Գիշատիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիշատիչից)
Գիշատիչներ
Գիշատիչներ
Հասուն արու առյուծն ու կորյունը սնվում են աֆրիկական գոմեշի լեշով։
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Լատիներեն անվանում
Carnivora
Ենթակարգեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180539
NCBI 33554
EOL 7662

Գիշատիչներ (լատ.՝ Carnivora — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների (Mammalia) կարգ, որը ընդգրկում է շնանմանների (Caniformia) և կատվանմանների (Feliformia) ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների (Fissipedia) և մաշկոտանիների (Pinnipedia) խմբերի մեջ։

Carnivora բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝ caro (carnis բառի սեռական հոլով) «միս» և vorare «խժռել»։

Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ Արջերը (Ursidae) ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են առնետները, ոզնիները, կուղբերը, փորսուղները, որոշ կապիկներ, օպոսումներ, զրահակիրներ և այն։

Կենդանաբանները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ գիշատիչ անվանումը ծագում է գէշ արմատից (նշանակում է՝ դի, դիակ, նաև՝ բզկտված մարմնի կտոր, հետագայում բարբառներում ձեռք է բերել վատ, տգեղ, անբարո նշանակությունը): Այսպիսով, գիշատիչ նշանակում է դիակ բզկտող, պատառոտող:

Գիշատիչների դասակարգումը վերջին տարիներին, կապված մոլեկուլագենետիկական ուսումնասիրությունների հետ, կրել է մի շարք փոփոխություններ: Ներկայումս գիշատիչների կարգը ստորաբաժանվում է երկու ենթակարգի՝ շնանմանների և կատվանմանների, որոնք ներառում են 15 կամ 16 ընտանիքի շուրջ 280 կաթնասուններ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биологический энциклопедический словарь под редакцией М. С. Гилярова и др. — М.։ Сов. энциклопедия, 1989.
  • Корытин С. А.  Поведение и обоняние хищных млекопитающих. 2-е изд. — М.։ Изд-во ЛКИ։ URSS дистрибьютор, 2007. — 224 с.