Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը
«Ինչպես վարժեցնել վիշապին 3․ Թաքնված աշխարհը» (անգլ.՝ «How to Train Your Dragon: The Hidden World»), ռեժիսոր Դին Դեբլուայի լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, ստեղծվել է բրիտանացի մանկական գրող Քրեսիդա Քոուելի համանուն գրքաշարի հիման վրա։ Մուլտֆիլմն արտադրվել է «DreamWorks Animation» ընկերության կողմից։ Պրեմիերան Ռուսաստանում նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 21-ին[7]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դեկտեմբերին «DreamWorks»-ի գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը հաստատեց, որ կլինի երրորդ ֆիլմը. «Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմն առնվազն եռերգություն է, գուցե ավելին, բայց մենք գիտենք, որ այս պատմությունն ունի առնվազն երեք գլուխ»[8]։ Երկրորդ և երրորդ ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Դին Դեբլուան ասել է, որ «Ինչպես վարժեցնել վիշապին 2» ֆիլմը ստեղծվել է որպես եռերգության երկրորդ գործողություն. «Կան որոշ հերոսներ և իրավիճակներ, որոնք ի հայտ են գալիս երկրորդ մասում և ավելի մեծ նշանակություն կունենան երրորդում»[9]։ Հարցազրույցներից մեկում Դեբլուան ասել է, որ երրորդ մասը կթողարկվի 2016 թվականին[10]։ Չնայած եռերգությունն ընթացել է այլ ճանապարհով՝ պատմելով Իքինգի և վիկինգների պատմությունը, բայց Քրեսիդա Քոուելն ասել է, որ եռերգությունն ու գրքաշարը կունենան նման ավարտ «այն բացատրությանը, թե ինչու վիշապներ այլևս չկան»[11]։
Մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012 թվականի սեպտեմբերին «20th Century Fox» և «DreamWorks Animation» ընկերությունները որպես մուլտֆիլմի թողարկման ամսաթիվ հայտարարեցին 2016 թվականի հունիսի 18-ը, որը հետագայում փոխվեց 2016 թվականի հունիսի 17-ի[12][13]։ 2014 թվականի սեպտեմբերին ֆիլմի թողարկման ամսաթիվը կրկին փոփոխվեց՝ դառնալով 2017 թվականի հունիսի 9[14][15]։ 2015 թվականի հունվարին նորից հետաձգվեց՝ մինչև 2018 թվականի հունիսի 29-ը[16][17]։ 2016 թվականի հունիսի 18-ին ֆիլմի թողարկումը տեղափոխվեց 2018 թվականի մայիսի 18-ին՝ հաշվի առնելով «Warner Bros. Animation» ընկերության «The Lego Movie 2: The Second Part» ֆիլմի թողարկման ամսաթիվը[18]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ամսաթիվը հետաձգվեց մինչև 2019 թվականի մարտի 1-ը[19]։ Այն նաև կլինի «DreamWorks»-ի առաջին ֆիլմը, որը կտարածի «Universal Studios» ընկերությունը[20]։
Ֆիլմի պրոդյուսերը Բոննի Առնոլդն է, իսկ գործադիր պրոդյուսերները՝ Դին Դեբլուան ու Քրիս Սանդերսը[21]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իքինգը, վերականգնելով նախորդ ֆիլմում ավերված իր կղզին, վերջապես հասավ իր երազանքին` վիշապների ու մարդկանց համար իդեալական աշխարհի։ Սակայն ևս մեկ Գիշերային ֆուրիայի հայտնվելով պայմանավորված նոր սպառնալիքը ստիպում է նրան և Բեզզուբիկին գիտակցել, թե ինչն է ավելի կարևոր կյանքում՝ երազանքը, թե՞ իրականությունը[22][23]։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյ Բարուշել - Իքինգ - վիկինգ, որը հաշտեցրեց իր ցեղին վիշապների հետ։ Առաջնորդ։ Ունի վիշապ՝ Գիշերային Ֆուրիայի տեսքով։ Նա հեծյալների և վիշապների դպրոցի ղեկավարն է։ Փորձում է աշխատունակ թիմ ստեղծել՝ ճնշելով վեճերն ու մրցումները։ Կարծում է, որ թիմում բոլորը հավասարապես կարևոր են, և յուրաքանչյուրն ունի իր դերը։ Իր կոչումը տեսնում է վիշապների հետ հաղորդակցման և նրանց ուսումնասիրության մեջ։ Հմուտ գյուտարար է և դարբին։
- Քեյթ Բլանշետ - Վալկա - Իքինգի մայրը։ Իր կյանքի 20 տարին օգնել է վիշապներին՝ ապրելով Վիշապների թագավորի կացարանում։ Ծանոթ է իր ենթակաների բոլոր գաղտնիքներին։
- Քրեյգ Ֆերգյուսոն - Պլեվակա - Օլուխ կղզու դարբինը, վիշապների դեմ նախկին պայքարող։ Հաշտեցումից հետո աշխատում է որպես վիշապի բժիշկ։ Բարի, պատրաստակամ, համառ կերպար է։ Առաջնորդի ընտանիքի մտերիմ ընկերն է, վիշապների գրքի հեղինակի ժառանգը։
- Ամերիկա Ֆերերա - Աստրիդ - Հոֆֆերսոնների ազգից է, իր մեջ ամփոփում է իրական վիկինգի կերպարը։ Անվախ է, ուժեղ։ Գիտի իր ցեղի բոլոր ավանդույթները, կատարյալ նետում է կացինները։ Բոլորից լավ է ճանաչում Իքինգին, նաև նրա հարսնացուն է։
- Ջոնա Հիլ - Սմորկալա - Իքինգի ընկերը (որոշ իմաստով), վիշապների ակադեմիայի անդամ։ Ուժեղ է և շատ խորամանկ։ Ունի վիշապ, որը ոչնչով չի զիջում իր տիրոջը։ Մինչև որոշակի պահը մշտապես հետապնդում էր Աստրիդին՝ անտեսելով նրա բացահայտ անբարյացկամությունը։
- Քրիստոֆեր Մինզ-Պլաս - Ռիբենոգ - Իքինգի ընկերը, վիշապների ակադեմիայի անդամ։ Ամենաշատ ընթերցվածն է, ունի սեփական վիշապ։ Ամենից շատ սիրում է ուսումնասիրել վիշապներին և բացահայտել նոր տեսակներ։ Ճշմարտասեր է։
- Թի Ջեյ Միլլեր - Զադիրակա - Զաբիյակայի երկվորյակ եղբայրը, ղեկավարում է Վեպր վիշապի ձախ գլուխը։ Հիմար է, բայց ժամանակ առ ժամանակ խելացի գաղափարներ է ունենում։ Սիրում է քրոջ հետ կռվել սաղավարտներով։ Կարողանում է հաղորդակցվել իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով։
- Քրիստեն Ուիգ - Զաբիյակա - Զադիրակայի երկվորյակ քույրը, ղեկավարում է Բարս վիշապի աջ գլուխը։ Հիմար է, բայց ավելի խելացի է, քան իր եղբայրը (թեև շատ աննշան), հազվադեպ է ունենում խելացի գաղափարներ։ Սիրում է եղբոր հետ կռվել սաղավարտներով։ Առաջին վիկինգն է, որը վարժեցրել է վայրի Կիպիտիլնիկին (սերիալում)։
- Ջիմոն Հոնսու - Դրագո - «Չար անխելք» (Ստոիկի նկարագրմամբ), երազում է նվաճել բոլոր վիշապներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imdb.com/title/tt2386490/
- ↑ https://www.adorocinema.com/filmes/filme-222451/
- ↑ https://www.interfilmes.com/filme_30386_Como.Treinar.o.Seu.Dragao.3-(How.to.Train.Your.Dragon.The.Hidden.World).html
- ↑ 4,0 4,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.cineplex.de/film/drachenzaehmen-leicht-gemacht-3-die-geheime-welt/303053/
- ↑ 6,0 6,1 6,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «How to Train Your Dragon 3»։ 2019-03-01։ Վերցված է 2018-04-08
- ↑ O'Hara Helen (դեկտեմբերի 3, 2010)։ «Katzenberg Talks DreamWorks Sequels»։ Empire։ Վերցված է սեպտեմբերի 7, 2011
- ↑ Giardina Carolyn (հունիսի 2, 2011)։ «Storyboarding Has Begun on 'How to Train Your Dragon' Sequel»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 12, 2011
- ↑ Rao Priya (ապրիլի 5, 2012)։ «THIS WEEK IN TORONTO — PART 3»։ First Weekend Club։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2013
- ↑ Neish Steven (օգոստոսի 14, 2012)։ «Author Cressida Cowell Talks How To Train Your Dragon Sequels»։ Hey U Guys։ Վերցված է օգոստոսի 27, 2012
- ↑ McClintock Pamela (հունիսի 13, 2013)։ [http: //www.hollywoodreporter.com/news/monsters-despicable-me-2-turbo-565846 «'Monsters,' 'Despicable Me 2,' 'Turbo': Summer's Brutal Animation War»]։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 20, 2013
- ↑ «Upcoming Releases»։ DreamWorks Animation։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-20-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2012
- ↑ «How to Train Your Dragon 3 Pushed Back to 2017»։ ComingSoon.net։ սեպտեմբերի 2, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014
- ↑ Chitwood Adam (հոկտեմբերի 17, 2014)։ «Dean DeBlois Talks HOW TO TRAIN YOUR DRAGON 3 and Potential Spinoffs; Says He’s Talked Jeffrey Katzenberg Down from the Idea of DRAGON 4»։ Collider.com։ Վերցված է հոկտեմբերի 23, 2014
- ↑ Maas Jennifer (հունվարի 22, 2015)։ «DreamWorks Animation cuts back to two films a year, delays 'How to Train Your Dragon 3'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ Graser Marc (հունվարի 22, 2015)։ «Jeffrey Katzenberg on DWA’s Cutbacks: ‘3 Films a Year Was Too Ambitious’»։ Variety (magazine)։ Վերցված է հունվարի 22, 2015
- ↑ Schaefer Sandy (հունիսի 19, 2016)։ «How to Train Your Dragon 3 Takes LEGO Movie 2’s Old Release Date»։ Screen Rant։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016
- ↑ D'Alessandro Anthony (դեկտեմբերի 5, 2016)։ «‘How To Train Your Dragon 3’ Flies To 2019; Uni’s DWA To Scale ‘Everest’»։ Deadline։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016
- ↑ D'Alessandro Anthony (հոկտեմբերի 19, 2016)։ «‘How To Train Your Dragon 3’ & ‘Larrikins’ Move From Fox To Uni Release Schedule»։ Deadline։ Վերցված է հոկտեմբերի 20, 2016
- ↑ D'Alessandro Anthony։ «‘How To Train Your Dragon 3’ Flies To 2019; Uni’s DWA To Scale ‘Everest’»։ Deadline։ Վերցված է 20 Февраля 2018
- ↑ Gallagher Brian (դեկտեմբերի 5, 2016)։ «How to Train Your Dragon 3 Delayed, Gets New 2019 Release Date»։ movieweb.com։ Watchr Media։ Վերցված է հունիսի 18, 2018
- ↑ «HOW TO TRAIN YOUR DRAGON: THE HIDDEN WORLD Official Trailer»։ youtube.com։ DreamWorks Animation։ հունիսի 7, 2018։ Վերցված է հունիսի 18, 2018