austenland» (2012) ֆիլմի պրոդյուսերն է[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում ISBN
2005 Մթնշաղ Twilight ISBN 0-316-16017-2
2006 Նորալուսին New Moon ISBN 0-316-16019-9
2007 Խավարում Eclipse ISBN 978-0-316-16020-9
2008 Լուսաբաց Breaking Dawn ISBN 0-316-06792-X
2008 Հյուրը The Host ISBN 0-316-16017-2
2009 Երկրի դժոխք Prom Nights from Hell ISBN 978-5-17-063199-5
2010 Բրի Տաների կարճաժամկետ երկրորդ կյանքը The Short Second Life of Bree Tanner ISBN 978-5-17-068736-7
2011[9] Պաշտոնական ուղեկցող Twilight Saga Official Guide
(ծրագրել է) Հոգին The Soul .
(ծրագրել է) Փնտրողը The Seeker

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Մայերի ստեղծագործությունը մեծ արձագանք ունեցավ դեռահասների շրջանում․ գիրքը վաճառվեց միլիոնավոր օրիկնակներով։ Մի քանի հեղինակներ քննադատում են Մայերին՝ ասելով, որ նրա գրելու ընդունակությունները փոքր են ու քիչ, և տեքստը հաճախ իմաստ չի ունենում։ Ամենանշանավոր քննադատությունը արել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նրա աշխատանքը նմանեցնում է անգլիացի Ջոան Ռոուլինգի հետ։

Եվ Ռոուլինգը, և Մայերը մոտենում են դեռահասների սրտերին։ Իրական տարբերությունը նրանց միջև այն է, որ Ռոուլինգը մեծ գրող է, իսկ Մայերը անկարող է գրել որևէ բան կամ ավելի ճիշտ ավելի ցածր է կանգնած։ Նա այդքան էլ չի փայլում դրանում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայերը երեք երեխաների մայր է[10]։
  • 1991-1993 թվականներին Լիզա Ջեյն Սմիթը գրեց «Վամպիրի օրագրերը» վիպաշարը, որը սյուժեով և գաղափարներով շատ նման էր Մթնշաղին[11]։ Ասում են, որ Ստեֆանին իր գիրքը գրել էր «Վամիպրի օրագրերը» գրքի ազդեցությամբ, սակայն հենց ինքը փաստում է, որ երբեք վամպիրների մասին գրքեր չի կարդացել և սարսափ ֆիլմեր չի դիտել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Literatuur Vlaanderen — 1999.
  3. 3,0 3,1 Moredock J. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 https://mormonarts.lib.byu.edu/people/stephenie-meyer/
  5. «'Twilight' author, Stephenie Meyer is America's JK Rowling» (անգլերեն). Independent. 19.11.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. 6,0 6,1 Whitworth D. Harry who? Meet the new J.K. Rowling (eng) // The Times. — 2008.
  7. Grossman L. It's Twilight in America: The Vampire Saga(անգլ.) // Time : Журнал. — 2009. Архивировано из первоисточника 19 հունվարի 2012.
  8. Stephenie Meyer
  9. «The Twilight Saga: The Official Illustrated Guide» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  10. Mills T. News Review interview: Stephenie Meyer(անգլ.) // The Times. — 2008.
  11. «Ստեֆանի Մայերի Մթնշաղային շարքը» (ռուսերեն). {{cite news}}: Text "http://twilightrussia.ru/publ/1/1/7-1-0-15" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Մայեր» հոդվածին։