Խավարում պարողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խավարում պարողը
Dancer in the Dark
Dancer-in-Dark.jpg
ֆիլմի ետնանկարը
ԵրկիրԴանիա Դանիա
Ժանրհոգեբանական
երաժշտական դրամա
Թեմամահապատիժ
Թվական2000
Պրեմիերամայիսի 17, 2000 թ.
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարս ֆոն Թրիեր
ՊրոդյուսերՎիկեբե Վինդլով
Սցենարի հեղինակԼարս ֆոն Թրիեր
Դերակատարներ

Բյորկ
Կատրին Դենյով

Դեվիդ Մորս
ՕպերատորՌոբի Մյուլլեր
ԵրաժշտությունԲյորկ
ՄոնտաժՖրանսուա Գեդիժյե
Մոլլի Մարլեն Սթենսգաարդ
ՆկարիչներԿառլ Յուլիուսսոն
Փիթեր Գրանտ
Մանոն Ռասմուսեն
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Կինոընկերություն

Canal+
Film4

France 3 Cinéma
Տևողություն135 ր. / 02:15
ՊարգևներՈսկե արմավենու ճյուղ
Գոյա
Եվրոպական կինոակադեմիա
Բյուջե$12 800 000
Շահույթ+ $35 847 843 = $40 031 879
ՆախորդԱպուշները
IMDbID 0168629
ԿինոՊոիսկID 646
Dancer in the Dark Վիքիպահեստում

«Խավարում պարողը» (անգլ.՝ Dancer in the Dark), Լարս ֆոն Թրիերի 2000 թվականի երաժշտական ֆիլմ-դրաման։ Ֆոն Թրիերի «Ոսկե սիրտ» տրիլոգիայի երրորդ ֆիլմը («Ճեղքելով ալիքները» - «Ապուշները» - «Խավարում պարողը»)։ Երաժշտության հեղինակն ու գլխավոր դերակատարուհին երգչուհի Բյորկն է։ Երկրորդ պլանի դերերից մեկը խաղացել է ֆրանսիական կինոյի աստղ Կատրին Դենյովը:

Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Բյորկի «I’ve Seen It All» երգն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» անվանակարգում:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլավիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, ով շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է տնակում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։

Սելման ծանր հիվանդություն ունի, որի հետևանքն է տեսողության շարունակական վատթարացումը։ «Իսկ ինչի՞ն էլ պետք է նայեմ». ասում է նա տեսարաններից մեկում։ Նույն հիվանդությունը սկսում է զարգանալ նաև որդու մոտ։ Այնուամենայնիվ, նա բոլորից թաքցնում էր իր տեսողության վատթարացման փաստը, որպեսզի կարողանա աշխատել և գումար հավաքել որդու բուժման համար։

Արդյունքում, երբ նրա սխալի պատճառով գործարանի մեքենաներից մեկը փչանում է, Սելմային աշխատանքից հեռացնում են։ Ոստիկանը, ումից Սելման վարձակալում էր իր բնակատեղը, տեսնելով թե որտեղ է կինը թաքցնում որդու բուժման համար հավաքվող գումարը, գողանում է այն։ Ոստիկանից իր գումարը հետ վերցնելու փորձը խիստ էմոցիոնալ ավարտ է ունենում, որի արդյունքում Սելման սպանում է ոստիկանին, ընդ որում, հենց վերջինիս խնդրանքով։ Սելմային մեղադրում են սպանության մեջ ու ձերբակալում։

Դատարանում նրան մահապատժի են դատապարտում՝ կախելու ճանապարհով։ Նրա խուց է գալիս մոտ ընկերուհին և առաջարկում որդու բուժման գումարով լավ փաստաբան վարձել և մահապատիժը փոխարինել այլ պատժամիջոցով։ Սակայն այդ դեպքում հնարավոր չէր լինի վճարել վիրահատության գումարը։ Սելման կատարում է իր ընտրությունը. ավելի լավ է ապրի միայն իր որդին և տեսնի աշխարհը, քան երկուսն էլ ապրեն, բայց կույր։

Արդյունքում մահապատիժն իրականացվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Բյորկ Սելմա Ժեսկովա Սելմա Ժեսկովա
Կատրին Դենյով Քեթի (Քվալդա) Քեթի (Քվալդա)
Դեվիդ Մորս Բիլ Հյուսթոն Բիլ Հյուսթոն
Շիվոն Ֆելլոն Բրենդա Բրենդա
Ջոել Գրեյ Օլդրիչ նոր Օլդրիչ նոր
Վլադիցա Կոստիչ Ջին Ջին
Ժան Մարկ Բար Նորման Նորման
Վինսենտ Պատերսոն Սամուել Սամուել
Սթելան Սքարսգարդ օկուլիստ օկուլիստ
Ուդո Կիր բժիշկ Ծառա բժիշկ Ծառա
Ժելկո Իվանեկ դատավոր դատավոր
Յենս Ալբինուս Մորտի Մորտի
Մայքլ Ֆլեսաս Ջղային մարդը կինոթատրոնում Ջղային մարդը կինոթատրոնում

Ֆիլմի ստեղծման աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վարձույթն ուղեկցվեց մի շարք սկանդալներով, իսկ, երբ պարզ դարձավ, որ «Խավարում պարողը» ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին պատմող «Հարյուրավոր աչքեր» անվանմամբ վավերագրական ֆիլմը ազատ վաճառքի է թողնվելու, Բյորկը պատրաստվում էր դատի տալ Լարս ֆոն Թրիերին։ Նա չափազանց շատ էր մտել Սելմայի կերպարի մեջ և այդ վավերագրական ժապավենն ընդունում էր, որպես իր անձնական կյանք մտնելու փորձ։ Հայտնի է Կատրին Դենյովի կարծիքն այն մասին, որ Բյորկը դեռ ավելի քանի տասը տարի չի կարողանա հանգիստ քննարկել այդ ֆիլմն ու դերը։

Ի սկզբանե Ջեֆի դերը պետք է Սթելան Սքարսգարդը խաղար, բայց «Ամբերդին» ֆիլմում զբաղված լինելու պատճառով նա հայտնվեց միայն մի քանի կադրում՝ որպես Սելմայի բժիշկ։

Քեթի դերն ի սկզբանե նախատեսված էր աֆրոամերիկացի դերասանուհու համար, բայց հանուն Կատրին Դենյովի, ով շատ էր ուզում նկարահանվել Լարս ֆոն Թրիերի ֆիլմում, վերջինս որոշ փոփոխություններ մտցրեց սցենարի մեջ։

Ֆիլմի սկզբում, երբ աշխատողները դուրս են գալիս գործարանից, կարելի է նկատել կնոջ ու տղամարդու՝ երկու երեխաների հետ։ Այդ կինը Լարս ֆոն Թրիերի կինն է՝ Բենտե ֆոն Թրիերը, իսկ երեխաները՝ Թրիերի երկու որդիները։ Թրիերն ուզում էր ֆիլմում կամեոյով ներկայանալ. նա պետք է խաղար զայրացած տղամարդու դերը, ով կինոթատրոնում Սելմային ու Քեթին խիստ նկատողություն է անում, բայց հետո այդ դերը տվեց այլ դերասանի։

Դատավորի անունը՝ Է. Դ. Մենթլ էր։ Դա հարգանքի տուրք էր Էնթոնի Դոդ Մենթլին, ով Դոգմա 95 ուղղության երեք ֆիլմերի օպերատորն էր («Հանդիսավորություն», «Միֆունի վերջին երգը» և «Ջուլիան-ավանակ»)։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար գրված օրիգինալ երգերի երաժշտության հեղինակը ինքը՝ Բյորկն էր, տեքստերը գրել են Բյորկը, Լարս ֆոն Թրիերը և իսլանդացի բանաստեղծ Սյոն Սիգուրդսոնը։ Բացի այդ, ֆիլմում օգտագործվել է նաև Ռիչարդ Ռոջերսի երաժշտությունը «Երաժշտության ձայներ» մյուզիքլից։ Ֆիլմի սաունդթրեքն առանձնանում է դասական դաշնակման ու կենցաղային առարկաների, օրինակ՝ գործարանային սարքեր, գնացքներ, ձայների համատեղմամբ։

Ալբոմը՝ սաունդթրեքի հետ մեկտեղ թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Ալբոմում բացակայում են դերասաններ Դեվիդ Մորսի, Կառա Սեյմուրի ու Վլադիցա Կոստիչի վոկալային մասերը։ «I’ve Seen It All» երգը, որը ֆիլմում կատարում է Փեթեր Սթորմարը, ալբոմում կատարում է Թոմ Յորքը: Բացի այդ, ալբոմի երգերի տեքստերի մի մասը բավակաին տարբերվում է ֆիլմում հնչած տեքստերից, ինչը հատկապես զգալի է «Scatterheart» երգում։ Հավանաբար, տեքստերը փոփոխված էին, որպեսզի չբացահայտեն ֆիլմի սյուժեի որոշ մանրամասնություններ (սաունդթրեքը թողարկվել է ավելի շուտ, քան ֆիլմը հայտնվել է կինոէկրաններին), կամ, որպեսզի ձայնագրությունն ավելի ինքնուրույն ալբոմ դառնա։ «My Favorite Things» թրեքն ալբոմում ընդհանրապես ներառված չէ։

Ստեղծագործությունները, որոնք հնչում են ֆիլմում (ըստ ֆիլմում հայտնվելու հերթականության).

  • Overture
  • Cvalda (Կատրին Դենյովի հետ)
  • I’ve Seen It All (Փեթեր Սթորմարեի հետ)
  • Smith & Wesson (Դեյվիդ Մորսի, Կառա Սեյմուրի ու Վլադիցա Կոստիչի հետ) (ներառված է նաև ալբոմում՝ «Scatterheart» անվանմամբ)
  • In the Musicals (Pt. 1)
  • In the Musicals (Pt. 2)
  • My Favourite Things
  • 107 Steps (Շիվ Ֆելոնի հետ)
  • The Last Song
  • New World

«107 Steps» ստեղծագործությունը, որը հնչում էր այն ժամանակ, երբ Սելման գնում է դեպի կախաղան, ի սկզբանե ավելի երկար էր և կոչվում էր «141 Steps»: Սակայն վերջում Լարս ֆոն Թրիերը ֆիլմի այդ մասը չափազանց ձգձգված համարեց և Սելմայի քայլերի քանակը պակասեցրեց 34-ով։ Համապատասխանաբար կրճատվեց նաև ստեղծագործությունը և փոխվեց անվանումը։ «Overture» ստեղծագործությունը Ֆոն Թրիերի նախագծի համաձայն պետք է հնչեր ֆիլմի սկսվելուց առաջ, երբ դահլիճում արդեն մարել են լույսերը, բայց վարագույրը դեռ բարձրացված չէ։ Բայց դրա դեմ արտահայտվեցին ամերիկացի դիստրիբյուտորները, որոնք հայտարարեցին, որ ամերիկյան կինոթատրոններում վարագույրներ չկան, իսկ կինոմեխանիկները կարող են չմիացնել ձայնը, եթե էկրանին դեռ պատկերը չլինի։ Արդյունքում երգը հնչեց Պեր Կիրկեբյուի՝ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Վիկեբե Վինդելովի ամուսնու ակվարելային կոլաժների ֆոնի վրա։

Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է ձեռքի թվային տեսախցիկով, որպեսզի վավերագարկան ֆիլմի տպավորություն ստեղծվի, ինչպես Լարս ֆոն Թրիերի «Դոգմա 95»-ի տպավորության տակ նկարահանված այլ ֆիլմերում։ Սակայն չի կարելի ֆիլմն անվանել «Դոգմա»-ին պատկանող, քանի որ նրա կանոնները, մասնավորապես, արգելում են «երևակայական գործողությունները» (սպանություն, փոխհրաձգություն և այլն), սյուժեները, որոնց գործողությունները կատարվում են այլ երկրում կամ այլ ժամանակում, նկարահաման բեմում չհնչող երաժշտության կիրառումը։ Թրիերը երաժշտական էպիզոդները մնացած հատվածներից առանձնացնում է. այդպիսի հատվածները նկարահանվում են ստատիկ տեսախցիկով, առավել պայծառ գույների կիրառությամբ։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատների ռեակցիան ֆիլմի նկատմամբ խիստ տարբեր ու խառն էր։ Բարձր գնահատվեցին հատկապես ոճական նորարարությունները։ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ «Խավարում պարողը» «քանդում է սովորությունների պատերը, որոնք առաջացել են հսկայական քանակությամբ ֆիլմերի շուրջ, և վերադարձնում արմատներին: Դա խիզախ ու հանդուգն քայլ է»[1]: Սակայն սյուժետային գիծը սուր քննադատության ենթարկվեց։ Ջոնաթան Ֆորմանը New York Post-ից ֆիլմն անվանեց «էժան նմանակում» և հայտարարեց, որ ֆիլմն «այնքան անխիղճ էր իր մանիպուլյատիվ սենտիմենտալությամբ, որ եթե այն նկարահանված լիներ ամերիկացի ռեժիսորի ավելի ավանդական ձևերով, ապա այն հիմար կատակ կհամարեին»[2]:

Ֆիլմի վարկանիշը Rotten Tomatoes քննադատական գրախոսություննների կայք-ագրեգատորում կազմում է 68 %[3]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խավարում պարողը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, իսկ Բյորկը ստացել է մրցանակ լավագույն դերասանուհու համար[4]: «I've Seen It All» երգը ներկայացված էր Օսկարի լավագույն երգ անվանակարգում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
  • Բոդիլ (Դանիա)՝ Լավագույն գլխավոր դեր (Բյորկ)
  • Կաննի կինոփառատոն՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
  • Կաննի կինոփառատոն՝ Ոսկե արմավենու ճյուղ (Լարս ֆոն Թրիեր)
  • «Էդդա» մրցանակ (Իսլանդիա)՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
  • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
  • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն ֆիլմ
  • «Արբանյակ»՝ Լավագույն երգ («I've Seen It All»)
  • «Գոյա» կինոմրցանակ՝ Լավագույն եվրոպական ֆիլմ (Լարս ֆոն Թրիեր)
  • Անկախ շունչ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ (Լարս ֆոն Թրիեր)

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար»՝ Լավագույն երգ («I’ve Seen It All»)
  • Բոդիլ՝ Լավագույն ֆիլմ
  • BRIT Awards՝ Լավագույն սաունդթրեք
  • Camerimage (Լեհաստան)՝ Ոսկե գորտ
  • Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
  • Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա՝ Կինոֆիլմի լավագույն երաժշտություն
  • Cinema Writers Circle Awards (Իսպանիա)՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
  • «Սեզար» (Ֆրանսիա)՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ
  • «Ոսկե գլոբուս»՝ Լավագույն դերասանուհի в драматическом фильме (Բյորկ)
  • «Ոսկե գլոբուս»՝ Լավագույն երգ («I’ve Seen It All»)
  • «Արբանյակ»՝ Լավագույն ֆիլմ (դրամա)
  • «Արբանյակ»՝ Լավագույն դերասանուհի (Բյորկ)
  • «Արբանյակ»՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Կատրին Դենյով)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ebert Roger (2000-10-20)։ «Dancer In The Dark»։ Chicago Sun Times (rogerebert.com)։ Վերցված է 2006-12-22։ «Some reasonable people will admire Lars von Trier's "Dancer in the Dark," and others will despise it. An excellent case can be made for both positions.»  (անգլ.)
  2. Foreman Jonathan (2000-09-22)։ «Dreck Dressed As Art»։ New York Post (NYP Holdings, Inc.)։ էջ 47։ Վերցված է 2006-12-22։ «Despite 2 Good Performances, 'Dancer' Is Just Fakery With An Anti-american Drum To Beat»  (անգլ.)
  3. «Dancer In The Dark». Rotten Tomatoes. Retrieved 2010-12-02.
  4. «Festival de Cannes: Dancer in the Dark»։ festival-cannes.com։ Վերցված է 2015-09-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]