Լուբնա Ազաբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Լուբնա Ազաբալ
Ծնվել էօգոստոսի 15, 1973(1973-08-15)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բրյուսել, Բելգիա
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Բելգիա[1] և  Մարոկկո
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի
ԸնտրանիՀրդեհներ, The Marchers? և Above the Law?
Պարգևներ և մրցանակներ

Լուբնա Ազաբալ (Lubna Azabal. օգոստոսի 15, 1973(1973-08-15)[1], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի դերասանուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազաբալը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 15-ին Բրյուսելում ՝ մարոկկացի հոր և իսպանացի մոր ընտանիքում։

Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում սովորելուց հետո թատերական կարիերա է սկսել Բելգիայում։ 1997 թվականին իր նորամուտն է նշել կինոյում՝ Օլիվյե Գուրմեի խաղընկերությամբ նկարահանվելով բելգիացի կինոռեժիսոր Վինսենթ Լանուի Ես պաշտում եմ կինոն / J'adore le cinéma կարճամետրաժ ֆիլմում։ Ֆիլմերում նա հանդես է գալիս անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն, որոնց ազատորեն տիրապետում է. մեծացել է եռալեզու շրջապատում (ֆրանսերեն, իսպաներեն և բերբերերեն

Կինոյում նրա ամենահայտնի դերը 2005 թվականին նկարահանված «Դրախտ՝ հիմա՛» քաղաքական թրիլլերում է։ Լուբնան Մեգգի Ջիլենհոլի խաղընկերությամբ գլխավոր հերոսուհու կերպարն է մարմնավորում BBC-ի համար 2014 թվականին Հյուգո Բլիքի նկարահանած հեռուստատեսային «Պատվավոր կինը» մինի սերիալում։

Ազաբալը 2010 թվականին արժանացել է «Սև մարգարիտ» մրցանակին ( Աբու Դաբիի կինոփառատոն ) լավագույն դերասանուհի անվանակարգում «Incenties» ֆիլմում իր դերակատարման համար[2] Նա արժանացել է նաև 31-րդ «Ջին» մրցանակաբաշխության «Ջին» մրցանակին կանացի գլխավոր դերի լավագույն կատարման համար և «Մագրիտ» մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում[3]։

Նա Բեն Ֆոսթերի հետ նկարահանվել է կինոռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» /Here (Սիրո ակնթարթներ, 2011) անկախ ֆիլմում, որը պատմում է գործով Հայաստան մեկնող ամերիկացի քարտեզագրի և նրա հայազգի ընկերուհու սիրո մասին։ Այդ ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ Լուբնա Ազաբալը Մելինեի դերակատարմամբ հանդես է եկել ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմում:

2018 թվականին Ազաբալը Սուսաննայի դերի կատարմամբ հանդես է եկել Հելեն Էդմունդսոնի «Մարիամ Մագդաղենացի» ֆիլմում[4]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pure Fiction (1998)
  • Les Siestes grenadine (1999) - Մաբրուքա
  • Loin (2001) - Սառա
  • Un monde presque paisible (2002) - Ժակլին
  • Արամ (2002) - Մելինե
  • Une minute de soleil en moins (2002, հեռուստաֆիլմ) - Թուրիա
  • 25 degrés en hiver (2004) - Լուբնա
  • Viva Laldjérie (2004) - Գուսեմ
  • Exils (2004) - Նաիմա
  • Changing Times (Les temps qui changent) (2004) - Նադյա / Աիշա
  • Paradise Now (2005) - Սուհա
  • Strangers (2007) - Ռանա Սուեյդ
  • 24 mesures (2007) - Հելլի
  • Body of Lies (2008) - Աիշայի քույր Քալա
  • Occupation (2009, հեռուստասերիալ) - Ալիյա Նաբիլ
  • Gamines (2009) - Անջելա Դի Բիաջո
  • Une chaîne pour deux (2009) - Կորինա
  • Comme les cinq doigts de la main (2010) - Ամել Զերուալ
  • Incendies (2010) - Նավալ Մարվան
  • I Am Slave (2010)
  • Captifs (2010)
  • Սիրո ակնթարթներ (2011) - Կատարինա Նազարյան
  • Coriolanus (2011) - Թամորա
  • Lipstikka (2011)
  • Free Men (2011) - Լեյլա
  • Headwinds (2011) - Յամինայի մայր
  • Goodbye Morocco (2012) - Դունյա
  • Rock the Casbah (2013) - Քենզա
  • The Marchers (2013) - Խեյրա
  • The Honourable Woman (2014, հեռուստասերիալ) - Աթիքա Հալաբի
  • Grain (2015)
  • Ustica: The Missing Paper (2016) - Վալյա Բոգդանի
  • The Frozen Dead (2016-2017, հեռուստասերիալ) - Էլիզաբեթ
  • Light Thereafter (2017) - Սումեյա
  • Lola Pater (2017) - Մալիկա
  • Grain (2017) - Բեատրիս
  • Catch the Wind (2017) - Նադյա
  • Above the Law (2017) - Լյուսի Տեսլա
  • Mary Magdalene (2018) - Սուսաննա
  • A Bluebird in My Heart (2018) - Նադյա
  • Sofia (2018) - Լեյլա
  • Tel Aviv on Fire (2018) - Թալա / Manal aka Rachel
  • Hellhole (2019) - Սմիրա
  • Adam (2019) - Աբլա
  • The Blue Caftan (2022) - Մինա
  • El Houb (The Love) (2022) - Ֆաթիմա Զահվանի

Ընտրված բեմական դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջադրված՝ 2022 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի Ադամի համար
  • Առաջադրված՝ 2020 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի Թել Ավիվի կրակի համար
  • Հաղթող ՝ 2019 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի ՝ «Օրենքից վեր» ֆիլմի համար
  • Հաղթող . 2015 Մագրիտ մրցանակ - Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մարտերը» ֆիլմի համար
  • Առաջադրված՝ 2014 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի «Ցտեսություն Մարոկկո» ֆիլմի համար
  • Հաղթող ՝ 2012 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի «Incendies» ֆիլմի համար
  • Հաղթող . 2011 31-րդ Ջին մրցանակաբաշխություն - Ջինի մրցանակ գլխավոր դերում դերասանուհու լավագույն կատարման համար «Incenties» ֆիլմում
  • Հաղթող . 2011 Jutra Award - Լավագույն դերասանուհի «Incedies» ֆիլմի համար
  • Հաղթող . 2011 Vancouver Film Critics Circle մրցանակ Կանադական ֆիլմի լավագույն դերասանուհու համար «Incendies» ֆիլմի համար
  • Հաղթող . 2007 Երուսաղեմի կինոփառատոն . Օտարների համար ամենախոստումնալից դերասանուհին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. "Lebanese filmmakers financially feted at Abu Dhabi Film Festival" October 25, 2010, The Daily Star (Lebanon)
  3. "Villeneuve's Incendies wins eight Genies, including best picture". The Globe and Mail, March 10, 2011.
  4. «Movie Review: 'Mary Magdalene' Offers an Inspired Revisionist Take on an Age-Old Story».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Ազաբալ» հոդվածին։