Շիրա Հաաս
Շիրա Հաաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 11, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Hod HaSharon, Իսրայել[2] և Թել Ավիվ, Իսրայել[3] |
Քաղաքացիություն՝ | Իսրայել |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 6024635 |
Շիրա Հաաս (եբրայերեն՝ שירה האס, մայիսի 11, 1995[1], Hod HaSharon, Իսրայել[2] և Թել Ավիվ, Իսրայել[3]), Իսրայելի թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրա Հաասը ծնվել է 1995 թվականի մայիսի 11-ին Թել Ավիվում՝ հրեաների ընտանիքում[4]։ Նրա ծնողները երկուսն էլ սաբրիներ են, ունեն լեհական, հունգարական և չեխական ծագում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հոլոքոստից փրկված նրա պապը բանտարկվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։
Մեկ տարեկանում Շիրան ծնողների հետ տեղափոխվել է Հոդ հա-Շարոն՝ տուն, որտեղ նա անցկացրել է իր վաղ տարիների մեծ մասը։ Երկու տարեկանում նրա մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշվել, բայց մի շարք ծանր ընթացակարգերից հետո երկու տարի անց վերականգնվել է։
14 տարեկանում սկսել է խաղալ Կամերիի թատրոնի ներկայացումներում, ինչպիսիք են՝ «Գետտո» և «Ռիչարդ III»։
2010-2013 թվականներին սովորել է Թելմա Յելինի անվան Թատերական գեղարվեստական ուսումնարանում, այնուհետև որպես կամավոր աշխատել է Իսրայելի պաշտպանության բանակում։
Նա իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2013 թվականին՝ Ռուհամի Ուայսի «Շտիսել» դրամատիկական սերիալում։
2014 թվականին՝ ուսումնարանում սովորելու ժամանակ, քաստինգի գծով տնօրեն Էսթեր Կլինգը ֆեյսբուքի միջոցով կապ է հաստատել Հասի հետ։ Նա Շիրային հրավիրել է «Արքայադուստր» ֆիլմում գլխավոր դերի ունկնդրությանը։ Այս դերի շնորհիվ Շիրան արժանացել է մրցանակի Երուսաղեմի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում և «Խաղաղություն և սեր» կինոփառատոնում, ինչպես նաև «Օֆիր» մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում[5]։
2016 թվականին նա նկարահանվել է իսրայելացի երգիչ Սիվան Թալմորի «I'll be» երաժշտական տեսահոլովակում[6]։
2018 թվականին «Օֆիր» մրցանակաբաշխության ժամանակ Շիրա Հաասն առաջադրվել է «Լավագույն կանացի դեր» անվանակարգում «Կոտրված հայելիներ» (2018) և «Երկրորդ պլանի» լավագույն դերասանուհի «Ազնիվ վայրենի» ֆիլմի համար (2018)[7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2013-2021 | Շտիսել | שטיסל | Ռուհամի Բայս |
2014 | Արքայադուստր | פרינסס | Ադար |
2014 | Արևածաղիկ | פרחי שמש | Աղջիկ |
2014 | Այծեղջերու | אנטילופה | Անատ |
2015 | Հեքիաթ սիրո և խավարի մասին (ֆիլմ) | A Tale of Love and Darkness | Ֆանյա Կլյաուսներ |
2015 | Մարիո | מריו | Թալլի Գադոտ |
2015 | Ոսկերիչ | הצורף | Սոֆի Բեն Դեվիդ |
2016 | Փոխարինման սկզբունքը | עקרון ההחלפה | Սալամ |
2016 | Գտածոների բյուրո | Lost & Found | Ռեյչել |
2017 | Կենդանաբանական այգու պահակի կինը | The Zookeeper's Wife | Ուրսուլա |
2017 | Ֆոքստրոտ | פוקסטרוט | Ալմա Ֆելդման |
2018 | Մարիամ Մագդաղենացի | Mary Magdalene | Լեա |
2018 | Կադաբրա | כדברא | Ալեքս |
2018 | Հարեմ | הרמון | Թամար |
2018 | Հրաշալի երկիր | ארץ נהדרת | Սկաութ |
2018 | Ազնիվ վայրենի | פרא אציל | Աննա |
2018 | Կոտրված հայելիներ | מראות שבורות | Արիելա |
2018 | Դիրիժոր | המנצח | Օդի |
2020 | Ոչ ուղղափառ | Unorthodox | էսթեր Շապիրո |
2020 | Ասյա | אסיה | Վիկա |
2020 | Էսավ | Esau | Լիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.csfd.cz/tvurce/176112-shira-haas
- ↑ 3,0 3,1 3,2 https://he.wikipedia.org/wiki/%D7%A9%D7%99%D7%A8%D7%94_%D7%94%D7%90%D7%A1
- ↑ 18 Things to Know About Shira Haas - Alma
- ↑ «P&LFF 2015 AWARD WINNERS» (Английский). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Видеоклип Sivan Talmor - I’ll Be // youtube.com
- ↑ Трайбека-2020 объявила победителей Արխիվացված 2020-07-20 Wayback Machine //golos-ameriki.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիրա Հաասը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Շիրա Հաասը КиноПоиск կայքում