Թահար Ռահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թահար Ռահիմ
ֆր.՝ Tahar Rahim
Tahar Rahim 2012.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1981(1981-07-04)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրBelfort[4][5]
ԿրթությունՄոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[6][7]
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Լեյլա Բեխտի
Պարգևներ և մրցանակներ«Սեզար» մրցանակ՝ ամենախոստումնալի դերասանի համար, «Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանին, Արվեստի և գրականության շքանշանի սպա և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ

Թահար Ռահիմ (ֆր.՝ Tahar Rahim, հուլիսի 4, 1981(1981-07-04)[1][2][3], Belfort[4][5]), ֆրանսիացի դերասան ալժիրյան արմատներով: 2010 թվականից «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր է, որպես տղամարդու լավագույն դերասան «Մարգարե» ֆիլմի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թահար Ռահիմը ծնվել է ալժիրցի փախստականների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են գաղթել Ալժիրի Օրան քաղաքից: Պատանեկան տարիքում Ռահիմը ամեն օր մի քանի ֆիլմ էր դիտում: Սկսել է հետաքրքրվել սպորտով, հետո ծրագրավորմամբ: Բայց մի շարք ոլորտներ փորձելուց հետո, վերջնականապես իրեն նվիրում է կինոյին:

Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում ուսանելու տարիներին Թահար Ռահիմը դարձավ «Թահար, ուսանող» փաստագրական ֆիլմի գլխավոր դերակատարը, որը ցուցադրվում էր «France 5» հեռուստատեսության եթերով:

2005 թվականին Թահարը տեղափոխվում է Փարիզ և որոշ ժամանակ սկսում է ուսումնասիրել դրամատիկական արվեստ Էլեն Զիդի Շերյուի ղեկավարությամբ գործող Դերասանական լաբորատորիայում: Զուգահեռաբար նա աշխատում էր ֆաբրիկայում և գումար էր վաստակում գիշերային ակումբում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի:

2006 թվականի կեսերին Թահար Ռահիմը գործարք է կնքում և շուտով հրավիրվում նկարահանվելու «Համայնք» հայտնի հեռուստասերիալում, որի սցենարի հեղինակն էր Աբդել Ռաուֆ Դաֆրին:

Անկիրթ արաբ պատանու դերը, ով աղքատ ընտանիքից էր, ու հանգամանքների բերումով ազատազրկվում է և սովորում գոյատևել բանտային օրենքներով, տրվում է Ռահիմին: Այդ դերը Թահարին հեշտ չի տրվում: Երեք ամիս անընդմեջ տարբեր դերասաններ են փորձում այդ կերպարը խաղալ, սակայն, ի վերջո, դերը հանձնվում է Ռահիմին:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Դեր
2006 Թահար, ուսանող Թահար
2007 Չծնվածի վրեժը Ոստիկան
2007 Համայնք (մինի-սերիալ) Յազիդ Ֆիքրի
2009 Մարգարե Մալիկ Էլ Ջեբենա
2011 Իներորդ լեգիոնի արծիվը Առաջնորդի որդին
2011 Ազատ մարդիկ Յունես
2011 Սեր և քերվածքներ Մաթիո
2011 Սև ոսկի Արքայազն Աուդա
2012 Սիրուց հետո Մունիր
2013 Անցյալի գաղտնիքները Սամիր
2013 Գրանդ Ցենտրալ Հարի
2013 Լրտեսը
2014 Սպի Նազարեթ Մանուկյան
2014 Սամբա Վիլսոն
2014 Իմ ընկերը Ձմեռ պապ է Սանտա Կլաուս
2015 Անարխիստները Ժան Ալբերտինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]