Որովայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որովայնի շրջան

Որովայն (համասլավոնական, հին-ռուս.՝ животъ «կյանք, կարողություն» լատ.՝ vita «կյանք») մարմնի մաս, իրենից ներկայացնւմ է փորի հատվածը և փորի պատերը[1]։ Փորի հատվածը իր մեջ պարունակում է հիմնական ներքին օրգանները՝ ստամոքսը, աղիքները, երիկամները, լյարդը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը։

Որովայնի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնը կենտրոնական հատվածում ունի փորվածք՝ պորտը, որն առաջանում է պորտալարը կտրելուց հետո։

Որովայնը երկու հորիզոնական շերտով բաժանվում է երեք հատվածի՝ էպիգաստրալ, մեզագաստրիայի և հիպոգաստրիայի, որոնք էլ իրենց հերթին երկու ուղղահայաց շերտով բաժանվում են ինը հատվածների՝ Էպիգաստրիա, սեփական էպիգաստրիա, աջ և ձախ կողատակի հատվածներ, Մեզագաստրիա հարպորտային, աջ և ձախ կողային հատվածներ, հիպոգաստրիայի շրջան։

Որովայնը շոշոափելիս պետք է ուշադրություն դարձնել այս հատվածներին։

Որովայնային ճնշամկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայն ունի սեփական մկաններ, որոնք ջլերի հետ կազմում են որովայնի պատերը: Որովայնի պատերի մկանների համակցությունը, որը մասնակցում է ներորովայնային ճնշման կարգավորմանը, արտաթորման, հազի և այլ գործառույթներին անվանում են որովայնային ճնշամկաններ (lang-la|prelum abdominale):

Որովայնը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնի առաջնային պատի թերությունները, որոնք պայմանավորված են նրա նորմալ անատոմիական կառուցվածքի բաժանմամբ և նրանց միջև տարածության առաջացմամբ, անվանում են որովայնի արտաքին ճողվածքներ: Այսպիսի ճողվածքների դեպքում տեղի է ունենում օրգանների կամ նրանց մի մասի դուրս թափանցումը ճողվածքային դարպաս կոչվող անցքով դեպի մաշկի տակ, կամ ճողվածքային պարկ: Առանձնացնում են նաև որովայնի ներքին ճողվածքներ, որի դեպքում ներքին օրգաններն ունենում են պաթալոգիկ դասավորումներ:

Որովայնի սուր, անտանելի ցավերը, որն այլ կերպ անվանում են «սուր որովայն», պահանջում է վիրաբույժի հրատապ խորհրդակցություն՝ ախտորոշման նպատակով՝ բացառելու համար կենսականորեն վտանգավոր այնպիսի վիճակների բացառումն, ինչպիսիք են որովայնի օրգաններից մեկի ծակվելը, որովայնաթաղանթի բորբոքումը, ճողվածքի սեղմվելը և այլն:

Աբդոմինալ վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար որովայնի օրգաններին հասնելու համար որովայնի պատի հատվածում լայն կտրվածք է արվում, որն անվանվում է «լապարատոմիա»: Օրինակ կույր աղիքի վիրահատության դեպքում թեք կտրվածք է արվում որովայնի աջ թուլակողի հատվածում, իսկ կեսարյան հատման ժամանակ կտրվածքն արվում է (որովայնի մեջտեղի գծի հոդավորումից մինչև պորտի հատված) և այլն:

Վերջին տարիներին ավելի հաճախ է կիրառվում ներքին օրգանների լապարասկոպիկ վիրահատությունը, որն իրականացվում է հատուկ գործիքներով որովայնի պատի վրա բացված փոքրիկ անցքի միջոցով:

Կոսմետիկ բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսմետիկ բժշկության մեջ կիրառվում է լիպոսակցիան՝ մաշկի տակ գտնվող ճարպի մի մասի հեռացումը:

Որովայնը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն հայտնի է արաբական պորտապարը: Բացի այդ գեղարվեստական մշակույթում հաճախ ենք նկատում պորտի, կամ որովայնի մի հատվածի մերկացումը, օրինակ նորաձևության մեջ, մանավանդ XXI դարի մասսայական երիտասարդական նորաձևության մեջ:

Կանանց մոդելային բիզնեսում և նիհարեցման գործընթացում բարձր է գնահատվում հարթ որովայնը: Կուլտուրիզմում, ֆիթնեսում և տղամարդկանց նորաձևության մեջ գնահատվում է առավել մարզված որովայնը, այսպես ասված՝ փորի հատվածում խորանարդների առկայությունը:

Համաձայն ժողովրդական ասույթի՝ որովայնի սուր ձևը վկայում է տղա երեխայի ծննդյան մասին:

Այլ անվանումներ և իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնի հին անվանումներից է արգանդը, հոմանիշներից է փորիկը, օրինակ՝ հաստափոր[2]:

Որովայն բառն այլ նշանակություն ունի՝ հասարակ խոսքում՝ ստամոքս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Живот հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «Брюхо»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907