Շոն Տոուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոն Տոուբ
ShaunToubByPhilKonstantinPublicDomain.jpg
Ծնվել էապրիլի 6, 1963(1963-04-06) (57 տարեկան)
ԾննդավայրԹեհրան
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Iran.svg Իրան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1988-ից մինչ այժմ
shauntoub.com

Շոն Տոուբ (անգլ.՝ Shaun Toub, ապրիլի 6, 1963(1963-04-06), Թեհրան, Իրան), իրանա-ամերիկացի դերասան, հայտնի է այն ֆիլմերից, որոնց շարքին են «Բախում»՝ մարմնավորում է Ֆարհադա, «Երկաթե մարդը» և «Քամու հետևից վազողը»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Տոուբը ծնվել է Թեհրանում, մեծացել Մանչեստրում, Մեծ Բրիտանիա (նրա ընտանիքը հեռացել է Իրանից 1979 թվականի հեղափոխության ժամանակ)։ Արմատները իրանական հրեաներից են։ 14 տարեկանում գնում է Շվեյցարիա, երկու տարի բնակվելով Ատլանտյան օվկիանոսին հարակից, տեղափոխվում է Նաշուա (Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ավարտելու համար իր միջնակարգ կրթությունը: Նա գրել է. «Դպրոցի ամենածիծաղելի տղան, ունի ավելի մեծ շանսեր աշխարհում հաջողությունների հասնելու համար»: Մասսաչուսեթսի քոլեջում երկու տարի սովորելուց հետո Շոն Տոուբը ընդունվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան: Շոնը արդեն ակտիվորեն ներգրավված է լինում եվրոպական համայնքների գործունեության մեջ։ Ի շնորհիվ տարբեր բարեգործական ակցիաների և հրապարակավ ելույթների, նա ձգտում է ամրապնդել արվեստի դերը հասարակության և համայնքների կյանքում: Տոուբը ստանում է Լոս-Անջելեսի Սեֆարդյան կինոփառատոնի Սեֆարդյան մրցանակը: Ներկայումս Շոն Տոուբը ապրում է Լոս-Անջելեսում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ խորաթափանց և տաղանդավոր գործակալի, նա իր բախտը գտնում է Հոլիվուդյան բեմում։ Շոունը բազում գովասանքների է արժանանում տարբեր էպիզոդներում (ավելի քան 100)և ֆիլմերում հայտնվելու համար։ Ամենահիշարժան գործը «Վատ տղաները» ֆիլմն է, Ուիլ Սմիթի և Մարտին Լոուրենսի հետ։ Նկարահանվե է ավելի քան 70 ֆիլմում։ Հայտնի է նաև «Տարերքների տիրակալը» ֆիլմից՝ Աիրոյի դերով, որը նկարվել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի հիման վրա և «Երկաթե մարդը» ֆիլմից՝ Ինսենի կերպարով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1988 Որսորդ Ֆիլիպ դը Պոլ/Ստեֆան Ավակ
1994 Ամուսնացածները… երեխաների հետ Ակբար
1990—1998 Սաինֆելդ Պինտեր Ռանավատ
1993—1997 Լոյիս և Կլարկ: Սուպերմենի նոր արկածները (սերիալ) | Լոյիս և Կլարկ:Սուպերմենի նոր արկածները Ասաբի
1994—2009 Շտապ օգնություն Սեղանապետ
1995—2000 Զուգահեռ աշխարհներ Հերի-Հեբ
1995 Վատ տղաները Կլերկ
2004 Բախում Ֆարհադ
2006 ՆՎՕ: Առաջին հայացք Քամեո
2008 Երկաթե մարդը Ինսեն
2013 Երկաթե մարդը 3 Ինսեն
2014 Լիմուզին