Ոզնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոզնիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Լատիներեն անվանում
Erinaceidae
G. Fischer, 1814
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552310
NCBI 9363
EOL 6873844


Ոզնիներ (լատիներեն՝ Erinaceidae), միջատակերների կարգի ընտանիք։

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, որոնք ընդգրկվում են 2 ենթաընտանիքներում՝ առնետանման և իսկական ոզնիներ։ Վերջիններիս բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և ենթամաշկային երկայնական ու օղակավոր մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդի։

Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակափոր և մեծականջ ոզնիներ։

Սովորական ոզնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական ոզնիների (Erinaceus europaeus) մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 - 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։

Մեծականջ ոզնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծականջ ոզնիների (Hemiechinus auritis) մարմնի երկարությունը 15 - 19 սմ է, ականջները մեծ են, փորի մորթին սպիտակ է ու փափուկ։ Կենսակերպով նման են սովորական ոզնիներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png