Պորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու օվալաձև պորտը՝ խորը իջվածքի տեսքով

Պորտ (լատ.՝ umbilicus), սպի առաջնային որովայնի պատին, նորածին երեխայի պորտալարը հեռացնելուց հետո։

Պորտ ունեն բոլոր ընկերքավոր կաթնասունները, մեծ մասի մոտ այն ​​նման է փոքր գծի որոնք պատված չեն մազային ծածկույթով:

Մարդկանց մի մասի մոտ պորտը կարծես մտած լինի մաշկի մոջ, իսկ մյուս մասի մոտ պորտը դուրս թռած է ուռուցիկ։ Բացի այդ մարդկանց պորտերը տարբերվում են ձևով, չափով, խորությամբ և այլն։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պորտերը բնության կողմից ձեռք բերված սպիներ են։ Ոչ գենետիկորեն պյմանավորված, օգնում են տարբերակել միաձվանի երկորյակներին։ Այն կոչվում է պորտ և այլն։

Պորտի անատոմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտը Ոսկե կտրվածքում․ մարմնի բարձրությունիվ 62% վերև

Այս բաժինը նվիրված է պորտի անատոմիական առանձնահատկություններին, նախածննդյան շրջանում պորտալարի դերի մասին մանրամասների համար «Պորտալար» և «Պորտալարի անոթներ» կարող ենք օգտվել այս նյութերից:

Ներարգանդային զարգացման ընթացքում պորտով անցնում են երկու պորտային զարկերակներ և մեկ երակ (լրացուցից տեղեկությունների համար կարդա՝ մարդու արյան շրջանառության հոդվածը)։ Երեխայի ծնվելուց հետո այն աճում է և վերածվում է լյարդի շրջանաձև կապանի (պորտալի հիպերտենզիայի դեպքում կարող է ռեկանալիզացվել)։

Պորտը կարեոև օրգան է որովայի առաջնային պատի վրա, իր գրաված դիրքի շնորհիվ։ Մաշկի իններվացիան պորտալի մակարդակով իրականացվում է կրծքային նյարդերի տասներորդ զույգով։ Ինչ վերաբերում է ողնաշարի սյուներին, պորտը կայուն տեղակայված է L3-L4 ողերի մակարդակում:

Պորտը օգտագործվում է տեսողական որովայնի հատվածի բաժանման համար: Լեոնարդո դա Վինչին պորտը դրել է բարձր ձեռքերով վիտրուվյան մարդու շուրջը նկարագրված շրջանակի կենտրոնում։ Տարբեր մարդկանց մոտ պորտը կարող է գտնվել տարբեր բարձրության վրա, «Աստվածային համամասնությունները», որոնք հիմնված են ոսկե հարաբերակցության վրա, ենթադրում են, որ այն գտնվում է մարմնի բարձրության 62% -ի վրա:

Պարտի ձևը փոխելու համար կարող են կատարել պլաստիկ վիրահատություն՝ ումբիլիկոպլաստիկա[1]։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտը գտնվում է միջին գծում, որովայնի սպիտակ գծի մեջ։ Որովայնի սպիտակ գծի ճողվածքները կապված է պորտալարի հետ, որը անատոմիական առանձնահատկություն է։ Տարանջատվում է պորտալարի բնածին ճողվածքը՝ Օմֆալոցելեը։

Պորտի հետ կապված հիվանդությունները և նրա հարակից տարածքների հիվանդությունները որպես կանոն հետծննդյան են։ Դրանք ներառում են պորտալարի գանգրենա, խոնավ պորտ[2], բորբոս[3], օմֆալիտ, պորտի խուղ[4], պորտլարի ճողվածք[5] և անոթների բորբոքում: Պորտալարի վերքի ինֆեկցիան շատ վտանգֆավոր է[6]։ Եթե մարդը երկար ժամանակ ցնցուղ չի ընդունում, ապա նրա մոտ կարող են առաջանալ «պորտաքարե» մարդկային ճարպի կարծրացած կուտակումներ։ Դա չի սպառնում միայն այն մարդկանց որոնց պորտը ուռուցիկ է դուրս թռած։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aesthetic Enhancement»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է 2017-03-22 
  2. «Мокнущий пупок. Болезни новорождённых.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-29-ին։ Վերցված է 2008-12-23 
  3. «Фунгус пупка.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2008-12-23 
  4. Свищ пупка — ИНПРОМЕД
  5. Грыжа пупочного канатика
  6. Пупочный сепсис(չաշխատող հղում)