Օֆիր (մրցանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆիր
Երկիր Իսրայել
Տեսակմրցանակների խումբ
ՊարգևատրողIsraeli Academy of Film and Television?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1982
Հերթականություն
Կայքisraelfilmacademy.co.il(եբրայերեն)
 Ophir Award Վիքիպահեստում

Օֆիր (եբրայերեն՝ פרס אופיר‎, հայտնի է նաև որպես Իսրայելական «Օսկար»), ամենամյա ազգային կինոմրցանակ (1990 թվականից), որ շնորհվում է Կինոյի և հեռուստատեսության Իսրայելական ակադեմիայի կողմից՝ կինոարտադրության բնագավառում մասնագիտական նվաճումների համար։ Կոչվում է դերասան Շայկե Օֆիրի պատվին։ 2011 թվականին հանձնվել է 15 անվանակարգերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Կինոյի և հեռուստատեսության Իսրայելական ակադեմիայի հիմնադրումից հետո ամեն տարի ազգային մրցանակներ են շնորհվում կինոարտադրության բնագավառում նվաճումների համար։ Մրցանակը կոչվում է դերասան Շայկե Օֆիրի անվամբ։

«Օֆիր» մրցանակի շնորհումը ավանդաբար կատարվում է սեպտեմբերին՝ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության հայտարարությունից մոտավորապես չորս ամիս առաջ։ Որպես կանոն՝ «Օֆիր» մրցանակի արժանացած ֆիլմի թեկնածությունն Իսրայելի կողմից ներկայացվում է «Օսկարի»` որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։ 1994 թվականից «Օֆիր» մրցանակը շնորհվում է 15 անվանակարգերում

  • Լավագույն գեղարվեստական ֆիլմ
  • Ռեժիսուրա
  • Տղամարդու գլխավոր դեր
  • Կանացի գլխավոր դեր
  • Տղամարդու երկրորդական դեր
  • Կնոջ երկրորդական դեր
  • Օպերատորական աշխատանք
  • Սցենար
  • Մոնտաժ
  • Նկարիչ-դեկորատորների աշխատանք
  • Հանդերձանք
  • Երաժշտություն
  • Հնչյունավորում
  • Լավագույն վավերագրական ֆիլմ
  • Կարիերայի նվաճումների մրցանակ

2003 թվականին «Նինայի ողբերգությունները» (եբրայերեն՝ האסונות של נינה‎) ֆիլմը ստացած մրցանակների թվով դարձավ ռեկորդակիր՝ 13 հնարավորից նվաճելով 11 մրցանակ (բացի կարիերայի և վավերագրական ֆիլմի մրցանակներից)։ Անհատ կինոգործիչների շրջանում ռեկորդը պատկանում է Ասի Դայանին, ով ութ անգամ դարձել է մրցանակակիր (երեքական անգամ որպես սցենարիստ և դերասան, մեկ անգամ ռեժիսոր և մեկ անգամ կարիերայի նվաճումների համար)։

Դափնեկիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկում ներառված են Իսրայելի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի կայքում ներկայացված մրցանակակիրներն ըստ տարիների[1]՝

Տարեթիվ Լավագույն ֆիլմ Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Կնոջ գլխավոր դեր Տղամարդու գլխավոր դեր
2016 «Ավազոտ փոթորիկ» סופת חול Իլիտ Զեկցեր Ռամա Բուրշտեյն Նոա Կուլեր Մորիս Կոեն
2015 «Բաբա Ջուն» באבא ג'ון Էրեզ Տադմոր Էլադա Կիդան Մորան Ռոզենբլատ Ռոի Ասաֆ
2014 «Բաժանում»

גט

Տալյա Լավի Տալյա Լավի Դանա Իվգի Զեև Ռևախ
2013 «Վիֆլեեմ» Յուվալ Ադլեր Յուվալ Ադլեր Սիվան Լևի Մակրամ Խուրի
2012 «Լրացնելկ բացը» למלא את החלל Ռամա Բուրշտեյն Ռամա Բուրշտեյն Հադաս Յարոն Ռոի Ասաֆ
2011 «Ծանոթագրություն» הערת שוליים Յոսեֆ Սիդար Յոսեֆ Սիդար Էվելին Հագոել Շլոմո Բարաբա
2010 «Կադրային մենեջեր» שליחותו של הממונה על משאבי אנוש Էրան Ռիկլիս Նոախ Ստոլման Մայա Դագան Ադիր Միլլեր
2009 «Աջամի» עג'מי/عجمي Սկանդար Կոբտի
Յարոն Շանի
Սկանդար Կոբտի
Յարոն Շանի
Իրիտ Կապլան Սաշա Ագրոնով
2008 «Վալս Բաշիրի հետ» ואלס עם באשיר Արի Ֆոլման Արի Ֆոլման Խիամ Աբբաս Միխայիլ Մոշոնով
2007 «Նվագախմբի այցելությունը» ביקור התזמורת Էրան Կոլիրին Էրան Կոլիրին Ռոնիտ Էլկաբեց Սասոն Գաբայ
2006 «Ավիվա, իմ սեր»
«Խելահեղ երկիր»
אביבה אהובתי
אדמה משוגעת
Շեմի Զարխին Շեմի Զարխին Ասի Լևի] Ասի Դայան
2005 «Սա հիասքանչ երկիր է» איזה מקום נפלא Դանի Սիրկին Էյալ Խալֆոն Սիգալիտ Ֆուկս Ուրի Գավրիել
2004 «Խարույկ» מדורת השבט Յոսեֆ Սիդար Յոսեֆ Սիդար [Դանա Իվգի Շուլի Ռանդ
2003 «Նինայի ողբերգությունը» האסונות של נינה Շաբի Գաբիզոն Շաբի Գաբիզոն Այելետ Զորեր Արիե Էլիաս
2002 «Կոտրված թևեր» כנפיים שבורות Նիր Բերգման Նիր Բերգման Օրլի Զիլբերշաց-Բանայ Զեև Ռևախ]
2001 «Ուշացած հարսանիք» חתונה מאוחרת Դովեր Կոսաշվիլի Դովեր Կոսաշվիլի Ռոնիտ Էլկաբեց Լիոր Աշկենազի
2000 «Պայմանագիր» ההסדר Բենի Տորատի Յոսեֆ Սիդար Դալիյա Կոեն Ակի Ավնի
1999 «Յանայի ընկերները» החברים של יאנה Արիկ Կապլան Արիկ Կապլան Էվելին Կապլուն Նիր Լևի
1998 «Պաղեստինի կրկեսը» קרקס פלשתינה Շեմի Զարխին Էյալ Խալֆոն Դաֆնա Ռեխտեր Յորամ Խատավ]
1997 «Աֆուլա Էքսպրես» קרקס פלשתינה Ջուլի Շալազ Ասի Դայան Էստօի Զակխայմ Ասի Դայան
1996 «Սուրբ Կլարա» קלרה הקדושה Յուրի Սիվան
Արի Ֆոլման
Իգալ Բուրշտեյն Լյուսի Դուբինչիկ Ամոս Լավի
1995 «Սիրահարվածը երրորդ թաղամասից» 'חולה אהבה בשיכון ג Շաբի Գաբիզոն Շաբի Գաբիզոն Հանա Ազուլայ-Խասֆարի Մոշե Իվգի
1994 «Շխուր» שחור Շաուլ Խասֆարի Ասի Դայան Ռոնիտ Էլկաբեց Շմիլ Բեն Արի
1993 «Իցիկ Ֆինկելշտեյնի վրեժը» נקמתו של איציק פינקלשטיין Էնրիկե Ռոտենբերգ Էստեբան Գոտֆրիդ
Էնրիկե Ռոտենբերգ
Խագիտ Դասբերգ Շաուլ Միզրախի
1992 «Կյանքն ըստ Ագֆայի» החיים עפ"י אגפא Ասի Դայան Անատ Վակսման Շուլի Ռանդ
1991 «Ծովից այն կողմ» מעבר לים Յակով Գոլդվասսեր Խաիմ Մարին Դաֆնա Ռեխտեր Արիե Մոկոնա
1990 «Շուրու» שוּרוּ Շաբի Գաբիզոն Յոնաթան Արուխ
Շաբի Գաբիզոն
Յոհանան Ռավիվ
Ռիտա Զոար Մոշե Իվգի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. դափնեկիրների ցանկն ընստ տարիների israelfilmacademy.co.il կայքում (եբրայերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]