Հենկոկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենկոկ
անգլ.՝ Hancock
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[2][3][1], ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն և դրամա
Թեմահարբեցողություն
Թվականհունիսի 16, 2008[4], հուլիսի 3, 2008[5], հուլիսի 10, 2008 և հունիսի 19, 2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Բերգ[3][6][7][…]
ՊրոդյուսերԱկիվա Գոլդսման, Ջեյմս Լասիթեր, Մայքլ Ման, Ուիլ Սմիթ և Ջոնաթան Մոսթոու
Սցենարի հեղինակՎինս Գիլիգան[7]
ԴերակատարներՈւիլ Սմիթ[2][8][6][…], Շարլիզ Թերոն[2][8][6][…], Ջեյսոն Բեյթման[2][8][6][…], Էդի Մարսան[8][7], Ջեյ Հեդ[8][7], Ջոնի Գալեքի[8], Թոմաս Լենոն[8][9], Դեյգ Ֆերք[8][7], Նենսի Գրեյս[8], Մարտին Կլեբա[10], Մայք Էփս[10], Դոնալդ Գիբ[10], Մայքլ Ման[10], Աթիքուս Շաֆեր[10], Մեթ Բետինելլի-Օլփին[10], Բրեդ Լելանդ[10], Ալան Հավի[10] և Էլիզաբեթ Դեննեհի[10]
ՕպերատորՏոբիաս Է. Շլիսլեր
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՄալիբու և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունColumbia Pictures[6]
Տևողություն92 րոպե
Բյուջե150 000 000 $[11]
Շահույթ624 386 771 $[12]
Պաշտոնական կայքէջ

«Հենկոկ» (անգլ.՝ Hancock), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ սուպերհերոսների մասին, որը նկարահանվել է ռեժիսոր Փիթեր Բերգի կողմից 2008 թ.: Գլխավոր դերերում նկարահանվել են Ուիլլ Սմիթը եւ Շարլիզ Թերոնը.

Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում գտնվող ռազմակայանում, ԱՄՆ-ում դրա պրեմիերայից մեկ շաբաթ առաջ — ցուցադրումը բոլոր ամերիկացի զինծառայողների համար անվճար էր։

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի ունեցավ 2008 թ. հունիսի 19-ին 30-րդ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին.

Ի սկզբանե ֆիլմը ստացել է «R» վարկանիշ այն բանի համար, որ Սմիթի հերոսը ալկոհոլ է օգտագործում անչափահասների ներկայությամբ և թռչում է ալկոհոլի ազդեցության տակ.

Թեգլայն։ Նա սովորական մարդ է... գրեթե.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս-Անջելեսի հայտնի բնակիչ Ջոն Հենկոկը (Ուիլ Սմիթ) ունի ոչ սովորական ուժ, հնարավորություն թռչել և վերքերի հանդեպ պաշտպանություն։ Իր ընդունակություններով նա օգտվում է, փրկելով մարդկանց կյանքը և բռնելով հանցագործներին։ Սակայն անում է դա շատ կոպիտ, հաճախ քանդելով տներ, ճանապարհներ և պատճառելով այլ բազմամիլիոնանոց վնաս քաղաքին:Ընդ որում, նա խմում և կոպիտ վերաբերվում իր արարքներով դժգոհ մարդկանց հետ։

Հանդիսատեսին ծանոթացնում են փիառի մասնագետ Ռեյ Էմբրիի (Ջեյսոն Բեյթման) հետ։ Ռեյը փորձում է առաջ տանել խոշոր կորպորացիաների «հիմար» նախագիծը, համաձայն որի, ընկերությունները հիվանդներին պետք է անվճար դեղեր բաժանեին, օգնեին աղքատներին և այլն։ Ընկերության Խորհրդանիշը կարմիր սիրտն է։ Բնականաբար, բոլորը արհամարհանքով են վերաբերվում Ռեյի նկատմամբ, բայց նա հույսը չի կորցնում։ Մի օր Հենկոկը Ռեյին փրկում է մահվանից։ Շնորհակալության դիմաց Ռեյը հրավիրում է Հենկոկին տուն, հյուրասիրում է սպագետտի, ծանոթացնում է իր կնոջ՝ Մերիի (Շարլիզ Թերոն) և որդու Ահարոնի (Ջա Խեդ) հետ։ Ահարոնը հարցնում է Հենկոկին, թե ինչու է նրա գլխարկի վրա արծիվ պատկերված։ Ռեյը պատմում է Հենկոկին տեղի խուլիգան Միշելի (Դեգ Ֆերչ) մասին, որը ակնհայտորեն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ռեյի որդու հետ։ Ահարոնը համակրում է Հենկոկին, բայց Մերին ակնհայտորեն բարկացած է։ Հենկոկը հեռանում է։

Կրկին թռչելով Ռեյի տուն, Հենկոկը կոտրում է ասֆալտը՝ վայրէջքի ժամանակ։ Տեղի խուլիգան Միշելը մի քանի անգամ Հենկոկին այծ է անվանում, ինչը նյարդայնացնում է հերոսին, և նա ուղարկում է Միշելին միքիչ թռչել։

Տեսնելով նրա ցանկությունը օգնել մարդկանց, Ռեյը առաջարկում է Հենկոկին փոխել իր հանդեպ մարդկանց տեսակետը։ Վերածվել փրկարար-ալկոհոլիկից կատարյալ կոմիքսների սուպերհերոսի։ Սկզբի համար Հենկոկը, որպես օրինապահ քաղաքացի, նստում է բանտ այն ամբողջ վնասի համար, որը պատճառել է համաքաղաքացիներին։ Ռեյը անընդհատ տեսակցում է նրան և սովորեցնում է տարբեր տեխնիկաների, որոնց օգնությամբ կարելի է մեծացնել իր հանրաճանաչությունը. կոկիկ թռչել ու վայրէջք կատարել (այլ ոչ թե թանկարժեք մեքենաների վրա), սխրագործել հատուկ հագուստով, որը բնորոշ է ցանկացած կոմիքսի հերոսի, հանդիպակաց ոստիկաններին ասել «Good job» (Հայերեն տարբերակը — «Ապրես», բառացի թարգմանություն — «Լավ աշխատանք»)

Եվ շատ շուտով ոստիկանությունը կոչ է անում Հենկոկին գալ օգնության, երբ հանցագործների մի խումբ բանկ է թալանում և պատանդներ վերցնում. Այս անգամ հերոսը հոգ էր տանում ոչ միայն ավազակների չեզոքացման, այլև սեփական վարքի մասին և դա նրան լիովին հաջողվում էր։ Այժմ համաքաղաքացիները շնորհակալություն էին հայտնում և ուղեկցում ծափահարություններով, այլ ոչ թե վիրավորանքներով, ինչպես դա եղել էր նախկինում.

Հիասթափված Հենկոկը պատմում է Ռեյին և նրա կնոջը՝ Մերիին իր տխուր պատմությունը։ Շատ տարիներ առաջ նա ուշքի եկավ Մայամիի հիվանդանոցում կոտրված գլխով և չէր հիշում, թե ինչ է եղել մինչ այդ։ Անցած տասնամյակներում (ավելի ճիշտ 80 տարի) Հենկոկը բոլորովին չի փոխվել, և նույնիսկ հարբեցողությունը նրան չի ծերացրել։

Անսպասելիորեն պարզվում է, որ Հենկոկը միակ սուպերհերոսը չէ Լոս-Անջելեսում։ Ռեյի Կինը նույնպես կարողանում է թռչել և հեշտությամբ կարող է կոտրել տան պատը։ Հենկոկը շատ հետաքրքրվեց այդ երևույթով, քանի որ նա կարող է բացել իր անցյալի վրայի վարագույրը։ Երկար համոզմունքից հետո, որոնք ուղեկցվում էին սուպերհերոսային կռիվներով, քանդելով Լոս-Անջելեսի մի մասը, Մերին խոստովանեց, որ երեք հազար տարի նա եղել է Հենկոկի կինը, սակայն բաժանվել է նրանից հարյուր տարի առաջ, քանի որ համարել է, որ այդպես ավելի լավ կլինի բոլորի համար։

Հենկոկը խանութում հանդիպում է փոքր թալանողի։ Հենկոկը փորձում է նրա հարցերը լուծել, բայց նա կրակում է Հենկոկին, և Հենկոկը վնասվածք է ստանում։ Նա ընկնում է, նրան տանում են հիվանդանոց։ Պարզվում է, սուպերհերոսներին ստեղծել են զույգերով և լինելով կողք-կողքի, նրանք վերածվում են մահկանացու մարդկանց և դառնում խոցելի. Ուստի բոլոր այլ սուպերհերոսները,  որոնք երջանիկ ամուսիններ են եղել, մահացել են, մնացել են միայն երկուսը՝ Մերին և Հենկոկը։ Բայց նրանք արդեն շատ երկար ժամանակ է իրար հետ են, և ցանկացած փամփուշտ, նախկինում թռչելով նրանցից, այժմ կարող է մահացու լինել։ Նրանք արդեն շատ անգամ են միասին եղել... Եվ ամեն անգամ նրանց փորձել են ոչնչացնել, ամեն անգամ Հենկոկը փրկել է Մերիին և նրանք հեռանում էինն միմյանցից, բայց հետո (մի քանի հարյուրամյակ հետո) կրկին միանում։

Միևնույն ժամանակ բանտից փախչում են Հենկոկի թշնամիները, ովքեր ցանկանում էին նրա հետ հաշվեհարդար անել։ Նրանք հիվանդանոցային համալիրում հարձակվում են սուպերհերոսների վրա, անմիջապես վիրավորում Մերիին։ Հենկոկին և Ռեյին հաջողվում է ծեծել երկու ավազակներին, սակայն նա ստանում է մի քանի հրազենային վնասվածքներ և ընկնում է անգիտակից վիճակում։ Ծեծկռտուքի ժամանակ Մերին, պառկած վիրահատական սեղանին, զգում է այն ցավը, որը զգում է Հենկոկը, և փամփուշտները, որոնք խոցում են Հենկոկին, սպանում են նաև նրան։ Ռեյը իր որդու հետ անցնում է առանց զգացմունքների ընկած Հենկոկի կողքով։ Նրանք որոշում են, որ նա մահացել է։ Բայց Հենկոկը բացում է աչքերը, թռնում դեպի փողոց եւ թռչում Մերիից հեռու։ Ինչքան հեռու է նա թռչում, այնքան ուժեղ է դառնում. նրա յուրաքանչյուր թռիչք, որը ուղեկցվում էր ասֆալտին, տրանսպորտին, բարձրահարկ շենքերին հարվածելով, Մերի վրա արտացոլվում է ինչպես դեֆիբրիլյատորի հարված։ Նա վերակենդանանում է։ Հենկոկը թռչում է լուսնի ուղղությամբ.

Մեկ ամիս անց, Ռեյը Մերիի ու Ահարոնի հետ զբոսնում է. Հենկոկը կապվում է Ռեյի հետ հեռախոսով և առաջարկում նայու երկնքին։ Ռեյը լուսնի վրա տեսնում է իր ընկերության խորհրդանիշը՝ կարմիր սիրտը, որը այնտեղ, ակնհայտ է, պատկերել է Հենկոկը. Հենկոկը սուպերհերոսի հագուստով թռչում է բարձրահարկ շենքի տանիքից, իրական արծվի հետ միասին։

Եզրափակիչ տողերից հետո ոստիկանությունը շրջապատում է հանցագործին, ով բռնում է կնոջը և նրան պատանդ վերցնում։ Գալիս է Հենկոկը, բայց հանցագործը դիմում է դրան «Խրենկոկ», ասում է, որ իր հագուստը «սուզազգեստ» է, և վերջում տխմար անվանում։ Հենկոկը շրջվում է, և ցույց տալիս զայրացած, միքիչ ձանձրալի դեմք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Սեպտեմբերի 14-ին առաջին ֆիլմի ռեժիսոր Փիթեր Բերգը MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Շարլիզ Թերոնն ու Ուիլ Սմիթը հաստատել են իրենց մասնակցությունը «Հենկոկ» ֆիլմի շարունակության մեջ[13]։ Որպես նախագծի սցենարի հեղինականեր ընտրվել են Ադամ Ֆիերրոն և Գլեն Մազզարան, ովքեր աշխատել են «Դեքստեր» եւ «24 ժամ» սերիալների վրա[14]։ Երկրորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2015 թվականինին[15], սակայն ավելի ուշ հեղինակները հաստատեցին այն տեղեկատվությունը, որ պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով։

Գլխավոր հերոսի անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսի անվան ծագումը բացատրվում է «Ստորագրիր ինչպես Ջոն Հենկոկը», «Ինձ պետք է քո Ջոն Հենկոկը» կամ պարզապես «Արա Հենկոկ», կայուն արտահայտության գոյությամբ, որը ԱՄՆ-ում նշանակում է խնդրանք դնել ստորագրություն[16]։ Այս արտահայտության ծագումը կապված է կոնգրեսի նախագահի՝ Ջոն Հենկոկի՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ դրված ստորագրությամբ։ Այսպես, ֆիլմում, Սմիթի հերոսը, մոռանալով իր անունը հիշողության կորստի պատճառով, որոշեց, որ իր անունը Ջոն Հենկոկ է, սխալ հասկանալով բուժքրոջ այս խոսքերը վերակենդանացման բաժանմունքում[17][18]. Ըստ երևույթի, այս պատճառով է, որ նա տարվել էր ցանկացած մակերևույթի՝ թղթի, բանտի պատերի վրա քերծեր պատկերել։ Լուսնի վրայի խոշոր խորհրդանիշը նույնպես կարելի է այդ ամենին վերաբերել։

Հենկոկի անվան ծագման այս բացատրությունը ռուսական տարբերակում փոխարինվել է, քանի որ ոչ բոլորին է հայտնի «Ինձ պետք է քո Հենկոկը» արտահայտությունը։ Ֆիլմի ռուսական տարբերակում Ջոն անունը նա հորինել է ինքն իրեն, իսկ ազգանունը վերցրել ապուրի տուփի վրայից.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2008/07/02/movies/02hanc.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/hancock
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0448157/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/hancock
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.siamzone.com/movie/m/5130
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0448157/fullcredits
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=52419.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. http://boxofficemojo.com/movies/?page=main&id=hancock.htm
  12. http://boxofficemojo.com/movies/?id=hancock.htm
  13. Шарлиз Терон и Уилл Смит снимутся в сиквеле «Хэнкока»
  14. «Хэнкок 2»: Новости, дата выхода
  15. Hancock 2 - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. Статья John Hancock в словаре Merriam-Webster Online Dictionary(անգլերեն)
  17. Артур Блинов (02.07.2004). «Самый громкий, самый дымный. Американцы считают своим главным праздником день, когда они объявили себя независимыми от английского короля». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 18 июля 2008-ին.
  18. Сергей Аверин (20.06.2008). «Джон Хэнкок засветился перед камерами». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 18 июля 2008-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]