Մարիամ Մագդաղենացի (ֆիլմ, 2018)
Մարիամ Մագդաղենացի անգլ.՝ Mary Magdalene | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | փետրվարի 26, 2018, մարտի 15, 2018 և մարտի 29, 2018[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գարթ Դևիս |
Պրոդյուսեր | Իայն Քենինգ, Էմիլ Շերման և Liz Watts? |
Սցենարի հեղինակ | Helen Edmundson? և Philippa Goslett? |
Դերակատարներ | Շիրա Հաաս, Hadas Yaron?, Մառա Ռունի, Հոակին Ֆենիքս, Չիվիթել Էջիոֆոր, Sarah-Sofie Boussnina?, Charles Babalola?, Ryan Corr?, Տահար Ռահիմ, Լյուբնա Ազաբալ, Lior Raz?, Tawfeek Barhom?, Ուրի Գավրիել և Tsahi Halevi? |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Մելանի Օլիվեր |
Պատմվածքի վայր | Երուսաղեմ |
Կինոընկերություն | Film4 Productions, FilmNation Entertainment և See-Saw Films |
Տևողություն | 120 րոպե |
Մարիամ Մագդաղենացի (անգլ.՝ Mary Magdalene), ռեժիսոր Գարթ Դեվիսի բիբլիական դրամատիկական ֆիլմ, ըստ Հելեն Էդմունսոնի և Ֆիլիպպա Գոսլեթթի սցենարի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր թվարկության առաջին դար։ Երիտասարդ աղջիկը լքում է իր փոքրիկ ձկնորսական գյուղը և ավանդապաշտ ընտանիքը, որպեսզի միանա նոր սոցիալական շարժմանը։ Հարազատները նրան չեն հասկանում․ մտածում են, որ նա խայտառակում է իրենց տոհմը և նրա մեջ սատանա է մտել։ Այդ շարժման առաջնորդը Նազարեթ քաղաքից Հիսուս անունով խարիզմատիկ մի տղամարդ էր, ով խոստանում էր, որ աշխարհը կփոխվի։ Մարիամն իր համար փնտրում է նոր կյանքի ուղի։ Շատերը գիտեն Հիուսուի խմբի մասին, հռոմեական կառավարությունը բացարձակ չի խրախուսում նրանց գործունեությունը։ Ինչպես շատերին է հայտնի, Հիսուսի ուղին բավականին դժվար է եղել, բայց ավելի ողբերգական է Մարիամ Մագդաղենացու ճակատագիրը, ով մինչև վերջին րոպեն իր ուսուցչի կողքին է եղել և եղել է առաջիններից մեկը, ով իմացել է Հիսուսի հարության մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռունի Մարա — Մարիամ Մադգաղենացի
- Հոակին Ֆենիքս — Հիսուս Քրիստոս
- Չիվեթել Էջիոֆոր — Պետրոս առաքյալ
- Թահար Ռահիմ — Հուդա Իսկարիովտացի
- Սառա–Սոֆի Բուսինինա — Մարտա
- Հադաս Յարոն — Սառռա
- Լյուբնա Հազաբալ — Սյուզաննա
- Լայոր Ռազ — Մագդաղա քաղաքի մության առաջնորդ
- Ռայան Քորր — Սուրբ Հովսեփ
- Յակոպո Օլմո Անտինորի — Մագդաղայի բնակիչ
- Շիրա Հաաս — Լեա
- Ուրի Գավրիել — Փիլիպպոս առաքյալ
- Չարլզ Բաբալոլա — Անդրեաս առաքյալ
- Թաուֆիկ Բարհոմ — Հակոբոս առաքյալ
- Ցահի Հալեվի — Էֆրաիմ
- Մայքլ Մոշոնով — Մեթթյու
- Արիանա Լաբեդ — Ռեյչել
- Թեո Թեոդորիդիս — Լազար
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ Universal Pictures International Productions See-Saw Films համատեղ 2016 թվականի ամռանը կձեռնարկի Սուրբ Մարիամ Մագդաղենացուն նվիրված ֆիլմի արտադրութայն աշխատանքները[2]։ Ռեժիսորի աթոռը կստանձնի Դևիս Գարթը, իսկ ֆիլմի պրոդյուսավորմամաբ կզբաղվեն «Թագավորն է խոսում» և «Առյուծ» ֆիլմերով հայտնի Իեն Կաննինգը և Էմիլ Շերմանը։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարին հայտնի էր, որ Մարա Ռունին կմարմնավորի Սուրբ Մարիամ Մագդաղենացուն։ Նշանակալից էր այն փաստը, որ հանդիսատեսին կներայացվեն «մարդկության պատմության մեջ ամենաառեղծվածային հոգևոր առաջնորդներից մեկի իրական և համամարդկային կերպարը»[3]։ Նույն թվականի ապրիլին հայտարարվեց, որ Հոակին Ֆենիքսը ֆիլմում մասնակցելու համար բանակցություններ էր տանում, որտեղ նա պետք է մարմնավորեր Հիսուս Քրիստոսին[4]։ Հուլիս ամսում դերասանական կազմին միացան ևս երկու դերասաններ՝ Չիվեթել Էջիոֆորը Պետրոս առաքյալի և Թահար Ռահիմը Հուդա Իսկարիովտացու դերակատարմամբ[5][6]։
Յոհան Յոհանսոնը և Հիլդուր Հուննադդոթթիրը ֆիլի երաժշտության հեղինակ դարձան[7]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները անցկացվեցին 2016 թվականի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Իտալիայում[8]։
Ֆիլմի պրեմիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պրեմիերայի նախնական օրը 2017 թվականի նոյեմբերի 24–ն էր՝ «Օսկար»ի մրցանակաբաշխության բուռն շրջանում[9]. Բայց 2017 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը պրեմիերայի օրը փոխել էր 2018 մարտի 30–ը[10]։ Սակայն 2018 թվականի հունվարին ինֆորմացիա տարածվեց, որ պրեմիերան կրկին հետաձգվել է, բայց օրը դեռևս հայտնի չէ։ Ստեղծողները նշում էին, որ ֆիլմը «2018 թվանակին լույս չի տեսնի»[11]։ Առաջին ցուցադրությունը կայացավ Դուբլինում Միջազգային կինոփառատոնին՝ 2018 թվականի փետրվարի 28[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Jaafar Ali (2016-01-20)։ «Universal Boards Mary Magdalene Movie From ‘The King’s Speech’ Producers See-Saw Films; Garth Davis Directing»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-12-20
- ↑ Jaafar Ali (փետրվարի 2, 2016)։ «Rooney Mara In Discussions To Play Mary Magdalene In Biopic»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017
- ↑ Jafaar Ali (ապրիլի 22, 2016)։ «Joaquin Phoenix Eyed To Play Jesus Christ In Mary Magdalene Pic»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017
- ↑ Jaafar Ali (հուլիսի 13, 2016)։ «Chiwetel Ejiofor In Talks For ‘Mary Magdalene’; Will Play Peter The Apostle»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017
- ↑ Jaafar Ali (հուլիսի 22, 2016)։ «Tahar Rahim In Talks To Play Judas In ‘Mary Magdalene’»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017
- ↑ «Johann Johannsson & Hildur Guðnadóttir to Score Garth Davis’ ‘Mary Magdalane’»։ Film Music Reporter (en-US)։ սեպտեմբերի 20, 2017։ Վերցված է 2017-12-20
- ↑ Nia Daniels (08/12/2016)։ «Filming wraps on several features»։ The Knowledge (անգլերեն)։ Վերցված է 2017-12-20
- ↑ Hipes Patrick (մարտի 17, 2017)։ «‘Mary Magdalene’, ‘Current War’ & ‘Wind River’ Get 2017 Release Dates From Weinstein»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017
- ↑ Lang Brent (21 august, 2017)։ «'Mary Magdalene' Pushed to Easter, 'Current War' to Open Over Thanksgiving»։ variety.com
- ↑ Pedersen Erik (հունվարի 19, 2018)։ «Weinstein Company Pulls ‘War With Grandpa’, ‘The Upside’ & ‘Mary Magdalene’ Off Release Schedule»։ Deadline։ Վերցված է 21 января 2018
- ↑ Aoife Kelly (փետրվարի 7, 2018)։ «Rooney Mara, Joaquin Phoenix and Garth Davis coming to Ireland for Audi Dublin International Film Festival»։ independent.is
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Դրամաներ
- 2018 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ավստրալիական դրամա ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ավստրալիական կենսագրական ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Պեպլումներ
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր