Jump to content

Թավիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ թավիշ

Թավիշ, մախմուր, երեսի կողմից թավ, փափուկ, կարճ (1–2 մմ) ուղղաձիգ խավով գործվածք։ Խիտ հենքը բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելից է, աստառաթելերը կամ միջնաթելերը բամբակյա են, երբեմն՝ մանված մետաքսից։ Թավշե գործվածքներում օգտագործվում են նաև ոսկյա և արծաթյա թելեր։ Բարձր խավով հենքային թավիշը կոչվում է պլյուշ։ Պատրաստվում է նաև միջնաթելային թավիշ (կիսաթավիշ, վելվետ)։ Թավիշը լինում է տարբեր գույների։ Օգտագործվում է հագուստի և դեկորատիվ նպատակների համար։ Միջնադարում թավիշը տարածված է եղել հիմնականում Իտալիայում և Կոստանդնուպոլսում։

Միջնադարյան Հայաստանում պատրաստված թավիշը օգտագործվել է մեծ մասամբ եկեղեցու վարագույրների, ծածկոցների և հոգևորականների զգեստների համար։ XVIII դ. Լազարյանների գործարանի (Մոսկվայի մոտ) արտադրած թավիշով պաստառում էին ռուսական կայսերական պալատի պատերը։ Այժմ առավելապես հայտնի է ֆրանսիական Լիոն քաղաքի թավիշը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 142
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավիշ» հոդվածին։