Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները
անգլ.՝ Mr. Peabody & Sherman
Mr. Peabody and Sherman logo.svg
Տեսակհամակարգչային անիմացիա
Ժանրկատակերգական ֆանտաստիկա, արկած, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ
ԿերպարներMister Peabody?
Գործողության վայրՀին Հունաստան և Նյու Յորք
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորՌոբ Մինկոֆ
ՍցենարիստCraig Wright?, Թոմաս Լենոն, Michael McCullers?, Jay Ward?, Ted Key? և Ռոբերտ Գարանտ
ՀնչյունավորումՏայ Բարել[1], Max Charles?, Սթիվեն Քոլբեր[1], Էլիսոն Ջեննի[1], Էլի Քեմփեր, Սթիվ Վալենթայն, Արիել Ուինթեր[1], Zach Callison?, Լեսլի Ման[1], Լեյկ Բելլ[1], Պատրիք Ուոլբերթոն[1], Դեննիս Հայսբերտ[1], Սթիվեն Տոբոլովսկի[1], Joshua Rush?, Քարան Բրար, Ստենլի Տուչչի[1], Luisa Wietzorek?[1], Թոմ ՄակԳրաթ[1], Մել Բրուքս[1], Ռոբ Մինկոֆ[1] և Molly Jackson?[1]
ՊրոդյուսերՌոբ Մինկոֆ
Գործադիր պրոդյուսերEric Ellenbogen?
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ԽմբագիրՄայքլ Էնդրյուս
ԵրկիրԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation
ԴիստրիբյուտորInterCom[2][3] և Նեթֆլիքս
Տևողություն92 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
Թվականփետրվարի 7, 2014, փետրվարի 27, 2014[4] և մարտի 13, 2014[2][3]
MPAA վարկանիշPG
Շահույթ275 698 039 $[5]
dreamworks.com/movies/mr-peabody-and-sherman

Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները (անգլ.՝ Mr. Peabody & Sherman), ամերիկյան՝ «DreamWorks Animation» կինոստուդիայի արտադրության համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը հիմնված է 1960-ական թվականների «Ռոքիի և Բուլվինկլի արկածները» մուլտֆիլմից «Պիբոդիի անհավանական պատմությունը» հատվածի հերոսների վրա[6]։ Անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Մինկոֆը, որը «Առյուծ արքան» և «Ստյուարտ Լիթլ» մուլտֆիլմերի ռեժիսորներից է։ Ֆիլմը տարիքային սահմանափակում չունի։

Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Պիբոդի անունով մի մարդակերպ շուն է, որը հանդիսանում է աշխարհի ամենահանճարեղ արարածը, և օժտված է անհավանական ունակություններով և հմտություններով միանգամայն տարբեր ճյուղերից, այդ թվում` գիտությունից, երաժշտությունից, դիվանագիտությունից, պարից, սուսերամարտից և խոհարարությունից։ Նրան հաջողվել է որդեգրել Շերման անունով մի տղայի, ում սիրում է իր ողջ սրտով և նրա աչքի լույսն է դարձել։ Չնայած այն հանգամանքին, որ սյուժեն կենտրոնացած է պարոն Պիբոդիի և Շերմանի՝ ժամանակի մեքենայով տարածական ճանապարհորդությունների վրա, նրանց միջև որպես հայր և որդի հարաբերությունների զարգացումը պատմության ամենաառանցքային մասն է դառնում։

Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Թայ Բարելը, Մաքս Չարլզը, Արիել Ուինթերը, Սթիվեն Քոլբերը և Էլիսոն Ջենին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Պիբոդին աշխարհի ամենախելացի արարածն է, որն օժտված է խոսելու ունակությամբ։ Երբ նա դեռ շունիկ էր, ոչ ոք չէր ցանկանում նրան որպես տնային կենդանի վերցնել, ինչը նրա համար պատճառ էր հանդիսացել իր կյանքը նվիրել գիտությանը, սպորտին և գյուտերին։ Մի օր պարոն Պիբոդին գտնում է Շերման անունով մի լքված երեխայի և դատարանի համաձայնությամբ որդեգրում է նրան։ Պիբոդին Շերմանին պատմում է համաշխարհային պատմության մասին՝ անցնելով բազմաթիվ արկածների միջով իր մեծագույն գյուտի՝ «Վեյբեկ» անվամբ ժամանակի մեքենայի օգնությամբ։

Պարոն Պիբոդին և Շերմանը տարբեր դարաշրջաններում ճամփորդելով հանդիպում են Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետին, հեղափոխական Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռին, Փարավոն Թութանհամոնին, Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիին, իտալացի Մոնա Լիզային, որը նույնանուն նկարի նախատիպն է, Միկենի թագավոր Ագամեմնոնին, Իթակեի կայսր Ոդիսևսին և Այաքս Փոքրին։ Բացի այդ, պարոն Պիբոդիի հիշողությունները առիթ են հանդիսացել, որ տարբեր ժամանակներում նրանք Շերմանի հետ հանդիպեն հնդիկ փիլիսոփա Մահաթմա Գանդիի, նիդեռլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի, անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրիի, Մովսես մարգարեի, ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդին, առաջին ինքնաթիռի ստեղծողներ Ռայթ եղբայրներ, ամերիկացի բեյսբոլիստ Ջեքի Ռոբինսոնի և դիվանագետ Բենջամին Ֆրանկլինին հետ։ Շուտով ժամանակի պարադոքսից հետո Նյու Յորքում են հայտնվում ֆիզիկոսներ Ալբերտ Այնշտեյնը, Սպարտակը, Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյան, գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը, 1-ին, 16-րդ և 42-րդ նախագահներ Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինքոլնը և Բիլ Քլինթոնը։

Բայց «Վեյբեկ»–ի օգտագործման պատճառով տիեզերքում հայտնվում է անցք, և վերանում են կարևորագույն պատմական իրադարձությունները։ Անցյալի, ներկայի և ապագայի փրկությունը պարոն Պիբոդիի թաթերում է։

Կերպարների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն Պիբոդի՝ հմայիչ, սպիտակամաշկ, բիգլ ցեղատեսակի մարդակերպ շուն։ Կրում է լայն շրջանակով սև ակնոցներ և փողկապ-թիթեռնիկ, ունի խոսելու ունակություն։ Դեռ շունիկ լինելով՝ Պիբոդին գիտակցել է, որ սովորական շուն չէ, այդ պատճառով էլ, իր խոսքով, շների զբաղմունքների փոխարեն հետաքրքրվել է գիտությամբ, սպորտով ու արվեստով։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է աշխարհահռչակ՝ վաստակելով բազմաթիվ պատվավոր տիտղոսներ, ինչպիսիք են մուլտիմիլիոնատեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, հմուտ երաժիշտ և խոհարար, ինչպես նաև հայտնի է որպես սպորտային շալվարների, «Զումբա» ֆիտնես ծրագրի և «Վեյբեկ» ժամանակի մեքենայի ստեղծող։ Պարոն Պիբոդին սրտանց սիրում է իր խորթ որդուն՝ Շերմանին, խնամքով հոգ է տանում նրա մասին և ամենից շատ վախենում է նրան կորցնելու մտքից։
  • Շերման՝ Շերմանի համար կյանքը միշտ եղել է մի մեծ արկած, և ոչ միայն այն պատճառով, որ նրա խնամակալ հայրը՝ պարոն Պիբոդին, գիտնական շուն է։ Պարոն Պիբոդին ստեղծել է ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս Շերմանին լցնել իր հետաքրքրասիրության պակասը ամենահետաքրքիր վայրերում և ժամանակներում։ Միայն մի փորձեք համոզել Շերմանին, որ Ջորջ Վաշինգթոնը կտրել է Բալի ծառը... ինչպես իր հասակակիցներից շատերը, նա շատ չարաճճի է և երբեմն հայտնվում է անցանկալի իրավիճակներում, բայց պարոն Պիբոդիի հետ նա կարող է լուծել ցանկացած խնդիր։
  • Պենի Պետերսոն՝ սկզբում Պենին ծիծաղում էր Շերմանի վրա և ծաղրում վերջինիս, բայց ավելի ուշ, երբ նա փրկեց նրան Թութանհամոնի հետ հարսանիքից, որի ժամանակ պետք էր շատ տհաճ ծիսակատարություն տեղի ունենալ, նրանք ընկերացան և սիրեցին միմյանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]