Ջուլիան Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիան Մուր
Julianne Moore (15011443428).jpg
Մուրը 2014 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Հասակը163 սմ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1960 (58 տարեկան)
ԾննդավայրՖայետվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Ֆրանկֆուրտի ամերիկյան ավագ դպրոց և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, գրող
Ակտիվ շրջան1986–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Գրավչության օրենքներ",
"Յուրայի դարաշրջանի այգի 2. Կորուսյալ աշխարհ",
"Ինն ամիս"
Ամուսին(ներ)Բարթ Ֆրեյնդլիխ
(2 երեխա),
Ջոն Գուլդ Ռուբին
(ամուսնալուծված)
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներՑերեկվա Էմմի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար և Silver Bear for Best Actress
IMDbID 0000194
ԿինոՊոիսկID 2669
juliannemooreonline.com

Ջուլիան Մուր (անգլ.՝ Julianne Moore, իրական անունը` Ջուլի Էնն Սմիթ (Julie Anne Smith)[1], ծնվ. Դեկտեմբեր 3, 1960 թ., Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2][3]), ամերիկյան դերասանուհի և գրող: Արժանացել է Օսկար (2015 թ.), երկու անգամ Էմմի (1988, 2012), երկու անգամ Ոսկե գլոբուս (2013, 2015), BAFTA (2015 թ.) և երկու անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներին (2013, 2015): Իր անունով աստղ ունի նաև Հոլիվուդյան փառքի ծառուղում[4][5][6]:

Ջուլիան Մուրը հանդիսանում է նաև աշխարհի երեք հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր` Կաննի, Բեռլինի և Վենետիկի (եռակի): Նա համարվում է բնավորության ամերիկյան առաջատար դերասանուհի, ով կարողանում է խաղալ ինչպես մեյնստրիմային, այնպես էլ ցածրաբյուջետային անկախ բեմադրություններում` առանձնանալով դերերի ընտրության մեջ իր խիզախությամբ և դերասանական խաղով[7][8][9]:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Մուրը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքում: Նրա հայրը զինվորական դատավոր էր[10][11][12], իսկ մայրը` հոգեբան[13]: Ջուլիանն ընտանիքի ավագ երեխան էր և ուներ նաև կրտսեր քույր և եղբայր: Նրա մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվում էր մի վայրից մյուսը, այդ իսկ պատճառով նա սովորել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող ամերիկյան քոլեջում, որն 1979 թվականին ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարանին կից արվեստի դպրոց: 1983 թվականին ստանալով բակալավրի աստիճան, տեղափոխվել է Նյու Յորք:

Սկզբնական շրջանում աշխատել է ռեստորաններում` որպես մատուցողուհի և տևական ժամանակ խաղացել բացառապես Բրոդվեյում, ինչպես նաև «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստասերիալում` կատարելով երկու դեր (1985-1988 թվականներին), որի համար արժանացել է Էմմիի ցերեկային մրցանակին: 1980-ական թվականները նրա ստեղծագործական կյանքում նշանավորվում էին հիմնականում հեռուստատեսային ֆիլմերով:

Ջուլիան Մուրի առաջին աշխատանքը մեծ էկրանին, համարվում է «Հեքիաթները մութ կողմից» (1990 թ.) ֆիլմում կատարած դրվագային դերը, որից հետո նա սկսել է հայտնվել ոչ մեծ, երկրորդական դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Օրորոցը ճոճող ձեռքը» (1992 թ.), «Կարճ պատմություններ» (1993 թ.), «Մարմինը, որպես իրեղեն ապացույց» (1993 թ.) կինոնկարները և «Փախստականը» (1993 թ.) ֆիլմը` Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ: Այդ շրջանում նա նկարահանվել է նաև «Ինն ամիս» (1995 թ.), «Վարձու մարդասպաններ» (1995 թ.), «Անվտանգություն» (1995 թ.), «Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասին» (1996 թ.), ինչպես նաև Լուի Մալի «Վանյան 42-րդ փողոցում» (1994 թ.) կինոնկարներում:

1997 թվականին, Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհ» ֆիլմի հաջողությունից հետո, այն ժամանակ դեռևս ոչ այնքան հայտնի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի առաջարկով, Ջուլիանը նկարահանվեց պոռնոարդյունաբերության մասին պատմող «Գիշերները բուգի ոճով» (1997 թ.) ֆիլմում: Կինոնկարում նրա դերը հաջողված էր և նա ներկայացվեց Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների, իսկ 1998 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեց «Մեծ Լեբովսկին» կինոնկարը, որտեղ Ջուլիանը կատարում էր ֆեմինիստուհի նկարչուհու դերը:

Հատկապես դերասանուհու համար հագեցած էր 1999 թվականը, երբ նրա մասնակցությամբ թողարկվեցին հինգ ֆիլմեր: Դրանցից առավել հաջողվածներից էին «Մագնոլիա» և «Վեպի ավարտը» կինոնկարները: Հաջողությամբ էին պսակված նաև նրա դերակատարումները 2002 թվականին նկարահանված «Ժամեր» և «Դրախտից հեռու» ֆիլմերում: Այդ ֆիլմերի համար նա ներկայացվել է Օսկար մրցանակի: 2004 թվականին նա նկարահանվել է «Մոռացվածը» թրիլերում, որի շահույթը աշխարհում կազմել է 117 միլիոն դոլար: Հաջողություն է ունեցել նաև 2006 թվականին նկարահանված «Մարդու երեխան» կինոնկարը: Ջուլիան Մուրի լավագույն աշխատանքներից են նաև «Խաղը փոխվել է» (2012 թ.)[14], «Դեռևս Էլիս» (2014 թ.), «Աստղային քարտեզ» (2014 թ.) կինոնկարները:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1995 թվականներին Ջուլիան Մուրը ամուսնացած էր դերասան և ռեժիսոր Ջոն Գուլդ Ռուբինի հետ[11]: 1996 թվականից նա ապրում էր ռեժիսոր Բարթ Ֆրեյնդլիխի հետ: Նրանք ամուսնացել են 2003 թվականին: Ջուլիան Մուրն ամուսնուց մեծ է 9 տարով: Նրանք ունեն երկու երեխա` որդի (ծնվ. 1997 թ.) և դուստր (ծնվ. 2002 թ.) և ապրում են Նյու Յորքում[15]:

Ջուլիան Մուրը ԼԳԲՏ-ի իրավունքների կողմնակից է, աթեիստ[16] և երբ նրան հարցրել են, թե ինչ կասի իրեն Աստված, երբ հայտնվի երկնքում, Ջուլիանը պատասխանել է. «Դե, երևի կասի, որ դուք սխալվում էիք, ես գոյություն ունեմ»:

Բնական տեսքը պահպանելու վերաբերյալ, Ջուլիան Մուրը դեմ է արտահայտվել բոտոքսին և պլաստիկ վիրահատությանը[17]: 2008 և 2012 թվականների նախագահական ընտրություններում Ջուլիան Մուրը Բարաք Օբամայի կողմնակիցն էր[18][12]:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1985 Ինչպես է պտտվում աշխարհը As the World Turns -
1989 Փողեր, իշխանություն, սպանություն Money, Power, Murder Պեգի Լին Բրեդի
1990 Հեքիաթները մութ կողմից Tales from the Darkside: The Movie Սյուզան
1991 Գնալն արդեն շատ ուշ է The Last to Go Մերսի
1991 Մահացու հայացք նետելով Cast a Deadly Spell Կոննի Սթոուն
1992 Օրորոցը ճոճող ձեռքը The Hand That Rocks the Cradle Մառլեն Կրեյվեն
1992 Ատրճանակ Բեթի Լուի պայուսակում The Gun in Betty Lou's Handbag Էլինոր
1992 Մարմինը, որպես իրեղեն ապացույց Body of Evidence Շերոն Դյուլեյնի
1993 Բեննին և Ջունը Benny & Joon Ռութի
1993 Փախստականը The Fugitive Էնն Իսթման
1993 Կարճ պատմություններ Short Cuts Մերիան Ուայման
1994 Վանյան 42-րդ փողոցում Vanya on 42nd Street Ելենա
1995 Անվտանգություն Safe Քերոլ Ուայթ
1995 Ինն ամիս Nine Months Ռեբեկա Թեյլոր
1995 Վարձու մարդասպաններ Assassins Էլեկտրա
1996 Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասին Surviving Picasso Դորա Մաար
1997 Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհ The Lost World: Jurassic Park Սառա Հարդինգ
1997 Միֆ մատնահետքերի մասին The Myth of Fingerprints Միա
1997 Գիշերները բուգի ոճով Boogie Nights Էմբեր Ուեյվս
1997 Դժոխային տաքսի Chicago Cab -
1998 Մեծ Լեբովսկին The Big Lebowski Մոդ Լեբովսկի
1998 Փսիխո Psycho Լայլա Կրեյն
1999 Բախտի անիվը Cookie's Fortune Կորա Դյուվալ
1999 Կատարյալ ամուսին An Ideal Husband Լորա Չիվլի
1999 Աշխարհի քարտեզը A Map of the World Թերեզա Քոլինզ
1999 Վեպի ավարտը The End of the Affair Սառա Մայլզ
1999 Մագնոլիա Magnolia Լինդա Պարտրիջ
2000 Կնամոլը The Ladies Man Օդրի
2000 Ոչ ես Not I -
2001 Հաննիբալ Hannibal Կլարիսա Սթարլինգ
2001 Էվոլյուցիա Evolution Էլիսոն Ռիդ
2001 Թափառականը World Traveler Դուլսիա
2001 Նավային նորություններ The Shipping News Ուեյվի Պրոուզ
2002 Դրախտից հեռու Far from Heaven Քեթի Ուայթեքեր
2002 Ժամեր The Hours Լորա Բրաուն
2004 Մերին և Բրյուսը Marie and Bruce Մերի
2004 Գրավչության օրենքները Laws of Attraction Օդրի Վուդս
2004 Մոռացվածը The Forgotten Տելլի Պարետա
2005 Հաղթանակածը The Prize Winner of Defiance, Ohio Էվելին Ռայան
2006 Վստահիր տղամարդուն Trust the Man Ռեբեկա Պոլակ
2006 Ճշմարտության հակառակ կողմը Freedomland Բրենդա Մարտին
2006 Մարդու երեխան Children of Men Ջուլիան
2007 Մարգարեն Next Քելլի Ֆերիս
2007 Ես այնտեղ չեմ I'm Not There Ալիսա Ֆաբիան
2007 Վայրի նրբագեղություն Savage Grace Բարբարա Դալի Բաքելանդ
2008 Կուրություն Blindness բժշկի կինը
2009 Միայնակ տղամարդը A Single Man Շառլոտա
2009 Պիպա Լիի մասնավոր կյանքը The Private Lives of Pippa Lee Քեթ
2009 Խլոյա Chloe Քեթրին Ստյուարտ
2010 Երեխաները կարգին են The Kids Are All Right Ջուլս
2010 Ապաստարան Shelter Կառա Հարդինգ
2010 Էլեկտրա Լյուքս Elektra Luxx Մարիամ Աստվածածին
2011 Խենթություն, հիմարություն, սեր Crazy, Stupid, Love. Էմիլի Ուիվեր
2012 Լինել Ֆլինն Being Flynn Ջոդի Ֆլինն
2012 Խաղը փոխվել է Game Change Սառա Փեյլին
2012 Ամուսնալուծություն մեծ քաղաքում What Maisie Knew Սյուզաննա
2013 Դոն Ժուանի կրքերը Don Jon Էսթեր
2013 Անգլերենի ուսուցիչը The English Teacher Լինդա Սինկլեր
2013 Քերրի Carrie Մարգարեթ Ուայթ
2014 Օդային մարշալ (Առանց կանգառի) Non-Stop Ջեն Սամմերս
2014 Աստղային քարտեզ Maps to the Stars Հավանա Սեգրանդ
2014 Դեռևս Էլիս Still Alice Էլիս Հոուլենդ
2014 Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 1 The Hunger Games: Mockingjay - Part 1 Ալմա Կոյն
2014 Յոթերորդ որդին Seventh Son տիրուհի Մալկին
2015 Մեգիի ծրագիրը Maggie's Plan Ժորժետա
2015 Այն ամենն, ինչ ես ունեմ Freeheld Լորել Հեսթեր
2015 Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 2 The Hunger Games: Mockingjay - Part 2 Ալմա Կոյն
2017 Աշխարհը` հրաշքներով լի Wonderstruck Լիլիան, Օդրի Ռոուզ
2017 Սուբուրբիկոն Suburbicon Մարգարեթ
2017 Kingsman. Ոսկե մատանին Kingsman: The Golden Circle Պոպպի Ադամս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rochlin Margy (11 февраля 2001)։ «FILM; Hello Again, Clarice, But You've Changed»։ The New York Times (անգլերեն)։ Վերցված է July 22, 2012 
  2. Summerscale Kate (13 октября 2007)։ «Julianne Moore: beneath the skin»։ The Telegraph (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից August 26, 2013-ին։ Վերցված է August 26, 2013 
  3. Lipworth Elaine (27 августа 2011)։ «Julianne Moore: still fabulous at 50, interview»։ The Telegraph (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից April 20, 2012-ին։ Վերցված է July 20, 2012 
  4. «Julianne Moore gets star on Hollywood 'Walk of Fame'» (անգլերեն)։ Yahoo!։ 4 октября 2013։ Արխիվացված օրիգինալից-ից October 5, 2013-ին։ Վերցված է October 5, 2013 
  5. Cindy Clark. (October 3, 2013)։ «Julianne Moore gets star on Hollywood Walk of Fame» (անգլերեն)։ USA TODAY։ Վերցված է 2013-10-05 
  6. «У Джулианы Мур появилась своя звезда на Алее славы» (ռուսերեն)։ comments.ua։ 4/10/2013։ Վերցված է 2013-10-05 
  7. Rees Jasper (24 июля 2010)։ «Q&A: Actress Julianne Moore» (անգլերեն)։ The Arts Desk։ Արխիվացված օրիգինալից-ից January 17, 2013-ին։ Վերցված է February 19, 2013 
  8. Ellison Michael (13 августа 1999)։ «Less is Moore»։ The Guardian (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից August 26, 2013-ին։ Վերցված է August 26, 2013 
  9. Sgura, Giampaolo (16 августа 2013)։ «Exclusive Peek: Julianne Moore Opens Up on Fashion, Fame and Family in October InStyle»։ InStyle (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից September 24, 2013-ին։ Վերցված է September 24, 2013 
  10. «Anne Love Smith Obituary»։ The Washington Post (անգլերեն)։ 3 мая 2009։ Արխիվացված օրիգինալից-ից April 2, 2013-ին։ Վերցված է April 2, 2013 
  11. 11,0 11,1 Mackenzie Suzie (1 февраля 2003)։ «The hidden star»։ The Guardian (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից March 18, 2013-ին։ Վերցված է August 26, 2013 
  12. 12,0 12,1 Cochrane Kira (28 октября 2010)։ «Julianne Moore: 'I'm going to cry. Sorry'»։ The Guardian (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից February 20, 2011-ին։ Վերցված է July 15, 2012 
  13. «Anne Love Smith Obituary»։ The Washington Post (անգլերեն)։ 3 мая 2009։ Վերցված է January 15, 2015 
  14. Джулианна Мур сыграет Сару Пэйлин
  15. «Julianne Moore»։ Us Weekly (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից May 16, 2012-ին։ Վերցված է July 30, 2012 
  16. Galloway Stephen (28 февраля 2015)։ «Julianne Moore Believes in Therapy, Not God (And Definitely Gun Control)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է March 1, 2015 
  17. Iley Chrissy (6 июля 2008)։ «Red Alert»։ The Observer (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից February 16, 2013-ին։ Վերցված է July 15, 2013 
  18. Harp, Justin (2 октября 2012)։ «Beyoncé, Jennifer Lopez support Barack Obama in campaign video – watch»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից April 2, 2013-ին։ Վերցված է April 2, 2013