Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով
Maze Runner: The Scorch Trials
Maze-Runner-The-Scorch-Trials-Poster.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՖանտաստիկ ֆիլմ
ՀիմքՓորձություն կրակով
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Բոլ
ՊրոդյուսերՄարտի Բոուեն
Էդի Գամառա
Վիկ Գոդֆրի
Էլեն Գոլդսմիտ-Վեյն
Ջո Հարտվիկ
Լի Սթոլման
Սցենարի հեղինակՏ.Ս. Նոուլին
Ջեյմս Դաշներ
ԴերակատարներԴիլան Օ'Բրայեն
Կայա Սկոդելարիո
Թոմաս Սանգստեր
Լի Կի Խոն
ՕպերատորԴյուլա Պադոշ
ԵրաժշտությունՋոն Պեսանո
ՄոնտաժԴոն Ցիմերման
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
Կինոընկերություն20th Century Fox[1]
Տևողություն114±1 րոպե
Բյուջե61 մլն $[2]
Շահույթ310 970 140 $[2]
ՆախորդԼաբիրինթոսում վազողը
ՀաջորդMaze Runner: The Death Cure?
Պաշտոնական կայքէջ
Maze Runner: The Scorch Trials Վիքիպահեստում

«Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով» (անգլ.՝ Maze Runner: The Scorch Trials), ամերիկյան ֆիլմ նկարահանված 2015 թվականին ռեժիսոր Ուես Բոլի կողմից։ Ֆիլմի սիկվելը հիմնված է 2014 թվականին նկարահանված Լաբիրինթոսում վազողը (ֆիլմ)-ի վրա։ Սցենարը գրվել է «Լաբիրինթոսում վազողը» գրքի երկրորդ հատորի սցենարի համաձայն։ Ամերիկյան վարձույթում ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին[3]: Ռուսական վարձույթ դուրս է եկել 2015 թվականի սեպտեմբերի 27-ին[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասի, Մինհոյի, Թերեզայի և մյուս գերիներին հաջողվում է փրկվել լաբիրինթոսից, սակայն նրանց փրկվելուն պես շատ շուտով նորից հայտնվում են մի բազայում, որը ղեկավարում էր նենգ պարոն Ջենսոնը։ Ջենսոնը ասում է նրանց, որ այդ բազան խիստ հսկողության տակ է առնված, և այդ վայրը պաշտպանված է բոլոր տեսակների վիռուսներից։ Այդ փրկված գերիներին տալիս են հագուստ և ուտելիք, որից հետո նրանք իմանում են, որ բացի իրենցից կան նաև ուրիշ ողջ մնացածներ, այլ լաբիրինթոսներից։ Թոմասը փորձում է ելք գտնել և գնալ գտնել իրենց ընկերներին։ Արիսայի օգնության շնորհիվ, լաբիրինթոսում ողջ մնացածները փրկվում են այդտեղից, և նրանց հաջողվում է իմանալ, որ ղեկավարը W.C.K.D-ն է։ Ավան մինչև հիմա ողջ է, իսկ Ջենսոնը աշխատում է նրանց մոտ։ Կազմակերպությունը փորձում է գտնել ապստամբներին, ովքեր իրենց խմբին անվանել էին «Աջ թև»: Թոմասը և մյուս գերիները որոշում են գտնել այդ խումբը և դրա համար էլ փախչում են բազայից։ Բայց այդ խմբին գտնելու համար նրանք պետք է անցնեին անհարթ լանդշաֆտներով և ավերված քաղաքներով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դիլան Օ'Բրայեն Թոմաս
Կայա Սկոդելարիո Թերեզա Ագնես
Լի Կի Հոն Մինհո
Թոմաս Սանգստեր Նյուտ
Ռոզա Սալազար Բրենդա
Ջանկարլո Էսպոզիտո Խորխե
Ջեյկոբ Լոֆլենդ Արիս
Ալեկս Ջ. Ֆլորես Ուինսթոն
Դեկստեր Դարդեն Ֆռայպեն
Լիլի Թեյլոր Մերի Կուպեր
Էյդան Գիլեն Ջենսոն
Պատրիշիա Կլարքսոն Ավա Պեյջ
Կետրին Մակնամարա Սոնյա
Նատալի Էմանուել Հարրիեթ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 26-ին արդեն պարզ է դառնում, որ Գիլեն Էյդանը կմարմնավորի Ջենսոնի դերը[5]:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Ալբուկերկե և Նյու Մեքսիկո-ի շրջանում[6], և ավարտվել են 2015 թվականի հունվարի 27-ին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]