Հանս Ցիմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ցիմեր
Բնօրինակ անունգերմ.՝ Hans Zimmer
Ի ծնե անունգերմ.՝ Hans Florian Zimmer
Ծնվել էսեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[1][2][3][…] (66 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Երկիր Գերմանիա և  ԱՄՆ[5]
ԺանրերՖիլմի երաժշտություն և video game music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր, Բանջո, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, կիթառ և բաս կիթառ
ԼեյբլRemote Control Productions? և Bleeding Fingers Music?
ԿրթությունՀարթվուդ Հաուս
ԱնդամակցությունHelden?
ԱմուսինVicki Carolin?[6] և Suzanne Zimmer?[6]
Պարգևներ
Կայքhanszimmerlive.com
 Hans Zimmer Վիքիպահեստում

Հանս Ֆլորիան Ցիմեր (գերմ.՝ Hans Florian Zimmer, սեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կոմպոզիտոր, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմերը ծնվել է Ֆրանկֆուրտում, բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը։ Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»։ Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։ 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ։ Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «Անձրևի մարդը» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ լավագույն երաժշտության համար։ Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «Գլադիատորը», «Եգիպտոսի արքայազնը», «Առյուծ արքան», որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «Սկիզբ»։ Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են Սթիվ Յաբլոնսկին, Ջեյմս Դուլին և Ջեֆ Զանելին։ Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են Հարի Գրեգսոն-Ուիլյամսը, Մարք Մանչինին և Կլաուս Բադելթը։ 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։ The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը։ 2011 թ. Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար։ Ներկա պահին Ցիմերը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Մռայլ ասպետը։ Առասպելի վերածնունդը \ The Dark Knight Rises
  • 2012 - Մադագասկար 3 \ Madagascar 3: Europe's Most Wanted
  • 2011 - Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը \ Sherlock Holmes: A Game of Shadows
  • 2011 - Թռչունների խանդը \ Jealous of the Birds
  • 2011 - Հետաքրքրություն (սերիալ) \ Curiosity
  • 2011 - Քունգ Ֆու պանդա 2 \ Kung Fu Panda 2
  • 2011 - Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին \ Pirates of the Caribbean: On Stranger Tides
  • 2011 - Ռանգո \ Rango
  • 2010 - Մեգաուղեղ \ Megamind
  • 2010 - Սկիզբ \ Inception
  • 2009 - Շերլոկ Հոլմս \ Sherlock Holmes
  • 2009 - Սովորական դժվարություններ \ It's Complicated
  • 2009 - Angels & Demons
  • 2008 - Մադագասկար 2 \ Madagascar: Escape 2 Africa
  • 2008 - Ֆրոսթ/Նիքսոն \ Frost/Nixon
  • 2008 - Մռայլ ասպետը \ The Dark Knight
  • 2008 - Քունգ Ֆու պանդա \ Kung Fu Panda
  • 2007 - Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին \ Pirates of the Caribbean: At World's End
  • 2006 - Արձակուրդներ \ The Holiday
  • 2006 - Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը \ Pirates of the Caribbean: Dead Man's Chest
  • 2006 - The Da Vinci Code
  • 2005 - Բեթմեն։ Սկիզբ \ Batman Begins
  • 2005 - Մադագասկար \ Madagascar
  • 2004 - Իսպանական անգլերեն \ Spanglish
  • 2004 - Արթուր թագավորը \ King Arthur
  • 2003 - Վերջին սամուրայը \ The Last Samurai
  • 2001 - Պեռլ Հարբոր \ Pearl Harbor
  • 2001 - Սև արծվի ընկնելը \ Black Hawk Down
  • 2001 - Հանիբալ \ Hannibal
  • 2000 - Mission: Impossible II
  • 2000 - Գլադիատոր \ Gladiator
  • 1998 - Բարակ կարմիր գիծ \ The Thin Red Line
  • 1998 - Եգիպտոսի արքայազնը \ The Prince of Egypt
  • 1996 - Ժայռը \ The Rock
  • 1995 - Կարմիր մակնթացություն \ Crimson Tide
  • 1994 - Առյուծ արքան \ The Lion King
  • 1991 - Թելման և Լուիզը \ Thelma & Louise
  • 1989 - Միսս Դեյզիի վարորդը \ Driving Miss Daisy
  • 1988 - Անձրևի մարդը \ Rain Man
  • 1987 - Քամի \ The Wind
  • 1984 - Հաջողությունը ամենալավ վրեժն է \ Success Is the Best Revenge

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]