Կինկաժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կինկաժու
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Potos flavus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Potos flavus (8973438737).jpg
Potos flavus (8973438737)

Կինկաժու[3], կամ պոտո[4] (լատ.՝ Potos flavus), ջրարջերի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Այս տեսակը բնորոշվում է ըստ մենատիպ Potos ցեղի[5]:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Yawning kinkajou.jpg
Yawning kinkajou

Կինկաժուն փոքրիկ կատվի չափ է, ունի կլոր գլուխ, կլոր լայնատարած ականջներ, բավականին կառչուն պոչ, որն օգնում է այս տեսակի ներկայացուցիչներին «թռչել» մի ճյուղից մյուսը (սրանով կինկաժուն մասամբ նման է կապիկներին): Կարճ դնչիկն ու մեծ աչքերը որոշ չափով հիշեցնում են արջի: Խիտ թավշյա մորթին մեջքի հատվածում գորշ - շիկակարմրավուն է, իսկ փորի հատվածում՝ դեղնակարմրավուն: Դունչը մուգ դարչնագույն է կամ սև: Ջրարջերի ընտանիքի մյուս տեսակներից կինկաժուն տարբերվում է միագույն պոչով, այն մի փոքր ավելի մուգ է, քան՝ մորթու մնացած մասը:

Սնունդ և վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուներն ապրում են ծառերի վրա: Ցերեկը նրանք թաքնվում են փչակներում, իսկ գիշերը մենակ կամ զույգերով դուրս են գալիս ծառերի ճյուղերի վրա կեր հայթայթելու՝ ցուցաբերելով շարժումների արագություն և ճարպկություն:

Կինկաժուն սնվում է մեծամասամբ մրգերով (մրգերի պլանտացիաներին հասցրած վնասն աննշան է), նեկտարով և մեղրով: Մրգերից բացի նա ուտում է միջատներ, գորտեր, մողեսներ, թռչնի հավկիթներ և մանր կենդանիներ:

Կինկաժուի կյանքի տևողությունը մոտավորապես 23 տարի է:

Բնակեցման կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ կինկաժուն գործնականում թշնամիներ չունի: Մարդիկ կինկաժուին տեսնում են հազվադեպ:

Կինկաժուն լավ է հարմարվում անազատության մեջ:

Վտանգ մարդու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուն կարող է տարածել Kingella potus վարակիչ հիվանդությունը, վարակը փոխանցվում է կծելուց: Հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմությունը, որովայնի ցավը, գլխացավը, արյունամիզությունը[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 2003.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 293. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  4. Կաղապար:БСЭ2
  5. Կաղապար:Книга:Wozencraft, W. C.: Mammal Species of the World
  6. «Американка заразилась кингеллой от кинкажу»։ МедНовости։ 2011-10-28։ Վերցված է 2015-09-03