Միջընդերք
Արտաքին տեսք
| Միջընդերք | |
|---|---|
| Տեսակ | օրգան և անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | օրգանի մաս[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Մասն է | serous membrane? |
| MeSH | A01.923.047.025.600.451 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 7144 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A10.1.02.007 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Granat Encyclopedic Dictionary?, The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 |
Միջընդերք, ընդերքի ներորովայնամզային օրգանները որովայնի խոռոչի ետին պատին միացնող կապան։ Կազմված է ընդերային որովայնամզի զույգ թերթիկներից։ Միջընդերքի ետին եզրը ամրացած է որովայնի պատին և կոչվում է արմատ, իսկ առաջայինը ազատ գրկում է համապատասխան աղիքը։ Երկու թերթիկների միջև գտնվում են տվյալ օրգանի արյան, ավշային անոթները, նյարդերն ու ավշահանգույցները։ Միջընդերքով օժտված են՝ բարակ աղիքները, կույր աղիքը, որդանման ելունը, միջաձիգ ու սիգմայաձև խթաղիքը, ուղիղ աղիքի վերին 1/3-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 588)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջընդերք» հոդվածին։ |
| ||||||||||