Պեռլ Հարբոր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պեռլ Հարբոր
Pearl Harbor
Պեռլ Հարբոր (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա
ԹեմաAttack on Pearl Harbor?, օդագնացություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Բրիտանիայի ճակատամարտ
Թվականմայիսի 25, 2001[1], հուլիսի 4, 2001[2] և հունիսի 7, 2001[3]
Լեզուճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՄայքլ Բեյ
ՊրոդյուսերՄայքլ Բեյ և Ջերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես
ԴերակատարներԲեն Աֆլեք[4], Ջոշ Հարթնեթ, Քեյթ Բեքինսեյլ, Քյուբա Գուդինգ կրտսեր, Թոմ Սայզմոր, Ջոն Վոյթ, Կոլմ Ֆիոր, Ալեք Բոլդուին, Մակո Իվամացու, Ջենիֆեր Գարներ, Ջեյմի Քինգ, Sara Rue?, Մեթյու Դևիս, Յուեն Բրեմներ, William Lee Scott?, Մայքլ Շենոն, Լիլանդ Օրսեր, Քերի-Հիրոյուկի Տագավա, Սքոթ Ուիլսոն, Փիթեր Ֆըրթ, Դեն Էյկրոյդ, Քիմ Քոութս, Andrew Bryniarski?, Catherine Kellner?, Eric Christian Olsen?, Գլենն Մորշաուեր, Գրեմ Բեքել, Guy Torry?, John Diehl?, Josh Green?, Nicholas Farrell?, Ռաֆայել Սբարջ, Շոն Ֆերիս, Ted McGinley?, Tom Everett?, Թոմաս Արանա, Թոնի Կարրան, Ուիլյամ Ֆիչտներ, John Fujioka?[5], Ջեսի Ջեյմս[5], Սոն Կան[5], Ջեֆ Ուոդլոու[5], Scott Wiper?[5], Բեթ Գրանտ[5], Շոն Գան[5], Daniel Mays?[5], Mark Weiler?[5], Ջոն Փայփեր Ֆերգյուսոն[5], Max Thayer?[5], Steve Rankin?[5], Frederick Koehler?[5], Մայքլ Շամուս Ուայլզ[5], Իեն Բոեն[5], David Rountree?[5], Ping Wu?[5], Ուինսթոն Չերչիլ[5], Robert Jayne?[5], Յուջի Օկումոտո[5], Lindsey Ginter?[5], Ben Easter?[5] և David Kaufman?
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրՃապոնիա, Անգլիա և Թենեսի
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Հոնոլուլու, Հավայի[6], Սան Դիեգո, Բադմինտոն հաուս[6], Ford Island?[6], Duxford?[6], Սան Պեդրո[6], Փերլ-Հարբոր[6], Van Nuys Airport?[6], Tustin?[6] և Կալիֆոռնիա[6]
ԿինոընկերությունTouchstone Pictures և Jerry Bruckheimer Productions
Տևողություն183 րոպե
Շահույթ449 200 000 ԱՄՆ դոլար[7]
Պաշտոնական կայքէջ

«Պեռլ-Հարբորը» (անգլ.՝ Pearl Harbor) ռազմական մելոդրամա է, որի ռեժիսորը Մայքլ Բեյն է։ Ֆիլմը երեք գլխավոր հերոսների սիրային եռանկյունու պատմություն է, որը տեղի է ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակ։ Ֆիլմը ստացել է Օսկար (լավագույն հնչյունային օպերատոր) և ներկայացվել է Ոսկե Գլոբուսի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվ ՄակՔոուլին և Դենի Ուոլքերը մանկության ընկերներ են ԱՄՆ-ի Թենեսի նահանգից։ Նրանք մեծացել են միասին և իրար ասես եղբայր են եղել։ Մանկության տարիներից սկսած նրանց հետաքրքրել է ավիացիան, ռազմական օդանավերը․ և նրանք դառնում են ԱՄՆ Զինված Ուժերի Օդային Կորպուսի օդաչուներ։ Ռեյվը սիրային հարաբերություններ է սկսում բուժքույր Էվելինի (Քեյթ Բեքինսեյլ) հետ։ Սակայն նրանք միմյանց հետ չեն մնում։ Ռեյվը միանում է «Արծվի Էսկանդորին» և մեկնում է Անգլիա, որպեսզի կասեցնի գերմանացիների ռազմաօդային հարվածները։ Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ երբ Դենիին և Էվելինին ծառայելու համար տեղափոխում են՝ Պեռլ Հարբոր,Հավայան կղզիներ։ Լուր է գալիս այն մասին որ Ռեյվը մահացել է մարտի ժամանակ։ Դենին շարունակ մխիթարում էր Էվելինին, այդպես մի քանի ամիս հետո նրանք հասկացան որ սիրում են միմյանց։ Նրանց մոտ ամեն ինչ շատ լավ էր ընդանում։ Բայց ահա մի օր շատ անսպասելի հայտնվում է Ռեյվը։ Պարզվում է որ նա ողջ է մնացել, հասցնելով դուրս գալ խորտակվող ինքնաթիռից և նա փրկվել է ֆրանսիացի ձկնորսների կողմից։ Իսկ Կարմիր Խաչը նրան ուղարկել է իր հայրենիք։ Ռեյվն ու Դենին որոշում են պարզել իրենց հարաբերությունները, դա հասնում է կռվի։ Եվ նրանք ոստիկանությունից փրկվելու համար փախչում են միասին և այդ գիշեր քնում են մեքենայի մեջ։ Այս ամենին զուգահեռ Ճապոնացի ֆաշիստները մշակում են ծրագիր որպեսզի օդային հարված հասցնեն Պեռլ Հարբորի վրա։ Ռեյվի և Դենիի կռվի հենց հաջորդ օրնել ճապոնացիները իրագործում են իրենց ոճրագործական ծրագիրը, որը մշակված էր ամենաբարձր մակարդակի վրա։ Ամերիկյան նավատորմը որն աշխարհի ամենամեծ և ամենահզոր ռազմական նավահանգիստն էր, բառացիորեն կործանվում է անսպասելի հարվածից։ Էվելինը և նրա ընկերուհիները օգնություն են ցույց տալիս ավելի քան 2000 վիրավոր նավաստիների, իսկ Ռեյվն ու Դենին բարձրացնում են իրենց կործանիչները կիսով չափ ավերված օդանավակայանից և կործանում են մի քանի ճապոնական ինքնաթիռ։ Հոգեբանական հաղթանակի հասնելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերը պլանավորում է պատասխան հարված հասցնել, բայց հենց Ճապոնիայի սրտի՝ Տոկիոյի վրա։ Ռեյվն ու Դենին կազմեցին այդ ծրագրի մի մասը։

Ամերիկացիները մեծ դժվարությամբ կարողանում են պատասխան հարվածը հասցնել Տոկիոյի վրա։ Ահռելի հարվածը հասցնելուց հետո նրանք պետք է վայրէջք կատարէին ճապոնացիների կողմից չոկուպացվաց Չինաստանի տարածքում։ Ռեյվի և Դենիի ինքնաթիռները վառելիքի պակասության պատճառով վայրէջք է կատարում սահմանի վրա, և նրանք գերի են ընկնում ճապոնացիների կողմից։ Փրկելով Ռեյվին Դենին մահանում է ճապոնացի զինվորի կրակոցից։ Ռեյվը վերադառնում է հայրենիք՝ Էվելինի մոտ և նրանք երկուսով մեծացնում են Էվելինի որդուն, որի հայրը Դենին էր։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բեն Աֆլեք Լեյտենանտ (հետո Կապիտան) Ռեյվ ՄակՔոուլի
Ջոշ Հարթնեթ Լեյտենանտ (հետո Կապիտան) Դենիել Ուոլքեր
Քեյթ Բեքինսեյլ Բուժքույր Էվելին
Քյուբա Գուդինգ Դորիս Միլլեր
Թոմ Սայզմոր Էրլ
Ջոն Վոյթ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ
Կոլմ Ֆիոր Ադմիրալ Է․Կիմմել
Ալեք Բոլդուին մայոր Ջիմմի Դոլիթլ
Յոուեն Բրեմներ լեյտենանտ Ռեդ Ունքել
Ջեյմի Քինգ բուժքույր Բեթի Բայեր
Քեթրն Կելլներ բուժքույր Բառբարա
Ջենիֆեր Գարներ բուժքույր Սանդրա
Մայքլ Շենոն լեյտենանտ Գուզ Վուդ
Ուիլյամ Ֆիչտներ Միսթեր Ուոլքեր (Դենիի հայրը)
Գրեմ Բեքել Ադմիրալ Չեսթեր Լիմիթզ
Դեն Էյրկրոյդ Կապիտան Թյուրման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]