Jump to content

Անճոռնի ես 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անճոռնի ես 2
անգլ.՝ Despicable Me 2[1]
պատկերանիշ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Հորինված երկիրDespicable Me universe?
Շարքի մասն էDespicable Me? և list of Illumination films?
ՌեժիսորՊիեր Քոֆֆին[1][2][3][…] և Քրիս Ռենո[1][2][3][…]
ՍցենարիստՍինքո Փոլ և Քեն Դաուրիո
ՀնչյունավորումՍթիվ Քարել, Casey Simpson?, Քրիստեն Ուիգ, Ռասել Բրենդ, Բենջամին Բրեթ, Միրինդա Կոսգրոուվ, Dana Gaier?, Էլսի Ֆիշեր, Սթիվ Քուգան, Քեն Ջոնգ, Նասիմ Փեդրադ, Քրիստեն Շաալ և Մոյզես Արիաս
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի[1][2] և Ջանեթ Հիլի[1][2]
ԵրաժշտությունՖարել Ուիլյամս[1] և Էյտոր Պերեյրա
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր[2]
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ԸնկերությունIllumination[1][4]
ԴիստրիբյուտորUniversal Studios
Տևողություն98 րոպե
ՇարքDespicable Me? և list of Illumination films?
ՊրիկվելԱնճոռնի ես
ՍիկվելԱնճոռնի ես 3
Թվականհունիսի 5, 2013[5], հունիսի 26, 2013, հուլիսի 3, 2013[6] և հուլիսի 4, 2013[7][8]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, Էննի մրցանակ լավագույն անիմացիոն խաղարկային ֆիլմի համար[9], «Կինոքննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում[10] և Kids' Choice Award for Favorite Animated Movie?
Պարգևներ
MPAA վարկանիշPG[11]
Բյուջե76 000 000 $
Շահույթ970 766 005 $ և 368 065 385 $[12]
despicableme.com

«Անճոռնի ես 2» (անգլ.՝ Despicable Me 2), համակարգչային մուլտֆիլմ, «Անճոռնի ես» կատակերգական մուլտֆիլմի շարունակությունը։ Պրեմիերան՝ 2013 թվականի հունիսի 16-ին։

Գրյուն երեք աղջիկներին որդեգրելուց հետո թողել էր չարագործությունը և վարում էր հանգիստ ընտանեկան կյանք, փորձելով սկսել ջեմի բիզնես, որի պատրաստումը փոխարինել էր իր լաբորատորիայի աշխատանքները՝ զենքեր ստեղծելու տեղն այդ սնունդն արտադրելով։

Այդ ժամանակ աշխարհում առեղծվածային իրադարձություն էր կատարվում. ինչ-որ մեկը հսկայական մագնիսի օգնությամբ գողացել էր Արկտիկայի գաղտնի լաբորատորիան։ Լաբորատորիայում փորձեր էր անցկացվում «PX-41» կոչվող քիմիական նյութով, որը ներարկելու դեպքում կարող էր մարդկանց և կենդանիների կատաղեցնել և վերածել վտանգավոր մանուշակագույն հրեշների

Հակաչարագործների լիգան (ՀՉԼ), ձախողելով հետաքննությունը, օգնություն է խնդրում Գրյուից, բայց նա հրաժարվում է։ Գրյուն տեսնում է, որ իր ջեմի բիզնեսը եկամուտ չի տալիս, իսկ դոկտոր Նեֆարիոն, ով կարոտել էր չարագործի կյանքը, տեղեկացնում է, որ նրան առաջարկել են ավելի լավ աշխատանք։ Գրյուն որոշում է համագործակցել հակաչարագործների լիգայի հետ։ Հակաչարագործների լիգայի բոլոր գործակալները, իմանալով Գրյուի նախկին չարագործ լինելու մասին, հրաժարվում են նրա հետ աշխատել։ Միակ մարդը, ով համաձայնվում է աշխատել Գրյուի հետ՝ Լյուսի Ուայլդն էր։ Այդ ժամանակ, անհասկանալի պատճառներով, մինիոնները սկսում են անհետանալ։

Սկզբում Գրյուն իր գործնկերոջը սառն էր վերաբերվում, իսկ հետո սկսում է ցուցաբերել ջերմություն։ Ստուգումը հայտնաբերում է «PX-41»-ի հետքեր, «Paradise» առևտրի կենտրոնում, որտեղ Գրյուն և Լյուսին այդ պատրվակով սկսում են բաց ռեստորանի հետաքննությունը։ Էդուարդո Պերեսը «Սալսա և Սալսա» ռեստորանի սեփականատերն է, ում Գրյուն կասկածում է և նմանեցնում Էլ Մաչո անունով չարագործին, ում մասին շշուկներ էին պտտվում, որ նա մահացել էր հրաբխի հրթիռային պայթյունի ժամանակ։ Էդուարդոն ուներ մի տղա, ում անունը Անտոնիո էր, ով հիանում էր Մարգոյի գեղեցկությամբ։ Գրյուին դա տարօրինակ էր թվում, որ Էդուարդոյի տղան հանդիպում էր իր աղջկա հետ։

Գրյուն և Լյուսին գիշերը մտնում են «Սալսա և սալսա» ռեստորանը, բայց սեյֆում գտնում են միայն «Սալսա» սոուսի բաղադրատոմսը։ Նրանց հաջողվում է փախչել Էդուարդոյից և Էդուարդոյի հավից՝ Պոյիտոյից։ Հաջորդ օրը, Գրյուն Ֆլոյդ Լիսիսանայի կեղծամների խանութում փնտրում էր շիճուկի հետքերը, և գտնում է այն։ Գործակալները տեղեկացնում են դրա մասին հակաչարագործների լիգային։

Գրյուն ստիպված էր գնալ ժամադրության Շենոնի հետ։ Սեղանի շուրջ Շենոնը նկատում է, որ Գրյուն կեղծամ է կրում և փորձում է այն հանել. այդ ժամանակ Լյուսին տեսնում է և փրկում Գրյուին այդ բացահայտումից, նա կրակում է Շենոնի հետույքին քնաբեր նյութ։ Այս պատահարից հետո Գրյուն և Լյուսին սկսում են ավելի հարազատ լինել իրար։

Հակաչարագործների լիգան փակում է Լիսիսանայի խանութը։ Այս պատճառով Լյուսին աշխատանքային գործուղումով մեկնում է Ավստրալիա, ինչը ավելի է խոցում Գրյուին։ Օդանավի մեջ Լյուսիի աչքին բոլոր մարդիկ երևում են Գրյուի դեմքով, հենց այդ ժամանակ նա հասկանում է, որ չի կարող ապրել առանց Գրյուի։ Նա ցատկում է օդանավից և ետ վերադառնում։

Այդ ընթացքում Էդուարդոն նշում էր Մայիսի 5-ի տոնը։ Գրյուն որոշում է հետևել նրան, արդյունքում Գրյուն հայտնաբերում է չարագործի ամբողջ բազան։ Դա ցույց է տալիս, որ Էդուարդոն իրականում Էլ Մաչոն է, ով կեղծել էր իր մահը։ Բազայում Գրյուն հանդիպում է գերի դարձած մինիոններին և դոկտոր Նեֆարիոյին։ Էլ Մաչոն Գրյուին ցույց է տալիս լիցքավորված PX-41 սարք, որով նա մինիոններին դարձրել էր մուտանտներ։ Գրյուն փախչում է բազայից և դուրս գալով տեսնում է Մարգոյին՝ մենակ նստած, սառեցնում է Անտոնիոյին, ով պարում էր մեկ ուրիշ աղջկա հետ։ Գրյուի հետ կապ է հաստատում դոկտոր Նեֆարիոն և տեղեկացնում, որ Էլ Մաչոն առևանգել է Լյուսիին։ Հիմա Էլ Մաչոն պատրաստվում էր հարձակվել աշխարհի վրա, և նախապատրաստում էր մինիոններին հարձակմանը։

Գրյուն փորձում է փրկել Լյուսիին։ Նա առողջ մնացած մինիոններից երկուսին ներկում է մանուշակագույն գույնով, որ մինիոնները ստանան մուտանտի տեսք, երբ նրանք ներս են մտնում մինիոններից մեկի գույնը մաքրվում է։ Գրյուն և մինիոնները փորձում են փախչել մուտանտներից։ Հանկարծակի օգնության են գալիս դոկտոր Նեֆարիոն, առողջ մնացած այլ մինիոններ և Գրյուի 3 որդեգրած աղջիկները։ Նրանք փորձում են մուտանտներին ներարկել, որ նրանք դառնան մինիոններ, այդ նյութը պատրաստել էր դոկտոր Նեֆարիոն և խառնել ջեմի հետ։ Էլ Մաչոն ցույց է տալիս Գրյուին հրթիռը՝ որի վրա Լյուսին էր։

Վերջին պահին Էլ Մաչոն նույնպես դառնում է մանուշակագույն մուտանտ։ Գրյուն փորձում է ազատել Լյուսիին բայց այդ ժամանակ վահանակի սեղմակը սեղմում է Էլ Մաչոյի հավը։ Նա փորձում էր ազատել Լյուսիին, բայց միաժամանակ նրանք մոտենում էին պայթող հրաբխին, նրանք ցատկում են ջուրը։ Լյուսին, Գրյուն և մի քանի մինիոններ նավակով դուրս են գալիս ջրից։

147-րդ հանդիպումից հետո Գրյուն և Լյուսին ամուսնանում են։ Մուլտֆիլմը ավարտվում է նրանց հարսանեկան արարողությամբ, որտեղ ներկա են լինում բոլոր մինիոնները, Գրյուի երեք որդեգրած աղջիկները՝ Մարգոն, Էդիթը և Ագնեսը, Գրյուի մայրը՝ Մարլենան, դոկտոր Նեֆարիոն, ՀՉԼ-ի գործակալներ, Գրյուի հարևան Ֆրեդը, Շենոնը և այլն։

ԴերասանԴեր
Սթիվ ԿարելԳրյու
Բենժամին ԲրետԷդուարդո Պերեց և Էլ Մաչո
Քրիստեն ՈւիգԼյուսի Ուայլդ
Ռասել ԲրենդԲժիշկ Նեֆարո
Կեն ՋոնգՖլոյդ Լիսիսան
Միրինդա ԿոսգրոուվՄարգո
Սթիվ ԿուգանՍայլաս Նայսփոփ
Մոյզես ԱրիասԱնտոնիո Պերեց
Էլսի ՖիշերԱգնես
Դանա ԳայերԷդիտ
Նասիմ ՊեդրադՋիլիան
Քրիստեն ՇալՇենոն

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Մելեդանդրին 2010 թվականին տեղեկացնում է, որ «Անճոռնի ես» մուլտֆիլմի շարունակությունը ընթացքի մեջ է[13]։ Նա պլանավորել էր որ մուլտֆիլմը պոտք է թողարկվի 2013 թվականի հունիսի 20-ին[14]։ Միրինդա Կոսգրոուվը իր ֆեյսբուքի և թվիթերի պաշտոնական էջերում գրել էր որ նա ձայնագրվել է մուլտֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  2. 1 2 3 4 5 Big Cartoon DataBase — 1998.
  3. 1 2 Tomatazos
  4. Internet Movie Database — 1990.
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Internet Movie Database — 1990.
  8. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  9. https://en.wikipedia.org/wiki/Annie_Award_for_Best_Animated_Feature
  10. https://en.wikipedia.org/wiki/Critics%27_Choice_Movie_Award_for_Best_Animated_Feature
  11. https://www.filmratings.com/search-results/?cn=48292
  12. Box Office Mojo — 1999.
  13. «Крис Meledandri Chris Meledandri's Illumination Game Plan Includes 'Despicable Me' Sequel, 'Minion' Spinoffs, Dr. Seuss, The Addams Family». Deadline.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. «Universal Dates Savages, Despicable Me 2 and Oblivion». ComingSoon.net. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճոռնի ես 2» հոդվածին։