Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Saturday Night Liveից)
Հեռուստաշոուի լոգոն

«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live), ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոու, որը հեռարձակվում է NBC հեռուստաընկերությամբ։ Այն ստեղծվել է Լորն Մայքլզի կողմից և առաջին անգամ հեռարձակվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին։ Յուրաքանչյուր թողարկում վարում է մեկ հյուր աստղ (ով սովորաբար հանդես է գալիս հումորային համարներում), ինչպես նաև ունենում է հյուր երաժիշտ, ով կատարում է երգեր։

Հեռուստաշոուն ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 36 Primetime Emmy Award։ «TV Guide» ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 50 ամենահեղինակավոր հեռուստաշոուների» վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[1]։ Հեռուստաշոուն նաև ընդգրկվել է «Time» ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուներ» ցանկում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TV Guide names Top 50 shows». Associated Press/CBS News. 2002 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «NBC.com - Saturday Night Live (About)». NBC.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  3. Poniewozik, James (2007 թ․ սեպտեմբերի 6). «The 100 Best TV Shows of All-TIME». Time. Time.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հոդվածին։