Jump to content

Դևիդ Մորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Մորս
Ծնվել էհոկտեմբերի 11, 1953(1953-10-11)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրԲևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[3] և Hamilton-Wenham Regional High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, գրող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0001556

Դևիդ Բաուդիչ Մորս (անգլ.՝ David Bowditch Morse, հոկտեմբերի 11, 1953(1953-10-11)[1][2], Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր։ Հայտնի է «Կանաչ մղոն», «Խավարում պարողը», «12 կապիկ», «Խելացնորություն» և «Ժայռը» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Մորսը ծնվել է Համիլտոնում, Մասսաչուսեթս նահանգում, ուսուցչուհի Ժակլինի և առևտրային մենեջեր Չարլզ Մորսի ընտանիքում։ Ունի երեք երիտասարդ քույր։ 1982 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է դերասանուհի Սյուզան Ուիլեր Դաֆի հետ։ Զույգն ունեցել են երեք երեխա՝ մեկ աղջիկ և զույգ տղա։ 1994 թվականին Northridge-ի երկրաշարժից հետո Դևիդն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որպեսզի լինի կնոջ ընտանիքի կողքին։ Ըստ Մորսի, լավագույն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է՝ «Կանաչ մղոն», «Պոստավորը խաչմերուկում», «Փախչող հնդկացին» և «Ժայռը» ֆիլմերն են։

2006 թվականին նա խաղացել է «Խելացնորություն» ֆիլմում, երկրորդ պլանի դերում։ 2008 թվականին Մորսը մարմնավորել է Ջորջ Վաշինգտոնին «Ջոն Ադամս» մինի-սերիալում (անգլ.՝ John Adams), այդ դերի համար նա երկրորդ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար։

«Խելացնորություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ կռվի տեսարանում նա կոտրել է մի քանի մատները, բայց դուրս չի եկել կերպարից և խաղացել է դրվագը մինչև վերջ։

«Բժիշկ Հաուս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Դևիդ մորսը մարմնավորել է խուզարկու Մայքլ Թրիտերի դերը բժշկական «Բժիշկ Հաուս» դրամատիկ հեռուստասերիալում, որի շնորհիվ առաջադրվել է «Էմմի մրցանակի»։

«Դևիդ Շոր» սերիալի ստեղծողը Դևիդին հրավիրել է նկարահանվել սկզբունքային և խիստ ոստիկանի դերում, «Տաքսիստը» հեռուստասերիալում, որտեղ Մորսը մարմնավորել է նախկին ոստիկան Մայք Օլշանսկիի դերը։ Ըստ Դևիդ Մորսի, նրանք այնպիսի մեկի կարիքն ունեին, որը չէր զիջի գլխավոր հերոսին[5]։

Նրանց շատ հարկավոր էր այնպիսի մեկը, որը կարող էր հակազդել Գրեգորի Հաուսի վրա։

Դերասանի առաջարկն ընդունվել է հանգիստ կերպով։ Իսկ նայելով «Բժիշկ Հաուսին»՝ ընկավ շփոթմունքի մեջ։

Այդ երիտասարդը՝ Հաուսը, լրիվ հրեշ է։ Ինչու՞ են մարդիկ դա նայում?

Սակայն Դևիդի ընկերների՝ սերիալի երկրպագուների, հիացական վերաբերմունքը համոզեց դերասանին մասնակցել նկարահանումներին

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Inside Moves Ջերրի Մակսվելլ
1981 ֆ Our Family BusinessՖիլ
1981 ս NurseՔեվին Մելլորի
1982 ֆ Max Dugan Returns Shoe Store Cop
1982-1988 ս Սենտ-Էլսվեր St. Elsewhereբժիշկ Ջեք Մորրիսոն
1983 ֆ PrototypeMichael
1984 ֆ Shattered VowsFather Tim
1985 ֆ When Dreams Come TrueՌոբերտ Ուինտոն
1987 ֆ Place at the Table
1987 ս «Ուրբաթ 13» Friday the 13th: The SeriesDirector/Writer
1987 ֆ Personal Foul
1987 ֆ Six Against the RockՄարվին Հաբբարդ
1987 ֆ Downpayment on Murderխուզարկու Ջեքսոն
1988 ֆ WinnieԹոմաս
1989 ս Cross of Fire Cross of Fire
1990 ֆ «Հուսահատության ժամ» Desperate HoursԱլբերտ
1991 ֆ Two-Fisted TalesTom McMurdo
1991 ֆ Cry in the Wild: The Taking of Peggy AnnBicycle Pete
1991 ֆ «Փախչող հնդկացին» The Indian RunnerJoe Roberts
1992 ֆ «Մի փոքր առաջ։ «Էկսոն վալդես» տանկերի աղետը» Dead Ahead: The Exxon Valdez DisasterՌիկ Շտայներ
1992 ս Reasonable DoubtsEdward Durrell
1992 ս «Հեքիաթից դամբարան» Tales from the Crypt
1992 ս The Hat Squad
1993 ֆ Miracle on Interstate 880Dr. Jim Betts
1993 ս Action Man
1993 ս «Սպանություն» Homicide: Life on the StreetJim Bayliss
1993 ս «Ստորջրյա ոդիական» SeaQuest DSVLenny Sutter
1993 ս Big Wave Dave’s Дэйв Белл
1993 ֆ Լ«ավ որդի» The Good SonՋեք
1994 ֆ «Փախուստ» The GetawayJim Deer Jackson
1994 ֆ Magic Kid IIՋեք
1995 ֆ The Taming Power of the Small
1995 ֆ Լանգոլերներ The Langoliersկապիտան Բրայան էնգլ, օդաչու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. Former StudentsWilliam Esper Studio.
  4. https://lortelaward.com/lead-actor
  5. Murray, Noel. (23 июня 2008). «David Morse. Random Roles» (անգլերեն). The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մորս» հոդվածին։