Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան
Ice Age 3: Dawn of the Dinosaurs
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թեմադինոզավրեր
Հորինված երկիրսառցե դարաշրջանի աշխարհ
Շարքի մասն էՍառցե դարաշրջան
ՌեժիսորԿարլոս Սալդանա և Մայկ Թերմայեր
ՍցենարիստՄայք Ռեյս, Մայկլ Բերգ, Պիտեր Ակերման և Yoni Brenner?
ՀնչյունավորումՔրիս Ուեջ, Քուին Լաթիֆա, Ջեյն Լինչ, Դենիս Լիրի, Շոն Ուիլյամ Սքոթ, Ջոուի Քինգ, Ռեյ Ռոմանո, Ջոշ Փեք, Ջոն Լեգուիզամո, Սայմոն Պեգ, Բիլ Հեյդեր և Կարեն Դիշեր
ՊրոդյուսերՋոն Ս․ Դոկին
Լորի Ֆորտե
ԵրաժշտությունՋոն Փաուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտոր20th Century Fox
Տևողություն94 րոպե
ՇարքՍառցե դարաշրջան
ՊրիկվելՍառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում
Թվականհուլիսի 1, 2009[1], հուլիսի 1, 2009[2], հուլիսի 1, 2009[3] և հուլիսի 3, 2009
MPAA վարկանիշPG
Բյուջե90 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ886 686 817 միլիոն դոլլար
iceagemovies.com/films/ice-age-dawn-of-the-dinosaurs(անգլ.)

«Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի ժամանակաշրջան» (անգլ.՝ Ice Age: Dawn of the Dinosaurs), 2009 թվականին Blue Sky Studios ստուդիայի կողմից ստեղծած և 20th Century Fox կողմից թողարկած համակարգչային անիմացիոն մուլտֆիլմ։ Հանդիսանում է «Սառցե դարաշրջան» և «Սառցե դարաշրջան 2։ Գլոբալ տաքացում» մուլտֆիլմերի շարունակությունը։ Կառլոս Սալդանան, ով նկարահանել էր մուլտֆիլմի երկրորդ մասը, մնաց մուլտֆիլմի ռեժիսորը, իսկ Քրիս Ուեջը, ով հանդիսանում էր առաջին մասի ռեժիսոր, զբաղեցրեց կատարողական զեկավարի պաշտոնը։ Մուլտֆիլմի հիմնական կերպարների հնչյունային ձևավորմանը մասնակցել են նախկին դերասանները՝Ռեյ Ռոմանոն, Ջոն Լեգուիզամոն, Դենիս Լիրին, Քուին Լատիֆան, Շոն Ուիլիամ Սքոթը, Ջոշ Պեկը և Քրից Ուեջը, իսկ նոր կերպարների հնչյունավորման համար առաջին անգամ ձայնագրվել են Սայմոն Պեգը և Կարեն Դիշերը։ Ըստ մուլտֆիլմի բովանդակության ծույլ Սիդը հայտնվում է մայր տիրանոզավրի ճանկերում, այն բանից հետո, երբ պատահաբար գտնում է նրա երեք ձվերը։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսները ուղևորվելով նրան օգնելու, հողի տակ հայտնաբերում են կորած քաղաք,որտեղ ապրում են դինոզավրեր։ Սկզբում տեղի ունեցավ նախնական դիտում ԱՄՆ-ի հատուկ ընտրված կինոթատրոններում Հայրերի օրը։ Համաշխարհային և ռուսական պրեմիեաները տեղի են ունեցել 2009 թվականի հուլիսի 1-ին, ինչպես սովորական, այնպես էլ 3D ձևաչափերով։ Մուլտֆիլմն արժանացել է տարբեր քննադատների արձագանքներին։ Մուլտֆիլմի երրորդ մասը դարձավ ամենաեկամտաբերը, համաշխարհային նախագծում հավաքելով 886,7 միլիոն դոլլար, և 2012 թվականի տվյալներով այն ամենաեկամտաբեր անիմացիաների շարքում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, հետ մնալով միայն «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ» (1,063 միլիարդ դոլլար),«Առյուծ արքա»(951,6 միլիոն դոլլար) և «Շրեկ 2» (919,8 միլիոն դոլլար) մուլտֆիլմերից[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամոնտներ Մեննին և Էլլին սպասում են իրենց ձագուկի ծնվելուն, ինչը ծույլ Սիդի մոտ ցանկություն է առաջացնում ունենալ սեփական ձագեր։ Նույն օրը Սիդը խորհրդավոր քարանձավում սառցի տակ գտնում է երեք անհայտ ձվեր և որոշում է նրանց դարձնել իր ապագա «ձագերը»։ Հաջորդ օրը ձվերի միջից դուրս են գալիս դինոզավրերը, որոնք Սիդին ընդունում են որպես իրենց մայր և կրկնում են այն ամենը ինչ-որ Սիդն է անում։ Շուտով քարանձավից դուրս է գալիս նրանց իսկական մայրը՝ մեծ տիրանոզավրը, որպեսզի վերցնի իր ձագերին։ Այն պատճառով, որ տիրանոզավրերը շատ էին կապվել Սիդի հետ, մայր տիրանոզավրը ստիպված է լինում իր հետ վերցնել նաև Սիդին։ Մեննին, Էլլին, օպոսումներ Կրեշը և Էդդին, ժանի վագր Դիեգոյի հետ միասին տիրանոզավրի հետքերով իջնում են քարանձավ, որպեսզի գտնեն Սիդին և այնտեղ սառույցի տակ հայտնաբերում բուսական աշխարհ, բնակեցված տարբեր դինոզավրներով։ Նրանք միանգամից շրջապատվում են գիշատիչներով, որոնցից նրանց փրկում է Բակ անունով միաչքանի Աքիսը՝ փոքրիկ, բայց կատաղի և անվախ որսորդ դինոզավրերի վրա, ով համաձայնվում է նրանց ուղեկցել իր նոր ընկերներին երկար ճանապարհով դեպի դինոզավրի որջը, որը գտնվում է Պորագամի լավայի հարևանությամբ։ Բակը զգուշացնում է, որ երկրում գտնվում է ավելի սարսափելի դինոզավր, քան նա, որը տարել է Սիդին՝ հրեշ, հսկա բարիկանոս, որին Բակը անվանում է Ռուդի և որի հետ նա կռվում է երկար ժամանակ։ Ռուդիի հետ կռվի ընթացքում Բակը կորցնում է իր աչքը, բայց դինոզավրի իրեն կուլ տալու փորձից հետո նա ողջ դուրս է գալիս նրա երախից ջարդելով դինոզավրի ժանիքներից մեկը, որից հետագայում Բակը իր համար պատրաստում է սուր դանակ, որը կցված է նրա ուսին։ Ճանապարհորդությունը դիմավորում է հերոսներին տարբեր փորձություններով։ Տառապանքների Ջունգլիներում Մեննիին և Էլլիին հազիվ են փրկվում գիշատիչ ծաղկից, նրանց փրկում է Բակը։ Անցնելով Մահվան կիրճով, բոլորը քիչ էր մնում, որ մահանային անդադար ծիծաղից, քանի որ այնտեղ արտադրվում էր ծիծաղ առաջացնող գազեր՝ միայն Էլլին է հաջողվում հաղթահարել դրանց ազդեցությունը և օգնել մնացածին։ Երբ ընկերները անցնում են Մռայլ Բարձրավանդակի շարժվող ժայռերի վրայով, հանկարծակի Էլլիի մոտ սկսվում են ծննդաբերության ցավերը, Մեննին Դիեգոյի հետ մնում են, որպեսզի նրան պաշտպանեն գիշատիչներից գուանլոգ դինոզավրերից, իսկ այդ նույն ժամանակահատվածում Բակը Կրեշի և Էդդիի հետ գնում են դեպի Լավան, որպեսզի փրկեն Սիդին։ Այդ ընթացքում Սիդը ճանապարհորդում է մայր տիրանոզավրի և նրա ձագերի հետ, ճանապարհին մոլորվում է և հանդիպում է Ռուդիին, նրանից փախչելով Սիդը հայտնվում է լավայի կողմից քշված քարերի վրա։ Բակը, Կրեշը և Էդդին հեծնելով պտերանդոնին և պայքարելով թշնամի պտերոզավր-կեցալկոատեի երամի դեմ փրկում են Սիդին և վերադառնում Մեննիի, Դիեգոյի և Էլլիի մոտ, որն արդեն ծննդաբերել էր Պերսիկ անունով մամոնտիկ աղջկա։ Վերջապես վերամիավորված ընկերները վերադառնում են դեպի քարանձավ իջնող ճանապարհին։ Հանկարծակի նրանց դեմ է դուրս գալիս Ռուդին։ Միավորելով ուժերը Մեննին, Դիեգոն, Բակը և Սիդը կամուրջ են պատրաստում, բայց Սիդը անզգուշությամբ պոկում է լիանաները, որոնք ծառայում էին որպես պարաններ։ Քիչ էր մնում հսկա դինոզավրը ուտի Սիդին, սակայն նրան օգնության է հասնում մայր տիրանոզավրը և փրկում է Սիդին հսկա դինոզավրին հրելով և գցելով անդունդը։ Սիդը հրաժեշտ է տալիս տիրանոզավրիկներին և նրանց մորը։ Բակը համարելով, որ Ռուդիի մահից հետո անիմաստ է իր կյանքը դինոզավրերի աշխարհում, որոշում է բարձրանալ մակերես՝ Սառցե դարաշրջան։ Բայց դուրս գալու պահին նա լսում է Ռուդիի ձայնը և հասկանում է, որ նա ողջ է մնում ներքևում, իսկ Սիդը, Դիեգոն, Կրեշը, Էդդին, Մեննին և Էլլին իրենց մամոտիկի հետ վերադառնում են տուն։ Մուլտֆիլմի վերջում մենք տեսնում ենք երջանիկ Բակին՝ զարդարված Ռուդիին հեծնած ջունգլիներով շրջելիս։

Սկրատ և Սկրատտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հիմնական սյուժեին զուգահեռ շարունակվում է սրատամ Սկրատ սկյուռիկի պատմությունը, որն անդադար շարունակում է վազել իր կաղնու հետևից և հանդիպելով գլխավոր հերոսներին միայն չորս անգամ։ Մուլտֆիլմի երրորդ մասում Սկրատը հանդիպում է էգ թռչող սրատամ սկյուռիկի՝Սկրատտիին, որը սկզբում ռոմանտիկ հարաբերություննեի մեջ է լինում Սկրատի հետ, բայց հետո նրա հետ պայքարի մեջ է մտնում կաղնու համար, որի ժամանակ ընկնում է դինոզավրերի աշխարհ։ Այնտեղ Սկրատտիին քիչ էր մնում ընկնի լավայի մեջ, բայց Սկրատը վտանգելով կաղինը և իր կյանքը, փրկում է Սկրատտիին, ինչից հետո նրանք վերջնականապես սիրահարվում են միմյանց։ Նրանք մնում են ստորերկյա աշխարհում, միմյանց հետ անց կացնելով ժամանակը և մոռանալով կաղնու մասին, սկսում են իրենց համատեղ կյանքը։ Բայց շուտով Սկրատը սկսվում է կարոտել իր կաղնուն և փախչում է, որպեսզի վերադարձնի կաղինը։ Սկրատտիին հետապնդում է Սկրատին մինչև որ Սկրատը հայտնվում է վերգետնյա աշխարհում առանց Սկատտիի և առանց կաղնու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Blue Sky-ի ստուդիայում որոշել էին ստեղծել մուլտֆիլմի երրորդ մասը, այն պետք է լեցուն լիներ արկածներով և անվանվեր «Սառցե դարաշրջան։ Նոր սկիզբ»։ Նրանք ոգևորվել էին կինոմատոգրաֆիայի օրինակներից, ինչպիսիք են հսկա Քինգ-Քոնգը, կամ էլ Շանգրի-Լա հորինված երկիրը սառույցի մեջտեղին։ Արդյունքում ստեղծողները կանգ են առել դինոզավրերի և ստորերկրյա աշխարհի վրա։ Դեռ առաջին «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի ժամանակ մուլտիպլիկատորները այցելել են Ամերիկայի բնական պատմությունների թանգարան, որպեսզի տեղեկություններ հավաքեն նախապատմական կենդանիների մասին։ Գիտնականները, որոնց հետ խորհրդակցել էին մուլտիպլիկատորները, խնդրել էին նրանց մուլտֆիլմի մեջ չներառել դինոզավրեր, քանի որ այն իրադարձությունները, որոնք իրենք են նկարահանում տեղի են ունեցել դինոզավրերի ոչնչացումից 65 միլիոն տարի առաջ[5]։ Բայց մուլտֆիլմի երրորդ մասի ստեղծողները կարիք ունեին հետաքրքրություն շարժել առաջին և երկրորդ մասի հանդիսատեսի մոտ, այդ իսկ պատճառով ստեղծեցին կորած ստորերկրյա աշխարհը, որտեղ շարունակում էին իրենց գոյությունը պահպանել դինոզավրերը[6]։ Դրանից ելնելով մուլտֆիլմի հերոսների դիզայներ Փիթեր դե Սևը, ով ամբողջովին կողմ էր դինոզավրերի մուտքին, քանի որ հեգնել էր նոր կաթնասունների կերպարներ ստեղծելուց, տվեց դինոզավրերին բազմապիսի գույներ, որոնք համապատասխանում են նրանք ապրելավայրին։ Դժվար չէ նկատել, որ մուլտֆիլմում դինոզավրերի չափերն ավելի մեծ են, քան իրականում։ Հորինված Ռուդին, որին աքիս Բակը նկարագրում է, որպես սարսափելի դինոզավր, մեղմացնում է մայր դինոզավրի կերպարը։ Եթե սկզբում մայր դինոզավրը պահում է իրեն ինչպես հրեշ՝ ամբողջ ժամանակ գոռալով և գետնին դոփելով, ապա դինոզավրերի աշխարհում նա բացահայտվում է ավելի շատ որպես հերոս իր տեղը զիջելով իսկական հրեշ Ռուդիին։ Ստորերկրյա աշխարհը ունի շատ գույնզգույն և շքեղ տեսք, հատկապես սառցե աշհարհի համեմատությամբ։ Այս աշխարհի կենդանիները այնքան մեծ են երևում, որ նույնիսկ Մեննին է իրեն փոքր զգում։ Կինոնկարի ստեղծողները այդ ճանապարհով փորձում են հերոսներին դնել նոր բարդ իրավիճակների մեջ, որոնցից դուրս գալը շատ դժվար է[7]։

Նոր հիմնախնդիրներից մեկը դարձավ Էլլիի հղիությունը։ Ըստ առաջատար կազմակերպիչ՝Խուան Կարլոս Նավառո-Կարիոնայի, նրանք չեն ցանկացել շատ մեծացնել Էլլիի փորը, որպեսզի նա չդանդաղի և իր մեջ պահի ամբողջ էներգիան, բայց փորձել են նրան զերծ պահել կտրուկ շարժումներից[7]։

Դեռ առաջին երկու մասերում Ջոն Լեգուիզիամոն յուրահատուկ ձայն էր մտածել Սիդի համար, քանի որ այդ անբանները սնունդը պահում են իրենց բերանում։ Դերասանի առջև դրված էր նոր խնդիր, նա պետք է ցույց տար Սիդի մոտ փոփոխություններ։ Ըստ դերասանի Սիդը ցանկանում է, որ իրեն մեծի տեղ դնեն և ընդունեն ավելի լուրջ՝ հարգելով նրան[7]։ Դեռ առաջին մասի ստեղծման ժամանակ Սկրատը մտածված էր, որպես երկրորդային կերպար։ Բայց սկյուռիկի անհավանական հռչակը ստիպեց մուլտֆիլմի ստեղծագործական խմբին ավելի մեծացնել նրա դերը կինոնկարում։ Երրորդ մասում ստեղծագործական խումբը պատմություն բերեց նոր հերոսի՝ թռչող սկյուռ Սկարտտիին, որը նոր հակամարտության մեջ մտավ Սկարտի հետ, ինչի արդյունքում նրանց միջև ծագում է ռոմանտիկ հարաբերություններ[7]։

Մուլտֆիլմում կա ևս մեկ նոր հերոս՝ Բակը։ «Մեզ միշտ հետաքրքրել է խորամանկ հերոս ստեղծելու գաղափարը` հերոս, որը հանկարծակիորեն ընկել է այդ աշխարհը և նվիրել է իր ողջ կյանքը Ռուդիի հետ կռվելուն, որը նրան զրկել է աչքից» ասում է Կարլոս Սալդանան[7]։ «Սառցե Դարաշրջան 3» առաջին կատակ վիդեոհոլովակի պրեմիերան համընկել է 2008 թվականի մարտի 14-ին «Խարթոն»[8] մուլտֆիլմի պրեմիերայի հետ։ Նկատելի էր, որ այդ կատակը բաղկացած էր մի հատվածից, որը վերցրված էր մուլտֆլմից։ Ֆիլմը թողարկվել է ձևաչափով, որը հարմարեցած էր կինոթատրոնների համար։ Որոշ խնդիրներ ծագեցին, երբ 20th Century Fox ընկերությունը հայտարարեց, որ էլ չի վճարելու 3D-ակնոցների[9] համար։ Որոշ կինոթատրոններ դրա հետ կապված սպառնացին, որ մուլտֆիլմը կցուցադրեն 2D ձևաչափով[10]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե դարաշրջան 3» մուլտֆիլմի երաժշտությունը գրել է նախորդ մասի սաունդթրեքի հեղինակ Ջոն Պաուելլը։ Նրա բոլոր ստեղծագործություններն այս մուլտֆիլմում նոր են, իսկ որպես երաժշտության հիմնական թեման գլոբալ տաքացումն է։ Քուին Լատիֆան մուլտֆիլմում կատարում է Was (Not Was) խմբի «Walk the Dinosaur» երգը, սակայն այն այդպես էլ չի ճանաչվում որպես մուլտֆիլմի սանուդթրեք։ Սանունդթրեքը ձայնագրվել է Հոլիվուդ սինֆոնիայի ստուդիայի նվագախմբի կողմից։

Ice Age: Dawn of the Dinosaurs OST-ի ստեղծագործությունների ցուցակը

Եկամուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ամբողջ եկամուտը կազմում է 196 573 705 դոլլար ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ մնացած 690 113 112 դոլլար ամբողջ երկրի տարածքում, այսպիսով ընդհանուր եկամուտը կազմում է 886 686 817 դոլար։ Համաշխարհային նախագծում «Սառցե դարաշրջան 3»-ը 2009 թվականի ամենաեկամտաբեր մուլտֆիլմերի շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, հետ մնալով միայն «Ավատար» և «Հարրի Փոթեր և Խառնածին արքայազնը» ֆիլմերից, 2011 թվականի Օգոստոսի 17-ի տվյալներով զբաղեցնում է քսաներկուերորդ հորիզոնականը բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում և երրորդ հորիզոնականը ըստ անիմացիոն ֆիլմերի, վաստակելով ավելի քիչ քան «Խաղալիների պատմություն։ Մեծ Փախուստ»-ը և «Շրեկ 2»[11]։ Մնացած ամբողջ աշխարհում մուլտֆիլմը առաջ է անցել «Նեմոյի որոնումներով» մուլտֆիլմից իր եկամտով։ Ինչպես նաև «Սառցե դարաշրջան 3»-ը համարվում է 2009 թվականի ամենաեկամտաբեր մուլտֆիլմ։ Բացի դրանից այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, ըստ արտասահմանյան նախագծի, հետ մնալով միայն «Ավատար», «Տիտանիկ» և «Մատանիների տիրակալը։ Արքայի վերադարձը» կինոնկարներից[12]։ Առաջին հանգստան օրերին մուլտֆիլմը վաստակեց 218,4 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, զբաղեցնելով տասնհինգերերդ տեղը, ըստ առաջին հանգստյան օրերի։ «Սառցե դարաշրջան 3»-ը 20th Century Fox ստուդիայում եկամտով զբաղեցնում է երկրորդ տեղը հետ մնալով միայն «Ավատար»-ից։ Բացի վերը նշվածներից մուլտֆիլմը սահմանել է բազմաթիվ այլ ռեկորդներ ամբողջ աշխարհում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբ գլխավոր հերոսները ուղևորվում են դեպի ջունգլիներ, որպեսզի գտնեն Սիդին, աքիս Բակը նրանց հեևից գոռում է․«Հրաժարվիր հույսիցդ այստեղ մտնելով» հատվածը վերցված է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն»-ից։
  • Մայր դինոզավրի վերգետնյա աշխարհ բարձրանալու ժամանակ Մանֆրեդը զգուշացնում է կենդանիներին․ «Լուռ․․․ Քարացեք․․․Մի շարժվեք» (անգլ․ Nobody... move... a muscle!) այս նույն բառերը օգտագործում է բժիշկ Գրանտը «Jurassic Park III» կինոնկարում նույնանման տեսարանում։
  • Ուրախ գազ շնչելով Մահվան Կիրճում Կրեշը և Էդդին սկսում են երգել «The Chipmunk Song (Christmas Don’t Be Late)» երգը «Էլվինը և սկյուռիկները» ֆիլմից։
  • Հսկա ալկինոզավրից փրկվելու ժամանակ Էլլին թռչում է բարխիոզավրի մեջքին և գոռում․ «Այաբա-դաբա-դու», որը Ֆրեդ Լինթստոնի սիրած արտահայտությունն է «Ֆիլինսթոուն» մուլտֆիլմից։
  • Պտերանդոնների Բակի, Կրեշի և Էդդի վրա հարձակման ժամանակ, որոնք թռչում էին քցելակատի վրա նստած, կատարում են նույն շարժումները, ինչ-որ ինքնաթիռները Քինգ Քոնգի վրա հարձակման ժամանակ Պիտեր Ջեքսոնի 2005 թվականի ֆիլմում։

Համակարգչային խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի համակարգչային խաղը Activision կազմակերպության կողմից թողարկվել է քաղաքային ծրագրեր Xbox 360, Wii, PlayStation 3, PlayStation 2, Games for Windows և Nintendo DS-ի համար 2010 թվականի հունիսի 30-ին։ Խաղում կարող ես կառավարել հերոսներ Մոննին, Սիդին, Դիեգոին, Սկրատին, Սկրատտիին այնպիսի իրավիճակներում ինչպիսիք են վտանգավոր դինոզավրերից փախուստը, ձվերը ապահով վայր տեղափոխելը, կաղնու հետևից վազելը և ջունգլիների կամ քարանձավների ուսումնասիրությունները[13]։ [14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=iceage3.htm
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=68191&type=MOVIE&iv=Basic
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Ice Age: Dawn of the Dinosaurs». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  5. ««Ледниковый период»». Официальный сайт мультфильма. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  6. http://usatoday30.usatoday.com/life/movies/news/2009-06-29-ice-age-dinosaurs_N.htm
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Full Production Notes». Production notes provided by 20th Century Fox (անգլերեն). madeinatlantis.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  8. Chris. (14 марта 2008). «Ice Age 3 trailer with Horton Hears a Who» (անգլերեն). Moviemarketingmadness.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  9. Sperling, Nicole (2009 թ․ ապրիլի 1). «'Ice Age 3' at the center of a struggle over 3-D exhibition» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2 февраля 2011-ին.
  10. Taylor, Dawn (2009 թ․ ապրիլի 3). «Regal to Fox: No 3D Glasses? Then No 'Ice Age 3D' at Regal» (անգլերեն). Cinematical. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2 февраля 2011-ին.
  11. «All Time Worldwide Box Office». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Brandon Gray. (15 сентября 2009). «'Ice Age 3' Climbs to Lofty Foreign Milestone» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Greg Miller (2009 թ․ օգոստոսի 6). «Ice Age: Dawn of the Dinosaurs Review» (անգլերեն). IGN. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  14. «"Ice Age 4" Announces Title and Release Date» (անգլերեն). Worst Previews. 6 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]