Անեծքը
Անեծքը անգլ.՝ The Conjuring | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին |
Թեմա | գերբնական, գերբնական երևույթներ, մանկասպանություն[4], սատանայական մոլագարություն[4], exorcism in Christianity?[4], Էդ և Լորեյն Ուորեններ[4] և ուրվականների որս[4] |
Թվական | հունիսի 8, 2013[5], օգոստոսի 1, 2013[6] և սեպտեմբերի 19, 2013[7] |
Լեզու | անգլերեն[4] |
Ռեժիսոր | Ջեյմս Վան[8][9][10][…] |
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան |
Սցենարի հեղինակ | Չադ Հայես և Քերի Հայես |
Դերակատարներ | Վերա Ֆարմիգա[11][9][12][…], Պատրիկ Ուիլսոն[11][12][13][…], Ռոն Լիվինգստոն[11][12][14], Լիլի Թեյլոր[11][12][13][…], Մաքքենզի Ֆոյ[12], Ջոուի Քինգ[12], Հայլի ՄաքՖարլենդ[12], Շանոն Քուք[15] և Ջոզեֆ Բիշարա[15] |
Օպերատոր | Ջոն Ռոբերտ Լեոնետի |
Երաժշտություն | Ջոզեֆ Բիշարա |
Մոնտաժ | Քիրք Մ. Մորի |
Պատմվածքի վայր | Մոնրո[4], Հարիսվիլ[4] և Ուեյքֆիլդ[4] |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | New Line Cinema և The Safran Company |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 20 000 000 $[16] |
Շահույթ | 318 000 000 $[16] |
Հաջորդ | Կախարդանքը 2 |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Անեծքը» (անգլ.՝ The Conjuring), 2013 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմ, որը նկարահանել է Ջեյմս Վանը՝ Չադ և Քերի Հայեսների սցենարով։ Ֆիլմը «Անեծքը» ֆիլմաշարի առաջին էկրանավորումն է։ Այն իրական փաստերի վրա հիմնված գերբնական սարսափ է, որը պատմում է գերբնական երևույթներ որսացող ամուսիններ Էդ և Լորեյն Ուորեններրի հետ կատարված դեպքի մասին։ Նրանց աշխատանքները նախկինում ոգեշնչել են «Էմիտվիլի սարսափը» և «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմերի ստեղծմանը[17]։ Գլխավոր դերերը մարմնավորել են Պատրիկ Ուիլսոնը և Վերա Ֆարմիգան։ Ուորենները գալիս են Փերոնների ընտանիքին (Ռոն Լիվինգստոն և Լիլի Թեյլոր) օգնելու, ովքեր 1971 թվականին տեղափոխվում են նոր տուն, որտեղ կատարվում են տարօրինակ իրադարձություններ[18]։
Սցենարը, մեծավ մասամբ համապատասխանելով իրականությանը, որը պատմել են իրական հերոսները, ամեն դեպքում ունի տարբերություններ։ Հիմնական տարբերություններից է այն, որ Փերրոններն առանձնատանը մնացին ինը տարի, իսկ ֆիլմում այդ դեպքերն ավելի կարճատև և ինտենսիվ դարձնելու համար ներկայացվեցին կարճ տարբերակով[19]։ Բացի այդ, նույնիսկ «տիրելու» ժամանակ ոչ մի էկզորսիզմ տեղի չի ունեցել[19]։ Այն կինը, ով վերջում դատվել է, այնուհետև արդարացվել է նորածին երեխայի մահվան համար, իրականում նրան տիրել էր վհուկը, ով զոհ էր մատուցում սատանային[20]։ Հակառակ ֆիլմում այդ ամենի մասին ասվածին՝ նա իրականում մահացել է ծեր տարիքում՝ բնական մահով։ Ինչպես Ուորենների հետազոտությունների այլ դեպքերում, կան նաև նրանց թերահավատորեն մոտեցողներ։ Սթիվեն Նովելի՝ New England Skeptical Society-ի նախագահի խոսքերով Ուորենը շատ լավ է պատմում ուրվականների մասին պատմություններ, սակայն չկան հիմքեր, որոնք կհավաստիացնեն դրանց իրականություն լինելը[19]։
«Անեծքը» Միացյալ Նահանգներում և Կանադայում թողարկվեց 2013 թվականի հուլիսի 19-ին, իսկ Միացյալ Թագավորությունում՝ օգոստոսի 6-ին։ Ֆիլմը քննադատների և հանդիսատեսի կողմից ստացավ դրական գնահատականներ։ Բյուջեում ունենալով 20 միլիոն դոլար՝ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքեց 318 միլիոն դոլար՝ դառնալով կինեմատոգրաֆիայի ամենաշատ շահույթ ստացած սարսափ ֆիլմը։ Այս ամենը շահագրգռեց ստեղծողներին օգտվելու առիթից և նկարահանելու ևս մի քանի ֆիլմ՝ Ուորենների աշխատանքային պրակտիկայի հետ կապված։ 2014 թվականին լույս տեսավ պրիկվել/սպին-օֆֆ «Աննաբելլ»-ը, իսկ ֆիլմի սիկվել «Անեծքը 2»-ը թողարկվեց 2016 թվականի հունիսի 10-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում իմ տանը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
There is something horrible happening in my house․ - Քերոլինը Ուորեններից օգնություն խնդրելիս
|
![]() |
1971 թվականին Ռոջեր և Քերոլին Փերոններն իրենց հինգ աղջիկների՝ Անդրեայի, Նենսիի, Քրիստինի, Սինդիի և Էյփրիլի հետ տեղափոխվում են Հարիսվիլ, Ռոդ Այլենդ։ Առաջին օրվա ընթացքում ամեն ինչ հաջող է ընթանում, չնայած նրան, որ իրենց շունը՝ Սեդին, հրաժարվում է ներս մտնել, իսկ աղջիկները հայտնաբերում են մի մոռացված նկուղ։
Մի քանի գերբնական երևույթներ են տեղի ունենում հենց առաջին գիշերների ընթացքում։ Ժամերը կագնում են միշտ 03։07-ին և Սեդիին բակի ետևի մասում գտնում են մեռած։ Մի գիշեր Քրիստինը զգում է, որ իր ոտքից քաշում են, որում նա սկզբում մեղադրում է Նենսիին, սակայն դա չար ոգի է, որին կարող է տեսնել միայն ինքը։ Նա սկսում է բղավել և պատմում է իր ընտանիքին, թե ուրվականն ասել է իրեն, որ կսպանի ընտանիքի անդամներին։ Քերոլինը, ծափեր լսելով, դուրս է գալիս սենյակից։ Աստիճանների վերևում կախված նկարներն ընկնում են և ջարդվում։ Առաջ գնալով՝ նա նկատում է, որ նկուղի դուռը կամաց բացվում է։ Երբ մտնում է նկուղ, վառում է լուցկին, և ուրվականն իր ետևում կրկին ծափ է տալիս։ Այդ ժամանակ Անդրեայի և Սինդիի վրա է հարձակվում մի ուրվական։
Քերոլինը որոշում է հանդիպել պարանորմալ երևույթների ուսումնասիրողներ Էդ և Լորեյն Ուորեններին, ովքեր որոշում են գլուխ բերել գործը։ Ուորենները գալով տուն, որոշում են այնտեղ էկզորսիզմ իրականացնել, սակայն նրանց պետք է լինում Կաթոլիկ եկեղեցու թույլտվությունն ու տարբեր ապացույցներ։
Երբ ուսումնասիրում են տան պատմությունը, Էդը և Լորեյնը հայտնաբերում են, որ տունը պատկանել է մի մեղադրյալ վհուկի՝ Բեթշեբային (Մերի Իսթիի բարեկամուհին), ով իր մեկ շաբաթական երեխային որպես զոհ մատուցում է սատանային և անիծում բոլոր նրանց, ովքեր հետագայում պետք է ապրեն իր տանը, իսկ ինքը 1863 թվականին ինքնասպան է լինում։
Եդը և Լորեյնը վերադառնում են տուն, որպեսզի էկզորցիզմի հաստատման համար տան ապացույցներ։ Նրանք ամբողջ տան տարածքով տեսախցիկներ և զանգեր են տեղադրում։ Զանգը հնչում է Սինդիի սենյակից այն ժամանակ, երբ տեղադրում են բոլոր սարքավորումները։ Նրանք տեսնում են, որ Սինդին քայլում է քնի մեջ և ռոդիոյից ստացած ձայների միջոցով նրանք լսում են, որ ուրվականը հրապուրում է Սինդիին՝ տանելով զգեստապահարանի մոտ։ Լորեյնը, մտնելով պատի անցքի մեջ, ընկնում է նկուղ, որտեղ նա տեսնում է Բեթշեբա կնոջ ուրվականին, ով նախկինում ենթարկվել է սատանայի հարձակման և սպանել իր երեխային։ Փերոնների մյուս երեխային՝ Նենսիին, սկսում է ինչ-որ անտեսանելի ուժ քաշել իր մազերից։
Փերոնները որոշում են ժամանակավոր ապաստան գտնել հյուրանոցում, մինչ Էդը և Լորենը գնում են եկեղեցի՝ էկզորցիզմի համար թույլտվություն ստանալու։ Երբ Ուորենները գնում են իրենց տուն, նրանք տեսնում են, որ իրենց դուստր Ջուդիի վրա են հարձակվել Բեթշեբայի ուրվականն ու Աննաբելլ տիկնիկը, սակայն Էդը ժամանակին է գալիս և փրկում իր աղջկան։
Քերոլինը, ով ենթարկված է լինում Բեթշեբայի հարձակմամբ, վերցնում է իր երկու աղջիկներին, Քրիստինին և Էյփրիլին և վերադառնում տուն։ Էդը, Լորեյնը, Ռոջերը, իրենց երկու օգնականները և ոստիկանը, գալով տուն, տեսնում են, որ Քերոլինը մկրատով փորձում է սպանել Քրիստինին։ Քերոլինին բռնելուց և աթոռին կապելուց հետո Էդը որոշում է ինքն իրականացնել էկզորսիզմը։ Երբ Քերոլինը փորձում է սպանել Էյփրիլին, ով թաքնված էր աստիճանների տակ, Լորեյնը կարողանում է լիովին հանգստացնել Քերոլինին, ով պատմում է այն լավ հիշողությունների մասին, որը Քերոլինն իր հերթին պատմել էր Լորեյնին։ Այսպիսով կատարվում է էկզորսիզմը, որից փրկվում են Քերոլինը և Էյփրիլը։
Վերադառնալով տուն՝ Լորենը պատմում է Էդին, որ այն քահանան, որը պետք է կատարեր չար ոգիների վռնդումը, հետ էր զանգել և թողել հաղորդագրություն, ըստ որի Կաթոլիկ եկեղեցին թույլատրել էր իրականացնել գործողությունը։ Երբ նրանք լքում են սենյակը, երաժշտական զարդատուփը բացվում և սկսում է երգել՝ ոչինչ ցույց չտալով, որից հետո շարունակում է պտտվել՝ մինչև էկրանի մարելը։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանների լսումները կատարվել են 2012 թվականի հունվար և փետրվար ասմիներին[21][22][23][24]։
- Վերա Ֆարմիգան մարմնավորում է Լորեյն Ուորենին։ Դերասանուհին հիացած էր իր ձեռք բերած փորձով։ Նա նաև նշել է, որ նույնիսկ նկարահանումներից որոշ ժամանակ անց շարունակում էր արթնանալ 03։07-ին[25][26]։ Մինչ նկարահանումները՝ նա Պատրիկ Ուիլսոնի հետ երեք օր անցկացրել է Լորեյնի՝ Կոնեկտիկուտում գտնվող առանձնատանը[27]։ Ֆարմիգայի համար, ով հիացած էր մնացել Լորեյնով, ամենակարևոր գործոնը Ուորեն ամուսինների միջև մոտիկությունը և Փերրոնների ընտանիքի համար մեծ անհանգստությունն էր։ Լորեյնը, մեկնաբանելով նրա կատարումը, հավաստիացրել է, որ դերասանուհին լիովին կարողացել է ֆիլմում փոխանցել իր էությունը[27]։
- Պատրիկ Ուիլսոնը խաղում է Էդ Ուորենի դերը։ Հարցազրույցներից մեկում նա պատմել էր, թե ինչպես են ինքն ու Վերան փորձում լիովին ընկղմվել դերերի մեջ, որպեսզի դրանք ձանձրալի չլինեն և նրանցից վերցնեն որքան հնարավոր է շատ բնորոշ բաներ, նույնիսկ հագուստ հագնելու ձևը[27][28]։ Ամերիկացի դերասանը հնարավորություն ունեցավ կերպավորելու բաց գիտակցությամբ կերպարի, սակայն լիովին չէր ճշտում պատմության իրական լինելը։ Նա ասել էր, որ հավատում է Ուորեններին, որոնք ջանքեր չէին խնայում մարդկանց օգնելու համար։
- Լիլի Թեյլոր՝ Քերոլին Փերոն։ Դերասանուհին շատ թերահավատորեն էր մոտենում ուրվականների հետ կապված պատմություններին, ներառյալ այն դեպքերը, որոնք իրական կյանքում ապրել է իր հերոսուհին[29]։ Պարզվեց, որ Լիլին սարսափի սիրահար է, և իր սիրած ֆիլմերն են դասական «Էկզորսիստը» և «Ռոզմարիի երեխան»
- Ռոն Լինվինգսթոն՝ Ռոջեր Փերոն։
- Շենլի Քասվել՝ Անդրեա Փերոն
- Հեյլի ՄաքՖերլանդ՝ Նենսի Փերոն
- Ջոե Քինգ՝ Քրիստին Փերոն
- Մաքենզի Ֆոյ՝ Սինդի Փերոն
- Շենոն Կուկ՝ Դրյու Թոմաս
- Կայլա Դեվեր՝ Էյփրիլ Փերոն
- Ջոն Բրոթերթոն՝ Բրեդ Համիլթոն
- Սթերլինգ Ջերինս՝ Ջուդի Ուորեն
- Մարիոն Գեյոթ՝ Ջորջիանա Մորան
- Սթիվ Կուլտեր՝ քահանա Գորդոն
- Ժոզեֆ Բիշարա՝ Բեթշաբա Շերման
- Մորգաննա Մեյ՝ Դեբբի
- Էմի Թիփթոն՝ Կամիլա
- Քրիստոֆ Վեյլոն՝ Մորիս
- Լորեյն Ուորեն (կամեո)՝ կին հանդիսատես։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացումը սկսեց 20 տարի առաջ, երբ Էդ Ուորենը պրոդյուսեր Թոնի ԴեՌոսա-Գրանդին ներկայացրեց Լորեյնի բնօրինակ հարցազրույցը Քերոլին Փերոնի հետ[30]։ ԴեՌոսա-Գրանդը ձայնագրություն արեց, որտեղ Ուորենը հետ էր տալիս իրենց հետագա զրույցի երիզը։ Ժապավենի վերջում Ուորենն ասում է ԴեՌոսա-Գրանդին․ «Եթե մենք չկարողանանք այն մտցնել ֆիլմում, ապա չգիտեմ, թե ինչ կարելի է անել»։ Այնուհետև պրոդյուսերը Էդի համար նկարագրեց ֆիլմի իր պատկերացումները[31]։
ԴեՌոսա-Գրանդը գրեց բնօրինակ սցենարը և նախագիծն անվանեց «Անեծքը»[32]։ Մոտակա տասնչորս տարվա ընթացքում նա փորձում էր ֆիլմը ստեղծել առանց որևէ հաջողության։ Նա պայմանագիր կնքեց «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմի ստեղծման անձնակազմի՝ Gold Circle Films ընկերության հետ, սակայն վերջնական պայմանավորվածություն չեղավ, և ծրագիրը մնաց[33]։
ԴեՌոսա-Գրանդը միացավ պրոդյուսեր Փիթեր Սաֆրանին և եղբայր-գրողներ Չեդ և Քերի Հեյսերին, ովքեր ավարտեցին սցենարը[32]։ Օգտագործելով ԴեՌոսա-Գրանդի մշակումները և Էդ Ուորենի երիզը՝ Հեյս եղբայները փոխեցին պատմության տեսանկյունը Փերոնների ընտանիքից դեպի Ուորեններինը։ Եղբայրները բազմիցս հեռախոսով հարցազրույցներ են վերցրել Լորեյն Ուորենից, որպեսզի իմանան մանրամասները[34]։ 2009 թվականի կեսերին սեփականության իրավունքը դարձավ վեց կինոընկերությունների կռվախնձորը, որը վերջում բաժին հասավ Summit Entertainment-ին[35]։ Այնուամենայնիվ, ԴեՌոսա-Գրանդը և Summit-ը չկարողացան ֆիլմի սցենարի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, ինչը ավելի դրական ազդեցություն ունեցավ։ ԴեՌոսա-Գրանդը կրկին միացավ New Line Cinema-ին, որը բնօրինակ սցենարի պատերազմի ժամանակ դուրս էր մնացել, սակայն վերջին հաշվով հայտնվել էր իր ձեռքում։ 2009 թվական նոյեմբերի 11-ին, պայմանագիր կնքվեց ԴեՌոսա-Գրանդի Evergreen Media Group-ի և New Line-ի միջև[36]։
Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երբ դուրս եկավ «Դավադիրը»-ը, և Ուորենների պատմությունը հաջողությամբ հասավ ինձ, ինձ ասացի․ «Օ՜, Աստված իմ, այն իրոք զիլ է»։ Բայց ես չէի ուզում ստեղծել պարզապես ուրվականի պատմություն կամ հերթական գերբնական ֆիլմ։ Մի բանը, որը ես չէի ուսումնասիրել, դա իրական փաստերի վրա հիմնված պատմության ներկայացնելն է՝ իրական կերպարներով և մարդկանցով։ Ահա այն գործոնները, որոնք բերեցին ինձ «Անեծք»-ի վրա»։
Նախարտադրությունը սկսեց 2011 թվականի սկզբին։ Հունիս ասվա առաջին օրերին լուրեր պտտվեցին, որ Ջեյմս Վանը բանակցությունների մեջ է գտնվում՝ դառնալու ֆիլմի ռեժիսորը[38]։ Ավելի ուշ, Warner Bros.-ը հաստատեց, որ ֆիլմը հիմնված է լինելու Էդ և Լորեյն Ուորենների շուրջը պտտվող պատմությունների վրա։ 2012 թվականի հունվարին, Վերա Ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը գլխավոր դերերով միացան դերասանական կազմին[39]։ Այդ ամսում, Ռոն Լիվինգստոնը և Լիլի Թեյլորը նույնպես հաստատվեցին ֆիլմի իրենց դերերում, որն այդ ժամանակ զարգանում էր «Ուորենների անհայտ փաստաթղթերի ծրագիր» աշխատանքային անունով[40]։ Վանի առաջարկով, ֆիլմի վերնագիրը ժամանակավորապես փոխվեց «Ուորենների փաստաթղթեր»-ի, սակայն, որոշ ժամանակ անց վերադարձավ «Անեծք»-ի[41][42]։
Իրենց դերերին նախապատրաստվելու համար, Ֆարմիգան և Ուիլսոնը ուղևորվեցին դեպի Կոնեկտիկուտ, Լորեյն Ուորենի հետ ժամանակ անցկացնելու համար[43], ով իր հերթին այցելեց արտադրության ընթացքում իրականացվող նկարահանումներին[44]։ Ուորենների տանը երեք օր անցկացրած ժամանակաշրջանում, երկու դերասաններն էլ ձեռք բերեցին այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավոր չէր իմանալ երկրորդական ուսումնասիրության արդյունքում։ Ուորեններին ուսումնասիրելուց Ֆարմիգան ասաց․ «Ես ուղղակի ցանկանում էի կուլ տալ նրա էությունը։ Ես ուզում էի տեսնել բոլոր դետալները։ Նա ունի այնպիսի խելագար ոճ։ Ես միայն ուզում էի տեսնել, թե ինչպես է նա հաղորդկացվում ձեռքերով, այդ ժեստերով, իր ժպիտով և ինչպես է շարժվում տարածության մեջ»[45]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի փետրվարի վերջին[46], տևեցին 38 օր[47] և հիմնականում տեղի ունեցան EUE/Screen Gems հեռուստաստուդիայում, ինչպես նաև Ուիլմինգթոն, Հյուսիսային Կարոլինայում[48]։ Որոշ տեսարաններ նկարվել են նաև Ուիլմինգթոնում Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (անգլ.՝ UNC-Wilmington), քանի որ 2012 թվականի մարտ ամսին ուսումնական հաստատության ողջ տարածքով գարնանային արձակուրդներն էին[49]։ UNC-Wilmington-ի կրոնագիտության դասախոս Դայանա Պասուլկան ծրագրի գլխավոր կրոնական խորհրդականն էր[50]։ Ապրիլի 20-ին Ուիլմինգթոնից ավարտելուց հետո, ֆիլմի հիմնական նկարահանումները տևեցին մինչև 2012 թվականի ապրիլի 26-ը[51]։ Բոլոր տեսարանները նկարահանվել են ժամանակագրական հաջորդականությամբ[43]։
Հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հետարտադրական փուլում էր նույն տարվա օգոստոսին[52]։ Նկարահանումների 20-ից 30 րոպեն մոնտաժելիս կտրվել է առաջին տարբերակից, որը սկզբում տևում էր երկու ժամ[53]։ Դրական փորձնական նկարահանումներից հետո, ֆիլմի վերջնական մոնտաժը փակվեց 2012 թվականի դեկտեմբերին և սպասվեց ամռան պրեմիերային[54]։
Հագուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստյումների մասին հոգ տարավ Քրիստին Մ․ Բյուրկեն[55]։ Քանի որ ֆիլմի մեծ մասի գործողությունները տեղի են ունեցել տան ներսում, հագուստները և սանրվածքները ձեռք բերեցին եղանակային պայմաններին համապատասխան տեսք։ Բյուրկեն հագուստները ստեղծեց հիմնվելով և՛ Լորեյն Ուերենի նկարներում և համացանցում եղածների վրա։ Ըստ Ուորենների հագուստի մոդելավորողների, նրանց ոճը լիովին տարբերվում էր այդ ժամանակ եղած մոդայից, մինչդեռ Լիլի Թեյլորի ոճը ձևավորվում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ Եթե սկզբում նա հագնում էր ավելի կանացի, ծաղկավոր հագուստներ, ապա ֆիլմի գործողությունների զարգանալուն պես հրաժարվում է վառ գույներով շորերից, որն էլ ընդգծում էր նրա հոգեկան վիճակը։ Համալսարանի տարածքում տեղակայված 300 մարդկանց հագցրեցին այդ ժամանակաշրջանին բնորոշ հագուստներ։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անեծքը» ֆիլմի երաժշտության կոմպոզիտորն է Ժոզեֆ Բիշարան, ով նախկինում համագործակցել էր ռեժիսոր Վանի հետ՝ «Դավադիրը» (2011) ֆիլմի համար։ Իր ներգրավման մասին Բիշարան ասել է․ «Ջեյմսն ինձ «Անեծք»-ի մասին շուտ խնդրեց՝ մինչ ֆիլմը միավորվում էր։ Ստուդիան և պրոդյուսերները և «Դավադիր»-ի անձնակազմի մեծ մասը շատ աջակցող էին։ Նրանք թույլ էին տալիս կողքից մտնել նրան, ում ուզում ես»[56]։ Զարգացման գործողության ընթացքում, Բիշարան Վանից առաջարկ ստացավ նկարահանվելու ֆիլմում, որը նա նախկինում արել էր «Դավադիր»-ում։ «Մենք սկզբում խոսեցինք երաժշտությունից, հետո Վանը նշեց, որ միգուցե նա ցանկանում է, որպեսզի խաղամ դրանում եղած հերոսներից մեկին։ Սցենարը կարդալուց հետո պարզ դարձավ, որ դա Բեթբեշաբան է», ասաց Բիշարան[57]։ Իր նախկին ներդրման պատճառով, Բիշարան այս անգամ երաժշտություն ստեղծելու համար ստացավ ավելի երկար ժամանակ[58]։
Սաունդրեքի ալբոմը թողարկվեց La-La Land Records և WaterTower Music լեյբլերի ներքո, 2013 թվականի հուլիսի 16-ին։ Ի հավելումն Բիշարայի նյութերին, սաունդրեքերը ներառեցին կոմպոզիտոր Մարկ Այշեմի «Family Theme» վերնագրով երգը[59]։ Ավանգարդիստ երաժիշտ Դիամանդա Գալասը նույնպես ներնդրում ունեցավ Բիշարայի երաժշտությունում[60]՝ նախկինում ձայնագրված երաժշտության վրա կատարելով հում-վոկալային իմպրովիզացիա[56]։ Ֆիլմում հնչող մնացած երգերն են՝ Dead Man's Bones-ի «In the Room Where you Sleep»-ը, Բեթսի Բրայի «Sleep Walk»-ը, The Zombies-ի «Time of the Season»-ը և Բրեյքինգ Բենջամին-ի «Wish I May»-ը[61]։
The Conjuring | ||||
---|---|---|---|---|
Ժոզեֆ Բիշարայի CD | ||||
Թողարկված | Հուլիսի 16, 2013 | |||
Ժանր | Ֆիլմի երաժշտություն | |||
Տևողություն | 46:10 | |||
Լեյբլ | La-La Land Records WaterTower Music | |||
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան | |||
Ժոզեֆ Բիշարայի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
# | Անվանում | Հեղինակ | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «The Conjuring» | 0:59 | |||||||
2. | «Dead Birds» | 0:33 | |||||||
3. | «Clap Game» | 5:21 | |||||||
4. | «Witch Perch» | 2:30 | |||||||
5. | «Maurice» | 0:56 | |||||||
6. | «Touring Haunted Planes» | 1:36 | |||||||
7. | «Taped Occurrences» | 1:58 | |||||||
8. | «Black Bile» | 1:04 | |||||||
9. | «She Saw Something» | 1:09 | |||||||
10. | «Look What She Made Me Do» | 0:34 | |||||||
11. | «Sleepwalker» | 1:33 | |||||||
12. | «Wall Searching» | 0:27 | |||||||
13. | «Hanging Drop» | 2:15 | |||||||
14. | «Water Corpse Vision» | 1:43 | |||||||
15. | «You Look Very Pretty» | 1:46 | |||||||
16. | «Souls Pulled In» | 1:46 | |||||||
17. | «Witch Comes Through» | 1:28 | |||||||
18. | «Birds Pulled In» | 1:15 | |||||||
19. | «Murderous Offering» | 0:58 | |||||||
20. | «The Soaring Entities» | 3:13 | |||||||
21. | «Ritual Casting» | 3:25 | |||||||
22. | «Cellar Tone» | 0:58 | |||||||
23. | «Annabelle» | 3:26 | |||||||
24. | «Doll Box» | 0:46 | |||||||
25. | «Family Theme» | 42:9 | |||||||
46:10 |
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գովազդային նկարները թողարկվեցին 2012 թվականի նոյեմբերին, որտեղ ներառված էր Ֆարմիգայի և Ուիլսոնի նկարը՝ Էդ և Լորեյն Ուորենների դերերում[62]։ Թիզեր թրեյլերը, որն առաջին անգամ ցուցադրվել էր 2012 թվականի New York Comic Con-ին, 2013 թվականի փետրվարից հասանելի եղավ համացանցում և այդպիսով սկսեցին ֆիլմի մարկետինգային ծրագրերը[63]։ Բացի դրանից, ֆիլմը ուժեղ կերպով գովազդվեց որպես «հիմնված իրական փաստերի վրա»։ Մի քանի շաբաթ գլխավորելով դուրս եկող ֆիլմերի աղյուսակը, թրեյլերները և հեռուստահոլովակները միասին նույնպես սկսեցին ցուցադրել Փերոնների կյանքի իրական պատմությունը[64][65]։ Դրան հաջորդեց «Սատանու ժամը» վերնագրով կարճամետրաժ ֆիլմը, որում Լորեյն Ուորենը գերբնական երևույթների այլ ուսումնասիրողների հետ բացատրում էին ֆիլմում տեղի ունեցող որոշ պարանորմալ իրադարձություններ[66]։
Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Warner Bros.-ը և New Line Cinema-ն «Անեծք»-ի պրեմիերան նշանակել էին 2013 թվականի սկզբին, սակայն փորձնական հանդիսատեսի տված դրական արձագանքից հետո որոշեցին հետաձգել մինչև ամառ[67]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը էկրաններին բաձրացավ հուլիսի 19-ին, իսկ Միացյալ Թագավորությունյում և Հնդկաստանում՝ օգոստոսի 2-ին[68][69]։ 2006 թվականի «Օմեն» ֆիլմի ժամանակներից, «Անեծքը» միակ սարսափն է, որը Միացյալ Նահանգներում դուրս եկավ հունիս-հուլիս ամիսներին[70]։ Թրեյլերը և ֆիլմի մի հատված ցուցադրվեցին 2012 թվականի 2012 New York Comic Con-ի շրջանակներում[71][72]։ 2013 թվականի մարտին, Կինոընկերությունների ամերիկյան ընկերությունը (անգլ.՝ Motion Picture Association of America (MPAA)) ֆիլմին տվեց «R» վարկանիշ, ինչը Վանը նկարագրեց «չափիս շատ հասուն»[44]։ «Երբ մենք այն ուղարկեցինք MPAA, նրանք մեզ տվեցին «R» վարկանիշ», ասաց պրոդյուսեր Ուոլթեր Համադան։ «Երբ մենք հարցրեցինք՝ ինչու, նրանց ուղղակի պատասխանեցին․ «Այն այնքան սարսափելի է, Դրանում չկան այնպիսի տեսարաններ, որոնք հանելու դեպքում կստանայիք «PG-13»[73]։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հունիսի 6-ին, «Նոկտյուրն։ Ֆանտաստիկ ֆիլմի համաշխարհային փառատոն Մադրիդում»-ի առաջին թողարկման փակման գիշերվա ընթացքում[74]։ Դրան հետևեցին ֆիլմի երկու ցուցադրությունները հունիսի 21-ի Լոս Անջելեսի ֆիլմի փառատոնին, որը նաև ուղեկցվում էր երկրպագուների կողմից հարցերով՝ ռեժիսոր Ջեյմս Վանի հետ[75]։ Կարմիր գորգի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հուլիսի 15-ին, Լոս Անջելեսի Cinerama Dome կինոթատրոնում[76][77]։
Տնային թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտեմբերի 22-ին «Անեծքը» Warner Bros. Home Entertainment-ի կողմից թողարկվեց DVD և Blu-ray ձևաչափերով[78]։
Դատական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորմա Սատքլիֆը և Ջերալդ Հելֆրիչը՝ այն տան տերերը, որտեղ ընթացան ֆիլմի հիմնական գործողությունները, դատի տվեցին Ջեյմս Վանին, Warner Bros.-ին և մյուս պրոդյուսերներին, որ նկարահանումների ընթացքում մշտապես ավերվել է իրենց ունեցվածքը։ «Entertainment Weekly»-ի ստացած փաստաթղթերում տանտերերը հաստատում են տարբեր ներխուժումներ և փաստում, որ գտել են սատանայական պաշտամունքի տարբեր իրեր։ Դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ ներկայիս տերերը տունը գնել էին 1987 թվականին և «խաղաղության մեջ» էին ապրում մինչ 2012 թվականը։ Երկու տերերն էլ ձգտեցին վնասի փոխհատուցմանը։ Երբ այս ամենի մասին հարց տրվեց կինոընկերությանը, Warner Bros.-ը հրաժարվեց հրապարակայնորեն մեկնաբանել[79]։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անեծքը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 137.4 միլիոն դոլար, իսկ մյուս երկրներում՝ 180.6 միլիոն դոլար։ Ֆիլմի համաշխարհային հասույթը կազմեց 318 միլիոն դոլար, մինչդեռ բյուջեն կազմում էր ընդամենը 20 միլիոն դոլար[80]։
Հյուսիսային Ամերիկայում, ֆիլմի բացումը եղավ 2013 թվականի հուլիսի 19-ին՝ «Ռեդ 2», «Տուռբո» և «Դեպարտամենտ «Հանգիր խաղաղությամբ»» կինոնկարների հետ։ Ծրագրված էր առաջին ուիքենդի ընթացքում ցուցադրվելով 2,903 կինոթատրոններում հավաքել $30–$35 միլիոն[81][82][83]։ Իր հինգշբաթի գիշերվա ցուցադրությունից ֆիլմը ստացավ $3.3 միլիոն[84] և $17 միլիոն՝ առաջին օրում, գրանցելով ավելի լավ ցուցանիշ, քան «Մաքրումը» մեկ ամիս առաջ[85]։ Իր առաջին ուիքենդին, ֆիլմի շահույթը հասավ $41.9 միլիոնի, ինչով այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը և կոտրեց «Մաքրում»-ի ռեկորդը, որպես «R» վարկանիշով բացմանն ամենաշատ շահույթ ստացած սարսափ ֆիլմ[86]։ Մինչ բոլոր սարսափ ֆիլմերի շահույթներն նվազագույնը 50%-ով ընկնում են երկրորդ ուիքենդի ընթացքում, «Անեծք»-ինն ընկավ միայն 47%-ով և կազմեց $22.2 միլիոն, իջնելով երկրորդ հորիզոնական և զիջելով նոր դուրս եկած «Կուղխը» կինոնկարին[87]։ Կինոէկրաններին բարձրանալուց հետո, ֆիլմը անվանվեց շահութային հիթ, որովհետև ձեռք բերած գումարը տասնհինգ անգամ գերազանցեց բյուջեին՝ կազմելով $318 միլիոն[80]։ Հաշվարկելով և հանելով արտադրական ու գովազդային ծախսերը, Deadline.com կայքը, ֆիլմի մաքուր շահույթը գնահատեց $161.7 միլիոն[88]։
Հյուսիսային Ամերիկայից դուրս, ֆիլմի շահույթը կազմեց $180.6 միլիոն[80]։ Ավստրալիայում, իր առաջին ուիքենդին շահեց $1.8 միլիոն, աղյուսակում զբաղեցնելով երրորդ տեղը՝ ետ մնալով միայն «Ավյուն»-ից և «Սա ավարտն է»[89]։ Ավստրալիայում ողջ հասույթը կազմեց $8.2 միլիոն[90]։ Միացյալ Թագավորությունում, ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ օգոստոսի 6-ին՝ «Սմուրֆիկները 2»-ի հետ։ Առաջին ուիքենդին հավաքեց £2.6 միլիոն ($3.3 միլիոն)[91], իսկ ողջ շահույթը կազմեց $16.2 միլիոն[90]։ Ամենամեծ համաշխարհային պրեմիերան կատարվեց Մեքսիկայում՝, որտեղ օգոստոսի 23-ին զբաղեցնելով առաջին հորիզոնականը, հավաքեց $18.9 միլիոն[90]։
Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Արդյո՞ք ուրվականներով տունը դեռ կարող է սարսափելի լինել։ Այն ամերիկյան կինեմատոգրաֆիայում անակնկալ, ամառային հիթ է, որն արեց ավելին, քան որևէ բլոկբասթեր, որոնց հետ այն համեմատվում է, ինչը անհավանական երաշխիք է։ -
![]() ![]() ![]() ![]() ![]() Բնօրինակ տեքստ (անգլ.)
Can a haunted house still be frightening? This surprise American hit of the summer, which out-grossed every blockbuster it was up against, delivers spectacular reassurance that it can. |
![]() |
«Անեծքը» քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմեց 86%, հիմնվելով 201 կարծիքի վրա, իսկ միջին գնահատականը կազմեց 7.2/10։ Կայքի ակնարկն այսպիսին է․ «Լավ մշակված և ուրախալիորեն սարսափելի «Անեծքը» խորացնում է վախը հին-դպրոցական արդյունավետ շարքի անհանգստության միջոցով»[93]։ Metacritic-ը կինոնկարին 100-ից տվեց 68 միջին գնահատական, հիմնվելով 35 «հիմնականում դրական »կարծիքների վրա[94]։ CinemaScore-ը նշեց, որ հանդիսատեսը ֆիլմին տվեց «A-» գնահատական՝ A-ից F գնահատման աստիճանով[95]։
Լոս Անջելեսի ֆիլմի փառատոնից հետո «The Hollywood Reporter»-ին տված իր հարցազրույցում, Շերի Լինդենն ասաց․ «Օգտագործելով նվազագույն քանակով վիզուալ էֆեկտներ, այն ուժեղ է իր համակրելի կատարումներով և չնչին քանակությամբ դիզայնի աշխատանքով»[60]։ «Variety» ամսագրի Ջասթին Չենգը ֆիլմին տվեց դրական կարծիք, այն անվանելով «սենսացիոնալ զվարճացնող օլդ-սքուլ սարսափ և ամենախելացի, ներքին մասով ամենաէֆեկտիվ թրիլերներից մեկը»[96][97]։ «Entertainment Weekly»-ի Քրիս Նաշավատին ֆիլմին տվեց «A-» գնահատական, նշելով «համապատասխան տրամադրությամբ և հնչողության ձայնային էֆեկտները, որոնք երբեք էժանագին չեն զգացվում»[98]։
Չնայած, որոշ քննադատներ բացասականորեն արտահայտվեցին ֆիլմի վերաբերյալ, նշելով որոշ նմանություններ «Էքզորսիստ» և «Պոլտերգեյսթ» կինոնկարների հետ[99][100]։ «Indiewire»-ի Էրիկ Քոն այն բացատրեց․ «Ուորենները պետք է իմանան ինչպես վաճառել սատանայական տիրումները, սակայն «Անեծքը» տառապում է զավթման տարբեր ուժերից»[101][102]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստացող/աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Կայսրություն մրցանակաբաշխություն[103] | Լավագույն սարսափ ֆիլմ | Հաղթանակ | |
Սատուրն մրցանակաբաշխություն[104] | Լավագույն սարսափ ֆիլմ | Հաղթանակ | |
Քննադատների ընտրություն մրցանակաբաշխություն[105] | Լավագույն գիտաֆանտաստիկ/սարսափ ֆիլմ | Առաջադրված | |
Դենվերի ֆիլմի քննադատների ընկերության մրցանակաբաշխություն[106] | Լավագույն գիտաֆանտաստիկ/սարսափ ֆիլմ | Առաջադրված | |
Հյուսիսային Կարոլինայի ֆիլմի քննադատների ընկերությունն | Նավաստու ոտնաթաթ մրցանակ | Առաջադրված | |
Ֆանգորիա մրցանակաբաշխություն[107] | Լավագույն լայն թողարկում ֆիլմ | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լիլի Թեյլոր | Հաղթանակ | |
Վախի չափից մրցանակաբաշխություն[108] | Լավագույն սարսափ ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջեյմս Վան | Հաղթանակ | |
Լավագույն սցենար | Չեդ Հեյս և Քերի Հեյս | Առաջադրված | |
Լավագույն օպերատորական աշխատանք | Ջոն Լեոնետտի | Հաղթանակ | |
Լավագույն մոնտաժ | Կիրկ Մորրի | Առաջադրված | |
Լավագույն սաունդթրեք | Ժոզեֆ Բիշարա | Առաջադրված | |
Լավագույն դիմահարդարում | Առաջադրված | ||
Լավագույն հատուկ էֆեկտներ | Առաջադրված | ||
Լավագույն դերասանական կազմ | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան | Պատրիկ Ուիլսոն | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Վերա Ֆարմիգա | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ռոն Լիվինգստոն | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Լիլի Թեյլոր | Հաղթանակ | |
Հոլիվուդ ֆիլմ կինոփառատոն[109] | Հոլիվուդ ֆիլմ մրցանակ | Առաջադրված | |
CinEuphoria Awards | Լավագույն հատուկ էֆեկտներ (ձայնային կամ վիզուալ) | Առաջադրված | |
IGN ամառային ֆիլմ մրցանակաբաշխություն[110] | Լավագույն սարսափ ֆիլմ | Հաղթանակ | |
MTV ֆիլմի մրցանակաբաշխություն[111] | Լավագույն սարսափելի ներկայացում | Վերա Ֆարմիգա | Առաջադրված |
Մարդկանց ընտրություն մրցանակաբաշխություն[112] | Սիրելի սարսափ ֆիլմ | Առաջադրված | |
Key Art Awards | Լավագույն թրեյլեր | New Line Cinema | 3-րդ հորիզոնական |
3-րդ հորիզոնական | |||
Լավագույն ձայնային/վիզուալ տեխնիկա | 3-րդ հորիզոնական | ||
3-րդ հորիզոնական | |||
Ոսկե Թրեյլեր մրցանակաբաշխություն[113] | Լավագույն սարսափ | Հաղթանակ | |
Լավագույն սարսափ հեռուստահոլովակ | Հաղթանակ | ||
Հեռւոստահոլովակի ընթացքում լավագույն ձայն | Առաջադրված | ||
Օնլայն ֆիլմի և հեռուստատեսության ընկերության մրցանակաբաշխություն[114] | Վերնագրի լավագույն հետևանք | Հաղթանակ | |
Golden Schmoes Awards[115] | Տարվա լավագույն սարսափ | Հաղթանակ | |
Տարվա ամենամեծ անակնկալ | Առաջադրված |
Սիկվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անեծքը 2[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ New Line Cinema-ն արդեն զարգացնում է սիկվելը[116]։ Ե՛վ Ֆարմիգան, և՛ Ուիլսոնը համաձայնություն ստորագրեցին՝ հաջորդ ֆիլմում կրկին մարմնավորելու իրենց նախկին դերերը[117]։ «Անեծքը 2»-ը պլանավորված էր թողարկվելու 2015 թվականի հոկտեմբերի 23-ին[118], սակայն 2014 թվականի հոկտեմբերին, Warner Bros.-ը հետաձգեց պրեմիերան 2016 թվականի անհայտ ամսաթիվ[119]։ Հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Ջեյմս Վանը կվերադառնա՝ զբաղեցնելու սիկվելի ռեժիսորի պաշտոնը[120]։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին, ֆիլմի թողարկումը ծրագրվեց լինել 2016 թվականի հունիսի 10-ին[121]։ Սիկվելի սցենարը գրված Էրիկ Հեյսերերի կողմից, այնուհետև կրկին գրեց Դևիդ Լեսլիե Ջոնսոնը[122]։ Ֆիլմը պատմում է 1977-ից 1979 թվականներին Լոնդոնում տեղի ունեցած Էնֆիլդի պոլտերգեսյթի մասին[123] Հիմնական նկարահաումները սկսեցին 2015 թվականի սեպտեմբերին, Լոս Անջելեսում և ավարտվեցին նույն վայրում՝ դեկտեմբեր ամսին[124]։
Հնարավոր երրորդ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոտենցիալ երրորդ ֆիլմ մասին ռեժիսոր Ջեյմս Վանը նշել է․ «Կարող են լիներ շատ «Անեծքներ», որովհետև Ուորեններն ունեն այնքան շատ պատմություններ»։ Սցենարիստներ Չեդ և Քերի Հեյսերը նույնպես հետաքրքրություն ցուցաբերեցին աշխատելու հերթական սիկվելի պատմության վրա[125]։ Այնուամենայնիվ, Վանը նշեց, որ հնարավոր է չկարողանա կրկին հանդես գալ որպես ռեժիսոր, քանի որ կան պլանավորած այլ ծրագեր[126]։ Նա հայտնեց Collider.com-ին․ «Իմ կարծիքով մենք բավականին հաջողակ են երրորդ գլուխն ունենալու համար։ Կան որոշ ֆիլմմեյքերներ, որոնք կցանկանան շարունակել Անեծքի աշխարհը»[127]։ Վանը նաև նշեց, որ եթե ստեղծվի երրորդ ֆիլմը, դրա գործողությունները տեղի կունենան 1980-ական թվականներին[128]։
Սպին-օֆֆ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աննաբելլ» ֆիլմաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աննաբելլ
Սպին-օֆֆ գիլմ «Աննաբելլ»-ը նկարահանվել է «Անեծք»-ի օպերատոր Ջոն Լեոնետտիի և և պրոդյուսեր Վանի կողմից, որի արտադրությունը սկսել էր 2014 թվականի հունվարի վերջին Լոս Անջելեսում[129]։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 3-ին և չնայած կոմերցիոն հաջողությանը՝ ստացավ բացասական գնահատականներ[118]։ Ըստ շատ քննադատների, «Աննաբելլը» ցածրորակ ֆիլմ է՝ համեմատած «Անեծք»-ի[130]։
- Աննաբելլ 2
«Աննաբելլ 2» սիկվելը գտնվում է նախարտադրական փուլում, իսկ պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի մայիսի 19-ին[131]։ Գլխավոր դերերում են Ստեֆանի Սիգմանը, Միրանդա Օտտոն և Տալիթա Բեյթմանը, իսկ ռեժիսորն է Դևիդ Սենդբերգը[132]։ Հիմնական նկարահանումները սկսեցին Լոս Անջելեում 2016 թվականի հունիսին։
Միանձնուհին[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 16-ին հայտարարվեց, որ նկարահանվելու է «Միանձնուհին» սիպ-օֆֆ ֆիլմը, որը պատմում է «Անեծքը 2»-ի Վալակ սատանայական միանձնուհու մասին։ Սցենարի վրա է աշխատում Ջոնսոնը, Վանը և Սաֆրանն էլ կլինեն պրոդյուսերները[133]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ew.com/article/2013/08/01/conjuring-movie
- ↑ http://fdb.pl/film/403875-obecnosc
- ↑ http://www.nytimes.com/2013/07/19/movies/the-conjuring-puts-lili-taylor-in-a-haunted-house.html?_r=0
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 The Conjuring — 2013.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/203607.html
- ↑ 9,0 9,1 http://www.bbfc.co.uk/releases/conjuring
- ↑ http://www.imdb.com/title/tt1457767/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.metacritic.com/movie/the-conjuring
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 http://www.imdb.com/title/tt1457767/fullcredits?ref_=ttspec_ql_1
- ↑ 13,0 13,1 http://www.telerama.fr/cinema/films/conjuring-les-dossiers-warren,440731.php
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=203607.html
- ↑ 15,0 15,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 16,0 16,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=conjuring.htm
- ↑ Ալեքսանդր Բրայան (Հուլիսի 22, 2013)։ ««Անեծքի» ետևում եղած «իրական» պատմությունը»։ USA Today
- ↑ «Vera Farming Spies Spirits In First The Conjuring Photos»։ Cinema Blend։ Վերցված է մարտի 10, 2013
- ↑ 19,0 19,1 19,2 «The 'true' story behind 'The Conjuring'»
- ↑ «The Conjuring True Story - Real Bathsheba Witch, Real Perron Family»
- ↑ «Twilight And Dark Knight Rises Actresses Join James Wan's The Warren Files»
- ↑ Brian Gallagher։ «Vera Farmiga and Patrick Wilson Join The Conjuring»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2016-07-08
- ↑ «Ron Livingston and Lili Taylor Join The Conjuring»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2016-07-08
- ↑ «'The Warren Files' Scares Up Shanley Caswell and Hayley McFarland»
- ↑ «Հարցեր երկրպագուների կողմից «Անեծքի» աստղ Վերա Ֆարմիգայի հետ»
- ↑ «Vera Farmiga Tells How ‘The Conjuring’ Is Still Keeping Her Up at Night»
- ↑ 27,0 27,1 27,2 «Վերա Ֆարմիգան և գերբնական երևույթների հետազոտող Լորեյն Ուորենը խոսում են «Անեծքի», սատանու ինքնության, նրանց հարաբերությունների և այլնի մասին»
- ↑ «Պատրիկ Ուիլսոնը խոսում է «Անեծքի», Ջեյմս Վանի հետ աշխատելու, Ուորեններին բնորոշ կողմերի, հնարավոր ֆիլմաշարի, Լորեյն Ուորենի հետ հանդիպման և սկեպտիսիզմի մասին»
- ↑ «Լիլի Թեյլորը խոսում է «Անեծքի», կերպարի մեջ մտնելու, իր տիրման տեսարանների, իր դուստրերին վախեցնելու և սիրելի սարսափ ֆիլմերի մասին»
- ↑ Նեմիրոֆ Փերրի (June 26, 2013)։ «From the Set: A Report from Our Trip to The Conjuring»։ Shock Till You Drop։ Վերցված է June 26, 2013
- ↑ «Evergreen Media Group homepage»։ Վերցված է June 28, 2016
- ↑ 32,0 32,1 Անդրեևա Նելլի (June 21, 2013)։ «Ի՞նչ կա վերնագրում։ 'The Conjuring' Producer And New Line In Dispute Over TV Rights»։ Deadline.com։ Վերցված է June 22, 2013
- ↑ Սմիթ Մայքլ (July 20, 2013)։ «Ջեյմս Վանը ցանկանու՞մ է նկարել «Կխարդանքի» րիմեյքը»։ Guardian Liberty Voice
- ↑ Թրամբոր Դեյվ (June 29, 2013)։ «Սցենարիստներ Չեդ և Քերի Հեյսերը խոսում են «Անեծքի», ֆիլմի տեսանկյան գտնելու, իրական կյանքում պատահած գերբնական երևույթների և սարսափի հրապուրանքի մասին»։ Collider.com։ Վերցված է June 29, 2013
- ↑ Ֆլեմինգ Մայքլ (June 16, 2009)։ «Summit possesses 'The Conjuring'»։ Variety։ Վերցված է June 22, 2013
- ↑ Gardner Eriq (June 25, 2013)։ «New Line Claims 'Conjuring' Partner Committed Trademark Fraud»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 25, 2013
- ↑ Քոլլիս Քլարկ (June 20, 2013)։ «Ռեժիսոր Ջեյմս Վանը խոսում է «Անեծք»-ի, «Աստրալ 2»-ի մասին և հաստատում որ կտեսնենք «Ֆորսաժ» ֆիլմ ավելի շատ սպոյլերներ»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից January 1, 2021-ին։ Վերցված է June 23, 2013
- ↑ «Ջեյմս Վանը կարող է ներկայացնել «Անեծքը»»։ Dread Central։ Վերցված է March 10, 2013
- ↑ Կրոլլ Ջասթին (January 20, 2012)։ «Ֆարմիգա և Ուիլսոնը կանչվեցին «Անեծք»-ի համար»։ Variety։ Վերցված է June 22, 2013
- ↑ «Ռոն Լիվինգստոնը և Լիլի Թեյլորը Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմում կվախեցնեն իրենց դերերով»։ Cinema Blend։ Վերցված է March 10, 2013
- ↑ «Ջեյմս վանի «Անեծքը» անվանափոխվեց «Ուորենների փաստաթղթեր»-ի»։ Bloody Disgusting։ Վերցված է March 10, 2013
- ↑ Թյուրեք Ռայան (March 31, 2013)։ «WonderCon Interview: We Talk to James Wan About The Conjuring»։ Shock Till You Drop։ Վերցված է June 22, 2013
- ↑ 43,0 43,1 Թրամբոր Դեյվ (June 26, 2013)։ «30 բաներ, որոնք կարելի է իմանալ Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմի նկարահանումներին մեր այցից, Վերա Ֆարմիգայի, Պատրիկ Ուիլսոնի, Ռոն Լիվինգստոնի և Լիլի Թեյլորի հետ միասին»։ Collider.com։ Վերցված է June 26, 2013
- ↑ 44,0 44,1 Քևին Դեյ Պատրիկ (April 3, 2013)։ «'The Conjuring': Director James Wan channels real-life scares»։ Լոս Անջելես Թայմս։ Վերցված է June 23, 2013
- ↑ Վեինթրոբ Սթիվ (July 17, 2013)։ «Վերա Ֆամիգան և պարանորմալ երևույների ուսումնասիրող Լորեյն ուորենը խոսում են «Անեծք»-ի, սատանու էության, նրանց հարաբերությունների և այլնի մասին»։ Collider.com։ Վերցված է July 17, 2013
- ↑ Ֆոսս Քեսսի։ ««Ուորենների փաստաթղթեր»-ի նկարահանումները սկսեցին»։ Star-News։ Արխիվացված է օրիգինալից September 5, 2013-ին։ Վերցված է March 10, 2013
- ↑ Նեմիրոֆ Փերրի (June 26, 2013)։ «From the Set: The Conjuring Interview Highlights»։ Shock Till Your Drop։ Վերցված է June 26, 2013
- ↑ «Major New Line Cinema feature film 'The Conjuring' auditions in North Carolina»։ Feature Film Auditions։ January 10, 2012։ Վերցված է June 22, 2013
- ↑ Թաքեր Բրայան (March 19, 2012)։ «'The Warren Files' takes UNCW campus back in time»։ Star-News։ Արխիվացված է օրիգինալից September 22, 2013-ին։ Վերցված է June 23, 2013
- ↑ Ֆոսս Քեսի (October 10, 2012)։ «Plan Would be to Keep Local Film Crews Busy, Year Round»։ Star-News։ Վերցված է August 6, 2013
- ↑ Ֆոսս Քեսի (April 2012)։ ««Ուորենների փասռաթղթեր»-ի դերասանական կազմը և աշխատակազմը նկարահանումներ են կատարում Ուիլմինգթոնի տարածքում»։ Star-News. Storify։ Արխիվացված է օրիգինալից September 23, 2013-ին։ Վերցված է June 23, 2013
- ↑ «Yet Another Perspective On 'The Amityville Horror' To Be Explored»։ Bloody Disgusting։ Վերցված է March 10, 2013
- ↑ Վեինթրոբ Սթիվ (July 18, 2013)։ «Ռեժիսոր Ջեյմս Վանը խոսում է «Անեծք»-ի, ջնջված տեսարանների, փորձնական նկարահանումների, «Ֆորսաժ 7»-ի և «Աստրալ 2»-ի մասին»։ Collider.com։ Վերցված է July 18, 2013
- ↑ Քուկ Թոմի (April 6, 2013)։ «Գլխավոր պրոդյուսեր Ուոլթեր Համադան և Անդրեա Փերոնը խոսում են «Անեծք»-ի մասին»։ Collider.com։ Վերցված է June 23, 2013
- ↑ Internet Movie Database (ed.)։ «Full cast and crew for The Conjuring»։ Վերցված է 29 agosto 2013
- ↑ 56,0 56,1 Թոդդ Մայք (July 19, 2013)։ «Film Music Friday: Joseph Bishara on The Conjuring»։ ASCAP։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2013-ին։ Վերցված է July 22, 2013
- ↑ Նելսոն Քեն (July 18, 2013)։ «Interview With THE CONJURING's Jack-Of-All-Trades Joseph Bishara -Part 1»։ Geek Room։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2021-ին։ Վերցված է July 22, 2013
- ↑ «Original Motion Picture Soundtrack to THE CONJURING Out 7/16»։ Broadway World։ July 11, 2013։ Վերցված է July 14, 2013
- ↑ «'The Conjuring' Soundtrack Details»։ Film Music Reporter։ June 19, 2013։ Վերցված է June 22, 2013
- ↑ 60,0 60,1 Լինդեն Շերի (June 22, 2013)։ «The Conjuring: LAFF Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 23, 2013
- ↑ «The Conjuring – Song Credits»։ Soundtrack.net։ Վերցված է July 19, 2013
- ↑ Collis Clark (November 16, 2012)։ «'The Conjuring': First look at 'Insidious' director James Wan's new horror movie»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2012-ին։ Վերցված է March 10, 2013
- ↑ Դոնլի Բիլլի (February 27, 2013)։ «Put Your Hands Together For THE CONJURING's First Teaser Trailer!!»։ Ain't It Cool News։ Վերցված է July 24, 2013
- ↑ Ֆիշեր Ռուսս (June 27, 2013)։ «New 'The Conjuring' Trailer: The Real Family Speaks»։ Film։ Վերցված է July 24, 2013
- ↑ Shaw-Williams H. (July 2013)։ «'The Conjuring' Trailer #3: The Real Perron Family Tell Their Story»։ Screen Rant։ Վերցված է July 24, 2013
- ↑ «The Devil's Hour Focus Of New 'The Conjuring' Featurette; Scare Prank Viral»։ Bloody Disgusting։ July 18, 2013։ Վերցված է July 24, 2013
- ↑ «James Wan's SUMMER Blockbuster 'The Conjuring' Testing Through The Roof!»։ Bloody Disgusting։ Վերցված է March 10, 2013
- ↑ «Conjuring cast reveal spooky set»։ The Belfast Telegraph։ July 16, 2013։ Վերցված է July 19, 2013
- ↑ Մենոն Սերենա (July 30, 2013)։ «Ես վախենաում եմ սարափ ֆիլմերից․ Ջեյմս Վան»։ Hindustan Times։ Mumbai, India։ Արխիվացված է օրիգինալից September 23, 2013-ին։ Վերցված է July 31, 2013
- ↑ Գրեյսեր Մարկ (October 14, 2012)։ «'Conjuring' test screenings scare up B.O. potential»։ Variety։ Վերցված է June 22, 2013
- ↑ «The Conjuring Reveals Spooky Trailer and Scene, And James Wan Talks Horror As Therapy»։ Cinema Blend։ Վերցված է March 10, 2013
- ↑ Ստահլեր Քելսի (October 15, 2013)։ ««Անեծքը» կարող է լինել Ջեյմս Վանի ամենասարսափելի ֆիլմը»։ Hollywood.com։ Վերցված է June 23, 2013
- ↑ «MPAA-ն ասաց, որ «Անեծքը» չափից շատ սարսափելի է»։ Worst Previews։ March 31, 2013։ Արխիվացված է օրիգինալից January 1, 2021-ին։ Վերցված է June 23, 2013
- ↑ «The Conjuring – Nocturna»։ Nocturna Film Festival։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է June 22, 2013
- ↑ ՄաքՆերի Դեյվ (June 10, 2013)։ «James Wan's 'Conjuring' to Debut at L.A. Film Festival»։ Variety։ Վերցված է June 22, 2013
- ↑ «REMINDER/ Save the Date: Premiere of THE CONJURING Monday, July 15»։ The Wall Street Journal։ July 15, 2013։ Վերցված է July 17, 2013
- ↑ ՄաքՆերի Դեյվ (July 16, 2013)։ «James Wan Takes a Break from 'Fast 7' to Attend 'The Conjuring' Premiere»։ Variety։ Վերցված է July 17, 2013
- ↑ «The Conjuring Blu-ray»։ Blu-ray.com։ September 12, 2013։ Վերցված է September 18, 2013
- ↑ Թեթելլ Օլիվեր (October 5, 2015)։ «Owners of The Conjuring house sue Warner Bros. over trespassing fans»։ Entertainment Weekly
- ↑ 80,0 80,1 80,2 «Անեծքը (2013)»։ Box Office Mojo։ Վերցված է October 4, 2014
- ↑ Քոֆման Էմի (July 18, 2013)։ «'The Conjuring' to scare off pricey 'R.I.P.D.' on crowded weekend»։ Los Angeles Times։ Վերցված է July 24, 2013
- ↑ Սաբերս Ռեյ (July 18, 2013)։ «Forecast: 'Conjuring' Should Scare Off 'Turbo,' 'Red 2,' 'R.I.P.D.'»։ Box Office Mojo։ Վերցված է July 19, 2013
- ↑ Սմիթ Գրեյդի (July 18, 2013)։ «INSIDE MOVIES Box office preview: 'The Conjuring' could race past 'Turbo' this weekend»։ Entertainment Weekly։ Վերցված է July 19, 2013
- ↑ ՄաքՔլինթոք Պամելա (July 19, 2013)։ «Box Office Report: 'The Conjuring' Scares Up $3.3 Million Thursday Night»։ The Hollywood Reporter։ Վերցված է July 19, 2013
- ↑ Մենդելսոն Սքոթ (July 20, 2013)։ «Friday Box Office: 'The Conjuring' Scares Up Huge $17 Million»։ Ֆորբս։ Վերցված է July 20, 2013
- ↑ Սաբերս Ռեյ (July 21, 2013)։ «Weekend Report: 'Conjuring' Haunts First With Record Opening»։ Box Office Mojo։ Վերցված է July 22, 2013
- ↑ Subers Ray (July 28, 2013)։ «Weekend Report: 'Wolverine' Bleeds, But Still Easily Leads»։ Box Office Mojo։ Վերցված է July 30, 2013
- ↑ Ֆլեմինգ կրտսեր Մայք (March 21, 2014)։ «2013 Most Valuable Blockbuster Tournament Tip-Off – #1 'Iron Man 3' Vs. #16 'The Conjuring'; #8 'Gravity' Vs. #9 'Man Of Steel'»։ Deadline.com։ Վերցված է March 22, 2015
- ↑ Հարիս Ջեմի (July 23, 2013)։ «'The Heat' holds Australian box office top slot – Top ten in full»։ Digital Spy։ Վերցված է June 22, 2016
- ↑ 90,0 90,1 90,2 «Անեծքը (2013) – Համաշխարհային շահույթի արդյունքներ»։ Box Office Mojo։ Վերցված է June 22, 2016
- ↑ Գանթ Չարլզ (August 7, 2013)։ «The Smurfs 2 struggles to resist the power of The Conjuring»։ The Guardian։ Վերցված է June 22, 2016
- ↑ Chris Tookey։ «The Conjuring: Watch this and you'll never play hide and seek again!»։ Վերցված է 29 agosto 2013
- ↑ «Անեծքը (2013)»։ Rotten Tomatoes։ Վերցված է June 12, 2016
- ↑ ««Անեծքի» կարծիքները»։ Metacritic։ Վերցված է July 18, 2013
- ↑ Finke Nikki (July 19, 2013)։ «#1 'The Conjuring' Scares Up $40M Weekend & Rare 'A' CinemaScore, Other New Films Soft Or Sinking: 'Red 2', 'Turbo', 'R.I.P.D.'»։ Deadline.com։ Վերցված է July 20, 2013
- ↑ Չենգ Ջասթին (June 22, 2013)։ «Ֆիլմի կարծիք․ «Անեծքը»»։ Variety։ Վերցված է July 1, 2013
- ↑ Դյուրալդ Ալոնսո (June 22, 2013)։ «'The Conjuring' Review: No, Seriously, Do NOT Go in the Basement»։ TheWrap։ Վերցված է July 1, 2013
- ↑ Նաշավատին Քրիս (July 17, 2013)։ ««Անեծքը» ֆիլմի կարծիք»։ Entertainment Weekly։ Վերցված է July 18, 2013
- ↑ Փեիս Մեթ (July 15, 2013)։ ««Անեծք»-ի կարծիք։ Takes the super out of supernatural»։ RedEye։ Վերցված է July 18, 2013
- ↑ Նոմայեր Ջո (July 17, 2013)։ ««Անեծքը» ֆիլմի կարծիք»։ New York Daily News։ Վերցված է July 18, 2013
- ↑ Քոն Էրիկ (July 17, 2013)։ «Review: James Wan's 'The Conjuring' Is Filled With Scares, But What's the Point?»։ Indiewire։ Վերցված է July 18, 2013
- ↑ «"The Conjuring": Right-wing, woman-hating and really scary»։ Salon։ Վերցված է July 30, 2013
- ↑ Ուայթ Ջեյմս (March 31, 2014)։ «Jameson Empire Awards 2014: The Winners»։ Empire
- ↑ Հենոն Բլեյք (June 27, 2014)։ «Սատուրն մրցանակաբաշխություն։ 'Գրավիտացիա,' 'Երկաթե մարդը 3,' 'Նրանը,' 'Քայլող մահ' win big»։ Los Angeles Times
- ↑ Գիկաս Փիթեր (December 16, 2013)։ «Critics' Choice Awards 2014: Complete List of Nominations»։ E! News
- ↑ Մեգիդսոն Ջոյի (January 6, 2014)։ «Դենվերի ֆիլմի քննադատների ընկերությունը հայտնեց իր անվանակարգերը»։ AwardsCircuit.com։ Արխիվացված է օրիգինալից August 11, 2016-ին։ Վերցված է July 11, 2016
- ↑ Գինգոլդ Մայքլ (May 29, 2014)։ «The 2014 FANGORIA Chainsaw Awards Results!»։ Fangoria։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2015-ին։ Վերցված է July 11, 2016
- ↑ «The 2013 Fright Meter Awards Nominations Are In»։ SlasherStudios.com։ December 21, 2013
- ↑ Ֆեյնբերգ Սքոթ (October 11, 2013)։ «12 Blockbusters to Compete for Fan Vote at Hollywood Film Awards (Exclusive)»։ The Hollywood Reporter
- ↑ «Best Horror Movie – IGN's Best of 2013»։ IGN։ Վերցված է June 22, 2016
- ↑ Նգ Ֆիլիանա (March 6, 2014)։ «MTV Movie Awards Nominations Revealed»։ The Hollywood Reporter
- ↑ Moraski Lauren (November 6, 2013)։ «People's Choice Awards 2014 nominees announced»։ CBS News
- ↑ «Warner Bros. and Universal Lead Nominees for Golden Trailer Awards»։ TheWrap։ May 6, 2014
- ↑ «18th Annual Film Awards (2013)»։ Online Film & Television Association։ Վերցված է June 22, 2016(չաշխատող հղում)
- ↑ «Golden Schmoes Winners and Nominees (2013)»։ JoBlo.com։ Արխիվացված է օրիգինալից May 4, 2016-ին։ Վերցված է June 22, 2016
- ↑ «New Line-ն արդեն զբաղվում է Ջեյմս Բանի «Անեծք»-ի սիկվելի վրա»։ FirstShowing.net։ July 16, 2013։ Վերցված է July 17, 2013
- ↑ «[Comic-Con '13] Վերա ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը ստորագրել են «Անեծքը 2»-ի համար Sequel! #SDCC»։ Bloody Disgusting։ July 20, 2013։ Վերցված է July 22, 2013
- ↑ 118,0 118,1 «Warner Bros Scheduling Spree Continues With 'The Conjuring 2', 'Mean Moms', 2 Others»։ Deadline.com։ February 25, 2014։ Վերցված է February 26, 2014
- ↑ ««Անեծքը 2»-ը հետաձգվում է 2016 թվական»։ ComingSoon.net։ October 20, 2014։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2014-ին։ Վերցված է October 21, 2014
- ↑ Ֆլեմինգ կրտսեր Մայք (October 21, 2014)։ «Ջեյմս Վանը վերադառնում է New Line՝ նկարահանելու «Անեծքը 2»-ը»։ Deadline.com։ Վերցված է October 21, 2014
- ↑ «The Conjuring 2 Set for June 10, 2016»։ ComingSoon.net։ November 11, 2014։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2014-ին։ Վերցված է November 12, 2014
- ↑ «Wan's "CONJURING 2" Scares Up Yet Another Scribe»։ Fangoria։ November 11, 2014։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2015-ին։ Վերցված է November 12, 2014
- ↑ Հեյնս Բրիթ (January 6, 2015)։ «'The Conjuring 2' Getting a Rewrite From 'The Walking Dead' and 'Orphan' Scribe»։ ScreenCrush։ Վերցված է January 23, 2015
- ↑ «Սկսեցին «Անեծքը 2»-ի նկարահանումները»։ ComingSoon.net։ September 21, 2015։ Վերցված է September 22, 2015
- ↑ ՄաքՆերի Դեյվ (June 8, 2016)։ «'Conjuring 2' Director James Wan: 'There Could Be Many More Movies'»։ Variety։ Վերցված է June 9, 2016
- ↑ Քոլլիս Քլարկ (June 8, 2016)։ «Ջեյմս Վանը հնարավոր է չկարողանա նկարահանել «Անեծքը 3»-ը»։ Entertainment Weekly։ Վերցված է June 9, 2016
- ↑ Վեինթրոբ Սթիվ (June 11, 2016)։ «James Wan on 'The Conjuring 2,' Superheroes, and His Guilty Pleasure Movies»։ Collider.com։ Վերցված է June 13, 2016
- ↑ Tilly Chris (June 15, 2016)։ «James Wan Already Has an Idea For The Conjuring 3»։ IGN։ Վերցված է June 16, 2016
- ↑ Ռեյլի Մարկ (November 8, 2013)։ «THE CONJURING Gets a Spin-Off Movie with ANNABELLE!»։ Schmoes Know։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2015-ին։ Վերցված է February 16, 2014
- ↑ Գեթել Օլիվեր (October 3, 2014)։ «'Annabelle': Horror prequel scares up lackluster reviews»։ Los Angeles Times։ Վերցված է January 16, 2015
- ↑ Հոլլ Ջեյքոբ (October 19, 2015)։ ««Աննաբելլ 2»-ն արդեն ճանապարհին է, ուստի վառեք ձեր տիկնիկների հավաքածուները»։ Film
- ↑ Կրոլլ Ջասթին (June 22, 2016)։ ««Սպեկտր»-ի դերասանուհի Ստեֆանի Սիգմանը կխաղա «Աննաբել 2»-ի գլխավոր դերերից մեկը (ԲԱՑԱՌԻԿ)»։ Variety։ Վերցված է June 22, 2016
- ↑ Կիտ Բորիս (June 15, 2016)։ «'Conjuring 2' Spinoff 'The Nun' in the Works (Exclusive)»։ The Hollywood Reporter
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://theconjuring.warnerbros.com/index.html Անեծքը. պաշտոնական կայք
- Անեծքը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անեծքը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Անեծքը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Անեծքը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Անեծքը History vs. Hollywood-ում
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր գերբնական ուժով տների մասին
- Ֆիլմեր ուրվականների մասին
- Ինքնասպանությունը հորինվածքներում
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր վհուկների մասին
- Ֆիլմեր դևերի մասին
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր