Ուիլ Սմիթ
Ուիլարդ Քերրոլլ (Ուիլ) Սմիթ-կրտսեր (անգլ.՝ Willard Carroll «Will» Smith, Jr., սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4])՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, ով հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ Ստացել է 2 «Օսկար» մրցանակ, հինգ անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ունի «Գրեմմի»-ի մրցանակ: 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ 2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորեց ամենավարձատրվող Հոլիվուդյան դերասանների «Forbes» ցանկը, մեկ տարվա մեջ վաստակելով 80 մլն. ԱՄՆ դոլար: Սմիթը դարձավ առաջին դերասանը Հոլիվուդի պատմության մեջ, ում ինը հաջորդական ֆիլմերը հավաքեցին ավելի քան 100 մլն. ԱՄՆ դոլար յուրաքանչյուրը:
Ընտանիքը և անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյարդ Սմիթ-կրտսերը ծնվել է 1968 թ. սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Նրա Մայր Քերոլայնն աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հայրը՝ Ուիլյարդ Քերոլ Սմիթ-ավագը՝ ինժեներ (մահացել է 2016 թվականին): Նրա ծնողները բաժանվեցին, երբ Ուիլը 13 տարեկան էր, բայց պաշտոնապես չէին բաժանվել մինչև 2000 թվականը:
Ինքը Ուիլլը՝ իր առաջին կնոջ՝ Շիրի Զամպինոյի (այժմ Շիրի Ֆլետչեր) հետ ամուսնալուծվել է 1995 թվականին, ապրելով նրա հետ երեք տարի (1992 թ. մայիսի 9 - 1995 թ. դեկտեմբերի 10): Նրա որդին՝ Ուիլյարդ Քրիսթոֆեր Սմիթ Երրորդը մնաց մոր հետ, բայց հաճախ տեսակցում է իր հորը: Երկու տարի անց, 1997 թ. Դեկտեմբերի 31-ին, Սմիթը ամուսնացավ իր ընկերուհի Ջադե Փինկեթի հետ: Ջադայից Սմիթը ունեցավ երկու երեխա. որդի Ջեյդեն Սմիթ (1998 թ. հուլիսի 8) և դուստր Ուիլոու Սմիթ (2000 թ. հոկտեմբերի 31): Դստեր հետ նա հայտնվեց «Ես Lեգենդ եմ» ֆիլմում, իսկ որդու հետ` «Երջանկության հետևից» և «Մեր թվարկությունից հետո» ֆիլմերում:
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլադելֆիայում Սմիթը ծանոթանում է երաժիշտ Ջեֆ Թաունսի հետ, ում հետ նա 1980-ականների վերջին մեծ ճանաչում է ստանում իրենց հիփ-հոփ դուետ DJ Jazzy Jeff & the Fresh Prince-ի շնորհիվ, դառնալով առաջինը, ով ստացավ «Գրեմմի»-ի մրցանակ՝ լավագույն ռեփի կատարման համար: Սկսած 1990 թվականից խաղացել է գլխավոր դեր հայտնի «Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ: Այս վաղ տարիներին Ուիլլը օգտագործել է բեմական Իշխան կեղծանունը: («Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալից): Սերիալն ունեցել է մեծ հաջողություն վեցը տարվա ընթացքում (1990-1996 թթ.):
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ժ | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դեր |
---|---|---|---|---|
1990 | ս. | ABC Հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Հոուկեր / Hawker |
1990—1996 | ս. | Բևեռլի Հիլզի իշխանը | The Fresh Prince of Bel-Air | Ուիլլյամ 'Ուիլլ' Սմիթ / William 'Will' Smith |
1992 | ֆ. | Լողա հոսանքի ուղղությամբ | Where the Day Takes You | Մեննի / Manny |
1993 | ֆ. | Պատրաստված է Ամերիկայում | Made in America | Թի Քեյք Ուոլթերս / Tea Cake Walters |
1993 | ֆ. | Օտարացման վեց աստիճանները | Six Degrees of Separation | Պոլ / Paul |
1995 | ֆ. | Վատ տղաները | Bad Boys | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
1995—2000 | մս. | Հեքիաթային պատմություններ
բոլոր երեխաների համար |
Happily Ever After:
Fairy Tales for Every Child |
Պինոկիո (ձայն) / Pinocchio |
1996 | ֆ. | Անկախության օրը | Independence Day | կապիտան Սթիվեն Հիլլեր / Captain Steven Hiller |
1997 | ֆ. | Սևազգեստ մարդիկ | Men in Black | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
1998 | ֆ. | Պետության թշնամին | Enemy of the State | Ռոբերտ Քլեյտոն Դին / Robert Clayton Dean |
1999 | ֆ. | Վայրի, վայրի Ուեսթը | Wild Wild West | Կապիտան Ջեյմս «Ջիմ» Ուեսթ / Capt. James West |
2000 | կ. ֆ. | Սևազգեստ մարդիկ:
Այլմոլորակայինի հարձակումը |
Men in Black: Alien Attack | Գործակալ Ջեյ / Agent J |
2000 | ֆ. | Բագեր Վենսի առասպելը | The Legend of Bagger Vance | Բագեր Վենս / Bagger Vance |
2001 | ֆ. | Ալի | Ali | Մուհամմեդ Ալի / Muhammad Ali |
2002 | ֆ. | Սևազգեստ մարդիկ 2 | Men in Black II | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
2003 | ֆ. | Վատ տղաները 2 | Bad Boys II | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
2003—2007 | ս. | Ամեն ինչ մեր մասին | All of Us | Ջոննի |
2004 | ֆ. | Ես, ռոբոտ եմ | I, Robot | դետեկտիվ Դել Սպուներ / Detective Del Spooner |
2004 | մֆ. | Ստորջրյա եղբայրություն | Shark Tale | Օսկար (ձայն) / Oscar |
2004 | ֆ. | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Կամեո |
2005 | ֆ. | Հիթչի մեթոդը | Hitch | Ալեքս «Հիթչ» Հիտչենս / Alex "Hitch" Hitchens |
2006 | ֆ. | Երջանկության հետևից | The Pursuit of Happiness | Քրիս Գարդներ / Chris Gardner |
2007 | ֆ. | Ես Lեգենդ եմ | I Am Legend | Ռոբերտ Նեվիլ / Robert Neville |
2008 | ֆ. | Հենկոկ | Hancock | Ջոն Հենկոկ / John Hancock |
2008 | ֆ. | Յոթ կյանք | Seven Pounds | Թիմ Թոմաս / Tim Thomas |
2012 | ֆ. | Սևազգեստ մարդիկ 3 | Men in Black 3 | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
2013 | ֆ. | Մեր թվարկությունից հետո | After Earth | Սայֆեր Ռեյջ / Cypher Raige |
2014 | ֆ. | Սեր ժամանակի միջով | Winter’s Tale | դատավոր / Judge |
2015 | ֆ. | Ֆոկուս | Focus | Նիկկի / Nicky |
2015 | ֆ. | Պաշտպանը | Concussion | դոկտոր Բեննետ Օմալու / Dr. Bennet Omalu |
2016 | ֆ. | Ինքնասպանների ջոկատ | Suicide Squad | Ֆլոյդ Լոութոն / Դեդշոթ /
Floyd Lawton / Deadshot |
2016 | ֆ. | Թափանցիկ գեղեցկություն | Collateral Beauty | Հովարդ / Howard |
2017 | ֆ. | Լուսավորություն | Bright | Դերիլ Ուորդ / Daryl Ward |
2019 | ֆ. | Ալադին | Aladdin | Ջին |
2019 | ֆ. | Երկվորյակ | Gemini Man | Հենրի / Henry |
2020 | ֆ. | Վատ տղաները 3 | Bad Boys for Life | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rock The House (1987)
- He’s The DJ, I’m The Rapper (1988)
- And In This Corner… (1989)
- Homebase (1991)
- Code Red (1993)
- Big Willie Style (1997)
- Men in Black։ The Album (1997)
- DJ Jazzy Jeff & The Fresh Prince — Greatest Hits (1998)
- Willennium (1999)
- Born To Reign (2002)
- Men in Black II։ Music from the Motion Picture (2002)
- Greatest Hits (2002)
- Party Starter(2003)
- Lost and Found (2005)
- Miami (2009)
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն համբույր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կռիվ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն երաժշտություն («Սևազգեստ մարդիկ»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն երաժշտություն («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային զույգ («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2002 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2005 «Սեզար» մրցանակ
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն տղամարդու դեր երկրորդային պլանում («Մեր դարաշրջանից հետո»)
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային համակցություն («Մեր դարաշրջանից հետո»)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993, 1994 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (կատակերգություն կամ մյուզիքլ) («Բևեռլի Հիլզի իշխանը»)
- 1996 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Վատ տղաները»)
- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Սևազգեստ մարդիկ»)
- 1999 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Պետության թշնամին»)
- 2002 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Ալի»)
- 2002 Օսկար մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2004 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային թիմ («Վատ տղաները 2»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Հիթչի մեթոդը»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Հիթչի մեթոդը»)
- 2007 MTV ալիքի մրցանակ - լավագույն դերասան կամ դերասանուհի («Երջանկության հետևից»)
- 2007 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Երջանկության հետևից»)
- 2007 Օսկար մրցանակ - լավագույն դերասան («Երջանկության հետևից»)
- 2016 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Պաշտպանը»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #12100869X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Օսկարակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Interscope Records-ի արտիստներ