Աքիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքիս
Աքիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կզաքիսներ
Ցեղ Աքիսներ
Տեսակ Աքիս
Լատիներեն անվանում
Mustela nivalis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180554
NCBI 36239

Աքիս (լատ.՝ Mustela nivalis), ծմուկ, կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հիմնականում ապրելու տեղ չունի։ Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բները։ Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը բարակ է, երկարությունը՝ 13-28 սմ, պոչինը՝ 1, 3-4 սմ, կենդանի զանգվածը՝ 40-100 գ՚. Դունչը, ոտքերը և պոչը կարճ են։ Ականջները կլորավուն են՝ ծածկված կարճ մազերով։ Ունի սուր ճանկեր։ Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ (ոմանց մոտ սպիտակ գույնը նկատվում է միայն մարմնի կողքերին)։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ (գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը)։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենում է 3-9 (երբեմն՝ 12) ձագ։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png