Back to Basics

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Back to Basics
Քիստինա Ագիլերայի ստուդիական ալբոմ
Թողարկված 2006 թվականի օգոստոսի 11
Ձայնագրված 2005 թվականի հունվար-2006 թվականի ապրիլ
Ժանր փոփ, R&B[1]
Տևողություն 78:43
Լեզու անգլերեն
Լեյբլ RCA
Պրոդյուսեր Քրիստինա Ագիլերա, Բեն Ալլեն, Big Tank, Չարլզ Մարտին Ռոն, DJ Premier, Kwame, Լինդա Փերրի, Ռիչ Հարիսոն, Մարկ Ռոնսոն, L Boogie, Տոնի Ռեյնես, Q, Ռոբ Լյուիս
Քիստինա Ագիլերայի ալբոմների ժամանակագրություն
Stripped Bionic

Back to Basics, ամերիկցի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հինգերորդ ալբոմը՝ թողարկված 2006 թվականի օգոստոսի 11-ին։ Չնայած իր ոչ սովորական ոճին, ալբոմը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Դրանից հետո Քրիստինային կոչում են փոփ-դիվա և ժամանակի ձայնը։

Ագիլերան ալբոմը նկարագրում է ինչպես «վերադարձ 20-ական, 30-ական և 40-ական թվականներին, սուոլ երաժշտության, բայց ժամանակակից մշակմամբ»։ Ալբոմից թողարկվել է երեք սինգլ՝ Ain’t No Other Man, Hurt և Candyman։ Եվ ևս 2 սինգլ՝ Slow Down Baby և Oh Mother, որոնք տարածվեցին Ավստրալիայում և Եվրոպայում։ Back To Basics երգը 15 երկրներում ճանաչվել է համար առաջինը, և վաճառվել է 4 500 000 օրինակ։ Ալբոմը ներկայացվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը հետևյալ անվանակարգերում․

  • Լավագույն ալբոմ
  • Լավագույն կանացի վոկալ (Candyman)
  • Լավագույն կանացի վոկալ (Ain’t No Other Man).

Այս անվանակարգերում Քրիստինան հաղթել է։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինան երրորդ ալբոմի աշխատանքները սկսեց 2005 թվականին։ Երկար ընդմիջումը Քրիստինան բացատրում է նրանով, որ «ցանկացել է ավելի շատ տպավորություններ ունենալ, որոնց մասին կպատմի իր ալբոմում»։

Ձայնագրման համար Ագիլերան հրավիրել է ժամանակակից DJ Premier-ին, որն աշխատել է տխրահռչակ Notorious B.I.G., Jay-Z-ի և ուրիշների հետ։ Քրիստինան հրավիրել է նաև Ռիչ Հարիսոնին, Մարկ Ռոնսոնին և Լինդա Փերրիին, որի հետ նախկինում աշխատել է Stripped ալբոմի վրա։

2006 թվականին արդեն բավականին նյութեր էին ձայնագրվել ալբոմի համար, սակայն մեկ սկավառակի համար դրանք շատ էին, և այդ պատճառով Ագիլերան որոշեց CD-ն դարձնել երկկողմանի։ 2006 թվականին MTV Movie Awards-ով Քրիստինան պաշտոնապես հայտարարեց այն։

2006 թվականի մայիսին Պեպսին թողարկեց գովազդային հոլովակ, որտեղ Քրիստինան լիտվացի երգչուհի Էլիսայի հետ կատարում է "Here to stay" երգը։

Ագիլերան ընտրում է իր համար նոր բեմական անուն՝ Baby Jane (ինչպես X-tina Stripped ալբոմում)։ Նոր բեմական անունը նա գործածում է "Ain’t No Other Man" տեսահոլովակում։

Երաժշտություն և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլերայի նոր ալբոմի համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել Բիլլի Հոլիդեյը, Էլլա Ֆիջերալդը, Էտտա Ջեյսը և ուրիշ ջազ կատարողներ։ Հետագայում նա ասել է

Aquote1.png Ես շատ եմ սիրում ջազ կատարողներին։ Իրենց երաժշտության մեջ նրանք արտահայտում են իրենց հոգու ցավը։ Դա շատ հարազատ է ինձ։ Aquote2.png


Ալբոմի երկու խտասկավառակները ստացվել էին իրարից բավականին տարբեր։ Առաջին խտասկավառակը 30-ական, 40-ական թվականների երաժշտությունն էր՝ ժամանակակից մշակմամբ։ Գործնականորեն բոլոր երգերում օգտագործվել են հին ջազային երգերի նմուշներից, բացառությամբ "F.U.S.S.", "Without you" и "Still Dirrty"։

Երկրորդ խտասկավառակը հիմնականում ընդգրկում է բալլադներ՝ գրված Ագիլերայի և Փերիի համահեղինակությամբ։ Երկրորդ խտասկավառակը ընդգրկում է նաև 20-ական թվականների կրկեսի թեման։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլերայի երգերի մեծամասնությունը նվիրված են իր ամուսնուն՝ Ջորդանին։ Օրինակ Ain’t No Other Man երգում նա երգում է պայծառ սիրո մասին և ասում է, որ «ոչ մի ուրիշ տղամարդ նրա պետք չէ» (Ain’t No Other Man but you), իսկ Save Me From Myself երգը զգացմունքային բալլադ-շնորհակալություն է իր ամուսնուն, որ նա օգնեց Քրիստինային դուրս գալ երկարատև դեպրեսիայից։

"Still Dirrty"-ը հանդիսանում է "Dirrty" հիթի շարունակությունը, որը արժանացավ քննադատության իր վիճաբանական տեսահոլովակի համար։ Still Dirrty-ում Ագիլերան խնդրում է իր երկրպագուներին չխաբնվել 40-ական թվականների գլամուրային աղջիկների իմիջին․ չէ որ ներքուստ նրանք դեռ կեղտոտ են։

"Oh Mother" տրեկում Ագիլերան նկարագրում է մոր ունեցած դժվար հարաբերությունները հոր հետ։ Մի հարցազրույցի ժամանակ Քրիստինան ասում էր այդ երգի մասին․

Aquote1.png Այս ալբոմի բոլոր երգերը ունեն դրական երանգավորում, օրինակ "Oh Mother" երգում ես չէի արտասվում, ասելով՝ «ահա ինչ դժբախտ ենք ես և իմ մայրը»։ Հակառակը, ես շնորհակալ եմ նրան իր կամքի ուժի և քաջության համար, որ նա կարողացավ այդ դաժան ծեծերից և նվաստացումներից փախչել։ Aquote2.png


"Back in the day" երգում Ագիլերան շնորհակալություն է հայտնում այն երգիչներին, որոնց երգերը լսում էր իր մանկության տարիներին, դրանք են Բիլլի Հոլիդեյը, Էտտա Ջեյմսը, Օտիս Ռեդդինգը և ուրիշներ։ Քրիստինան նրանց անվանում է նորարարներ և ստեղծողներ։

Առաջին դիսկի վերջին "Thank you" երգը Ագիլերան երգում է իր երկրպագուների հանդեպ սիրո և երախտագիտության մասին։ Տրեկում օգտագործվել են երգչուհու "Genie in a Bottle" սեմփլ հիթերը։

Ալբոմի գովազդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Back To Basics ալբոմն առաջինն էր շուրջ 15 երկրում, ներառյալ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա։

Ալբոմը U.S. Billboard 200 վարկկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, դառնալով Քրիստինայի երկրորդ համար առաջին ալբոմը։ Առաջին շաբաթում ալբոմը բաճառեց 615 000 տարբերակ։

Ալբոմը դարձավ ոսկե Ճապոնիայում, Կորեայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Դանիայում, Շվեդիայում, պլատինե՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում, կրկնակի պլատինե՝ Ավստրալիայում և եռակի պլատինե Կանադայում, Իռլանդիայում և Ռուսաստանում։

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

դիսկ 1
# Անվանում Հեղինակ(ներ) պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Intro (Back to Basics)»   Քրիստինա Ագիլերա, Chris E. Martin, Kara DioGuardi, Roy Hawkins, Rick Darnell DJ Premier, Aguilera 1:47
2. «Makes Me Wanna Pray» (featuring Steve Winwood) Aguilera, DioGuardi, Rich Harrison, Winwood Harrison, Aguilera 4:10
3. «Back in the Day»   Aguilera, Martin, DioGuardi, Don Costa, Jimmy Castor, Langdon Fridle Jr., Douglas Gibson, Harry Jensen, Robert Manigault, Gerald Thomas DJ Premier, Aguilera 4:13
4. «Ain't No Other Man»   Aguilera, Martin, DioGuardi, Charles Martin Roane, Harold Beatty DJ Premier, Roane, Aguilera, Rob Lewis 3:49
5. «Understand»   Aguilera, DioGuardi, Kwame Holland, Allen Toussaint Kwame 3:46
6. «Slow Down Baby»   Aguilera, Mark Ronson, DioGuardi, Raymond Angry, William Guest, Merald Knight, Edward Patton, Gladys Knight, Marvin Bernard, Michael Harper, Curtis Jackson Ronson, Aguilera 3:29
7. «Oh Mother»   Aguilera, Derryck Thornton, Mark Rankin, Liz Thornton, DioGuardi, Bruno Coulais, Christophe Barratier Big Tank, Q, L Boggie, Aguilera 3:47
8. «F.U.S.S.»   Aguilera, Roane, DioGuardi Roane, Aguilera 2:21
9. «On Our Way»   Aguilera, D. Thornton, Rankin, L. Thornton, DioGuardi Big Tank, Q, L Boggie, Aguilera 3:37
10. «Without You»   Aguilera, DioGuardi, Ronson, Lewis Ronson, Aguilera 3:57
11. «Still Dirrty»   Aguilera, Martin, DioGuardi DJ Premier, Aguilera 3:46
12. «Here to Stay»   Aguilera, Heather Holley, Tony Reyes, Ben H. Allen, George Henry Jackson Reyes, Allen, Aguilera 3:20
13. «Thank You (Dedication to Fans...)»   Aguilera, Martin, DioGuardi, Pamela Sheyne, David Frank, Steve Kipner DJ Premier, Aguilera 4:59
դիսկ 2
# Անվանում Հեղինակ(ներ) պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Enter the Circus»   Aguilera, Linda Perry Perry 1:42
2. «Welcome»   Aguilera, Perry, Ronson, Paul III Perry 2:43
3. «Candyman»   Aguilera, Perry Perry 3:14
4. «Nasty Naughty Boy»   Aguilera, Perry Perry 4:45
5. «I Got Trouble»   Aguilera, Perry Perry 3:42
6. «Hurt»   Aguilera, Perry, Ronson Perry 4:03
7. «Mercy on Me»   Aguilera, Perry Perry 4:33
8. «Save Me from Myself»   Aguilera, Perry, Bill Bottrell Perry 3:13
9. «The Right Man»   Aguilera, Perry Perry 3:51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erlewine Stephen Thomas։ «allmusic ((( Back to Basics > Overview )))»։ Allmusic։ Macrovision Corporation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-26-ին։ Վերցված է 2009-10-21