Լեղապարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեղապարկ
Պատկերի վրա ցույց է տրված լեղապարկի տեղագրությունը
Լեղապարկի կառուցվածքը
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էմարսողական համակարգ
Անատոմիական տեղայնացումՈրովայն
Լատիներեն անվանումVesica biliaris, vesica fellea
ՀամակարգՍտամոքսաղիքային համակարգ
ԶարկերակԼեղապարկային զարկերակ
ԵրակԼեղապարկային երակ
ՆյարդԸնդերային հանգույց, թափառող նյարդ[2]
Ավշային հանգույցԼեղապարկի ավշահանգույց
Արտադրում էԼեղի
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
gall bladder development?
MeSHA03.159.439
Foundational Model of Anatomy7202
Terminologia Anatomica 98A05.8.02.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան
 Gallbladder Վիքիպահեստում

Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է։ Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ(fundus)։ Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը(collum vesicae), իսկ միջին մասը՝ մարմին(corpus vesicae)։ Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)՝ մոտ 3.5 սմ երկարությամբ։ Պարկային ծորանի(ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի(ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը(ductus choledochus)։

Լեղապարկ

Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis)։ Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի(ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը(plicae spirales)։

Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Ginsburg, Ph.D. J.N. (August 22, 2005)։ «Control of Gastrointestinal Function»։ in Thomas M. Nosek, Ph.D.։ Gastrointestinal Physiology։ Essentials of Human Physiology։ Augusta, Georgia, United State: Medical College of Georgia։ էջեր p. 30։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2008-ին։ Վերցված է June 29, 2007 
  3. http://www.bartleby.com/107/250.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]