Ճողվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճողվածք
Hernia de Morgani.JPG
Ենթադաս հիվանդություն
Բժշկական մասնագիտություն ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9 550, 551, 552 և 553
ՀՄԴ-10 K40, K41, K42, K43, K44, K45 և K46
MedlinePlus 000960
eMedicine 775630 և 932680
MeSHID D006555
Hernias Վիքիպահեստում

Ճողվածք (լատ.՝ hernia) ներքին օրգանների կամ խորը հյուսվածքների արտացցվելը խոռոչներից դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք՝ առանց ծածկույթները վնասելու։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեղադրության լինում են.

Ըստ ծագման՝

  • բնածին
  • ձեռքբերովի (ետվիրահատական, ետվնսավածքային) և այլն։

Առավել հաճախ հանդիպում է որովայնի ճողվածք, որն ըստ ելքի լինում է.

  • արտաքին (աճուկային, ազդրային, պորտային, որովայնի սպիտակ գծի և ուղիղ մկանների ջլային խտրոցների, նստատեղի, միջնորմերի)
  • ներքին (ստոծանիական, ճարպոնային)։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճողվածքի առաջացմանը նպաստում են որովայնի պատի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները և զարգացման արատները։ Այդ պատճառների զուգակցումից որովայնի պատի թույլ հատվածի կամ սպիների շրջանում (ճողվածքային օղ) առպատային որովայնամիզը դուրս է ցցվում և առաջացնում ճողվածքապարկ։ Վերջինիս մեջ են անցնում որովայնի խոռոչի այս կամ այն օրգանները (բարակ աղիք, ճարպոն)։ Ետորովայնամզային տարածությունում գտնվող կամ որովայնամզով մասամբ ծածկված օրգանների ճողվածքի դեպքում ճողվածքապարկը բացակայում է։

Արտաքին ճողվածքները հայտնաբերվում են չփոփոխվող մաշկով պատված արտացցվածքի առկայությամբ։ Պառկած վիճակում ճողվածքային արտացցվածքը հաճախ ինքնուրույն կամ թեթևակի սեղմելիս անհետանում է՝ մտնելով որովայնի խոռոչ։ Ճողվածքը աստիճանաբար մեծանում է և հասնում բավականին մեծ չափերի։ Ճողվածքապարկում օրգանների երկարատև գտնվելը պատճառ է դառնում կպումների առաջացման, որը խոչընդոտում է ճողվածքի ուղղմանը, գոյանում է չուղղվող ճողվածքի (այսինքն՝ ճողվածքի պարունակությունը չի անցնում որովայնի խոռոչ՝ հիվանդի դիրքը փոխելիս)։ Ծանր բարդություն է ճողվածքի ճմլումը։ Հազալիս, որովայնը պիրկ ձգելիս կամ ֆիզիկական լարումների դեպքում աղիքային հանգույցները կարող են սահել ճողվածքապարկի մեջ և ճմլվել ճողվածքային օղում։ Այդպիսի դեպքում ճողվածքի ուղղումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, և հարկավոր է անհապաղ վիրաբուժական միջամտություն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը միայն վիրաբուժական։ Ամրակապերը (բանդաժները) ժամանակավորապես պահպանում են, սակայն չեն կանխում ճմլումը։ Կանխարգելումը․ բուժական ֆիզկուլտուրա, քրոնիկական հազի, փորկապության, հյուծման, ճարպակալման ժամանակին բուժում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 103 CC-BY-SA-icon-80x15.png