Մեդիաստինիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեդիաստինիտ միջնորմի բջջանքի բորբոքումն է։ Բնորոշվում է համառ ընթացքով և բարձր մահացությամբ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իվանովի 1959 առաջարկված դասակարգման՝
Ա․ Ըստ էթիոլոգիայի

  1. առաջնային (կամ տրավմատիկ) մեդիաստինիտ
  2. երկրորդային մեդիաստինիտ
  • կոնտակտային
  • մետաստատիկ
  • հեմատոգեն
  • լիմֆոգեն

Բ․ Ըստ տեղակայման

  1. առաջային մեդիաստինիտ
  2. հետին մեդիաստինիտ

Գ․ ըստ էքսուդատի բնույթի

  1. շճային
  2. թարախային
  3. նեխային
  4. անաէրոբ
  5. գանգրենոզ

Դ․ Ըստ կլինիկական ընթացքի

  1. սուր մեդիաստինիտներ
    1. կայծակնային ձև
    2. սուր ձև
    3. ենթասուր ձև
  2. խրոնիկական մեդիաստինիտներ
    1. առաջնային խրոնիկական մեդիաստինիտ
    2. երկրորդային խրոնիակական մեդիաստինիտ (սուր մեդիաստինիտից հետո զարգացող)

Ե․ Ըստ տարածվածության

  1. միջնորմի լիմֆադենիտ պրոցեսի մեջ շրջակա հյուսվածքի ընդգրկմամբ
  2. միջնորմի բորբոքման սահմանափակում՝ եզակի կամ բազմակի թարախակույտեր
  3. տարածուն մետիաստենիտ

Իվանովի առաջարկած դասակարգումը թույլ է տալիս ոչ միայն լիարժեք գնահատել յուրաքանչյուր դեպքը, այլ նաև ռացիոնալ կերպով ընտրել բուժական տակտիկան։

Սուր մեդիաստինիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր մեդիաստինիտը միջնորմի բջջանքի սուր թարախային բորբոքումն է, որը մեծմասամբ ընթանում է ֆլեգմոնայի և ավելի հազվագյուտ՝ թարախակույտի ձևով։ Այս հիվանդությունը հաճախ առաջանում է կարդիովրիաբուժական միջամտությունների հետևանքով (հիմնականում աորտոկորոնար և մամարոկորոնար շունտավորում) ։ Մեդիստինիտների զարգացման հաճախականությունը այսպիսի միջամտությունների դեպքում կազմում է 1-2 %: Սուր մեդիաստինիտ կարող է կարող է զարգանալ նաև միջնորմի բաց վնասվածքների, կերակրափողի, շնչափողի և գլխավոր բրոնխի թափածակման հետևանքով, միջնորմի այլ օրգանների վրա վիրահատական միջամտությունների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրներ հետևանքով՝ վիրահատված կերակրափողի կարերի անբավարարություն և այլ։ Սուր մեդիաստինիտը սովորաբար ընթանում է ֆլեգմոնայի ձևով, պրոցեսի մեջ ընդգրկելով ողջ բջջանքև։ Հազվադեպ լինում է սահմանափակ ձևով։

Կլինիկական ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական պատկերը բնութագրվում է ախտանիշների բազմազանությամբ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի

  • ընդհանուր՝ թունավորմամբ պայմանավորված
  • տեղային՝ օրգանների, անոթների և նյարդերի ճնշմամբ հարուցված

Սուր թարախային մեդիաստինիտին բնորոշ է սուր սկիզբը։ Դիտվում է ջերմության բարձրացում մինչև 39-40*C, բնորոշ է ջերմության կորագծի հեկտիկ ձևը, որը ուղեկցվում է դողով, սարսուռով, պուլսի հաճախացումով մինչև 120-180 զարկ րոպեում։

Ախտորոշման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]