Միջնորմ (կենսաբանություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջնորմ (այլ կիրառումներ)
Միջնորմ (լատ.՝ mediastinum), կրծքի խոռոչի մի մասը, որը սահմանափակված է կողքերից՝ միջնորմային թոքամզով (պլևրա), առջևից՝ կրծոսկրով, հետևից՝ ողների մարմիններով ու կողերի գլխիկներով, ներքևից՝ ստոծանիով, վերևից՝ կրծքավանդակի վերին բացվածքով տարված պայմանական հարթությամբ։ Միջնորմի օրգանների միջև առկա է քիչ քանակությամբ փուխր թելավոր ճարպաշարակցական հյուսվածք։
Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնորմը հեղինակների մեծամասնության կողմից, շնչափողի հետին երեսով անցնող պայմանական հորիզոնական հարթությամբ, բաժանվում է առաջային և հետին միջնորմների։ Առաջարկված է նաև միջնորմը բաժանել նաև ուղղահայաց հարթությամբ, որն անցնում է կրծոսկրի անկյունով (կրծոսկրի կոթի և մարմնի միջև և չորրորդ հինգերորդ ողերի միջողնային սկավառակով)։ Այսպիսով առաջանում են առաջային և հետին միջնորմների վերին և ստորին բաժինները։ Կան նաև այլ առաջարկներ միջնորմը մասերի բաժանելու վերաբերյալ։
Առաջային միջնորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջային միջնորմում տեղակայված են
- սիրտը՝ սրտապարկով,
- վերել աորտան և աորտայի աղեղը՝ նրանից դուրս եկող անանուն, ձախ ընդհանուր քնային և ձախ ենթաանրակային զարկերակներով, զույգ բազկագլխային երակային ցողունները, վերին սիներակը, հտորին սիներակը, թոքային զարկերակը և թոքային երակները
- շնչափողը, գլխավոր բրոնխների սկզբնական հատվածները
- ուրցագեղձը
- զույգ ստոծանիական նյարդերը
- ավշահանգույցներ
Հետին միջնորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետին միջնորմում տեղակայված են
- կերակրափողը (որկոր)
- վայրէջ աորտան՝ միջկողային զարկերակներով, կենտ և կիսակենտ երակները՝ նրանց մեջ թափվող միջկողային երակներով
- կրծքային ավշային ծորանը, աջ ավշային ծորանը
- սահմանային սիմպաթիկ ցողունը, ստամոսի նյարդերը
- ավշահանգույցներ
Չնայած միջնորմը մեկ ամբողջական տարածություն է այս պայմանակն բաժանումը արվում է մի շարք նակատառումներով՝ պաթոլոգիական պրոցեսի տեղակայման կոնկրետ նկարագրության, ճառագայթային թերապիայի թիրախային պլանավորման և այլն։ Միջնորմի հաճախ հանդիպող հիվանդություններից են մեդիաստինիտը (միջնորմաբորբ) և միջնորմի նորագոյացությունները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Atlas of Human Anatomy. Frank H. Netter, MD
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.ysmu.am/images/stories/Library/books/Netter.pdf(չաշխատող հղում)