Աճուկային ճողվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աճուկային ճողվածք
Hernia inguinalis
Inguinalhernia.gif
Թեք աճուկային,փոշտային ճողվածքի գծագիր, սագիտալ կտրվածք՝ հայացք ձախից
Տեսակհիվանդություն[1][2]
Ենթադասաղիքային հիվանդություն[1]
Բուն պատճառԲունոցային ելունի խցանման ձախողում(թեք ճողվածք տղամարդկանց մոտ)
Հիվանդության ախտանշաններՑավ և արտափքում ցայլքի շրջանում
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
Հիվանդությունների բազա6806
MedlinePlus000960
eMedicine775630 և 932680
MeSHIDD006552 և D006552
Disease OntologyDOID:0060320 և DOID:0060320
NCI ThesaurusC34690[3][2], C34691[3][2], C34692[3][2], C34690[4], C34692[4] և C34691[4]
ԲուժումՊահպանողական, վիրահատություն
Inguinal hernia Վիքիպահեստում

Աճուկային ճողվածք, որովայնի պարունակության արտանկումն աճուկային խողովակից: Աճուկային խողովակը անցնում է հետևից առաջ և ներսից դուրս ուղղությամբ, ուղղահայաց կտրվածքում եռանկյունաձև է: Կանանց օրգանիզմում խողովակի կազմում արգանդի կլոր կապանն է, իսկ տղամարդկանց մոտ խողովակով անցնում է սերմնալարը՝ ուղղվելով դեպի փոշտ: Աճուկային ճողվածքները որովայնային ճողվածքների առավել տարածված տարատեսակներից է. համարվում է, որ տղամարդկանց 27%-ի , իսկ կանանց 3%-ի մոտ կյանքի որոշակի տարիքում ձավորվում է աճուկային ճողվածք: Հիմանակնում ճողվածքը դիտվում է աջից: Հավաստի կապ ծանրության բարձրացման և աճուկային ճողվածքների առաջացման միջև հաստատված չէ:

Ճողվածքի ձևավորման ռիսկի գործոններ են հանդիսանում ծխելը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը, ճարպակալումը, հղիությունը, կոլագենի սինթեզի խաթարումներով ուղեկցվող հիվանդությունները, ինչպես նաև նախկինում կատարված բաց վիրահատությունները:

Ախտանշաններ զարգանում են ախտահարված մարդկանց 66%-ի մոտ: Ախտանիշները կարող են դրսևորվել ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի և, նույնիսկ, աղիքների աշխատանքի ժամանակ առաջացող ցավով և ձգվածության զգացողությամբ: Պառկած ժամանակ ախտանիշներն ավելի քիչ արտահայտված են:

Հիմնական խնդիրը աղիքների ճմլումն է,որի պատճառով այդ հատվածի անոթամատակարարումը դառնում է անհնար: Հենց սա էլ առաջ է բերում սուր ցավ:

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճուկային ճողվածքի առաջային պատկեր:

Ճողվածքները ներկայանում են որպես ցայլքի շրջանում, որն ավելի ցցուն է դառնում մկանները լարելիս: Սրանք հազվադեպ են ցավոտ, արտափքումը սովորաբար անհետանում է պառկելիս: Ներուղղման անհնարինությունը վկայում է ճողվածքի օղակման մասին, որը պահանջում է շտապ վիրահատություն:

Արտահայտված ցավային նոպա առաջացնում է աղիքների ստրանգուլյացիան:

Ճողվածքի երկարատև առկայության պայմաններում լյարդն ու աղիքներըն կարող են իջնել ու մտնել ճողվածքապարկի պարունակության մեջ, ինչը մեծացնում է օղի նեղացման, աղիքների խցանման և անոթների սեղմման հավանականությունը: Սրա արդյունքում զարգանում է ճողվածքապարկի կազմում առկա օրգանների իշեմիա և հաջորդող փտախտ:Նման վիճակը կարող է հանգեցնել հիվանդի մահվան:

Բարդութությունների առաջացումը կանխատեսելի չեն:Օղակման ժամանակ շտապ կարգով կատարված վիրահատությունները ավելի ռիսկային են, քան պլանային վիրահատությունները[5]: Մյուս կողմից, վիրահատական բուժումը պարունակում է ինգվինոդինիայի զարգացման, այս իսկ պատճառով ասիմպտոմ հիվանդներին վարելու համար ընտրվում է պահպանողական բուժման սխեմա:

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց մոտ թեք աճուկային ճողվածքը անցնում է նույն ուղով, ինչ ամորձիները, որոնք ներարգանդային զարգացման ընթացքում տեղի ունեցող միզասեռական համակարգի զարգացման ընթացքում որովայնի հետորովայնամզային տարածությունից իջնում են փոշտ: Աճուկային խողավակի ավելի լայն լինելը, որի շնորհիվ ամորձիները կարողանում են իջնել փոշտ և որով անցնում է սերմնալարը, հանդիսանում է տղամարդկանց շրջանում աճուկային ճողվածքների մոտ 25 անգամ ավելի հաճախ առաջացման պատճառ: Չնայած սրան, աճուկային խողովակի հետին պատի ամրությունն ու ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ ներքին օղի փակումը կանխարգելում են ճողվածքի առաջացումը: Այս մոտեցումը բանավեճի տեղիք է տալիս. ֆիզիոլոգների կարծիքով ճողվածքի զարգացման ռիսկը պայմանավորված է առկա ֆիզիոլոգիական տարբերություններով, մասնավորապես՝ որովայնի լայնական փակեղի վրա առկա ձգված-լայնացած անցքը[6]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակված ճողվածքը լայնական կտրվածքում ՀՇ պատկերավորման ժամանակ:
Ձախակողմյան օղակված ճողվածքի առաջային պատկեր, նկարում երևում են նաև աղեգալարի լայնացած մասերը:
ԱՃուկային ճողվածք, որի ճողվածքապարկում առկա է լեղապարկի մի մասը: Երևում է նաև լեղապարկի քաղցկեղ:

Կա ճողվածքների 2 տիպ՝ ուղիղ և թեք, որոնք տարբերակվում են ըստ ստորին վերորովայնային անոթների հետ ունեցած փոխհարաբերության: Ուղիղ աճուկային ճողվածքը տեղակայվում է ստորին վերորովայնային անոթներից միջայնորեն,երբ որովայնի պարունակությունն արտանկում է աճուկային խողովակի հետին պատին թույլ դիմադրության տեղից, որ ձևավորվում է լայնական փակեղից: Թեք աճուկային ճողվածքն առաջանում է որովայնի պարունակության ներքին օղով դեպի աճուկային խողովակ մղման դեպքում և տեղակայվում է ստորին վերորովայնային անոթներից կողմնայնորեն:Սա կարող է առաջանալ ներարգանդային զարգացման ընթացքում բունոցային ելունի փակման ձախողման դեպքում:

Կանանց մոտ աճուկային խողովակի արտաքին օղի բացվածքը ավելի փոքր է, քան տղամարդկանց մոտ:Որպես արդյունք տղամարդկանց մոտ աճուկային խողովակով ճողվածքի առաջացման հավանականությունն ավելի մեծ է՝ պայմանավորված ավելի լայն բացվածքով և ավելի թույլ հետին պատով,որով էլ հենց աղիքները արտանկում են:

Տեսակ Բնութագիր Փոխհարաբերությունը ստորին վերորովայնային անոթների հետ Ներքին սերմնային փակեղով ծածկվածությունը Առաջացման ժամանակահատվածը
#Թեք աճուկային ճողվածք արտանկում է ներքին աճուկային օղից. բունոցային ելունով ամորձիների անցումից հետո դրա խցանման ձախողման պատճառով Կողմնայնորեն Ծածկված է Բնածին / Ձեռքբերովի
#Ուղիղ աճուկային ճողվածք անտանկում է որովայնի պատին առկա փակեղի թույլ դիմադրության կետից ( Հեյզելբախի կապան) Միջայնորեն Ծածկված չէ Ձեռքբերովի

Աճուկային ճողվածքները պատկանում են ցալյային ճողվածքներին, որոնց մեջ մտնում է նաև ազդրային ճողվածքը: Ազդրային ճողվածքը ազդրային խողովակով որովայնի պարունակության անցումն է, որը նորմալ պայմաններում ապահովում է ազդրային զարկերակի, երակի և նյարդի անցումը կոնքից դեպի ոտք:

Ամյանդի ճողվածքի դեպքում ճողվածքապարկի կազմում հայտնաբերվում է կույր աղիքի որդանման ելունը: Ultrasound image of inguinal hernia. Երևում են շնչառության ժամանակ շարժվող աղեգալարները:

Լիթրեի ճողվածքի դեպքում ճողվածքապարկի կազմում հայտնաբերվում է Մեկելյան դիվերտիկուլը

Ըստ կլինիկական դասակարգման տարբերում են.

  1. Ներուղղվող. ձեռքով ճնշելիս ժողվածքապարկի պարունակությունը հնարավոր է ներուղղել դեպի որովայնի խոռոչ
  2. Չներուղղվող/Incarcerated hernia. ձեռքով ճնշելիս հնարավոր չէ պարունակությունը ներուղղել հետ դեպի խոռոչ

Չներուղղվող ճողվածքներն իրենց հերթին բաժանվում են.

  1. Օբստրուկտիվ ճողվածք. աղիքի՝ ճողվածքապարկ անցած մասը խցանված է
  2. Օղակված ճողվածք. ճողվածքում եղած հատվածի արյունամատակարարման դադարեցում, ինչը հանգեցնում է իշեմիայի

Ուղիղ աճուկային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում որովայնի պատի փակեցի թույլ կետից,ճողվածքապարկը տեղակայված է ստորին վերորովայնային զարկերակներից միջայնորեն:Կարող է դիտվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդանց շրջանում, սակայն տամարդկանց մոտ հանդիպման հաչճախականությունը 10 անգամ ավելի է , քան կանանց մոտ[7]։

Լայնական փակեղն արտափքվում է միջային աճուկային փոսի շրջանում, այս շրջանը հայտնի է որպես աճուկային կամ Հեյզելբախի եռանկյուն: Շրջանը սահմանվում է որվայնի ուղիղ մկանի եզրով, աճուկային կապանով և ստորին վերորովայնային զարկերակով:Այս ճողվածքները հանդես են գալիս որպես արտափքված հատված արտաքին աճուկային օղի շրջանում և չեն կարող իջնել դեպի փոշտ:

Երբ հիվանդը միաժամանակ ունի և՛ ուղիղ,և՛ թեք աճուկային ճողվածքներ միևնույն կողմում, ապա նման վիճակը անվանվում է «տաբատի ֆենոմեն», քանի որ 2 կողմում արտափքումները նմանվում են տաբատի ոտքերին, իսկ նրանց միջև տեղակայված ստորին վերորվայնային զարկերակ՝ ոտքերի միջև առկա ճեղքին: Պատի նման թերությունը կարող է ուղղվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ:

Քանի որորովայնի պատը տարիթի հետ թուլանում է, ուղիղ ճողվածքները հակված են առաջանալու միջին կամ մեծ տարիքում:Սրանով տարբերվում են թեք ճողվածքները, որոնք կարող են առաջանալ ցանկացած տարիքում , քանի որ պատճառայիին հիմքը բնածին է[8][9]։

Թեք աճուկային ճողվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակված աճուկային ճողվածք:[11]

Թեք աճուկային ճողվածքն առաջանում է բունոցային ելունի բաց մնալու պատճառով, որով ամորձիները որովայնի խոռոչից անցնում են դեպի փոշտ: Ինչպես ուղիղը, սա էլ արտափքվում է արտաքին օղի շրջանում:

Արական սեռի պտղի մոտ որովայնամիզը առաջացնում է ծածկող թաղանթ ամորձիների համար, երբ այն անցնում է ներիքն օղով,այսպիսով ձևավորելով բունոցային ելունը: Նորմալ զարգացման դեպքում ամորձաէջքից հետո բունոցն ամբողջությամբ խցանվում է: Որովայնամզի այն հատվածը, որ մշտապես ծածկում է ամորձիները, կոչվում է ամորձու սեփական պատյան: Ամորձիները մնում են միացած արյունատար անոթներին և սերմնատար ծորանին, որորնք միասին կազմում են սերմնալարը և աճուկային խողովակով որովայնի խոռոչից անցնում են դեպի փոշտ:

Ներքին աճուկային օղը, որ հանդիսանում է աճուկային խողովակի սկիզբը, մնում է որպես լայնական փակեղի վրա առկա բացվածք: Վերջինս պատում է սերմնալարը՝ ձևավորելով ներքին սերմնային փակեղը: Երբ լայնական փակեղի բացվածքն ավելի լայն է, քան անհրաժեշտ է սերմնալարի անցման համար, առաջանում են բարենպաստ պայմաններ թեք աճուկային ճողվածքի ձևավորման համար: Որովայնամզի արտամղումը ներքին աճուկային օղից կարող է նկատվել նաև բունոցային ելունի թերի խցանման արդյունքում:

Թեք աճուկային ճողվածքի դեպքում որովայնամիզը անցնում է ներքին օղով և տեղակայված է ստորին վերորվայնային զարկերակից կողմնայնորեն: Հետևաբար, կապակցող կապանը չի թուլանում:

Ըստ կլինիկայի տարբերակում ենք թեք աճուկային ճողվածքների 3 տեսակներ.

  • Բուբոնոցելե. այս դեպքում ճողվածքը սահմանափակվում է աճուկային խողովակում:
  • Ֆունիկուլյար ճողվածք. այս պարագայում բունոցային ելունը փակ է իր ստորին հատվածում ՝ անմիջապես մակամորձուց վեր: Ճողվածքապարկի պարունակությունը կարող է զգացվել ամորձիներից առանձին, որոնց տեղակայված են ճողվածքից անմիջապես ներքև:
  • Ամբողջական (բունոցային) ճողվածք.այս պարագայում բունոցային ելունն անցանելի է մնում իր ամբողջ երկարությամբ: Ճողվածքապարկը շարունակվում է որպես ամորձու սեփական պատյան: Ճողվածքը իջնում է դեպի փոշտ, և դժվարանում է ճողվածքապարկի պարունակության և ամորձիների տարբերակումը միմյանցից:

Իգական պտղի մոտ ցայլային ճողվածքները հանդիպում են ընդամենը 4% հաճախականությամբ: Ու, չնայած սրան, թեք աճուկային ճողվածքները մնում են որպես ցայլային ճողվածքների ամենատարածված տարատեսակը կանանց մոտ: Եթե կինն ունի թեք աճուկային ճողվածք, ապա ներքին աճուկային օղը բաց է, ինչը նորմալ չէ կնոջ պարագայում: Կանանց մոտ որովայնամզի արտամղումը չի կոչվում բունոցային ելուն, քանի որ այդ անվանումը կապվածք է ամորձաէջքի հետ: Այս դեպքում այդ արտամղումն ընդամենը ճողվածքապարկն է, որը կարող է իջնել մինչև նույն կողմի մեծ սեռական շուրթ: Նման վիճակը շտապ չուղղելու դեպքում սեռական շուրթը կարող է հասնել ահռելի չափերի:

Ենթադրվող ախտորոշումը հաստատվում է պատկերավորման միջոցով: Ուլտրաձայնի, համակարգչային շերտագրության կամ մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով վիճակի գնահատումը կարևոր է թեք աճուկային ճողվածքի ախտորոշման ժամանակ, երբ անհրաժեշտ է ճողվածքը տարբերակել լերմնալարի լիպոմայից,քանի որ երկուսն էլ, ամբողջ աճուկային խողովակի երկայնքով, կարող են պարունակել միայն ճարպ [12]

Համակարգչային շերտագրությունով պարզ է դառնում, որ լիպոմաները տեղակայվում են սերմնալարից հետ ու կողմնայնորեն և մնտում ամորձին բարձրացնող մկանի կազմի մեջ, մինչդեռ ճողվածնորը տեղակայվում են սերմնալարից առաջ ու միջայնորեն և չեն մտնում մկանի կազմի եջ: Մեծ լիպոմաները դժվար է տարբերակել, քանի որ, դրանցում առկա ճարպի մեծ քանակությամբ պայմանավորված, անատոմիական սահմանները հստակ չեն: Այս դեպքում կարելի է կողմնորոշվել այն փաստից, որ սրանք չեն փոխում իրենց դիրքը հազալիս կամ մկանները լարելիս:[12]

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճողվածքի ախտանշանների տարբերակիչ ախտորոշումը հիմնականում ներառում է հետևյալ վիճակները.[13]

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ճողվածք ունեցող մեծահասակ հիվանդների համար ընդունված է բուժման համար ընտերլ վիրահատական միջամտությունը, ուստի չկան վարման հանձնարարականներ[14][15]։ Ձգող վիրակապը նախատեսված է ներուղղվող ճողվածքի պարունակությունը դեպի որովայն վերադարձնելու համար: Եթե վիճակը նման ձևով վարման ենթակա չէ, և ձգող վիրակապը շատ ամուր է, հնարավոր է վերքերի առաջացում և ճողվածքի ճեղքի լայնացում: Ավելին, հին դիզայն ունեցող վիրակապերը չունեն հնարավորություն միշտ արդյունավետ կերպով հետ մղելու ճողվածքը, քանի որ դրա մասերը անընդհատ չեն շփվում ճողվածքի ամբողջ մակերեսի հետ: Ավելի նոր վիրակապերը ճկուն են և ապահովում են ամբողջ օրվա ընթացքում ճողվածքի հուսալի պահում: Չնայած այս ամենին, դեռևս չկան ապացույցներ, որ այսպիսի միջոցները կարող են կանխել ճողվածքի առաջընթացը, և տվյալները ստացվել են հիվանդներից, որոնք նշել են ֆիզիկական ակտիվության ժամանակ նմանատիպ վիրակապերով հարմարավետ զգալու մասին:[փա՞ստ] Ճնշող վիրակապերը կարող են նաև նպաստել բարդությունների զարգացմանը, ինչպես օրինակ աղիքների ստրանգուլյացիան, սերմնալարի կամ փակեղային եզրերի ապաճը: Սրա պատճառով հնարավոր է թերության մեծացում և հետագա վերականգնման դժվարացում[16]։ Նմանատիպ վիրակապերը օրեցօր դառնում են ավելի հանրահայտ ու պահանջված, քանի որ շատ մարդիկ, ունենալով փոքր ու անցավ ճողվածք, խուսափում են վիրահատական բուժումից՝ հաշվի առնելով ինգվինոդինիայի առաջացման հնարավոր ռիսկը[17]։ Աթլետների կողմից օգտագործվող էլաստիկ տաբատները, նույնպես, ունեն դրական ազդեցություն փոքր ճողվածքների դեպքում:

Տղամարդկանց մոտ առկա ասիմպտոմ աճուկային ճողվածքը բուժում չի պահանջում: Իրավիճակն այլ է կանանց դեպքում. չբուժված ճողվածքը կարող է դառնալ ազդրային ճողվածքի առաջացման պատճառ, ինչի բարդություններն ավելի շատ են, ուստի, նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում, ցուցված է ճողվածքի վիրահատական բուժում:

Վիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Surgical incision in groin after inguinal hernia operation

Աճուկային ճողվածքների ճամանակ իրականացվող վիրահատական միջամտությունը կոչվում է վիրահատական վերականգնում: Վիրահատությունն իրականացվում է ինչպես բաց , այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով:

Ներկայումս քիչ ցավոտ ճողվածքների դեպքում ցուցված չէ վիրահատություն, քանի որ կա ինգվինոդինիայի (հետվիրահատական ցավի սինդրոմ) առաջացման ռիսկ: Վիրահատաությունը մանրամասն պլանավորվում է. ինչ եղանակով վիրահատել՝ բաց, թե լապարոսկոպիկ, ինչ թելեր օգտագործել, անզգայացման ինչպիսի տեսակ կիրառել՝ տեղային, թե ընդհանուր: Լապարոսկոպիան հիմնականում օգտագործվում է պլանային վիրահատությունների ժամանակ: Այսպիսի նվազագույն ինվազիվ միջամտության արդյունքում հետվիրահատական շրջանն ացնում է ավելի հարթ ու անցավ: Տեղային անզգայացումը հնարավորություն է տալիս վրահատության ընթացքում խնդրել պացիենտին հազալ և լարել որովայնի մկանները, որի միջոցով կարելի է գնահատաել կատարված աշխատանքի արդյունավետությունը[18]:

Վիրահատությունից հետո հաճախ առաջանում է փորկապություն, որը կապված է մկանները լարելու ժամանակ առաջացող ցավի և կարերի անբավարարության առաջացման վախի հետ: Օփիոիդ անալգետիկները ավելի են խորացնում փորկապությունը, ուստի կարևոր է հետվիրահատական շրջանում ապահովել աղիքների նորմալ գործունեություն:

Մանկական տարիքում առաջացած ճողվածքների դեպքում միշտ ցուցված է վիրահատական միջամտություն[19]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ աճուկային ճողվածքները ավելի քիչ են տարածված (~25–30% դեպքերում) և սովորաբար հանդիպում են քառասունն անց տղամարդկանց շրջանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. 4,0 4,1 4,2 Disease Ontology release 2019-08-22 — 2019-08-22 — 2019.
  5. «Watchful waiting vs repair of inguinal hernia in minimally symptomatic men: a randomized clinical trial»։ JAMA 295 (3): 285–92։ January 2006։ PMID 16418463։ doi:10.1001/jama.295.3.285 
  6. Desarda MP (2003)։ «Surgical physiology of inguinal hernia repair—a study of 200 cases»։ BMC Surg 3: 2։ PMC 155644։ PMID 12697071։ doi:10.1186/1471-2482-3-2 
  7. «Direct Inguinal Hernia»։ University of Connecticut։ Վերցված է May 6, 2012 
  8. James Harmon M.D. Lecture 13. Human Gross Anatomy. University of Minnesota. September 4, 2008.
  9. http://www.emedicinehealth.com/hernia/article_em.htm
  10. «UOTW #16 - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ 2 September 2014։ Վերցված է 27 May 2017 
  11. «UOTW #40 - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ 9 March 2015 
  12. 12,0 12,1 Burkhardt J. H., Arshanskiy Y, Munson J. L., Scholz F. J. (2011)։ «Diagnosis of inguinal region hernias with axial CT: The lateral crescent sign and other key findings»։ RadioGraphics 31 (2): E1–12։ PMID 21415178։ doi:10.1148/rg.312105129 
  13. Trudie A Goers; Washington University School of Medicine Department of Surgery; Klingensmith, Mary E; Li Ern Chen; Sean C Glasgow (2008)։ The Washington manual of surgery։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ ISBN 0-7817-7447-0 
  14. Simons M. P., Aufenacker T., Bay-Nielsen M., Bouillot J. L., Campanelli G., Conze J., Lange D., Fortelny R. և այլք: (2009)։ «European Hernia Society guidelines on the treatment of inguinal hernia in adult patients»։ Hernia 13 (4): 343–403։ PMC 2719730։ PMID 19636493։ doi:10.1007/s10029-009-0529-7 
  15. Rosenberg J, Bisgaard T, Kehlet H, Wara P, Asmussen T, Juul P, Strand L, Andersen FH և այլք: (2011)։ «Danish Hernia Database recommendations for the management of inguinal and femoral hernia in adults»։ Danish Medical Bulletin 58 (2): C4243։ PMID 21299930 
  16. Purkayastha S, Chow A, Athanasiou T, Tekkis P, Darzi A, Chow, Athanasiou, Tekkis, Darzi (2008)։ «Inguinal hernia»։ Clin Evid (Online) 2008։ PMC 2908002։ PMID 19445744 
  17. Aasvang E, Kehlet H, Kehlet (July 2005)։ «Chronic postoperative pain: the case of inguinal herniorrhaphy»։ Br J Anaesth 95 (1): 69–76։ PMID 15531621։ doi:10.1093/bja/aei019 
  18. Inguinal Hernia
  19. Pediatric Surgery - Inguinal Hernia