Աղիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղիքներ
Stomach colon rectum diagram-en.svg
Տեսակ անատոմիական կառուցվածք
Ենթադաս կենդանական օրգան
Մասն է ventricular system
Կազմված է Բարակ աղիք և Հաստ աղիք
Լատիներեն անվանում Tractus digestorius ,
canalis alimentarius (esophagus to large intestine),
canalis gastrointestinales (stomach to large intestine)
Համակարգ Մարսողական համակարգ
Նկարագրված է Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
Intestines Վիքիպահեստում

Աղիքներ, մարսողական խողովակի բաժին։ Սկսվում է ստամոքսից, վերջանում սրբանի անցքով։ Օրգանիզմն ունի բարակ և հաստ աղիքներ։ Մարդու բարակ աղիքի երկարություևը 5-6 մ է։

Տեղակայված է որովայնի կենտրոնական հատվածում և կազմելով բազմաթիվ գալարներ, հասնում է մինչև աջ ստամոքսն ու բացվում հաստ աղիքի սկզբնական մասի՝ կույր աղիքի մեջ։

Բարակ աղիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ աղիքի պայտաձև սկզբնական հատվածը կոչվում է 12 մատնյա աղիք (երկարությունը՝ 30 սմ), ուր բացվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները։

Բարակ աղիքի հաջորդ հատվածները կոչվում են աղիճ աղիք և զստաղիք։

Հաստ աղիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ աղիքի երկարությունը 1-2 մ է։ Նրա մասերն են՝

  • կույր,
  • վերել,
  • միջաձիգ,
  • վայրէջ,
  • սիգմաձև
  • ուղիղ աղիքներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքները կազմված են՝

  • արտաքին,
  • միջին
  • ներքին շերտերից։

Արտաքին շերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին շերտը՝ որովայնամիզը, շիճուկ արտադրող լպրծուն թաղանթ է։

Միջին շերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին շերտը մկանային է՝ կազմված շրջանաձև և երկարաձիգ մկանախրձերից։

Ներքին շերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին շերտը ծալքավոր լորձաթաղանթ է՝ աղիքահյութ արտադրող մանր գեղձերով։ Բարակ աղիքի լորձաթաղանթի վրա կան թավիկներ, որոնց շնորհիվ մարսված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Հաստ աղիքը թավիկներ չունի, այնտեղ ներծծվում են ջուրն ու աղերը և ձևավորվում է կղկղանքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M. et al: Tierernährung, 12. neu überarbeitete Aufl., DLG-Verlags-GmbH, Frankfurt am Main 2008, ISBN 978-3-7690-0703-9 (Abschnitt „Unterscheidung der Verdauungssysteme“)
  • Franz-Viktor Salomon: Verdauungsapparat, Apparatus digestorius. In: Salomon u. a. (Hrsg.)։ Anatomie für die Tiermedizin. Enke-Verlag Stuttgart, 2. erw. Aufl. 2008, S. 235–323, ISBN 978-3-8304-1075-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png