Հոակին Ֆենիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Հոակին Ֆենիքս
Joaquin Phoenix 2014.jpg
Հոակին Ֆենիքսը 2014 թվականին Նյու Յորքի կինոփառատոնում
Ծնվել է 1974 թվական հոկտեմբերի 28
Ծննդավայր Սան Խուան, Պուերտո Ռիկո
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Այլ անուն(ներ) Հոակին Ռաֆայել Բոտոմ
Joaquín Rafael Bottom
Մասնագիտություն դերասան,երաժիշտ
Ակտիվ շրջան 1982 - այժմ
Ծնողներ մայր՝ Արլին Ֆենիքս
Համատեղ ապրող(ներ) Լիվ Թայլեր (1995-1998)
Թոփազ Փեյջ Գրին (2001-2005)
Հիզեր Քրիստի (2012)
Ալիե Թեյլզ (2013-2015)
Պարգևներ և մրցանակներ Ոսկե գլոբուս, Վոլպի գավաթ լավագույն դերասանին և Գրեմմի
joaquin-phoenix.net/index2.html
Commons-logo.svg Հոակին Ֆենիքս՝ Վիքիպահեստ

Հոակին Ռաֆայել Ֆենիքս (անգլ.՝ Joaquin Raphael Phoenix, [hwɑːˈkiːn ˈfiːnɪks], ծնված՝ Հոակին Ռաֆայել Բոտոմ, ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 28-ին, Սան Խուան, Պուերտո Ռիկո), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ։ Դերասան Ռիվեր Ֆենիքսի կրտսեր եղբայրը։

«Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի քառակի անվանակարգված և դափնեկիր, Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթի դափնեկիր լավագույն դերասանի համար և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, «Օսկար» մրցանակի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի եռակի անվանակարգված։

Ֆենիքսին համաշխարհային ճանաչում բերել է հռոմյան կայսր Կոմմոդոսի դերը «Գլադիատոր» ֆիլմում, հայտնի է նաև դերերով «Նշաններ», ««Ռուանդա» հյուրանոց», «Խորհրդավոր անտառ», «Անցնել սահմանը» և «Նա» ֆիլմերում։ Քննադատների մեծամասնության կարծիքով նրա դերասանական տաղանդի գագաթնակետն է հանդիսանում Ֆրեդի Կուելի դերը «Վարպետը» ֆիլմում, այդ դերի համար Ֆենիքսը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ համարյա վերցնում էր արձանիկը լավագույն դերասանի համար[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀոակինՖենիքսը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 28-ին Սան Խուանում, Պուերտո Ռիկո։ Մայրը՝ Առլին Շերոն Ֆենիքս (անգլ.՝ Arlyn Phoenix, ծնված Դունեց, ծնվել է 1944 թվականին), սերում էր Բրոնքսում բնակություն հաստատած Հունգարիայից և Ռուսաստանից ներգաղթած հրեական ընտանիքից[4]։ Հայրը՝ Ջոն Լի Բոտոմ (անգլ.՝ John Lee Bottom), ծնունդով Կալիֆորնիայից էր և կաթոլիկ։ Առլինը իր ընտանիքը լքել էր 1968 թվականին և տեղավոխվել Կալիֆորնիա, իսկ այնուհետև հանդիպում է ապագա ամուսնուն ճանապարհորդելու ժամանակ։ Նրանք ամուսնանում են 1969 թվականին։ Նրա ծնողները եղել են «Աստծո զավակներ» աղանդի հետևորդներ և զբաղվում էին քարոզչական գործունեությամբ, ճապարհորդելով Հարավային Ամերիկայում[5]։ Վերջ ի վերջո նրա ծնողները հիասթափվում են «Աստծո զավակներից» և 1978 թվականին որոշում են ընդունում հեռանալ աղանդից և վերադառնալ ԱՄՆ։ Նրանք փոխում են իրենց ազգանունը Ֆենիքս՝ թռչուն, որը վերածնվում է մոխրից և խորհրդանշում է նոր սկիզբ[6]։ Այնտեղ Հոակինի մայրկ սկսում է աշխատել NBC-ում, քասթինգի բաժնում։ Նրանց երեխաները սկսում են նկարահանվել գովազդում և հեռուստասերիալներում։

Ջոն Լիի և Առլին Ֆենիքսի ընտանիքում կան 5 երեխաներ՝ 2 որժի՝ Ռիվեր (1970—1993), Հոակին և 3 դուստրեր՝ Լիբերտի, Ռեյն և Սամեր։

Առաջին հեռուստատեսային դերը Հոակինը խաղացել է 1982 թվականին, «Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար» կատակերգական դրամայում, ավագ եղբայր Ռիվեր Ֆենիքսի հետ։

1995 թվականին նա հայտնվում է «Ինչի համար արժե մահանալ» ֆիլմում։ Ֆիլմում Ֆենիքսի խաղընկերներն են լինում Նիկոլ Քիդմանը, Մեթ Դիլոնը և Քեյսի Աֆլեքը։ 2008 թվականի հոկտեմբերի վերջին Հոակինը հայտարարում է կինոարտադրությունից իր հեռանալու մասին, որպեսզի «իրեն ամբողջությամբ նվիրի երաժշտական ասպարեզին»։ Հետագայում պարզվում է, որ հայտարարությունը հանդիսանում էր «Ես դեռևս այստեղ եմ» կենսա-վավերագրական ֆիլմի մի մասը, նկարահանված Քեյսի Աֆլեքի կողմից, ով նաև հանդիսանում է նրա քույր Սամերի ամուսինը։

Հոակին Ֆենիքսը վեգան է (բուսակերության առավել խիստ տեսակ)։ 2003 թվականին մասնակցություն է ունենում կենդանիների նկատմամբ դաժանության մասին պատմող «Երկրաբնակները» վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որում, բացի նրանից, մասնակցություն են ունենում նաև այլ բազմաթիվ վեգաններ[7]։ Հոակին Ֆենիքսը ֆիլմի մասին ասում է այսպես. «Բոլոր ֆիլմերից, որոնց վրա ես աշխատել եմ, սրա մասին խոսում են առավել շատ»։ «Յուրաքանչյուրը, ով դիտել է «Երկրաբնակները», նրա մասին պատմում է ևս երեքին»[7]։ Այդ ֆիլմում մասնակցության համար Հոակինը Սան Դիեգոյի կինոփառատոնում պարգևատրվում է Humanitarian Award մրցանակով[8]։

Հոակին Ֆենիքսը հանդիսանում է «Կենդանիների պաշտպանության» (IDA) և «Մարդիկ կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի համար» (PETA) կազմակերպությունների անդամ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1989 Ծնողներ Parenthood Հարի Բակմեն-Լամպկին
1995 Ինչի համար արժե մահանալ To Die For Ջիմի Էմմեթ
1997 Էբոտների մտածածին կյանքը nventing the Abbotts Դա Հոլտ
1998 Ֆորս-մաժոր Return to Paradise Լյուիս ՄակԲրայտ
1999 8 միլիմետր 8MM Մաքս Կալիֆորնիա
2000 Դուքս դե Սադի փետուրը Quills Աբբա դյու Կոլմեր
2000 Գլադիատոր Gladiator հռոմյան կայսր Կոմմոդոս
2000 Յարդեր The Yards Վիլի Գուտիերես
2001 Նշաններ Signs Մերիլ Հես
2003 Արջուկ եղբայր Brother Bear Կենայ
2004 Թիմ 49. Կրակե աստիճան Ladder 49 Ջեկ Մորիսոն
2004 «Ռուանդա» հյուրանոց Hotel Rwanda լրագրող Ջեկ Դալգլիշ
2004 Խորհրդավոր անտառ The Village Լյուցի Հանտ
2005 Երկրաբնակներ Earthlings ձայնավորում
2005 Անցնել սահմանը Walk The Line Ջոնի Կեշ
2007 Արգելված ճանապարհ Reservation Road Իթան լիրներ
2007 Գիշերվա տիրակալները We Own The Night Բոբի Գրին
2008 Սիրեկանները Two Lovers Լեոնարդ Կրեդայտոր
2010 Ես դեռևս այստեղ եմ I’m Still Here խաղում է ինքն իրեն
2012 Վարպետ The Master Ֆրեդի Կուել
2013 Ճակատագրական կիրք The Immigrant Բրունո Վեյս
2013 Նա Her Թեոդոր Տուոմբլի
2014 Բնածին արատ Inherent Vice Լարի «Դոկ» Սպորտելո
2015 Իռացիոնալ մարդ Irrational Man Էյբ Լուկաս

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Return of Joaquin Phoenix: Oscar Buzz for ‘The Master’» (անգլերեն)։ The Daily Beast։ 17 сентября 2012։ Վերցված է 2014-1-23 
  2. Мэтт Сингер. (3 декабря 2012)։ «The Criticwire Survey: The Best Performance of the Year» (անգլերեն)։ Indiewire։ Վերցված է 2014-1-23 
  3. Каван Чешковски. (17 сентября 2012)։ «Joaquin Phoenix Says Rap Hoax 'I'm Still Here' Helped Liberate His Career» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2014-1-23 
  4. Naomi Pfefferman (April 12, 2002)։ «The Days of Summer»։ Jewish Journal։ Վերցված է September 1, 2007 
  5. Roberta and David Ritz (October 1995)։ «Strange Days»։ Us Magazine։ Վերցված է September 1, 2007 
  6. «PREMIERE April 1988»։ Aleka.org։ Վերցված է August 24, 2010 
  7. 7,0 7,1 Официальный сайт фильма «Земляне»
  8. «I Saw Earthlings.com Cast and Crew»։ Isawearthlings.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-16-ին։ Վերցված է 2010-03-17 
  9. Joaquin Phoenix’s Charity Work

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]