Mi Reflejo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mi Reflejo
Քրիստինա Ագիլերայի ստուդիական ալբոմ
Թողարկված2000 թվականի սեպտեմբերի 12
Ձայնագրված1999-2000
ԺանրR&B, լատին֊փոփ
Տևողություն42:35
Լեզուիսպաներեն
ԼեյբլBMG U.S. Latin
ՊրոդյուսերՌուդի Պերեզ
Քրիստինա Ագիլերայի ալբոմների ժամանակագրություն
My Kind of Christmas
(2000)

Mi Reflejo, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երկրորդ ստուդիական և առաջին իսպանալեզու ալբոմը, թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին։ Երգերի մեծամասնությունը գրել է Ռուդի Պերսը։ Ալբոմն ներառում է Քրիստինայի հիթերի հինգ իսպանալեզու տարբերակ և վեց նոր երգ։

Ալբոմի հետ միասին լույս տեսավ 2 սինգլ («Pero Mi Acuerdo De Ti» և «Falsas Esperanzas»), որոնք նպաստեցին «Mi Reflejo» ալբոմի վաճառքին (ամբողջ աշխարհում 3 միլիոն օրինակ)[1]։

Տեղեկություններ ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլերայի մենեջերը՝ Կերցը, ասում էր, որ Քրիստինան իսպանալեզու ալբոմի ձայնագրման մասին ավելի շուտ էր մտածում, քան իր դեբյուտային ալբոմի մասին[2]։ 2000 թվականին Ագիլերան Ռուդի Պերսի հետ Մայամիում կատարեց մի քանի ձայնագրություն[3]։ Քրիստինան հասկանում էր իսպաներեն, քանի որ մինևչ հինգ տարեկան դառնալը խոսում էր իսպաներեն։ Նրա հայրը՝ Ֆաուստո Ագիլերան, էկվադորացի էր, իսկ մայրը գերազանց տիրապետում էր իսպաներենին։ Ավելի ուշ Պերսը ասում էր, որ Քրիստինան անկասկած ունի լատինական արմատներ։

Սկզբում ալբոմն ուզում էին անվանել «Latin Lover Girl», բայց հետո ալբոմն անվանեցին «Mi Reflejo»[4]։

Բացի Ագիլերայի իսպանական հիթերից, ալբոմը ներառում էր նաև հինգ նոր երգ և մեկ ազգային իսպանական բալլադ՝ «Contigo En La Distancia»։ Մնացած հինգից չորսը՝ «Si No Te Hubiera Conocido», «El Beso Del Final», «Pero Mi Acuerdo De Ti» և «Cuando No Es Contigo», գրվել են Ռուբի Պերեսի կողմից։

«Falsas Esperanzas» երգը գրվել է Խորխե Լուիս Պիլոտոյի կողմից։ Ագիլերան դուետի համար Պուետրո Ռիկոյից հրավիրեց երիտասարդ կատարող Լուիս Ֆենսին։ Նրանք միասին կատարեցին «Si No Te Hubiera Conocido» բալլադը։

Քրիստինա Ագիլերայի առաջին իսպանալեզու ալբոմը ամերիկյան ամսագրի «Billboard» հիթ շքերում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը[5]։ ԱՄՆ-ում 2009 թվականի վերջում վաճառվեց ձայնագրությունների 480 000 օրինակ[6]։

«Mi Reflejo» ալբոմը դարձավ «Լատինական Գրեմմի» մրցույթում «Կանացի լավագույն պոպ-վոկալ կատարում» անվանակարգում հաղթող։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Genio Atrapado»  Rudy Pérez, David Frank, Steve Kipner, Pam SheynePérez, Frank, Kipner 3:37
2. «Falsas Esperanzas»  Jorge Luis PilotoPérez 2:57
3. «El Beso del Final»  Pérez, Franne Golde, Tom SnowPérez 4:41
4. «Pero Me Acuerdo de Ti»  PérezPérez 4:26
5. «Ven Conmigo (Solamente Tú»  Pérez, Johan Aberg, Paul ReinPérez, Aberg, Rein 3:11
6. «Si No Te Hubiera Conocido» (duet with Luis Fonsi)PérezPérez 4:50
7. «Contigo en la Distancia»  César Portillo de la LuzPérez 3:44
8. «Cuando No es Contigo»  Pérez, Manuel LopezPérez, Sergio George 4:10
9. «Por Siempre Tú»  Pérez, Diane WarrenPérez 4:05
10. «Una Mujer»  Pérez, Guy Roche, Shelly PeikenPérez, Roche 3:14
11. «Mi Reflejo»  Pérez, Matthew Wilder, David ZippelPérez, Wilder 3:37

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Christina Aguilera - Billboard Charts 1a» (անգլերեն). Bignoisenow.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Teri vanHorn (օգոստոսի 16, 2000). «Christina Aguilera Delves Into Latin Roots On Spanish LP». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Roger Colleti (ապրիլի 18, 2000). «Christina Aguilera To Record With Her Idol». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Elon Johnson (մայիսի 10, 2000). «Aguilera's Sore Throat Cancels Trip». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Mi Reflejo - Christina Aguilera - Charts & Awards - Billboard Albums» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. Gary Trust. (18 декабря 2009). «Ask Billboard: How "TiK ToK" Winds Up At No. 2» (անգլերեն). Billboard. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.