Միջաստղային ճամփորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինտերստելլարից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միջաստղային ճամփորդություն
անգլ.՝ Interstellar[1]
Ինտերստելլար.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], արկածային ֆիլմ[2][3][5], հակաուտոպիական ֆիլմ և դրամա
ԹեմաՄիջաստղային ճանապարհորդություն
Թվականհոկտեմբերի 26, 2014, նոյեմբերի 7, 2014[1][6][5][…], նոյեմբերի 6, 2014[7][8][9] և նոյեմբերի 5, 2014[10]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան[1][11][12][…]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Նոլան[1][11], Էմա Թոմաս[1][11] և Lynda Obst?[1]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Նոլան[1][13] և Ջոնաթան Նոլան[1][13]
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[12][14][3][…], Էն Հեթուեյ[14][3][4][…], Ջեսիկա Չեստեյն[14][3][15][…], Մայքլ Քեյն[14][3][4][…], Բիլ Իրվին[14][3][16], Էլեն Բյորստին[14][3][15][…], Ուես Բենթլի[14][15][13][…], Մեթ Դեյմոն[14][16], Դևիդ Գյասի[14][16], Josh Stewart?[14][16], Մաքքենզի Ֆոյ[14][3][16], Քեյսի Աֆֆլեք[14][15][13][…], Ջոն Լիթգոու[14][4][15][…], Լիա Քեյրնս[14][16], Տոքեր Գրեյս[14][15][13][…], Դեվիդ Օյելոու[14][16], Ուլիյամ Դիվայն[14][16], Էլյես Գաբել[14][13][16], Collette Wolfe?[14][16], Տիմոտի Շալամե[16], Francis X. McCarthy?[16], Jeff Hephner?[16] և Բրուք Սմիթ
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա[1]
ԵրաժշտությունՀանս Ցիմեր[1]
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրԿոլորադո, Endurance?, Miller's Planet?, Mann's Planet?, Edmund's Planet?, Gargantua? և Cooper Station?
Նկարահանման վայրԻսլանդիա[1], Լոս Անջելես[1], Ալբերտա[1] և Cheyenne Mountain?
ԿինոընկերությունSyncopy Inc.[1], Paramount Pictures, Warner Bros. և Լեջնդրի Փիքչրզ
Տևողություն169 րոպե
Բյուջե165 000 000 $[17]
Շահույթ677 471 339 $[10]
Interstellar Վիքիպահեստում

Միջաստղային ճամփորդություն (անգլ.՝ Interstellar ՄՀԱ։ [ˌɪntəˈstelə] - հայերեն՝ Միջաստղային), անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ՝ Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճել հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։

Ի սկզբանե ֆիլմով զբաղվում էր միայն Paramount Pictures-ը։ Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրեց ռեժիսորական աթոռը, պրոյեկտին միացավ նաև Warner Bros. ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով։ Legendary Pictures-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros.-ի հետ, նույնպես միացավ ծրագրին։ Ֆիլմի արտադրությունով զբաղվեցին Նոլանի Syncopy Films ընկերությունը և Lynda Obst Productions-ը։ Նոլանը որպես օպերատոր վարձեց շվեյցարացի Հոյտե Վան Հոյտեմային, քանի որ հիմնական օպերատոր Ուոլլի Փֆիսթերը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ «Գերակայությամբ»։ Ինտերստելլարը նկարահանված է 35 մմ կինոժապավենով և IMAX ֆորմատով համատեղ։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013 թվականի վերջին՝ Կանադայի Ալբերտա նահանգում, Իսլանդիայի հարավային մասում, ինչպես նաև Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսում։ Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա) սահմանափակ քանակով վաճառքի է դուրս եկել նոյեմբերի 5-ին, իսկ լայն շրջանառությամբ՝ նոյեմբերի 7-ին։ «Ինտերստելլար»-ի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]