Jump to content

Ստորջրյա եղբայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորջրյա եղբայրություն
Shark Tale
«Ստորջրյա եղբայրություն» մուլտֆիլմի լոգոն
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն
Թեմաշնաձկներ
ԿերպարներOscar the Sharkslayer?
Գործողության վայրSouthside Reef?
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորՎիկի Ջենսոն
Բիբո Բերժերոն
Ռոբ Լետերման
ՍցենարիստՄայքլ Ջեյ Ուիլսոն
Ռոբ Լետերման
ՀնչյունավորումՄարտին Սկորսեզե
Ռենե Զելվեգեր
Անջելինա Ջոլի
ՊրոդյուսերԲիլլ Դամաշկե
Ջենեթ Հիլի
Էլիսոն Լայոն Սիգան
Բեմադրող նկարիչԴեն Սենտ Պյեր
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks
ԴիստրիբյուտորDreamWorks Pictures
Տևողություն90 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՍիկվելՍտորջրյա եղբայրություն 2
Թվական2004 թվական
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
ՊարգևներCasting Society of America
Nickelodeon Kids' Choice Awards
MPAA վարկանիշPG
Բյուջե$ 75 միլիոն
Շահույթ$ 367.3 միլիոն
dreamworksanimation.com/sharktale/

«Ստորջրյա եղբայրություն» (անգլ.՝ Shark Tale, բառացիորեն՝ «Շնաձկան պատմություն»), DreamWorks ստուդիայի անիմացիոն ֆիլմ, անվանակարգված «Օսկար» մրցանակի (2004 թվական), «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Օսկար ձուկը և Լենի սպիտակ շնաձուկը խութերի ամենաառանձնացող բնակիչներն էին։ Օսկարը աշխատում է պարոն Սայկսի կետերի լվացման կետում, սակայն երազում է դառնալ աստղ։ Իսկ Լենին հանդիսանում է բուսակեր, բայց դա թաքցնում է հորից՝ Դոն Լինոից (շնաձուկ-ազնվական), տեղական մաֆիաի կնքահորից։ Օսկարի գործընկերը՝ Էնջին, սիրահարված է նրան, սակայն նրա երազանքները Էնջիին դարձնում են անհասանելի։

Մի անգամ Օսկարը դառնում է Ֆրենկիի՝ Լենիի ավագ եղբոր, հանկարծակի մահվան ականատես, ում ճզմում է խարիսխը։ Նրան նկատում են Էռնի և Բեռնի մեդուզաները` Սայկսի թիկնապահները և Օսկարը պատմում է ամբողջ քաղաքին, որ իբր թե ինքն է սպանել շնաձկանը։ Արդյունքում, Օսկարը դառնում է քաղաքային հանրաճանաչություն և արագ հարստանում է, քանի որ Սայկսը նրա համար հնարում է «Հակածնոտ» մականունը (անգլ.՝ Sharkslayer — բառացիորեն «Շնաձուկ սպանող»)։ Այնուհետև Օսկարը անսպասելիորեն սկսում է ընկերությոն անել Լենիի հետ, ով փախել էր տնից, որպեսզի այլևս չընկնի հոր ազդեցության տակ, ով ցանկանում է նրան դարձնել գիշատիչ։

Պատահականորեն Օսկարի գաղտնիքը իմանում է Էնջին և այդ ճշմարտությունը հասցնում է նրան զայրույթի։ Ընկերները որոշում են խաղարկել մրցամարտ քաղաքի կենտրոնում, որպեսզի Օսկարի խիզախությունը հաստատվի, իսկ Լենին դադարի հետախուզվել։ Մրցամարտը հիանալի է ստացվում և բոլորը համոզված են, որ Լենին զոհվել է։ Սակայն Օսկարի և Էնջիի սերը հայտնվում է վտանգի տակ։ Լոլա ձուկը, որը ուշադրություն չէր դարձնում Օսկարի վրա մինչև հարստանալը, համբուրում է նրան հազարավոր հանդիսականների աչքերի առջև։ Արդյունքում Օսկարը և Էնջին վիճում են, քանի որ նա դադարում է Օսկարի մեջ տեսնել ինչ-որ կարևոր բան նրա ստից հետո։ Լենին գաղտնիության համար վերաներկվում է դելֆինի, որպեսզի հանգիստ քայլի քաղաքի բնակիչների մեջ և թաքնվում է «Սեբաստիան» անվան տակ։

Մտորելով Էնջիի խոսքերի շուրջ, Օսկարը բաժանվում է Լոլաից (վերջինս ուժեղ ծեծում է նրան դրա համար) և գնում է իր հին աշխատանքին, որպեսզի նրան (Էնջիին) նվեր անի և խոստովանի սիրո մեջ։ Սակայն նրան արդեն առևանգել է Լինոն, որպեսզի իր մոտ գրավի Օսկարին և վրեժ լուծի որդիների համար։ Առևանգման գաղափարը նրանց հուշել է Լոլան, ցանկանալով վրեժ լուծել Օսկարից։ Օսկարի և Լինոի զրույցի ժամանակ, Լենին, Օսկարի հրամանով, ձևացնում է Էնջիին ուտելը, սակայն, չդիմանալով փսխման պահանջին, թքում է նրան և այլ իրեր և Լինոն ճանաչում է իր որդուն։

Օսկարը ցանկանում է հանգստացնել Լինոին, բայց նա սկսում է հետապնդել Օսկարին։ Օսկարը նրան տանում է կետերի լվացման տեղը և շղթայում, մինչ այդ սխալմամբ շղթայելով Լենիին։ Լրագրողները նորից սկսում են հարցեր տալ Օսկարին, բայց, տեսնելով հեռացող Էնջիին, նա ամբողջ ձայնով խոստովանում է, որ ստել է Ֆրենկիի սպանության մասին։ Նա ամբողջ քաղաքին պատմում է ճշմարտությունը և Լինոն ներում է նրան։ Էնջին, իր հերթին, խոստովանում է իր սերը Օսկարին, իսկ նա առաջարկում է Լինոին սկսել նոր կյանք բոլոր ձկների հետ հաշտությունում։ Օսկարը նորից տեղավորվում է կետերի լվացման կետում, սակայն այժմ արդեն համասեփականատիրոջ պաշտոնին։

Օսկար, մուլտֆիլմի գլխավոր հերոս։ Կապտա-կանաչ գունավորումով փոքրիկ ձկնիկ։ Աշխատում է մաքրող կետերի լվացման կետում։ Երազում է ընկնել հասարակության բարձր խավեր և ամբողջ ժամանակ փորձում է հասնել իր նպատակին հեշտ եղանակներով։ Օրինակ, մշտապես Սայկսին առաջարկում է ինչ-որ նոր հիմար գաղափարներ։ Երբ նա դառնում է Ֆրենկիի մահվան ականատես, ապա ստում է բոլորին, որ հենց ինքն է սպանել շնաձկանը։ Դրանից հետո դառնում է ամենա հանրաճանաչը Խութում և ստանում է նոր մականուն՝ Հակածնոտ։ Որպեսզի բնակիրները շարունակեին նրան համարել շնաձկներ սպանող, նա և Լենին կազմակերպեցին կեղծ բեմադրություն, որտեղ Լենին չար շնաձուկ էր, իսկ Օսկարը հաղթում է նրան։ Շատ դրական է, միշտ փորձում է կտրուկ երևալ և այդ պատճառով հաճախ ստում է, ընդ որում շատ էգոիստ է։ Նրա հայրը ժամանակին եղել է լավագույն շրթմաքրողը կետալվացման կետում և փոքրիկ Օսկարը հպարտանում էր դրանով, սակայն համադասարանցիները ծիծաղում էին նրա վրա, ինչը պատճառ է հանդիսանում հայտնի դառնալու ցանկությանը և հասարակության բարձր խավեր մուտք գործելու։ Սկզբնապես ապրում էր մեծ ավտոտնակում։ Օսկարի մոտ թույլ է զարգացած վախի զգացողությունը և երբ նա հասկանում է, որ կա թեկուզ ինչ-որ պաշտպանություն, ապա սկսում է, ընդհակառակը, իրեն արտահայտիչ պահել՝ ուրիշներին վախեցնելու նպատակով, ինչպես, օրինակ, նա վիրավորում էր Դոն Լինոին և մյուս շնաձկներին։

Լենի, շնաձուկ-բուսակեր։ Դոն Լինոյի՝ շնաձկների մաֆիաի ղեկավարի որդին։ Շատ բարի է, քանի որ չի կարող ուտել կենդանի արարածների, այդ պատճառով սնվում է ջրիմուռներով և տարբեր բաներով։ Բնականաբար, հորը դա դուր չի գալիս և նա ամբողջ ժամանակ կշտամբում է որդուն և հոգեպես ճնշում է նրան, որպեսզի ստիպի միս ուտել։ Լենին, չդիմանալով հոր և եղբոր կողմից հոգեպես ճնշմանը, փախչում է տնից, օգտվելով Ֆրենկի մահից և հանդիպում է Օսկարին, վերջինս նրան տանում է ապրելու քաղաքի իր ավտոտնակում։ Հետագայում սկսում է աշխատել կետալվացման կետում՝ թաքնվելով դելֆինի կերպարում։

Էնջի, փոքրիկ ձկնիկ, Օսկարի միակ իրական ընկերուհին։ Սիրահարված է նրան։ Շատ բարի է և ազնիվ։ Հաճախ պահում է Օսկարին, երբ նա ուշանում է աշխատանքից։ Համարում է, որ երջանկությունը փողի և փառքի մեջ չէ, ինչպես մտածում է Օսկարը, այլ՝ սրտում։ Առաջինն է իմացել Օսկարի մասսայական ստի մասին, երբ Լենիին տեսնում է ավտոտնակում։ Դրանից հետո անտեսում է Օսկարին, նեղանալով նրա վրա։ Նրան անվանում է ոչ միայն ստախոս, այլ ծաղրածու։ Լոլան, որպեսզի վրեժ լուծի Օսկարից դավաճանության համար, առևանգում է Էնջիին և հանձնում է շնաձկներին՝ շորթման նպատակով։

Սայկս, ձուկ-ոզնի։ Օսկարի ղեկավարը և կետալվացման տերը։ Շատ ինքնասեր է և սիրում է նվաստացնել իր ենթականերին, մանավանդ Օսկարին։ Պատրաստ է հանուն փողի գնալ ամեն ինչի։ Նաև ստիպված է աշխատել Դոն Լինոյի համար և կանոնավորապես վճարել նրան խոշոր փողեր, որպեսզի շնաձկները չավերեն նրա կետալվացման կետը։ Դոնը հաճախ սպառնում է ուտել Սայկսին։ Երբ Օսկարը ձեռք է բերում հայտնիություն, Սայկսը դառնում է նրա անձնական մենեջերը և փոխում է նրա հանդեպ իր վերաբերմունքը, դառնում է ընկերասեր և կարեկից, սակայն, այդ ընթացքում, շարունակում է իր համար առավելագույնս նյութական օգուտ քաղել, ստիպելով Օսկարին վճարել իր բյուջեի կեսը։ Շատ վախկոտ է, երբ զայրացած է կամ ընկնում է հիստերիաի մեջ, փքվում է, սակայն, երբ հավատում է նրան, որ Օսկարը Հակածնոտ է, նույնպես սկսում է իրեն արտահայտիչ պահել շնաձկների հետ։

Լոլա, մեծահարուստ ձկնիկ, սիրում է զբոսնել բարձր խավի մյուս ներկայացուցիչների հետ, սակայն միայն հանուն փողի։ Սակայն, միաժամանակ, բացարձակ սառնասիրտ է և ինքնասեր է, ինչում խոստովանում է Օսկարին առաջին հանդիպման ժամանակ։ Երբ Օսկարը դառնում է Հակածնոտ, նա սկսում է սիրահետել նրան։ Սկզբում Օսկարը դեմ չէր, սակայն, երբ նա ստիպված է ընտրություն կատարել Լոլաի և Էնջիի միջև, նա հրաժարվում է հանդիպել Լոլաի հետ։ Նա, ի նշան վրեժի, առևանգում է Էնջիին։

Դոն Լինո, շնաձկների մաֆիայի պարագլուխը, շատ դաժան։ Որպես օրենք, իրենց պահում է սառը և հանգիստ, բայց հեշտությամբ զայրանոմ է։ Շանտաժի է ենթարկում Սայկսին փողի համար և ամբողջ ժամանակ սպառնում է ձկների քաղաքին, որ կկործանի այն։ Չնայած այդ ամենին, նա սիրող հայր է։ Լենիին նա սիրում է ամենից շատ, չնայած նրան, որ նա իր բարիությամբ և բուսակերությամբ փչացնում է հոր իմիջը, սիրում է նրանով պարծենալ, հիմնվելով նրա շատ լավ խելքի վրա և նրան անվանում է հատուկ, ի տարբերություն Ֆրենկիի։ Ճիշտ է, նա ամբողջ ժամանակ նախատում է Լենիին և նրան ստիպում է միս ուտել։ Մուլտֆիլմի վերջում վերանայում է նրա հանդեպ իր վերաբերմունքը և ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա։

Ֆրենկի, Դոն Լինոի որդին, Լենիի ավագ եղբայրը և միակ մահացածը ամբողջ ֆիլմում։ Նա շատ արյունախում է և առանց տատանման պատրաստ է ուտել ամբողջությամբ ձկանը։ Սիրում է ծաղրել Լենիին և հաճախ հոր կամքով լողում է նրա կողքին, որպեսզի սովորեցնի Լենիին լինել գիշատիչ։ Ի տարբերություն Լենիի, չի փայլում խելքով և շիտակ։ Չնայած նրան, որ նրա էթիկակն պահվածքը և վարքը այնքան էլ հաջող չեն, Դոն Լինոն հազվադեպ է նրան կշտամբում, չնայած սիրում է ակնհայտորեն քիչ, քան Լենիին։ Նա ողբերգորեն մահանում է, երբ նրա վրա ընկնում է հսկայական խարիսխը։ Իսկ Օսկարը բոլորին պատմում է, որ այդ նա է սպանել Ֆրենկիին և այդպես դառնում է հայտնի Խութում։

Էռնի և Բեռնի, երկու երկվորյակ-մեդուզաներ։ Նրանք սիրում են լսել Բոբ Մառլիի երաժշտությունը։ Աշխատում են Սայկսի համար և կատարում են նրա բոլոր հրամանները։ Չնայած նրան, որ նրանք նայվում են շատ ընկերասեր, ծայրահեղ դաժան են վերաբերվում Օսկարի հետ, ընդ որում, հաճույք ստանալով դրանից։ Չեն կարողանում հպվել ուրիշներին, քանի որ նրանց շոշափուկները հոսանք են արձակում։ Անհասկանալի պատճառներով միմյանց կարողանում են հպվել։ Նրանք առաջինն են իմանում Օսկարի սուտ լուրի մասին, որ նա է սպանել շնաձկանը։

Լուկա, ութոտնուկ և Դոն Լինոյի կամակատար։ Նա կատարում է նրա հրահանգները և, որպես օրենք, ուրիշներին է փոխանցում նրա առաջարկները կամ պահանջները։ Անձամբ Դոնի հետ շփվում է անմիջական, հասարակ, այլ ոչ թե ինչպես ենթական ղեկավարի հետ, օրինակ. «Հեյ, Բոսս, ես քեզ համար տեղ եմ պահել»։ Բոլոր իրավիճակներում մնում է բավականին հանգիստ։

Դոն Ֆայնբերգ, ծեր վագրային շնաձուկ։ Նա ոչինչ չի տեսնում, երբ դիմում է ինչ-որ մեկին, գազեր է թողնում և շնաձկները, ովքեր մոտիկ են գտնվում, ուշաթափ են լինում։ Միակը, ում Դոն Լինոն հարգանքով է վերաբերվում։

Դերասան Դեր
Ուիլ Սմիթ Օսկար
Ջեք Բլեք Սպիտակ շնաձուկ Լենի
Ռոբերտ Դե Նիրո Սպիտակ շնաձուկ Դոն Լինո
Ռենե Զելվեգեր Ձուկ-հրեշտակ Էնջի
Անջելինա Ջոլի Լոլա
Մարտին Սկորսեզե Ձուկ-ոզնի Սայկս
Պիտեր Ֆալկ Վագրային շնաձուկ Դոն Այրա Ֆայնբերգ
Մայքլ Իմպերիոլի Սպիտակ շնաձուկ Ֆրենկի

Գեղարվեստական յուրահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հայտնի է բազմաթիվ պարոդիական դրվագներով, որոնց թվում են «Տիտանիկ», «Զանգ», «Ջերի Մակգուայեր» (որում նկարանվել է Ռենե Զելվեգերը), «Փառահեղ տղաները» (ռեժիսոր Մարտին Սկորսեզե) ֆիլմերը և ուրիշներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուլտֆիլմի հերոսներին պատրաստել են շատ նման դերասաններին, ովքեր նրանց ձայնավորել են (օրինակ, Դոն Լինոյի այտին նույնպիսի խալ է, ինչպիսին Դե Նիրոինն է)։
  • Բառացիորեն ֆիլմի անվանումը թարգմանվում է որպես «Շնաձկան պատմություն»։
  • Նավի (Տիտանիկ) վրա որոշ պահերին պատուհաններից կարելի է տեսնել փրկամակույկներ։ Տիտանիկի կործանման ժամանակ բոլոր փրկամակույկները իջեցված էին ջուրը։
  • Սայկսի օգնականներից մեկին ձայնավորել է Բոբ Մառլիի որդին՝ Զիգի Մառլին։
  • Երբ Օսկարը պարում է Դոն Լինոի սեղանի վրա, նա երգում է MC Hammer-ի «U can’t touch this» երգը։ Սակայն ռուսական տարբերակում դա ուղղված է։
  • Նկարը, որի մեջ խրվում է Սայկսը, նետված Դոն Լինոյի կողմից, վերահղում է «Տիտանիկ» ֆիլմին, որտեղ, ի տարբերություն բնօրինակի, աղջիկը հագնված է։
  • Երբ Օսկարը դիմում է Լենիին և նա գլխով է անում, կետադելֆիններից մեկը դիմում է մյուսին. «Նայիր, նրա եղբայրությունում դելֆին է», իսկ երկրորդը պատասխանում է. «Իմ քեռի Վիտոն սպանվել է նրա նմանից»։ Դա վերահղում է «Կնքահայր» ֆիլմին և գրքին, որտեղ Ընտանիքի ղեկավարին կոչում էին Դոն Վիտո։

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվական - «Օսկար»
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • 2005 թվական - BAFTA
    • Անվանակարգում - «Լավագույն ֆիլմ» (երեխաների մրցանակ)
  • 2005 թվական - Սատուրն մրցանակ
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • 2005 թվական - Teen Choice Award
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն կամ համակարգչային ֆիլմ»
  • 2004 թվական - Visual Effects Society
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն կերպար» (Էնջի)
  • 2005 թվական - ASCAP Award
    • «Լավագույն ֆիլմ վարձույթում»
  • 2005 թվական - Annie Awards
    • Անվանակարգում - «Լավագույն սցենար»
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն էֆեկտ»
    • Անվանակարգում - «Կերպարի լավագույն անիմացիա»
    • Անվանակարգում - «Կերպարների լավագույն դիզայն»
    • Անվանակարգում - «Լավագույ նկարչական աշխատանք»
  • 2005 - BET Awards
    • Անվանակարգում - «Լավագույն դերասան»
  • 2005 - Artios Award
    • «Լավագույն քասթինգ անիմացիոն ֆիլմի համար»
  • 2005 Kids' Choice Award
    • «Լավագույն կրկնօրինակում»
  • 2005 - Golden Reel Award
    • Անվանակարգում - «Լավագույն ձայնային մոնտաժ մուլտֆիլմում»
  • 2005 - BET Comedy Awards
    • Անվանակարգում - «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորջրյա եղբայրություն» հոդվածին։