Լիլի Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլի Թեյլոր
Lili Taylor 2013.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1967 (52 տարեկան)
ԾննդավայրԳլենկոու, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԴե Պաուլ համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1986 — այժմ
Ամուսին(ներ)Nick Flynn
IMDbID 0000666
lili.net
Commons-logo.svg Լիլի Թեյլոր՝ Վիքիպահեստ

Լիլի Էն Թեյլոր (անգլ.՝ Lili Anne Taylor; ծնվ. փետրվարի 20, 1967, Գլենկոու, Իլինոյս նահանգ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է դարձել «Միստիկ պիցցա», «Կարճ պատմություններ» և «Ես կրակել եմ Էնդի Ուորխոլին» ֆիլմերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլին պրոֆեսիոնալ դայակ Մարի Թեյլորի և ֆոլկ ժանրի երաժիշտ և վաճառող Պարկ Թեյլորի վեց երեխաներից հինգերորդն է[1][2]։ Ծնվել և մեծացել է Գլենկոյում, Իլինոյսում։ Իր խոսքերով, մեծացել է բավականին ընկերական մթնոլորտում և միշտ եղել է չափազանց հետաքրքրասեր։ Դպրոցը նա ավարտել է 1985 թվականին, այնուհետև սովորել է դրամատիկ թատրոնի դպրոցում։

Լիլիի կարիերան սկսվել է 1988 թվականին «Միստիկ պիցցա» և «Ասա որևէ բան» ֆիլմերով։ Այդ դերերի համար համար նա ստացավ դրական գնահատականներ։ Դերասանուհին շատ ավելի հայտնի դարձավ 1991 թվականին Նենսի Սևոկիի «Հիմար գրազ» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ տգեղ աղջկան, ով ստիպված էր մասնակցելու մի դաժան մրցակցությունում։ Նրա հետ ֆիլմում խաղաց Ռիվեր Ֆենիքսը՝ հայտնի դերասան Հոակին Ֆենիքսի եղբայրը։ 1993 թվականին Թեյլորը կրկին աշխատեց Սևոկիի հետ՝ «Տնային սրբեր» ֆիլմում, որը համաշխարհային մակարդակի քսան կինոքննադատ դասեցին իրենց լավագույն ֆիլմերի շարքին։

Նույն թվականին հայտնի ռեժիսոր Ռոբերտ Օլտմանը նրան դեր առաջարկեց նրան դեր «Կարճ պատմություններ» լոսանջելեսյան դրամայում։ Թեյլորը խաղաց Լիլի Թոմլինի հետ։ Ֆիլմում նկարահանվում էին նաև Թոմ Ուեյթսը, Ջենիֆեր Ջեյսոն Լին, Ջուլիան Մուրը և Ռոբերտ Դաունի կրտսերը։ 1998 թվականին Թեյլորին հաջողվեց աշխատել հնդկական ֆիլմերի լեգենդ Ջոն Ուոթերսի հետ «Լուսանկարիչ» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նա երեխա է ունենում (1988)
  • Միստիկ պիցցա (1988)
  • Հուլիսի 4-ին ծնվածը (1989)
  • Ասա որևէ բան (1989)
  • Հիմար գրազ (1991)
  • Կարճ պատմություններ (1993)
  • Ռուդի (1993)
  • Household Saints (1993)
  • Արիզոնյան երազանք (1993)
  • Բարձր ներաձևություն (1994)
  • Տիկին Պարկերը և անբարոյակն շրջապատը (1994)
  • Չորս սենյակ (1995)
  • Cold Fever (1995)
  • Կախվածություն (1995)
  • Things I Never Told You (1996)
  • Հետգնում (1996)
  • Ես կրակել եմ Էնդի Ուորխոլին (1996)
  • Girls Town (1996)
  • The Impostors (1998)
  • Գարաժ (1998)
  • Գաղտնի նյութեր (1993) (TV series) (1998)
  • Pecker (1998)
  • A Slipping-Down Life (1999)
  • Բլրի տան ուրվականը (1999)
  • Ֆանատիկ (2000)
  • Anne Frank: The Whole Story (2001)
  • Կեսօրը Գաուդիում (2001)
  • Ջուլի Ջոնսոն (2001)
  • Կլիենտը միշտ մահացած է (2001)
  • Ուղիղ եթեր Բաղդադում (2002)
  • Casa de los Babys (2003)
  • Ֆակտոտում (2005)
  • The Notorious Bettie Page (2005)
  • Երեկոյան սկսելով (2007)
  • State of Mind (2007)
  • The Secret (2007)
  • Բարձրացում (2008)
  • Հասարակության թշնամիները (2009)
  • Բրուքլինյան ոստիկաններ (2010)
  • Ռուբիկոն (2010)
  • Ցրիչ (2012)
  • Լինել Ֆլին (2012)
  • Արյունակցական կապեր (2013)
  • Անեծքը (2013)
  • Գոտեմ (2014)
  • Հեմլոկ Գրոուվ (2013—2014)
  • Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biography at FilmReference.com.
  2. "Obituary: Park Taylor", Chicago Tribune, Chicago, Ill., May 13, 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]