Քրիստեն Ուիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստեն Ուիգ
Ծնվել էօգոստոսի 22, 1973(1973-08-22)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԿանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]
ԿրթությունԱրիզոնայի համալսարան, Բրինգտոնի ավագ դպրոց և Allendale Columbia School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներմայր՝ Laurie Day Johnston?
Ամուսին(ներ)Hayes Hargrove?
kristenwiig.com

Քրիստեն Քերոլ Ուիգ (անգլ.՝ Kristen Carrol Wiig, օգոստոսի 22, 1973(1973-08-22)[1], Կանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր։ Ճանաչում է ստացել NBC հեռուստաալիքի Saturday Night Live կատակերգական շոուով։ Ուիգը 7 անգամ դարձել է Էմմի մրցանակաբաշխության թեկնածու։ Հաղթել է «Ոսկե Գլոբուս» «Լավագույն դերասանուհի – Մյուզիքլ կամ Կատակերգություն» կատեգորիայում Bridesmaids ֆիլմի համար։ Նաև եղել է Օսկար, ԲԱՖՏԱ, ՍԱԳ մրցանակների թեկնածու[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիգը ծնվել է Նյու Յորք նահանգի Կանանդաիգուա քաղաքում[5]։ Ջոն Ուիգի և Լորի Ջոնսթոնի դուստրն է։ Երբ Ուիգը երեք տարեկան էր, նրանք տեղափոխվեցին Պենսիլվանիայի Լենքեստեր քաղաք, որտեղ նա հաճախեց Նիթրաուեր հիմնական դպրոցը։ Հետագայում նրանք տեղափոխվեցին Նյու Յորքի Րոչեստեր քաղաք, որտեղ Ուիգը հաճախեց Ալենդեյլ Կոլումբիա դպրոցը երկու տարի[6] և ավարտեց Բրայթոն ավագ դպրոցը։ Ուիգը հաճախել է Արիզոնայի համալսարանը, արվեստի բաժին[7]։ 19 տարեկանում նա տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի դերասանությամբ զբաղվի։ Այնտեղ նա եղել է The Groundlings կատակերգական իմպրովիզացիոն խմբի անդամ[8]։ Կատարել է իր հեռուստադեբյուտը 2003 թվականին։ Ուիգը դարձավ Saturday Night Live շոուի անդամ 2005 թվականին և հաջորդ տարի խաղաց Unaccompanied Minors ամանորյա կատակերգության մեջ։

Ուիգը ամուսնացած էր դերասան Հեյզ Հարգրովի հետ 2005 թ.-ից 2009 թվականներին[9][10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Դեր Նշումներ
2006 Unaccompanied Minors Քերոլ Մալոուն
2007 Knocked Up Ջիլլ
2007 Meet Bill Ջեյն Ուիթման
2007 The Brothers Salamon Ջանին
2007 Walk Hard:The Dewey Cox Story Էդիթ Քոքս
2008 Semi-Pro Արջ վարժեցնող
2008 Forgetting Sarah Marshall Յոգայի ուսուցիչ
2008 Pretty Bird Մենդի
2008 Ghosttown Վիրաբույժ
2009 Adventureland Փոլեթ
2009 Ice Age:Dawn of the Dinasaurs Չաղ մայր կուղբ(ձայն)
2009 Whip It Մեգի Մեյհեմ
2009 Extract Սյուզի Ռեյնոլդզ
2010 How to Train Your Dragon Ռաֆնաթ(ձայն)
2010 Date Night Հեյլի Սալիվան
2010 MacGruber Վիքի Սբ․ Էլմո
2010 Despicable Me Միսս Հեթի(ձայն)
2010 All Good Things Լորեն Ֆլեք
2011 Paul Րութ Բագգզ
2011 Bridesmaids Էնի Ուոքեր Նաև սցենարիստ և պրոդյուսեր
2012 Friends with Kids Միսսի
2012 Revenge for Jolly! Անջելա
2013 Girl Most Likely Իմոջին Գլխավոր պրոդյուսեր
2013 Despicable Me 2 Գործակալ Լյուսի Ուայլդ(ձայն)
2013 Her ԳրավիչՓիսիկ(ձայն)
2013 The Secret Life of Walter Mitty Շերիլ Մելհոֆ
2013 Anchorman 2:The Legend Continues Չենի [11]
2014 Hateship, Loveship Ջոանա Փերի
2014 The Skeleton Twins Մեգի
2014 How to Train Your Dragon 2 Ռաֆնաթ(ձայն)
2014 Welcome to Me Ալիս Քլիգ Նաև պրոդյուսեր
2015 The Diary of a Teenage Girl Շառլոտ
2015 Nasty Baby Փոլի
2015 The Martian Էնի Մոնթռոուզ
2016 Zoolander 2 Ալեքսանյա Թոզ/Կատինկա
2016 Sausage Party Բռենդա(ձայն)
2016 Ghostbusters Էրին Գիլբերտ
2016 Masterminds Քելի
2017 Downsizing Նկարահանվում է

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Դեր Նշումներ
2003 The Joe Schmo Show Դոկտոր Փեթ 9 սերիա
2004 I'm with Her Քրսիտի Սերիա-«The Heartbreak Kid»
2004 The Drew Carey Show Սենդի Սերիա-«House of the Rising Son-in-Law»
2005-2012 Saturday Night Live Տարբեր 135 սերիա
2007 30 Rock Քենդիս Վան Դեռ Շարք Սերիա-«Somebody to Love»
2009 Flight of the Conchords Բրաբրա Սերիա-«Love Is a Weapon of Choice»
2009-2010 Bored to Death Ջենիֆեր Գլադուել 3 սերիա[12]
2010 Ugly Americans Տրիստան(ձայն) Սերիա-«So, You Want to Be a Vampire?»
2010 The Cleveland Show Տիկին Ստեյպլտոն Սերիա-«The Curious Case of Jr. Working at The Stool»
2011-2014 The Looney Tunes Show Լոլա Բանի(Լոլա Նապաստակ, ձայն) 25 սերիա
2011 The Simpsons Քոլայոփի Ջունիփեր Սերիա-«Flaming Moe»
2011 SpongeBob SquarePants Մադամ Հեգ Ֆիշ(Մադամ կախարդ ձուկ, ձայն

)

Սերիա-«The Curse of the Hex»
2012 Portlandia Գեթի Սերիա-«Cat Nap»
2013 The Simpsons Էնի Քրոֆորդ Սերիա-«Homerland»
2013 Saturday Night Live Վարող Սերիա-«Kristen Wiig/Vampire Weekend»
2013 Arrested Development Երիտասարդ Լյուսիլ Բլութ 7 սերիա[13]
2013 Drunk History Փեթի Հրսթ Սերիա-«San Francisco»
2014 The Spoils of Babylon Սինթիա Մորհաուս 6 սերիա
2015 A Deadly Adoption Սարա Բենսոն Հեռուստաֆիլմ
2015 The Spoils Before Dying Դելորես Օդել 6 սերիա
2015 Wet Hot American Summer: First Day of Camp Քորտնի 3 սերիա

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն Դեր Նշումներ
2014 Scooby Doo and Looney Tunes: Cartoon Universe Լոլա Բանի(Լոլա Նապաստակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://www.tvsa.co.za/actorprofile.asp?actorID=1344
  3. 3,0 3,1 3,2 http://www.wa-wd.com/n/wiig__kr.htm
  4. Awards for Kristen Wiig Internet Movie Database կայքում
  5. Պաշտոնական կայք
  6. 'Radar interviews SNL's Kristen Wiig'. Retrieved on February 10, 2015.
  7. Dominus, Susan (2011 թ․ ապրիլի 28). «Can Kristen Wiig Turn on the Charm?». The New York Times. New York City. ISSN 0362-4331. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  8. Itzkoff, Dave (2013 թ․ օգոստոսի 22). «Extended Interview with Kristen Wiig». NYTimes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Ryzik, Melena (2009 թ․ հունվարի 4). «She's Really Shy, but That's a Secret». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Kristen Wiig Rules Out Second Marriage». The San Francisco Chronicle. San Francisco Chronicle. 2011 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  11. Zakarin, Jordan. «Kristen Wiig Joins 'Anchorman' Sequel». The Hollywood Reporter.
  12. The Alanon Case Արխիվացված 2012-10-08 Wayback Machine – Yahoo! TV
  13. Chen, Joyce (2013 թ․ փետրվարի 19). «Arrested Development Season 4 Will Feature Guest Stars Seth Rogen, Kristen Wiig – Us Weekly». Usmagazine.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.