Պաշտպանը (ֆիլմ, 2015)
Պաշտպանը անգլ.՝ Concussion | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | սպորտային ֆիլմ, կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | նոյեմբերի 10, 2015 և փետրվարի 18, 2016[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Peter Landesman?[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Ռիդլի Սքոթ[2] |
Սցենարի հեղինակ | Peter Landesman? |
Դերակատարներ | Ուիլ Սմիթ[2][4][5][…], Ալեք Բոլդուին[2][4][5][…], Գուգու Մբատա-Ռոու[2][4][5][…], Բիթսի Թալոչ[2][5], Սթիվեն Մոյեր[2][4][5], Դևիդ Մորս, Ալբերտ Բրուքս, Sara Lindsey?, Առլիս Հովարդ, Մայք Օ’Մելի, Էդի Մարսան, Հիլլ Հարփեր, Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե, Ջոնս Ռիչարդ Տիմատի, Փոլ Ռայզեր, Լյուկ Ուիլսոն և L. Scott Caldwell? |
Օպերատոր | Սալվատորե Տոտինո |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Ուիլյամ Գոլդենբերգ |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Փիթսբուրգ |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 123 րոպե[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Պաշտպանը» (անգլ.՝ Concussion), ամերիկացի ռեժիսոր Պիտեր Լանդսմենի ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ուիլ Սմիթը։ Ֆիլմը հիմնված է «GQ» ամսագրում Ժաննա Մարի Լասկասի հրատարակած հոդվածի վրա։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի (AFI Fest) փառատոնի ժամանակ՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ին[7][8]։ Կինոթատրոններում պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկան ցնցված է հայտնի մարզիկների անսպասելի և անհասկանալի մահվան դեպքերից։ Այդ հանելուկի լուծումը վիճակված է երիտասարդ տաղանդավոր նյարդավիրաբույժին։ Սակայն, ինչպես պարզվում է, ոչ բոլորին է պետք ճշմարտությունը[10]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուիլ Սմիթ - բժիշկ Բեննեթ Օմալու
- Ալեք Բոլդուին - բժիշկ Ջուլիան Բեյլս
- Ալբերտ Բրուքս - բժիշկ Սիրիլ Վեխտ
- Գուգու Մբաթա-Ռոու - Պրեմա Մուտիսո
- Դևիդ Մորս - Մայք Ուեբսթեր
- Արլիս Հովարդ - բժիշկ Ժոզեֆ Մարուն
- Մայք Օ’Մելլի - Դենիել Սալիվան
- Էդդի Մարսան - բժիշկ Սթիվեն Դեկոսկի
- Հիլլ Հարփեր - Քրիստոֆեր Ջոնս
- Ադեվալե Ակիննուոյե-Ագբաջե - Դեյվ Դյուերսոն
- Սթիվեն Մոյեր - բժիշկ Ռոն Հեմիլթոն
- Ռիչարդ Տիմոտի Ջոնս - Անդրե Ուոթերս
- Փոլ Ռայզեր - բժիշկ Էլիոթ Պելլման
- Լյուկ Ուիլսոն - Ռոջեր Գուդել
- Սառա Լինդսեյ - Գրեյսի
- Մեթյու Ուիլլիգ - Ջասթին Ստրելչիկ
- Բիթսի Տալլոկ - Կինա Ստրելչիկ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիդլի Սքոթի միտքը՝ նկարահանել ֆիլմ ֆուտբոլիստների ուղեղի ցնցումների մասին, ի հայտ եկավ բժիշկ Բեննեթ Օմալուի հետազոտությանը ծանոթանալուց հետո։ Հետազոտությունը Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին աստղերի՝ Ջունիոր Սոյի և Դեյվ Դյուերսոնի մասին էր, ովքեր քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիայի պատճառով կյանքն ավարտել էին ինքնասպանությամբ։ Իր «Ելք։ Աստվածներ և թագավորներ» ֆիլմից հետո Սքոթը պատրաստ էր ռեժիսորական արվեստին։ Միաժամանակ նա և պրոդյուսեր Ջաննինա Ֆասիոն գտան սցենարիստ[11]։ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մշակման փուլում էր գտնվում NFL-ի խաղացողների ուղեղի ցնցման մասին ևս երկու ֆիլմ՝ «Խաղի ժամանակի որոշումը» (սցենարիստ, ռեժիսոր, NFL վերապատրաստման դասընթացի նախկին մասնակից Մեթյու Չերիի և դերասան Իսայա Վաշինգտոնի հետ)[12] և «Ժխտման լիգա», որի պրոդյուսերներն էին Ուոլտեր Պարկսը և Լորի Մաքդոնալդը[13]։
Լանդսմենն իր սցենարը գրել է՝ հիմնվելով 2009 թվականին «GQ» ամսագրում Ժաննա Մարի Լասկասի «Խաղային ուղեղ» («անգլ.՝ GameBrain») հոդվածի վրա[14]։ Սմիթն ու Մարսանը նախկինում՝ 2008 թվականին, համատեղ աշխատել են «Հենկոկ» սուպերհերոսական ֆիլմում։ Ֆիլմը Փենսիլվանիայից ստացել է 14,4 միլիոն դոլար հարկային-բյուջետային հատկացումների տեսքով։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փիթսբուրգում և այնտեղ շարունակվել մինչև հունվարի կեսերը։ Ֆիլմի առանցքային տեսարաններից մեկը նկարահանվել է Փիթսբուրգի «Ալտիուս» ռեստորանում։ Մյուս տեսարանները նկարահանվել են Hill District թաղամասի եկեղեցում, Բրեդոկի Կարնեգի գրադարանում[15] և Փիթսբուրգի գործնական թաղամասում[16]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը։ Կլայտոնը (ֆրոնթմեն Celldweller) ալբոմի համար տրամադրել է սինթեզատորային ստեղծագործություն[17]։ R & B երգիչ Լեոն Բրիջեսը ներկայացրել է իր նոր՝ «So Long» երգը[18]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թրեյլերը թողարկվել է «Sony Pictures Entertainment» ընկերության կողմից 2015 թվականի օգոստոսի 31-ին YouTube-ում[19]։
Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[20]։
Մարքեթինգը ներառում էր ֆիլմի գովազդը, որը հեռարձակվել է Ֆուտբոլի ազգային լիգայի խաղերի ժամանակ[21]։ 2016 թվականի մարտի 15-ին «Պաշտպանը» թողարկվել է եղել նաև Digital HD ձևաչափով, իսկ երկու շաբաթ անց՝ DVD-ով, Blu-ray-ով և 4K Ultra HD-ով[22]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պաշտպանը» Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 34,5 միլիոն դոլար, իսկ մնացած տարածաշրջաններում՝ 14,1 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը 35 միլիոն դոլարի բյուջեով ամբողջ աշխարհում կուտակել է 48,6 միլիոն դոլար։
ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին «Հայրիկը տանն է», «Ջոյ», «Ալիքի ծայրին» ֆիլմերի և «Իջեցման խաղ» ֆիլմի վարձույթի հետ միաժամանակ։ Առաջին ոչ աշխատանքային օրերի ընթացքում ֆիլմը 2841 կինոթատրոնում կուտակել է 8-10 միլիոն դոլար[23]։ Արդյունքում ֆիլմը կուտակել է 10,5 միլիոն դոլար՝ վարձույթի շուկայում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[24]։ Սմիթի հոնորարի և 35 միլիոն դոլար բյուջեի պատճառով ֆիլմը վարձույթի ծախսերը չի փոխհատուցել[25][26]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes կայքում ֆիլմի հավանումների վարկանիշը 60% է։ Այն հիմնված է 6,1/10 միջին վարկանիշով 180 ակնարկի վրա[27]։
Metacritic կայքում ֆիլմը «խառը կամ միջին գնահատականներով» 39 ակնարկի հիման վրա ստացել է 55/100 վարկանիշ[28]։
CinemaScore կայքում հանդիսատեսը A+-ից մինչև F սանդղակում ֆիլմին միջինում տվել է «A» գնահատական[24]։
Ուիլ Սմիթի դերակատարումը բարձր է գնահատվել։ Տղամարդու լավագույն դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Ի տարբերություն Ալեք Բոլդուինի՝ նրա նիգերիական շեշտադրությունը համարվել է «համոզիչ»[29]։
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Պարգևներ | Կատեգորիա | Ստացող(ներ) և առաջադրված(ներ) | Արդյունք | |
Աֆրո-ամերիկյան կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Հաղթանակ | |
Հոլիվուդյան կինոմրցանակ | Տարվա դերասան | Ուիլ Սմիթ | Հաղթանակ | |
Պալմ Սպրինգսի կինոփառատոն | Մրցանակ դերասանական խաղի համար | Ուիլ Սմիթ | Հաղթանակ | |
Ռեժիսորական մրցանակ | Պիտեր Լանդսմեն | Հաղթանակ | ||
All Def Movie Awards | Լավագույն դերասանուհի | Գուգու Մբաթա-Ռոու | Առաջադրված | |
Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
Black Reel Awards | Ֆիլմի լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |||
Ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Գուգու Մբաթա-Ռոու | Առաջադրված | ||
Լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | |||
Դենվերի կինոքննադատների հանրություն | Լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
Ջորջիայի կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն օրիգինալ երգ | «So Long», գրել են Լեոն Բրիջեսը, Ջոշ Բլոկը, Օսթին Ջենկինսը և Քրիս Վիվիոնը, կատարում է Լեոն Բրիջեսը | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | Դրամա ժանրում տղամարդու լավագույն դեր | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
Ինդիանայի կինոլրագրողների ասոցիացիա[30] | Լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ալեք Բոլդուին | Առաջադրված | ||
Ալբերտ Բրուքս | Առաջադրված | |||
NAACP Image Awards[31] | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | ||
Լիամետրաժ ֆիլմի լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Առաջադրված | ||
Լիամետրաժ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Գուգու Մբաթա-Ռոու | Առաջադրված | ||
«Արբանյակ» | Լավագույն դերասան | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
MTV Movie Awards | Տղամարդու լավագույն դեր | Ուիլ Սմիթ | Առաջադրված | |
Իրական դեպքերի վրա հիմնված լավագույն ֆիլմ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.dvdsreleasedates.com/movies/7690/concussion
- ↑ http://www.imdb.com/title/tt3322364/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.bbfc.co.uk/releases/concussion-film-0
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.imdb.com/title/tt3322364/fullcredits
- ↑ https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/143621
- ↑ «'Concussion': AFI Fest Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-17
- ↑ CNN (2017-07-21)։ «Will Smith: Seeing 'Star Wars' was better than sex»։ WTVF (en-US)։ Վերցված է 2017-08-17
- ↑ «Премьеры «Защитник»: (Concussion, 2015)»։ www.ivi.ru։ Վերցված է 2017-08-17
- ↑ ««Защитник» (2015)» (ru-RU)։ Վերցված է 2017-08-17
- ↑ Fleming Jr Mike (նոյեմբերի 7, 2013)։ -players-630082/ «Ridley Scott To Direct Film About Deadly Effects Of Concussions In Rugby Players»։ deadline.com։ Վերցված է հոկտեմբերի 12, 2014(չաշխատող հղում)
- ↑ Fleming Jr Mike (նոյեմբերի 13, 2013)։ -concussion-pic-634239/ «Isaiah Washington, Matthew Cherry Huddle On Rugby Concussion Pic»։ deadline.com։ Վերցված է հոկտեմբերի 12, 2014(չաշխատող հղում)
- ↑ Fleming Jr Mike (դեկտեմբերի 9, 2013)։ -concussion-projects-parkesmacdonald-options-nfl-head-injury-expose-league-of-denial-for-pic-648245/ «A Collision Of Rugby Concussion Projects: Parkes/MacDonald Options NFL Head Injury Expose ‘League Of Denial’ For Pic»։ deadline.com։ Վերցված է հոկտեմբերի 12, 2014(չաշխատող հղում)
- ↑ Fleming Jr Mike (հունիսի 3, 2014)։ «Will Smith Eyeing Gridiron Concussion Pic At Sony With Peter Landesman Directing»։ deadline.com։ Վերցված է հոկտեմբերի 12, 2014
- ↑ «The Will Smith crew filmed at Braddock Carnegie Library this week»
- ↑ Vancheri Barbara (հոկտեմբերի 31, 2014)։ «Will Smith Rugby movie shooting in Pittsburgh»։ Pittsburgh Post-Gazette
- ↑ «Celldweller Official Facebook»։ Վերցված է օգոստոսի 31, 2015
- ↑ «'Concussion': Leon Bridges Writes Song for Will Smith Drama»։ Variety (magazine)։ հոկտեմբերի 19, 2015
- ↑ Pictures Sony (օգոստոսի 31, 2015)։ «Concussion - Official Trailer (2015) - Will Smith»։ variety.com։ Վերցված է օգոստոսի 31, 2015
- ↑ McNary Dave (հունվարի 27, 2015)։ «Will Smith’s ‘Concussion’ Drama Set for Christmas Release»։ variety.com։ Վերցված է հունվարի 28, 2015
- ↑ Chase Chris (նոյեմբերի 26, 2015)։ «The NFL-shaming 'Concussion' aired a commercial during Thanksgiving game»։ usatoday.com։ Վերցված է դեկտեմբերի 2, 2015
- ↑ «Concussion DVD release date»։ DVDs Release Dates։ Վերցված է 2016-02-09
- ↑ Anthony D'Alessandro (դեկտեմբերի 21, 2015)։ «‘Force Awakens’ Will Own Christmas Weekend As Five Wide Releases Join The Fray – Box Office Preview»։ Deadline.com։ Վերցված է դեկտեմբերի 23, 2015
- ↑ 24,0 24,1 «‘Daddy’, ‘Joy’ & ‘Hateful Eight’ Reap Fortune As ‘Star Wars’ Halo Effect Impacts B.O…Can ‘Force Awakens’ Hit $1 Billion In U.S.?»։ deadline.com
- ↑ Obenson Tambay (2016-01-11)։ «'Concussion' adds to Will Smith's recent list of box office disappointments. What's going on?»։ Indiewire։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-24-ին։ Վերցված է 2016-02-09
- ↑ Mendez Eduardo (2015-12-26)։ «Concussion Movie Update: Low box office numbers prove people aren't really concerned about CTE»։ Sports World News։ Վերցված է 2016-02-09
- ↑ «Concussion (2015)»։ Rotten Tomatoes։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «Concussion (2015)»։ Metacritic։ Վերցված է փետրվարի 12, 2016
- ↑ «"Concussion" movie review»։ Denver Post։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ «Home - Indiana Film Journalists Association»
- ↑ «NAACP Image Awards - Inside the Show»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 28, 2016-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2015 ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Սպորտային ֆիլմեր
- Կենսագրական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- 2015 դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ավստրալիական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ավստրալիական կենսագրական ֆիլմեր
- Ինքնասպանության մասին ֆիլմեր