Նա (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Նա
Her
Herimage.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
Ժանր ֆանտաստիկմելոդրամա
Թվական 2013
Պրեմիերա Հոկտեմբերի 12, 2013 թ.
Լեզու անգլերեն
Ռեժիսոր ՍփայքՋոնզ
Պրոդյուսեր Մեգան Էլիսոն
Սքարլեթ Յոհանսոն
Սցենարի հեղինակ ՍփայքՋոնզ
Դերակատարներ Խոակին Ֆենիքս
ՍքարլեթՅոհանսոն
Օպերատոր Հոյտե վանՀոյտեմա
Երաժշտություն Arcade Fire
Մոնտաժ Ջեֆ Բյուկենեն
Էրիկ Զամբրանեն
Նկարիչներ Կ. Կ. Բարետ
Օսթին Գորգ
Կինոընկերություն Warner Bros. Entertainment, Inc.
Տևողություն 125 րոպե
Բյուջե 23 միլիոն $
Շահույթ 34 756 473 $
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 1798709
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր

«Նա» (անգլ. Her), ռեժիսոր և սցենարիստ Սփայք Ջոնզի ֆանտաստիկ մելոդրաման։ Համաշխարհային պրեմիերան տեղի ուենացավ 2013 թ,-ի հոկտեմբերի 12-ին Նյու Յորքում ընթացող կինոփառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմը սահմանափակ վարձույթի դուրս եկավ 2013 թ.-ի դեկտեմբերի 18-ին։ MPAA-ի վարկանիշային համակարգով ֆիլմը «R» գնահատականը ստացավ (մինչև 17 տարեկանների համար ծնողի կամ մեծահասակի ուղեկցությամբ)։ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվել է որպես 2013 թ.-ի լավագույն ֆիլմ։ Ամերիկյան կինոակադեմիան ֆիլմին «Օսկար» է շնորհել լավագույն օրիգինալ սցենարի համար։

Սյուժե[խմբագրել]

Միայնակ գրող Թեոդորը տեխնիկական մի նորույթ է գնում (օպերացիոն համակարգ), որը պետք է իրականացներ տիրոջ բոլոր ցանկությունները։ Շուտով Թեոդորի և օպերացիոն համակարգի միջև սիրավեպ է սկսվում։

Դերերում[խմբագրել]

Դերասան Դեր
Հոակին Ֆենիքս Թեոդոր Տուոմբլի
Սքարլեթ Յոհանսոն Սամանթա` Օպերացիոն համակարգ, ձայնը
Էմի Ադամս Էմի` Թեոդորի ընկերուհին
Ռունի Մարա Քեթրին` Թեոդորի նախկին կինը
Քրիս Պրետ Փոլ` Թեոդորի գործընկերը
Օլիվիա Ուայլդ հանդիպման եկած անծանոթուհին
Մետ Լեթշեր Չարլզ` Էմիի ամուսինը
Սոկո Իզաբելլա (ձայն)
Սփայք Ջոնզ վիդեոխաղի այլմոլորակային երեխան (ձայն)
Բրայան Կոքս Ալան Ուոտս (ձայն)
Պորշա Դաբլդեյ Իզաբելլա
Քրիսթեն Ուիգ Սեքսուալ Փիսիկ (ձայն)

Ֆիլմի ստեղծումը[խմբագրել]

Այնպիսի ֆիլմի ստեղծման գաղափարը, որի կենտրոնում կլինեին մարդու և օպերացիոն համակարգի հարաբերությունները, Ջոնզի մոտ ծագել էր դեռ 2000-ականների սկզբում։ Ոգեշնչված իր ընկեր-սցենարիստ Չարլի Կաուֆմանի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմով, 2010 թ.-ին Ջոնզն անցավ նոր ֆիլմի սցենարի ստեղծմանը անմիջապես կարճամետրաժ «Ես այստեղ եմ» ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո։ Նա ցանկանում էր զարգացնել մարդու և արհեստական ինտելեկտի շփման թեման, դիտարկել նրանց հարաբերությունները տարբեր դիտանկյուններից։

Ֆիլմի նկարահանման խումբը Նյու Յորքի կինոփառատոնում

Գլխավոր դերին հաստատված առաջին դերասանը եղավ Խոակին Ֆենիքսը, ով օգնեց ռեժիսորին պրոդյուսերներ գտնել։ Թեոդորի կնոջ դերը պետք է բաժին հասներ Քերի Մելիգանին, սակայն վերջինս, զբաղված լինելով «Լյուին Դևիսի ներսում» և «Մեծն Գեթսբին» ֆիլմերում, այդպես էլ չկարողացավ զբաղվել նկարահանումներով. 2012 թ.-ի ապրիլին պրոդյուսերները նրան փոխարինեցին Ռունի Մարայով։

Նկարահանման գործընթացի մեծ մասը տեղի ունեցավ 2012 թ.-ի ամռանը. նկարահանումներն անց էին կացվում Լոս Անջելեսում, ինչպես նաև Շանհայում։ Սամանթայի հնչյունավորմամբ զբաղվեց Սամանթա Մորթոնը։ Ողջ ֆիլմի ստեղծման ընթացքում Ջոնզն արգելել էր Սամաթային և Խոակինին հարաբերվել նկարահանման հրապարակում։ Հետագայում, ընդհանուր համաձայնությամբ, Մորթոնը փոխարինվեց Սքարլեթ Յոհանսոնով։ Նոր տեսարանները և Սքարլեթի ձայնի ներդրումը իրականացվեցին 2013 թ.-ի գարնանը չորս ամիսների ընթացքում։

Մրցանակներ[խմբագրել]

  • 2013 - Հռոմի կինոփառատոնի մրցանակը լավագույն կանացի դերի համար (Սքարլեթ Յոհանսոն)
  • 2013 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհդրի 2 մրցանակ` տարվա լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք (Սփայք Ջոնզ)
  • 2014 - «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս երկու անվանակարգեր` լավագույն ֆիլմ` կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Խոակին Ֆենիքս)։
  • 2014 - «Օսկար» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս 4 անվանակարգեր` լավագույն ֆիլմ, լավագույն երաժշտություն (Ուիլ Բատլեր, Օուեն Պալետ), լավագույն երգ (The Moon Song), լավագույն բեմադրող նկարչի աշխատանք (Կ. Կ. Բարետ, Ջին Սերդենա)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Չնայած Սամանթա Մորթոնը այդպես էլ դեր չստացավ ֆիլմում, այնուամենայնիվ նրա անունով կոչեցին օպերացիոն համակարգը։ Էմի Ադամսի անունով էլ կոչվեց Էմիի հերոսը։
  • Սա միակ ֆիլմն է, որտեղ Սփայք Ջոնզը և’ ֆիլմի ռեժիսորն է, և′ սցենարիստը։ Ընդ որում, սցենարը ամբողջությամբ գրվել է Ջոնզի կողմից։
  • Ջոնզի ընկեր Սթիվեն Սոդերբերգը օգնեց նրան կրճատել ֆիլմը երկուսուկես ժամից մինչև երկու ժամ կրկնակի մոնտաժի միջոցով. այդ ողջ գործընթացի վրա ծախսվեց ընդամենը 24 ժամ։
  • Նկարահանվել էին Քրիս Կուպերի մասնակցությամբ մի քանի տեսարաններ, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում դրանք չհայտնվեցին։
  • Էմի Ադամսը պատմում է, որ Ջոնզը իրեն և Խոակին Ֆենիքսին փակում էր սենյակում մեկ կամ երկու ժամով` ստիպելով նրանց խոսել իրար հետ։ Ջոնզը նպատակ ուներ այդպիսով ավելի մտերմացնել դերասաններին, որպեսզի նրանք իրար ավելի լավ ճանաչեին։ Էմին նշում էր, որ դրա շնորհիվ ինքն ու Խոակինը իսկապես մտերմացան։

Սխալներ ֆիլմում[խմբագրել]

  • Թեոդորն իր աշխատասենյակում նստած է բաց կապույտ վերնաշապիկով, երբ Սամանթան նրան ասում է, որ ինքը հինգ րոպեից հանդիպում ունի։ Հետո, երբ ինքը մի քանի րոպեից հանդիպում է Էմիին և նրա ընկերոջը, իր հագին արդեն կարմիր վերնաշապիկ է։
  • Ֆիզիկայի գրքի վրա, որը կարդում է հերոսը, unknown բառը գրված է սխալ` unkown:

Արտաքին հղումներ[խմբագրել]