Յոհան Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Յոհանսոն
իսլ.՝ Jóhann Jóhannsson
Jóhann Jóhannsson by Sachyn Mital.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1969(1969-09-19)[1]
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Մահացել էփետրվարի 9, 2018(2018-02-09)[2][3][1] (48 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դաշնակահար, music arranger և technician
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե ձի և «Ոսկե գլոբուս» մրցանակ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար
Կայքjohannjohannsson.com
Jóhann Jóhannsson Վիքիպահեստում

Յոհան Յոհանսոն (իսլ.՝ Jóhann Jóhannsson, սեպտեմբերի 19, 1969(1969-09-19)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա - փետրվարի 9, 2018(2018-02-09)[2][3][1], Բեռլին, Գերմանիա), իսլանդացի երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես Դենի Վիլնյովի ֆիլմերի երաժշտության հեղինակ, ինչպես նաև` Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսություն» ֆիլմի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Յոհանսոնը ծնվել և մեծացել է Ռեյկյավիկում։ Համալսարանում ուսումնասիրել է օտար լեզուներ և գրականություն։ Երաժշտական գործունեությունը սկսել է որպես կիթառահար ինդի ռոք նվագող խմբերում, իսկ 1999 թվականին դարձել է զանազան երաժշտական ժանրերով զբաղվող Kitchen Motors ստեղծագործական խմբի անդամ։ Այդ ժամանակ էլ հիմնել է Apparat Organ Quartet խումբը։ Ակադեմիական երաժշտությունը և էմբիենտը հարազատ դարձան Յոհան Յոհանսոնին Բրայան Ինոյի արվեստի և Obscure Records լեյբլի երաժիշտների հետ ծանոթությունից հետո[4]։ Կոմպոզիտորի առաջին սոլո սկավառակը՝ Englabörn անունով թողարկվել է 2002 թվականին։ Դա Յոհանսոնի աշխատանքների հավաքածուն էր՝ գրված նույն անվանումով թատերական բեմադրության համար[5]։ Նա առաջնորդվում էր մինիմալիզմի ոգով և հավաքածուն ստեղծել էր Էրիկ Սաթիի, Լուիս Թոմաս Հարդինի, Հենրի Փերսելի, ինչպես նաև` Mille Plateaux երաժշտական լեյբլի էլեկտրոնային երաժիշտների արվեստի ազդեցությամբ։

2006 թվականին թողարկված IBM 1401, A User's Manual ձայնասկավառակը երգահանը նվիրել է իր հորը, որը ժամանակին Իսլանդիայում առաջին համակարգչային ճարտարագետներից մեկն էր, որ փորձում էր ստեղծել երաժշտություններ համակարգիչների օգնությամբ։ IBM առաջին պարզ համակարգիչների էլեկտրամագնիսական ճառագայթման ձայները՝ տեղափոխած լսելի ձայնածավալ, ինչպես նաև` հոր երաժշտական ձայնագրությունները, որը փորձարկումներ էր կատարում IBM տեխնիկայի հետ և ձայնագրում իր աշխատանքները երիզակոճային ձայնարկչի վրա[6], օգտագործվում էին ստեղծագործությունները գրելու ժամանակ։ The Sun’s Gone Down And The Sky’s Turned Black երգում Յոհանսոնը օգտագործել է համակարգչայնացված վոկալը Դորոտի Փարքերի՝ անպատասխան սիրո մասին բանաստեղծությամբ հատվածի ձայնագրության համար։ Երաժշտական քննադատ Սել Քինքումանին իր արձագանքի մեջ գրել է, որ Յոհան Յոհանսոնը այս աշխատանքով ապացուցել է, որ համակարգչի օգնությամբ «մարդը կարող է մոդելավորել բացարձակապես ամեն բան, նույնիսկ՝ մարդկային հոգին»[7]։

2010-ից 2016 թվականների ընթացքում հիմնականում աշխատել է որպես կինոերգահան։ 2016 թվականին պայմանագիր է ստորագրել Deutsche Grammophon ստուդիայի հետ սոլո ձայնասկավառակի թողարկման համար։ Orphée-ը՝ Յոհանսոնի առաջին սոլո սկավառակը 6 տարվա մեջ, առաջացել է հեղինակի՝ Օրփեոսի մասին առասպելի զանազան տարբերակների հետ ծանոթանալու արդյունքում[6]։

Երաժշտությունը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Յոհանսոնը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ The Miners' Hymns-ը նրա ամենահայտնի աշխատանքներից է վավերագրական կինոյում։ Ստեղծագործությունների հավաքածուն թողարկվել է առանձին սկավառակով և դարձել է ութերորդը երգահանի սոլո սկավառակագրության մեջ՝ 2011 թվականին ռեժիսոր Բիլ Մորիսոնի հետ համագործակցության արդյունքում։ Ֆիլմը և երաժշտությունը նվիրված են 1984-1985 թվականներին բրիտանացի հանքափորների գործադուլին։

Վավերագրական ֆիլմի երաժշտության առաջին կատարումը տեղի է ունեցել 2010 թվականին Դարեմյան տաճարում։ Առավել ուշ՝ լոնդոնյան պրեմիերայի ժամանակ The Guardian պարբերականի խմբագիր Ֆիոնա Մեդոքսը սաունդթրեքը գնահատել է հինգից հինգ բալով և նշել է, որ «իսլանդացի մինիմալիստի և ամերիկյան ռեժիսորի ծանոթությունը դառը էջով ժամանակակից բրիտանական պատմության մեջ դարձել է աշխատանքը, որը այնքան ենթակա չէ դասակարգման, որքան անմոռանալի է»[8]։

2012 թվականին չինացի ռեժիսոր Լու Եի «Գաղտնիքը» ֆիլմի երաժշտության համար ստացել է «Ոսկե ձի» մրցանակը[9]։ Իսկ 2014 թվականին «Ամեն ինչի տեսություն» ֆիլմի համար պարգևատրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակով[10]։

Երգահանը ստեղծում է երաժշտություն նաև գովազդի համար։ Այսպես, նրա աշխատանքն է հնչում 2015 թվականի «Բալթիկա» գարեջրի գովազդում․ «Հարազատ է մեր ողջ երկիրը»[11]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անվանում Մրցանակներ/Առաջադրումներ
2008 Դատարկապորտեր (անիմացիոն ֆիլմ)
2012 Գաղտնիք Մրցանակ․ «Ոսկե ձի» մրցանակ,
Ասիական կինոմրցանակի առաջադրում «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
2013 Գերուհիներ
2014 Ամեն ինչի տեսություն Մրցանակ«Ոսկե գլոբուս» մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար,
«Օսկար» մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար,
BAFTA մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար,
«Գրեմի» մրցանակի առաջադրում վիզուալ ներկայացման լավագույնս սաունդթրեքի համար
2015 Մարդասպանը (ֆիլմ, 2015, ԱՄՆ)Մարդասպանը «Օսկար» մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար,
BAFTA մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար
2016 Երգ սիրո մասին
Ժամանում «Ոսկե գլոբուս» մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար,
BAFTA մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար
2017 Սայրով վազողը 2049

Սոլո սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Sun's Gone Dim And The Sky's Turned Black (2006, 4AD)

Առանձին սկավառակներով թողարկված երաժշտություններ ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dís (2004, 12 Tónar, Իսլանդիայում, 2005, The Worker's Institute, ԱՄՆ-ում)
  • Free The Mind (2012, NTOV)
  • Copenhagen Dreams (2012, 12 Tónar)
  • Prisoners (2013, WaterTower Music)
  • McCanick (2014, Milan Records)
  • I Am Here (2014, Ash International)
  • The Theory of Everything (2014, Back Lot Music)
  • Sicario (2015, Varèse Sarabande)
  • Arrival (2016, Deutsche Grammophon)
  • The OA (2016, The Rocket Builder (Lo Pan!) 4AD)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]