Որովայնի խոռոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Որովայնի խոռոչ

Ստամոքսից սկսած մարսողական ուղու բոլոր բաժինները, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հետ, ինչպես նաև փայծաղն ու միզասեռական համակարգը տեղավորված են որովայնի խոռոչում։

Որովայնի խոռոչ (cavitas abdominis) է կոչվում ստոծանուց ցած գտնվող տարածությունը, որն ամբողջովին լցված է որովայնի օրգաններով։ Ստոծանին, ծառայելով որպես որովայնի խոռոչի վերին պատ, բաժանում է այն կրծքայինից։ Որովայնի խոռոչը ենթաբաժանվում է բուն որովայնի և կոնքի խոռչների (cavum pelvis)։

Որովայնի խոռոչը ծածկված է որովայնամիզ (peritoneum) կոչվող շճաթաղանթով, որը մասամբ անցնում է որովայնի օրգանների վրա։ Որովայնի պատերը ծածկող մասը կոչվում է առպատային որովայնամիզ (peritoneum parietale), իսկ օրգանները ծածկող մասը՝ ընդերային որովայնամիզ(peritoneum viscerale)։ Առպատային և ընդերային թերթիկների միջև գոյանում է մի ճեղքանման տարածություն, որը կոչվում է որովայնամզի խոռոչ (cavum peritonel)։ Վերջինս պետք է տարբերել ընդհանուր որովայնի խոռոչից։ Որովայնի խոռոչի օրգաները՝ զարգանալով որովայնամզի և որովայնի խոռոչի պատերի(գլխավորապես հետին պատի) արանքում, իրենց աճի ժամանակ պատից հեռանում, ներաճում են որովայնամզի մեջ և ձգտում նրան իրենց հետ, այնպես, որ օրգանի և պատի միջև գոյանում է շճամզային երկու թերթիկներից բաղկացած մի ծալք։ Որովայնամզի նման ծալքերը, որոնք որովայնի խոռոչի պատից անցնում են աղիքային խողովակի մի մասի վրա, կոչվում են միջընդերք (mesenterium), իսկ պատից դեպի որևէ օրգանի վրա անցնող մասը (օրինակ, լյարդը)՝ կապաններ (ligamentum)։ Եթե օրգանը ամեն կողմից ծածկված է որովայնամզով, ասում են ունի ներորովայնամզային (ինտրապերիտոնեալ) դիրք (օրինակ, նրբաղին), եթե երեք կողմից է ծածկված որովայնամզով (մի կողմից ծածկ չունի, օրինակ, լյարդը)՝ միջորովայնամզային (մեզոպերիտոնեալ) դիրք, իսկ եթե ծածկված է միայն առջևից՝ արտաորովայնամզային (էքստրապերիտոնեալ) դիրք (օրինակ՝ երիկամը