Jump to content

Հարպեր Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարպեր Հիլ
Ծնվել էմայիսի 17, 1966(1966-05-17) (60 տարեկան)
ԾննդավայրԱյովա Սիթի, Այովա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Բրաունի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Bella Vista High School? և Հարվարդի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և քաղաքական գործիչ
ԱնդամությունAlpha Phi Alpha

Ֆրենկ Յուջին Հարպեր (անգլ.՝ Frank Eugene Harper, մայիսի 17, 1966(1966-05-17), Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան։ Հիլ Հարպերը (անգլ.՝ Hill Harper) նրա պրոֆեսիոնալ կեղծանունն է։ Առավել հայտնի է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» հեռուստասերիալից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարպերը ծնվել է ԱՄՆ-ի Այովա նահանգի Այովա Սիթի քաղաքում՝ բժիշկ-հոգեբույժի՝ Հարի Հարպեր (անգլ.՝ Harry Harper) և Մերլին Հիլի (անգլ.՝ Marilyn Hill) ընտանիքում, որը Միացյալ Նահանգներում առաջին սևամորթ անեսթեզիոլոգներից մեկն էր[1][2][3]։ Հարպերը 7 տարեկանից ելույթ է ունեցել բեմերում։ 1984 թվականին նա ավարտել է Բելլա Վիստայի (անգլ.՝ Bella Vista High School) ավագ դպրոցը, այնուհետև գերազանց առաջադիմությամբ 1988 թվականի ավարտել է Բրաունի համալսարանը։

Գերազանցությամբ ավարտելով Հարվարդի համալսարանը՝ 1992 թվականին Հարպերը ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, և պետական կառավարման մագիստրոսի աստիճան։ Հարվարդում գտնվելու ընթացքում նա Բոստոնի թատերական Բլեք ֆոլքս (անգլ.՝ Boston's Black Folks Theater Company) ընկերության անդամն էր, միակ հին և առավել հայտնի թատերական սևամորթ դերասաններով ընկերությունը ամբողջ երկրում[4]։

Այն ժամանակ երբ Հարպերը Հարվարդի ուսանող էր, նա ծանոթացել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Բարաք Օբամայի հետ[4]։ Հարպերը և Օբաման հանդիպել են բասկետբոլի խաղադաշտում և դարձել են մտերիմ ընկերներ։ Հարպերը ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի և պետական կառավարման մագիստրոսի աստիճաններ, այնուամենայնիվ, որոշել է չօգտագործել դրանք, և մեկնել Լոս Անջելես, որպեսզի շարունակի դերասանական կարիերան։ Նա 2009 թվականին արժանացել է պատվավոր դոկտորի կոչման Վեստֆելդի պետական քոլեջից (անգլ.՝ Westfield State College

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարպերը հանդիսանում է հինգ գրքի հեղինակ, որոնցից առաջինը հրատարակել է 2007 թվականին, իսկ վերջինը՝ 2013 թվականին։ Չորրորդ գիրքը գրելու ժամանակ Հիլի մոտ հայտնաբերել են վահանձև գեղձի քաղցկեղ։ Նրան հաջողվել է լիովին բուժվել[5]։ 2017 թվականին նա որդեգրել է Պիեր անունով տղայի։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
1993–94Ամուսնացած ... երեխաների հետMarried… with ChildrenԱհարոն Միչել5 դրվագ
1994Ուոկեր․ Տեխասի արդարադատությունըWalker, Texas RangerԲի Ջեյ ՄայսԴրվագ 2.01
Դդմագլուխը 2Pumpkinhead II: Blood WingsՓիթեր
Բեվերլի Հիլզի արքայազնըThe Fresh Prince of Bel-AirԴենաԴրվագ 5.11
1995Ուղիղ եթերLive ShotԹոմի ԳրիգԲոլոր 13 սերիաներ
1996Նստիր ավտոբուսGet on the BusԿսավյերՖիլմ
Նյու Յորքի ոստիկանությունըNYPD BlueԲո-Բո ԹոմասԴրվագ 3.10 «The Blackboard Jungle»
1997ՍթելSteelՍլեթսՖիլմ
ԱնհաջողակըHav PlentyՄայքլ ՍիմոնսՖիլմ
1998ԶարմիկըThe NephewՉեդ Իգան-ՎաշինգտոնՖիլմ
ՍիրելիսBelovedՀելլիՖիլմ
Նա լավ է խաղումHe Got GameԿոուլման Բուգեր ՍայքսՖիլմ
Մայրիկ Ֆլորայի ընտանիքըMama Flora’s FamilyԴոնՀեռուստաֆիլմ
Այգու օրPark DayՍթիվ ՋոնսոնՖիլմ
1999Անդունդի եզրինIn Too DeepԲրիզիՖիլմ
Սիրելի ՋեզաբելLoving JezebelԹեոդորուսՖիլմ
Հոլիվուդի աշխատավորներըSlaves of HollywoodՓիշեր ԼավլեիսՖիլմ
2000Քաղաքային հրեշտակներCity of AngelsԲժիշկ ՈւեսլիԲոլոր 24 սերիաներ
ԳանգերThe SkullsՈւիլ ԲեկֆորդՖիլմ
ԱյցելությունThe VisitԱլեքս ՈւոտերսՖիլմ[6]
2002ԴատThe CourtԹրիստաֆոր ԲելՀեռուստասերիալ
Մահացու գոտիThe Twilight ZoneՊրոֆեսոր Ջոն ՎուդրելԴրվագ 1.03 «Shades of Guilt»
2003–04ՕպերատիվThe HandlerԴարնելԲոլոր 16 սերիաներ
2004C.S.I.. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: MiamiԲժիշկ Շելդոն ԽոկսԴրվագ 2.23
Հոգու սնունդSoul FoodԿելվին ՉադվեյԴրվագ 5.03 «The Son Also Rises» և 5.08 «Angelitos Negros»
Կլան ՍոպրանոThe SopranosԲժիշկ Սթոքլի ԴեվենպորտԴրվագ 5.05
2004–13C.S.I.. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: NYԲժիշկ Շելդոն Հոկս
2005Լակավանա ԲլյուզLackawanna BluesՌուբենՀեռուստաֆիլմ
4400The 4400Էդվին ՄայույեԴրվագ 2.08
ՀամաստեղությունConstellationԷրրոլ ՀիկմանՖիլմ
2006Մակսն ու ՋոշըMax and JoshՋոշ
The BreedՆոյՖիլմ
ՎարձատրությունPremiumԷդՖիլմ
2008Դա ստուգում չէThis Is Not a TestԿարլՖիլմ
Դժվար է գտնել լավ մարդA Good Man Is Hard to FindԴեմիոն Մարշալ
2009ԽաղThe GameԻր դերովԴրվագ 3.17 «Hill Street Blues»
2010Հին մարգարեությունStonehenge ApocalypseԲժիշկ Ջոսեֆ ԼեշամՀեռուստասերիալ[7]
Սիրո երգFor Colored GirlsԴոնալդՖիլմ
2011Մայրիկ, ես ուզում եմ երգելMama, I Want to Sing!Ջեֆ Անդրեուս
2013–14Գաղտնի գործողություններCovert AffairsԿոլդեր ՄայքլսՀեռուստասերիալ (4-5 սեզոն)[8]
2013Միս Դիալ Miss DialԽելացնոր մարդՖիլմ
Կամավորը The VolunteerФильм
19821982Թիմ ԲրաունՖիլմ
2014Մեկ միլիարդ բաժնետոմսParts Per BillionՌիկՖիլմ
2015Տիկին պետքարտուղարMadam SecretaryԷիդան ՀամֆրիԴրվագ 1.21 «The Kill List»
ԵրկրպագուThe Boy Next DoorԷդվարդ ՈւորենՖիլմ
Պաշտպանը (ֆիլմ, 2015)ConcussionԿրիստաֆոր ՋոնսՖիլմ
Մթության շրջաններըLimitlessԳործակալ Սպելման ԲոիլՀեռուստասերիալ
20172pac: ԼեգենդAll Eyez on MeՖլոիդՖիլմ
2017Լավ բժիշկըThe Good DoctorԲժիշկ Մարկուս ԷնդրյուսՀեռուստասերիալ
2018Հարցազրույց Աստծու հետAn Interview with GodԳերիՖիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hill Harper: Biography, Latest News & Videos». TV Guide. Retrieved June 30, 2007.
  2. Huntley, Kristine (January 25, 2006). «Hill Harper». CSI Files. Retrieved May 10, 2007.
  3. Lynn (May 4, 2007). «Hill Harper is Much More Than Meets the Eye» Արխիվացված 2008-03-02 Wayback Machine. EveryJoe.com. Retrieved May 10, 2007.
  4. 1 2 Miller, Kiley (December 15, 2007). «Actor returns to Iowa for Obama» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine. The Hawk Eye. Retrieved November 30, 2011.
  5. Rhone, Nedra (August 22, 2011). «Actor Hill Harper cures his health and America’s wealth» Արխիվացված 2011-11-23 Wayback Machine. The Atlanta Journal-Constitution. Retrieved August 23, 2011.
  6. Scott, A. O. (December 15, 2000). «Overcoming Bitterness On the Way to Redemption». The New York Times. Retrieved November 30, 2011.
  7. Foy, Scott (June 9, 2010). «Watch a Preview of the Stonehenge Apocalypse!». DreadCentral. Retrieved June 10, 2010.
  8. Ng, Philiana (February 22, 2013). «CSI: NY Star Hill Harper Joins Covert Affairs as Series Regular». The Hollywood Reporter. Retrieved February 22, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպեր Հիլ» հոդվածին։