Էլիզաբեթ (Բիթսի) Անդրեա Թալոք (անգլ.՝ Elizabeth Andrea Tulloch, հունվարի 19, 1981(1981-01-19), Սան Դիեգո, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է NBC հեռուստատեսային ցանցի «Գրիմ» հեռուստասերիալում՝ Ջուլիետա Սիլվերտոնի դերով։
Բիթսին ծնվել է ԿալիֆոռնիայիՍան Դիեգո քաղաքում, սակայն մեծացել է Իսպանիայում, Ուրուգվայում և Արգենտինայում։
Բիթսի անունը Էլիզաբեթ անվան կրճատ ձևը չէ, այլ նրա պապի՝ արտասովոր մականունը[1]։ Նրա հայրը, Էնդրյու Թալոքը աշխատում է բանկիր Լատինական Ամերիկայի երկներում, և հենց դրա համար էլ Բիթսին մեծացել է Եվրոպայում և Հարվային Ամերիկայում։ ԱՄՆ վերադառնալուց հետո, Թալոքը հաճախել է Նյու Յորքի Բեդֆորդ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը։ Նա ընդունվել և ավարտել է Հարվարդի համալսարանը։ Համալսարանը ավարտել է երկու հիմնական առարկաներով՝ անգլերեն և ամերիկյան գրականություն ու տեսողական և բնապահպանական ուսումնասիրությւոններ[2]։ Թալոքը հայրական կողմից ունի շոտլանդական արմատներ, իսկ մայրական կողմից՝ իսպանական արմատներ[3]։
2014 թվականի դեկտեմբերին եղավ պաշտոնական հայտարարություն, որ Թալոքը հանդիպում է Գրիմ հեռուստասերիալի, իր գործընկեր Դևիդ Ջինտոլիի հետ[4]։ 2016 թվականի հուլիսին Ջինտոլին հայտարարեց, որ նրանք նշանադրվել են նույն թվականի ապրիլին[5][6]։ 2017 թվականի Հունիսին նրանք ամուսնացել են[7][8]։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Վիվիան Ջինտոլի[9]։