«Վատ տղաները» (անգլ.՝ Bad Boys)՝ 1995 թվականի ռեժիսոր Մայքլ Բեյի կողմից նկարահանված ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ: Գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ և Մարտին Լոուրենս:
Մարկուս Բյորնետը և Մայք Լոույին՝ Մայամիի ոստիկանության դետեկտիվներ են:
Նրանք մեկը մյուսի բացարձակ հակասումն են։ Նրանցից մեկն օրինակելի ընտանեասեր մարդ է առանց կարողության, իսկ մյուսն հարուստ է և առատորեն օգտվում է ամուրիների կյանքի բոլոր բարիքներով։ Բացի ընկերությունից այս երկուսին միմյանց հետ կապում է ոստիկանական աշխատանքը։ Նրանց նոր առաջադրանքն է գտնել բիրտ հանցագործին, որը գողացել է թմրանյութերը գաղտնի պահեստից, ինչպես նաև փրկել աղջկան, որը պատահաբար հայտնվել է վերջինիս ճանապարհին։ Բայց դրա համար ընկերները պետք է փոխվեն տեղերով։