Իեն Ստյուարտ Բոհեն (անգլ.՝ Ian Bohen, սեպտեմբերի 24, 1976(1976-09-24), Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է MTV-ի Երիտասարդ գայլ ֆիլմում Փիթեր Հեյլին, Արամաութ նեթվորքի դրամատիկական սերիալներում (Yellowstone դրամա) Ռայանին մարմնավորելով։
Բոհենը ծնվել և մեծացել Կալիֆոռնիայում, Կարմելում։ 1993 թ.-ին սկսել է իր դերասանական կարիերան՝ իր նախաձեռնությունն ունենալով Թոդ ֆիլդի AFI կոնսերվատորիայի ծրագրում[1]։ Դրան հաջորդեց 1944 թ.-ի «Օսկար» անվանակարգում նկարահանված ֆիլմը՝ Ուայթ Էարփը[2]։
1997 թ.-ին, Բոհենը դերակատարեց երիտասարդ Հերկուլեսի դերը Հերկուլես, լեգենդար ճամփորդություններ ֆիլմում։ Որպես երիտասարդ հերոս սերիալներում նկարահանվել է հետադարձ տեսարանում[3]։ Հանաճանաչ շուի մի հատված դարձավ հեռուստատեսային ֆիլմ՝ «Երիտասարդ Հերկուլեսը», որտեղ Բոհենը հանդես եյավ որպես Հերկուլես իր գործունեության տարիներին[3]։ Հետագայում թողարկվեցին մանկական հեռուստասերիալները, բայց Բոհենը հրաժարվեց վերադառնալ դերին, քանի որ չէր ցանկանում վերադառնալ Նոր Զելանդիա լիաժամկետ[3]։ 1998-2001 թթ.-ին, նկարահանվեց Հիմա ցանկացած օր ֆիլմի տասը դրվագներում՝ որպես Ջոնի Օ՚Բրայեն[փա՞ստ]:
Բոհենը դերակատարել է Խենթ տղամարդիկ ֆիլմում՝ որպես Ռոյ Հազիլթի, ով սիրահարվեց Դոն Դրեյփերի կանանցից մեկին՝ Միջի Դանիելսին[4]։
2011-2017 թթ.-ից, Բոհենը MTV-ի Երիտասարդ գայլ ֆիլմում կրկնօրինակել է Փիթեր Հեյլի դերը[5]։ Առաջին սեզոնի գլխավոր հերոսը նկարահանվել է հաջորդող սեզոնների մեծ մասին ընթացքում 42 դրվագում՝ մինչև շուի ավարտը։ Բոհենը հաջողացրերց երկու դեր խաղալու մարտահրավերը[6]։ Նա նաև հպարտ էր այն փաստով, որ «Երիտասարդ գայլ» ֆիլմում ևս հանդես եկավ դերով[7]։
2016 թ.-ին, Բոհենը նկարահանվել է Թեյլոր Շերիդանի ռեժիսորական գեղարվեստական ֆիլմի դեբյուտում՝ Քամոտ գետ ֆիլմում[8]։ Նկարահանվել է նաև Սիկարիո ֆիլմում 2015 թ.-ին, ռեժիսոր՝ Դենի Վիլնյով։ Ֆիլմի պրեմիերան ներկայացվել է 2018 թվականի հունիսի 29-ին։ 2018 թվականի հունիսից, ԲոհենըYellowstone հեռուստասերիալում կրկնօրինակել է հերոս Ռայանի դերը՝ կովբոյի ջատագովը[9]։
Բոհենը նկարահանվել է «Փոքրիկ կանայք» ֆիլմում՝ Լուիզա Մեյ Էլքոթի համանուն վեպի ժամանակակից ադապտացիան, որը ներկայացնում է գերմանացի պրոֆեսոր Ֆրեդի Բհերին, ով ընկերակցում է Ջո Մարչի հետ։ Ֆիլմը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին՝ համընկնելով գրքի 150-ամյակի հրատարակմանը[10]։